User Tag List

Էջ 76 160-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086126 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,126 համարից մինչև 1,140 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1126
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին փոխանցում է թուրքական Dogan («Դողան») գործակալությունը:

    Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` օրինագիծը Սենատի օրակարգ է բերվել 30 սենատորների նախաձեռնությամբ:

    Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ով կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:

    Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից ընդունվել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին:

    Tert.am
    Հ.Գ. F*k turkey, Vive l'Armenie et HAut Karabakh
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. #1127
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին տեղեկությունները Գյումրիից,

    Այսօր առավոտյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Գյումրիում, որտեղ Մուշ թաղամասում կատարվում էր նորակառույց բնակարանների հանձնումը բնակիչներին: Այսօր նաև Գյումրիի ռազմաավիացիոն բազայում տեղի էին ունենում ուսումնական թռիչքներ ՄԻԳ ռազմական կործանիչներով: Օդաչուներից մեկը որոշելով շատ ցածր դիրքից անցնել քաղաքի վրայով (ինչը Գյումրիում սովորական իրավիճակ է), անցել է Մուշ թաղամասի վրայով, մոտ 30 մետր բարձրությունից: Պատկերացրեք թե թիկնազորը ոնց է էվակուացրել նախագահին և ինչ խառը իրավիճակ է եղել....


    Հ.Գ.Օդաչուի մասին դեռևս տեղեկություններ չկան.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.07.2010), davidus (09.07.2010), Hda (10.07.2010), Nadine (10.07.2010), terev (09.07.2010), Tig (14.07.2010), Ձայնալար (09.07.2010)

  4. #1128
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տեղեկությունները Գյումրիից,

    Այսօր առավոտյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Գյումրիում, որտեղ Մուշ թաղամասում կատարվում էր նորակառույց բնակարանների հանձնումը բնակիչներին: Այսօր նաև Գյումրիի ռազմաավիացիոն բազայում տեղի էին ունենում ուսումնական թռիչքներ ՄԻԳ ռազմական կործանիչներով: Օդաչուներից մեկը որոշելով շատ ցածր դիրքից անցնել քաղաքի վրայով (ինչը Գյումրիում սովորական իրավիճակ է), անցել է Մուշ թաղամասի վրայով, մոտ 30 մետր բարձրությունից: Պատկերացրեք թե թիկնազորը ոնց է էվակուացրել նախագահին և ինչ խառը իրավիճակ է եղել....


    Հ.Գ.Օդաչուի մասին դեռևս տեղեկություններ չկան.....

    կարդացեք նաև այս նյութը, բայց առանց ինքնաթիռի մասնակցության....
    http://president.am/events/visits/arm/?visits=2&id=166
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  5. #1129
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐ

    Այսօր տեղի է ունեցել ՀՀՇ համագումարը, որն ընտրել է վարչության 31 անդամներին եւ վարչության նախագահ : Վարչության նախագահ է դարձել Արամ Մանուկյանը, վարչության անդամներ են դարձել մասնավորապես վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Վանո Սիրադեղյանը: Ի դեպ. Վանո Սիրադեղյանը միակ թեկնածուն է եղել, ով անցել է միաձայն:
    Աղբյուր՝ Լրագիր

    Կարծում եմ, որ հրաշալի ընտրություն է:
    Արամ Մանուկյանը քաղաքական ու ոչ քաղաքական շրջանակներում հայտնի է որպես բարոյական ու լավ մարդ, ում հարգում ու ընդունում են անգամ ՀՀՇ-ն տանել չկարողացողները: Ինքս Մանուկյանին համարում եմ մեր քաղաքական դաշտի ամենամաքուր մարդկանցից մեկը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (17.07.2010), Norton (17.07.2010), քաղաքացի (18.07.2010)

  7. #1130
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


    ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության վերաբերյալ

    Հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, իհարկե, Ադրբեջանի` ադրբեջանական կողմի ապակառուցողական, ինչպես միշտ, դիրքորոշման պատճառով:
    Եռանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը հայտարարություն արեցին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ինչի մասին է այս հայտարարությունը: Նախեւառաջ հղում է կատարվում 2009 թ. դեկտեմբեր 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, հղում է կատարվում երեք սկզբունքներին, որի հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, հայտնի սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն: Հղում է կատարվում լ’Ակվիլայում անցյալ տարի եւ այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հարյատարություններին եւ դրանց մեջ պարունակվող դրույթներին, եւ ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:

    Կարեւոր է, որ նշվում է, որ այս սկզբունքների, այս դրույթների միջեւ չի կարելի գերակայություն կատարել, չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին եւ դրույթներին: Եթե Ադրբեջանը այս երեք սկզբունքներից կենտրոնում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Մուսկոկայի վեց դրույթներից ադրբեջանցիները առանձնացնում են միայն մեկը, ասում են այո մեկին, պատրաստ են աշխատել այս առաջարկների հիման վրա, այս սկզբունքների հիման վրա, բայց երբ որ վերադարձվեն տարածքները: Իրականում իրենք վերցնում են վեցից միայն մեկ դրույթ եւ դա են շահարկում:

    Եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է. չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների եւ դրույթների միջեւ, չի կարելի ընտրովի մոտեցում ցուցաբերել: Այս բոլոր սկզբունքները մշակվել են որպես ամբողջականություն եւ որպես միասնական առաջարկ:

    Երկրորդը. այս հայտարարության մեջ նորից շեշտվում է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր կատարվեն: Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ հրաժարվում է հրադադարի ամրապնդումից: Եռանախագահող երկրները եւս մեկ անգամ շեշտեցին դրա անհրաժեշտությունը, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի կարգավորման համար:

    Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է հունիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին եւ նաեւ այլ գործողությունների, այլ քայլերի, որոնք արվում են Ադրբեջանի կողմից: Կարծեմ` այստեղ բոլորի համար ակնհայտ է` ում մասին է խոսքը գնում, որովհետեւ խոսվում է հրահրիչ հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակը, եւ որոնք չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը:
    Տղեքը լավ էլ բանակցում են: Ու շատ էլ կոնկրետ ամեն ինչ ասում են: Ինքնորոշում, այսինք Ղարաբաղի անկախություն: Նենց, որ Լևոնի անորոշությունը չընդունելու մասին խոսակցությունները անորոշ խոսակցություններ են:

  8. #1131
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ես աչքովս էլ տեսնեմ տենց իշխանություն որ համաձայն ա Ղարաբաղի ինքնավարությանը Ադրբեջանի կազմում չեմ հավատա, քեզ էլ նույնը խորհուրդ կտամ, մերոնք կարանք սխալվեն, չջոգելով կամ ինչ որ անկապ միջազգային երաշխիքների հիման վրա թուղթ ստորագրեն, բայց որ իմանալով որ Ադրբեջանի կազմում ա Ղարաբաղը լինելու ստորագրեն, էտ բացառվում ա:

    ---------- Ավելացվել է՝ 13:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:03 ----------


    Ինքը գնահատականեր ա հնչեցրել որոնց հետ նույնիսկ իր թիմի մի մասը համաձայն չի, ապացույցը՝ տեղադրածս նյութը, իսկ իր դիրքորոշումը կտարբերվեր իշխանությունների դիրքորոշումից եթե ինքը հստակ ասեր ինչ մասով ա զիջումների կողմ, Բգոյի ասած մինչև որտեղ լինեն էտ զիջումները, եթե էտ չկա , էտ հստակությունը, ուրեմն նույն անորոշությունն ա ինչ իշխանությունների ասածի դեպքում, հակառակը պնդելը ուղղակի ծիծաղելի ա:
    Եր ջան իսկ քո համար կարևորը որն է որ Ղարաբաղը Հայաստանինը լինի, թե մենակ Ադրբեջանինը չլինի?

  9. #1132
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, Հակոբ Բադալյանը Տեր-Պետրոսյանի գաղափարական հակառակորդ ա, հոդվածների մեծ մասը քննադատություն, ու ի՞նչ ես կարծում, ինքը առիթից չէր օգտվի պախարակման սյունին գամել: Մի տարբերություն, Բադալյանը, որքան էլ որ հաճախ իր վերլուծություններին համաձայն չեմ, դրանցում անկեղծ է, չի գնում ինչ-որ մեկին սևացնելու ճանապարհով (ի տարբերություն օրինակ սույն թեմայի մի շարք քֆրտողների, առանց խորությամբ վերլուծելու): Հետևաբար եթե Հակոբը նույն տիպի բաներ ա ասում, ինչ ես եմ գրել, ուրեմն ես տվյալ վերլուծությանը համաձայն եմ
    Հեսա, մեջբերեմ, իսկ դու լրիվ կարդա ԱՅՏՍԵՂ

    Ես այս եմ”, կարծես թե ասում է Տեր-Պետրոսյանը հասարակությանը, կարծես թե նաեւ հարցնելով` “Իսկ ինչ եք դուք”: Ու իսկապես, ինչ է հասարակությունը` կռապաշտների հանրո՞ւյթ, որն ինքնամոռաց սիրում կամ ատում է ինչ որ անձի, թե մտածելու եւ ընտրություն կատարելու ունակ քաղաքացիների ամբողջություն` որն անձերին ընդամենը տեղավորում է երեւույթների մեջ ըստ նպատակահարմարության:

    Հիմա “ելույթի” հերթը հասարակությանն է, նրա ակտիվ մասինը: Այսինքն, Տեր-Պետրոսյանն ինչ որ առումով կրկին գիծ է քաշում քաղաքական դաշտում, ինչպես 2008 թվականին: Պարզապես այս անգամ կարծես ոչ թե այդ գծի մի կողմում ինքն է հասարակության հետ, իսկ մյուսում վարչակարգը, այլ մի կողմում ինքն ու վարչակարգն են, իսկ հասարակությունն էլ պետք է ընտրի, թե ինքը որ կողմում է (թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս անգամ միգուցե չկա կամ չի ուզում լինել իր քաշած գծի թե այս, թե այն կողմում, ու դրա համար է այդպես անմնացորդ բացում խաղաքարտերը):

    Այդպիսով, հասարակությունը պետք է որոշի, կողմնորոշվի: Այդ առումով, Տեր-Պետրոսյանի ելույթը բովանդակային կողմից բացի, ունի թերեւս մեկ այլ նշանակություն, որը կարծես թե աներկբա դրական է` նա բացում է մրցակցության դաշտ, կամա, թե ակամա, բայց նա տալիս է քննարկումների տեղիք, տալիս է իր տեսակետի հակադիր մոտեցումների կրողներին ծավալվելու լրացուցիչ խթան, շարժառիթ:
    Ու այս էս մեկն էլ վատը չի, կարաս էտ էլ կարդաս

    Չկա որեւէ մեկը, իշխանությունից մինչեւ մերձիշխանություն, կեղծ ընդդիմությունից մինչեւ զեղչ ընդդիմություն, որ ասի, թե ինքն ահա հենց այսպես է պատկերացնում Ղարաբաղի հարցը` փոխզիջում պետք է լինի, կամ փոխիջում չպետք է լինի, տարածք պետք է վերադարձնել, թե ասենք պետք է ընդամենը վերադարձնել այդ տարածքներից բերված եւ Երեւանում իրացված խողովակները: Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ եւ ուժ չի համարձակվում Ղարաբաղի հարցում ներկայացնել սեփական պատկերացումը հստակ ու աներկբա:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (19.07.2010)

  11. #1133
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարապետ Ռուբինյանը ձեզնից շատ ավելի խիստ քննադատությամբ ու կոնկրետ շեշտադրումներ անելով դուրս է եկել ՀՀՇ-ից.
    ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀՀՇ-ԻՑ

    ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյան Facebook սոցիալական ցանցում հանդես է եկել ՀՀՇ-ին ուղղված բաց նամակով, որում հայտնում է կուսակցությունից իր դուրս գալու որոշման մասին: Կարապետ Ռուբինյանը այդ նամակում նշում է նաեւ, որ ՀՀՇ հուլիսի 17-ի համագումարում կուսակցության վարչության ընտրությունը կեղծվել է:

    “Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից: Ոչ առաջինն եմ ոչ էլ երեւի վերջինը ու ողբերգական էլ ոչինչ չկա: Ճիշտ է, զուտ մարդկային առումով ծանր է. քսան տարուց ավելի է անցել, միակ կուսակցությունն է որին երբեւէ անդամակցել եմ, լավ ու վատ օրեր, հարյուրավոր ընկերներ ... Չէ, երեւի ճիշտ կլինի որոշ բաներ բացատրեմ նոր գնամ:

    Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների` ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ Վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը երկու տարուց ավելի է Հայ ազգային կոնգրեսի կազմում բողոքում ու պայքարում է 2008թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ:

    Ցավալի է նաեւ այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների` Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եվ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ որին համաձայն մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում: Քանի որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ «դավադիր թեւում», իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան` պարոն Տեր-Պետրոսյանը այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար, կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից:

    Ինքնին «օրինակելի ցուցակ» տարածելը կամ այս կամ այն թեկնածուի օգտին կամ դեմ քարոզչությունը նորմալ երեւույթ է ու ողջունելի է, եթե դա արվում է բաց ու հրապարակային: Բայց եթե ցուցակդ թաքուն տալիս ես ընտրովի մարդկանց կամ ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջում, որ «պապին ասել ա Ռուբինյանը չպիտի անցնի», եթե հաշվիչ հանձնաժողովը կազմում ու աշխատեցնում ես «ընտանեկան կապալի» մեթոդով, սա արդեն ստորություն է”, իր բաց նամակում գրում է Կարապետ Ռուբինյանը:

    Հիշեցնենք, որ ՀՀՇ 16-րդ համագումարը տեղի ունեցավ օրեր առաջ` հուլիսի 17-ին: Կարապետ Ռուբինյանը մեկն էր այն 40 անձանցից, ովքեր առաջադրվել էին ՀՀՇ վարչության նոր կազմի համար: Կարապետ Ռուբինյանն ընտրության արդյունքում չէր ընդգրկվել 31 հոգանոց նոր վարչության կազմ:

    “Անկեղծ լինեմ. Զայրացած եմ, բայց միայն այդ պատճառով չէի լքի կուսակցությունս: Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպքն էլ, լավ օրերի սպասումով, կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով:

    Համագումարի պատվիրակ իմ ընկերներին կոչ եմ անում անկեղծորեն, սթափ վերլուծել վերջին համագումարի նիստուկացը:

    Դուք այս համագումարում որեւէ բանավեճ տեսա՞ք, ապագա գործունեության ծրագրերի որեւէ ներկայացում, քննարկում եղա՞վ: Երեք էջանոց բանաձեւի նախագծի վերաբերյալ միայն ես մի փոքրիկ առաջարկ արեցի, այն էլ պարզ չեղավ ընդունվեց, թե ոչ: Իսկ վարչության անդամի թեկնածուների միջեւ որեւէ մրցակցության նշույլ կա՞ր: Արամ Մանուկյանը, որին անկեղծորեն շնորհավորում եմ վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ, ի՞նչ ծրագրեր ունի, գիտե՞նք: Ախար տղերք (ու աղջիկներ, բնականաբար, մենք ժամանակին երկրի ամենաառաջադեմ քաղաքական ուժն ենք եղել, ժողովրդավարության դասեր ենք տվել, ավանդույթներ ձեւավորել: Ու այդ ավանդույթների մեջ հաստատ չի եղել սովետական ադաբրյամսի ոճի համագումար անցկացնելը, հաստատ չի եղել այնպես, որ առաջնորդը հատուկ սպասում ու մի 5-10 րոպե ուշացումով է մտնում համագումարի դահլիճ, որպեսզի բուռն ու անվերջանալի ծափահարություններով ընդհատի այդ պահին խոսողին: Սեփական կուսակիցների մեջ էլ 4-5 հոգանոց, հրմշտող ախռանայով ման չեն եկել: Անհեթեթություն չէ՞, երբ երեք տարվա գործունեության հաշվետվություն է կարդում ոչ թե դահլիճում նստած, ճիշտ է նախագահությունից հրաժարական տված, բայց վարչության անդամ հանդիսացող Արարատ Զուրաբյանը, այլ մեկ ուրիշը, որը հետո, ինչպիսի զուգադիպություն, ընտրվում է նոր նախագահ: Բրեժնեւի թաղումը հիշեցի:

    Ոչ մեկդ չնկատե՞ց, որ մեր պայքարի առաջնորդը պայքարի (որը պետք է որ մինչեւ վերջ լիներ չէ՞) հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսեց այդ պայքարի անիմաստության մասին` միեւնույն է մինչեւ փոխզիջում չլինի ոչ մի բան դուրս չի գա: Բայց մենք փոխզիջման պահանջով էի՞նք դուրս եկել ավազակապետության դեմ պայքարի ու հետո մեզ էդ ո՞վ է փոխզիջում առաջարկել: Մինչ այժմ առաջարկածները կամ արագ, կամ մի քիչ դանդաղ կապիտուլյացիայի առաջարկներ չե՞ն: Ու եթե նույնիսկ ինչ-որ փոխզիջման է պետք գնալ, հենա գնացողները գնում են, մենք էլ խելոք սպասում ենք, չենք խանգարում: Մեր անելիքը այդ պարագայում ո՞րն է: Հասարակության մեջ հուսալքության, իրավիճակի անելանելիության սերմեր շաղ տալը՞, իրողություններ արձանագրելն ու լուծումներ չտալը՞: Հույս չտալով, ժողովրդին սեփական ուժերի նկատմամբ հավատ չներշնչելով, չհամախմբելով ու չոգեւորելով ինչու ե՞նք հավակնում իշխանությանը, որ ի՞նչ անենք:

    Նմանատիպ հազար ու մի հարց կա: Բայց մեզ մոտ նոր ավանդույթներ են` հարցեր չկան, կան բուռն ու երկարատեւ ծափահարություններ: Ես էդ գործում չկամ: Մնաք բարով”, ասված է Կարապետ Ռուբինյանի բաց նամակի մեջ:
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (20.07.2010), davidus (20.07.2010), Rammer (20.07.2010), Tig (20.07.2010), Տրիբուն (20.07.2010)

  13. #1134
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կշոշափվի ուկրաինացի, ռուս և բելառուս ժողովուրդների հոգևոր միավորման հարցը
    09:49 • 20.07.10


    Այսօր սկսվում է համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցը Ուկրաինա։ Անդրադառնալով այս թեմային՝ ուկրաինական «Սեգոդնյա» թերթը գրում է, որ ուղղափառների շրջանում լայն տարածում են ստացել պատրիարքին Ուկրաինային առավելագույնս մերձավոր դարձնելու վերաբերյալ ավելի ու ավելի յուրօրինակ գաղափարները։

    Այսպես, ուկրաինական Русь կուսակցության ղեկավար Դենիս Շևչուկն առաջարկում է Կիևա-Պեչյորսկայա Լավրան վերածել անկախ պետության և այնտեղ հաստատել Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին, ինչպես Վատիկան պետությունն է Հռոմի կենտրոնում` Պապի գլխավորությամբ։

    Русь կուսակցությունն այնքան էլ հայտնի ու ազդեցիկ քաղաքական ուժ չէ։ Այդ իսկ պատճառով նրա յուրատեսակ գաղափարների իրականացման համար անհրաժեշտ է, որ դրանցով հետաքրքրվեն մարդիկ, որոնք իրական ազդեցություն ունեն որոշումների կայացման հարցում։ Սակայն Լավրային անկախություն տրամադրելու պատրաստակամություն առայժմ չի նկատվում ո՛չ եկեղեցականների, ո՛չ քաղաքական գործիչների շրջանում։

    Լավրայի կուսակալ հայր Պավելն ասել է, որ այդ գաղափարի մասին առաջին անգամ լսում է «Սեգոդնյա» թերթից։ Այնուամենայնիվ, նա թերահավատություն է հայտնել։ «Անգամ չեմ էլ ուզում քննարկել»,- նշել է հայր Պավելը։

    Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցությունում «Լավրայի անկախությունը» նույնպես չի ընդունվում։ «Ուկրաինայից իր տարածքի մի մասի անջատման ճանապարհով այդպիսի անկլավի ստեղծումը կապակայունացնի քաղաքական իրադրությունը։ Միայն Կիևում պատրիարքային վանատուն ստեղծելու մասին կարող է խոսք լինել։ Դա եկեղեցական եզր է, որը նշանակում է Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչություն»,- կարծում է Լվովի նահանգապետ Վասիլի Գորբալը, որը հայտնի է եկեղեցու հետ իր կապերով։

    «Պատրիարք Կիրիլն Ուկրաինայից ոչինչ չի պատրաստվում խլել. նրա առաքելությունը միայն նվիրելն է։ Լավրայում պետության ստեղծումը խելացնոր նախագիծ է, որը միանգամայն եկեղեցում չի «ծնվել»»,- ասել է ուղղափառ աստվածաբան, սարկավագ Անդրեյ Կուրաևը։

    Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը Պատրիարք Կիրիլի՝ վերջին տարում երրորդ այցն Ուկրաինա բավական երկարատև է։ Պատրիարքը մտադիր է ինը օրվա ընթացքում այցելել Օդեսա, Դնեպրոպետրովսկ ու Կիև. այցի վերջին օրը՝ հուլիսի 28-ին` Ռուսիայի մկրտության օրը, Կիրիլը պատարագ է մատուցելու Լավրայում։

    Ռուս ուղղափառ եկեղեցում նշում են, որ սա խաղաղության հովվապետական այց է լինելու։ Սարկավագ Անդրեյ Կուրաևի խոսքով՝ այցը զերծ է քաղաքականությունից։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Մարկովը վստահ է, որ «խոսք կլինի «ֆիլարետյան պառակտումը» [Ֆիլարետը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարքության առաջնորդն է, որն առանձնացել է Ռուս ուղղափառ եկեղեցուց 90-ական թվականների սկզբին] հաղթահարելու մասին»։

    Ըստ նրա՝ կշոշափվի նաև ուկրաինացի, ռուս և բելառուս ժողովուրդների հոգևոր միավորման հարցը։ Ի դեպ` այս մասին խոսում է նաև Ուկրաինայի ընդդիմությունը։ «Գաղտնիք չէ, որ ներկայիս իշխանությունները փափագում են Մոսկվայի պատրիարքության ղեկավարության ներքո միավորել Ուկրաինայի բոլոր ուղղափառներին։ Վստահ եմ՝ արդեն առաջիկա օրերին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի»,- ասել է «Մեր Ուկրաինա-Ազգային ինքնապաշտպանություն» կուսակցության պատգամավոր Յարոսլավ Կենդզորը։

    Tert.am

  14. #1135
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, Տրիբուն ձյաս

    Լրահոս.
    Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր հրաժարվեց մեկնաբանել արդեն նախկին ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի երեկվա բաց նամակը, որտեղ նա հայտարարում է, թե ՀՀՇ Վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծված են:

    «Եթե կոնգրեսը մեկնաբանություններ անի, դա կարող է շատ վատ նախադեպ լինել»,- այսօր «Ա1+»-ին ասաց Լեւոն Զուրաբյանը` հիշեցելով, որ ՀԱԿ 18 անդամ կուսակցություն ունի, որոնք կենդանի օրգանիզմներ են եւ կարող են բազմաթիվ ներքին խնդիրներ ունենալ:
    Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված Կարապետ Ռուբինյանի այն մեղադրանքները, թե ՀՀ Առաջին նախագահը պատժում իրեն` ՀԱԿ-ի քաղաքականությունը քննադատելու համար եւ դա էր պատճառը, որ նա չվերընտրվեց ՀՀ վարչության կազմում:

    Զուրաբյանն այսօր հիշեցրեց հուլիսի 17-ին ՀՀՇ համագումարում Կարապետ Ռուբինյանի ելույթի հետեւյալ հատվածը. «Եւս մեկ անգամ հավաստենք հանուն ՀՀ ժողովրդավարացման, օրինականության հաստատման ու սերժառոբական ավազակային, հակապետական ռեժիմի վերացման մեր պայքարը շարունակելու վճռականությունը: Մենք` ՀՀՇ անդամներս, մեր կուսակցության պետականաստեղծ պատմությամբ եւ մեր դավանած ազատական-ժողովրդավարական համոզմունքներով պարտավորված ենք այդ պայքարի առաջին շարքերում լինել։
    Այդ պարտավորվածության զգացումով պիտի ՀՀՇ-ն շարունակի իր կուսակցական գործունեությունը եւ վերջապես իր ներուժին սազական համարձակ նախաձեռնող-պայքարողի դեր ստանձնի Հայ Ազգային Կոնգրեսի մեջ»:

    Ռուբինյանի ելույթը Լեւոն Զուրաբյանին հիմք է տալիս ասել. «Դա մեզ ոգեւորում է, դա ցույց է տալիս, որ Կոնգրեսի հետ համագործակցության հարցում ՀՀՇ-ի մեջ չկա»:

    Անձամբ Կարպետ Ռուբինյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ այն, ինչ մտածում է, ասել է բաց նամակում եւ մոտ մեկ շաբաթ չի պատրաստվում որեւէ նոր բան ավելացնել:

    Իսկ ՀՀՇ նորընտիր նախագահ Արամ Մանուկյանն այսօր «Ա1+ին» հայտնեց, որ Կարապետ Ռուբինյանի բաց նամակին անդրադառնալու համար վաղը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #1136
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալեքսանդր Արզումանյան. Գրիգոր Ոսկերչյանի չընտրվելն արտառոց է
    “Այն փաստը, որ Գրիգոր Ոսկերչյանին կողմ չի քվեարկել պատվիրակների երկու երրորդը, արտառոց է, և միանգամայն անհասկանալի: Թե ՀԱԿ-ը, թե Հայոց համազգային շարժումը մշտապես հայտարարել են, որ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը ամենաառաջնայինն է: Ի վերջո այս ողջ համագումարն անցավ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի ներքո, սա արտացոլված է նաև բանաձևում, որը միաձայն ընդունվեց , և անգամ կանոնադրական փոփոխություններ եղան, որպեսզի քաղբանտրակյալները կարոողանան ընդգրկվել ՀՀՇ վարչության կազմում”,- սա հատված է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի` մեր թերթի թղթակից Անուշ Դաշտենցին տված հարցազրույցից: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ “Հրապատակ” օրաթերթի վաղվա համարում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (20.07.2010)

  17. #1137
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական: Ժող, գնացեք քաղաքական օֆթոփանոց, մինչև ուժերս հավաքեմ էս սաղ տեղափոխեմ: Թե չէ մտնում եմ քաղ լրահոս ու տենում եմ էշի պատկեր

    Էս գրառմանը հաջորդող ցանկացած քննարկում ջնջվելու ու տուգանվելու ա: Թողնվելու են միայն նորությունները:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (20.07.2010)

  19. #1138
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոմանք նպատակ են դրել արատավորել Զուրաբյանի և Քոքոբելյանի բարի համբավը. ՀՀՇ երիտասարդական միության նախագահ
    ՀՀՇ երիտասարդական միության նախագահ Կարեն Կարապետյանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

    «Վերջին օրերին մամուլի որոշ միջոցներ լծված են ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի և փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի վարկաբեկման գործին։ Ցավոք, այս տխրահռչակ արշավը շարունակվում է նաև ՀՀՇ 16-րդ համագումարից հետո։ Հատուկ շեշտում եմ, որ Արարատ Զուրաբյանը և Խաչատուր Քոքոբելյանն իմ և շատ-շատերի ճանաչած ամենասկզբունքային և շիտակ քաղաքական գործիչներից են, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոմանք իրենց առջև նպատակ են դրել արատավորել Արարատ Զուրաբյանի և Խաչատուր Քոքոբելյանի բարի համբավն ու անունը։ Դժվար է ասել, թե ինչն է նրանց դրդում նման կեղտոտ քայլերին, սակայն վստահ եմ, որ նրանք դատապարտված են անհաջողության։ Ես կոչ եմ անում մամուլի բոլոր միջոցներին չդառնալ անհասկանալի նպատակներ հետապնդող մարդկանց խաղալիքը, և, միաժամանակ, վստահություն եմ հայտնում, որ ամենամոտ ապագայում քաղաքական ասպարեզից դուրս կմնան բոլոր նրանք, ովքեր իրենց պայքարի զինանոցում օգտագործում են սուտը, կեղծիքը և բանսարկությունը»։
    էս երիտասարդը շատ հուզիչա խոսում

  20. #1139
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Չորրորդ ինքնիշխանություն». Ամենաանհասկանալին ելույթի նպատակն էր

    10:53 • 21.07.10

    Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական կյանքում։ Վերջին ամիսներին քաղաքական կյանքն իսկապես մի տեսակ մարած էր, և այդ իմաստով ելույթը կարևորագույն դեր խաղաց քաղաքական ուժերին և հասարակությանը ստիպեց «շարժել ուղեղները» և քննարկել Հայաստանի համար կարևորագույն խնդիրները։ Մի խոսքով, քննարկումներ խթանելու առումով ելույթը դրական էր, բայց ճիշտն ասած՝ չենք կարծում, թե ելույթի հիմնական նպատակը դա էր։

    Կարելի է, իհարկե, ժամերով բանավիճել Տեր-Պետրոսյանի արտահայտած տեսակետների շուրջ, ընդունել կամ մերժել դրանք, տասնյակ հակափաստարկներ բերել, բայց նախքան այդ, կարծում ենք, պետք է փորձել գտնել ամենակարևոր հարցի պատասխանը. իսկ ինչի՞ համար էր այդ ելույթը, ի՞նչ խնդիր էր փորձում դրանով լուծել Տեր-Պետրոսյանը։ Փորձում էր ինչ-ինչ բան հասկացնել արտաքին աշխարհին։ Բացառված է։ Դրա համար կան բազմաթիվ այլ ձևեր, և ամենևին պարտադիր չէր անել դա հրապարակային ելույթով՝ իմանալով, որ տասնյակ հազարավոր մարդիկ ծայրից ծայր ուսումնասիրելու են իր ելույթի ամեն մի բառը։

    Ուզում էր ինչ-որ բա՞ն հասկացնել իշխանություններին։ Եվ դարձյալ՝ պարտադիր չէր անել դա հրապարակային ելույթով։ Փորձում էր կանխել ՀՀՇ-ի (և դրանով իսկ՝ Կոնգրեսի) պառակտումը։ ՀՀՇ-ի պառակտումը (եթե նման վտանգ իրոք կար) կանխել թերևս հաջողվեց, բայց արդյոք այդ ելույթից հետո Կոնգրեսի շարքերն ավելի կուռ են, քան առաջ։ Հազիվ թե։ Համենայն դեպս առաջին տպավորությունն այնպիսին է, որ Կոնգրեսի համակիրներից շատերը պարզապես շվարած են ու իրենց հետագա անելիքը չգիտեն։

    Վերջին հաշվով, երեք տարի շարունակ քարոզվում է այն միտքը, որ Հայաստանում հնարավոր է իշխանափոխության հասնել միայն համաժողովրդական շարժման միջոցով։ Իսկ համաժողովրդական շարժման համար ժողովուրդ է պետք։ Տեր-Պետրոսյանի այս եյույթն ավելացրե՞ց շարժման համակիրների (այսինքն՝ ժոդովրդի) թիվը, թե՞ նվազեցրեց։ Իհարկե նվազեցրեց։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի նման բազմափորձ քաղաքական գործիչը չէր կարող չկանխատեսել դա։ Ուրեմն ո՞րն էր նման ելույթի նպատակը։

    Այնպես որ, գլխավոր հարցն այդպես էլ անպատասխան է մնում, ինչի՞ համար էր Տեր-Պետրոսյսւնի այդ ելույթը։ Ցանկացած քաղաքական քայլ, ի վերջո, գնահատվում է ըստ դրա իրական հետևանքների, այլ կերպ ասած՝ ռեալությունների։ Հետևանքներն այս դեպքում փոքր-ինչ անորոշ են։

    Թերթ.ամ

    Հ.Գ Նույնիսկ Չորրորդ իշխանությունն ա մտորումների մեջ, ամենահավանական տարբերակը ուղղակի չգիտեմ խի ոչ մեկ չի քննարկում, կարողա բիձեն քիչմը ցնդել ա, հիմա տարիքվ մարդ ա մի բան ասել ա էլի...

  21. #1140
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է

    ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանն այսօր հայտարարել է, թե ափսոսում է Կարապետ Ռուբինյանի բաց նամակի համար: Նա հարց է տվել, թե արդյոք Ռուբինյանը կգրեր այդ նամակը, եթե ընտրվեր վարչության անդամ: Ըստ Արամ Մանուկյանի, հաշվիչ հանձնաժողովը հայտարարել է, թե ոչ մի բողոք չի եղել, կապված վարչության անդամների ընտրության հետ, եւ որ պատրաստ են վերահաշվարկ կատարել: Արամ Մանուկյանն ասել է, թե լրագրողներին են տրամադրում ՀՀՇ համագումարի ողջ գրագրությունը, որպեսզի տեսնեն, որ ամեն ինչ եղել է բաց եւ թափանցիկ:

    21/07/2010
    Ու

    Ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ, արձանագրում է FSI–ը

    15:01 • 01.06.09

    «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել 2009թ. մայիսի 31-ին ՀՀ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։

    Ինչպես նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ, «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրություններին հետևլու նպատակով գործուղել էր մոտ 500 դիտորդներ։ Հայտարարության մեջ ասված է.

    «Իրականացնելով այս աշխատանքը` «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հայտարարում է

    1. ՀՀ ԿԸՀ-ն արեց հնարավորինս, որպեսզի ՀՀ Երևանի ավագանու առաջին ընտրությունները անցնեն բարձր մակարդակով, կազմակերպված և առավելագույնս թափանցիկ։

    2. Երևանի ավագանու ընտրությունները անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան` ազատ, արդար և թափանցիկ։

    3. Ընտրությունները անցնում էին այլընտրանքային հիմքի վրա, առկա էր 6 կուսակցություն և մեկ դաշինք։

    4. «ԱՀԻ» դիտորդները չեն արձանագրել ոչ մի խախտում կամ թերացում ընտրողների քվեարկության, ձայները հաշվելու, ընտրական տեղամասերից ԿԸՀ արձանագրությունների տեղափոխման ժամանակ։

    5. Երևանի ընտրական տեղամասերում չի արձանագրվել կողմնակի անձանց, պետական հաստատությունների կամ իրավապահ մարմինների կողմից այդ տեղամասերի աշխատանքներին միջամտելու կամ ընտրությունների ելքը կանխորոշելու փորձեր։

    6. Դիտորդները առանց խոչընդոտի կարողացել են ծանոթանալ իրենց հետաքրքրող բոլոր փաստաթղթերին, այդ թվում ընտրատեղամասերի արձանագրություններին։

    7. Մեր կողմից չեն արձանագրվել իրավախախտումների կամ ընտրակեղծիքների դեպքեր, նկատված դեպքերը հիմնականում եղել են տեխնիկական թերություններ, որոնք սակայն չէին կարող կանխորոշել ընտրությունների ընթացքը կամ արդյունքները։

    8. Առաջիկայում ԱՀԻ-ն իր առավել ծավալուն հաշվետվությունը կուղղարկի տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ և իրավապաշտպան կազմակերպություններին և Եվրոպական կառույցներին»։
    Ինչպես ասում են, գտեք հինգ տարբերություն: Կամ էլ քանի հոգու մեջբերենք, որ ԱԺ, Նախագահի ու Երևանի ավագանու ընտրությունները ազատ էին, արդար ու թափանցիկ, այնքան որքան ազա արդար ու թափանցիկ էին ՀՀՇ վարչության ընտրությունները: Բայց Ռուբինյանի նման մի քանի հիվնադ երևակայությամբ մարդ միծտ պիտի ինչ-որ բանից բողոքի:

Էջ 76 160-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086126 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •