Էն կաստյումավորը որ բրթբրթումա ովա?
Էն կաստյումավորը որ բրթբրթումա ովա?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ես չեմ հասկանում ինչու են փորձում քննարկել, զրուցել, բանակցել ոստիկանի համազգեստով կամ առավել ևս առանց որևե ոստիկանական նշանների հագուստով անձանց հետ՞
Եթե այս ամենը ռազբիրատն սարքելու ու պրովոկացիա նպատակով չի արվում ապա ակցիաները պետք է ընդհամենը արվեն հնարավորինս լուռ։ Կամ առավելագույնս կանգել է պետք գոչել կոչերն, պարզել դրոշներն ու պաստառներն ու ոչ մի կերպ չդիմադրել։
Եթե ոստիկանությանն տարածքն ազատել ե պետք թևատակ կանեն կտանեն։
http://www.youtube.com/watch?v=3Hx3_AEj-Lg
Իսկ « Արա... մի բրդի .... ձեռներդ.... դու ով ես... բացատրեք ինչ ենք խաղտում.....» կոչերն ԱՆԻՄԱՍՏ են...
Askalaf (02.06.2010)
Իսրայելը թուրքական նավ է գնդակոծել. Անկարա-Թել Ավիվ լարվածությունը պայթելու եզրին է
Իսրայելական ռազմուժը կրակ է բացել Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող 6 նավերի վրա, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Զոհերի թվաքանակի մասին տեղեկությունները շատ հակասական են: Իսրայելական լրատվամիջոցները նշում են 16, իսկ թուրքական NTV հեռտուստաալիքը 10 զոհերի մասին:
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 6 նավերից երեքում 10 տոննա մարդասիրական օգնություն է եղել, մյուս երեքում՝ 700 կամավոր, այդ թվում 1976թ. Նոբելյան մրցանակակիր, իռլանդացի Մեյրիդ Կորիգան Մակգուաերը, եվրոպացի խորհրդարանականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` իսրայելական ռազմածովային ուժերի գլխավոր թիրախը եղել է Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի շարքում գտնվող թուրքական Mavi Marmara նավը: Իսրայելական ուղղաթիռները դեսանտ են իջեցրել այդ նավի վրա, որից հետո իսրայելցի զինվորները կրակ են բացել նավում:
Թուրքական ԶԼՄ-ները կատարվածը որակում են որպես քաղաքացիական սպանդ:
Tert.am
Ambrosine (01.06.2010)
Բիձա (31.05.2010)
Աղբյուր՝ Ա1+Երեկ կրկին Կոնգրեսի երիտասարդները բերման են ենթարկվել եւ ավելի քան 3 ժամ անցկացրել Կենտրոնի ոստիկանությունում:
Ժամը 17.30-ի սահմաններում Ազատության հրապարակում սկսեցին հավաքվել ընդդիմության համակիրները: Նրանցից բացի հրապարակում էին կարմիր բերետավորները, Պարեկապահակային ծառայության աշխատակիցները` ղեկավար Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով Ռոբերտ Մելքոնյանը/Բազազ/ եւ այլ ոստիկաններ` կրկին քաղաքացիականով:
Ոստիկաններն արգելում էին մարդկանց մտնել հրապարակ. «Ես այստեղ եմ ապրում, սա իմ քաղաքն է, ես իրավո՞ւնք չունեմ քայլել իմ քաղաքով, մտնել օպերայի բակ»,-հարցնում էր ընդդիմության համակիր կանանցից մեկը:
Իսկ քաշքշուկը սկսվեց նրանից, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները ՀԱԿ համակիր Տիգրան Առաքելյանին սկսեցին վիրավորել, հրել, հայհոյել եւ Ազատության հրապարակից դուրս հրավիրել: «Դուք կույրաղիք եք, ձեզ պետք է վիրահատել»,-բառացի ասաց Ռոբերտ Մելքոնյանը:
Ապա Տիգրան Առաքելյանին մոտեցան քաղաքացիական հագուստով երիտասարդներ, հրելով, քաշքշելով նստցրին մեքենան եւ տարան`առանց բացատրելու, թե ուր եւ ինչի համար:
Հաջորդը Վարդգես Գասպարին էր, որին հրապարակից հեռացրին ուղղակի պառկած. 6 հոգով նրան գետնին պառկած դիրքով` թեեւրից եւ ոտքերից բռնած հեռացրին հրապարակից, պառկեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին:
Որոշ ժամանակ անց բերման ենթարկվեցին նաեւ «անկարգության» մյուս մասնակիցները` Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Կարապետյանը եւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Նրանց հետ միակ «աշխատանքը», որ տարել է բաժնում ոստիկանության պետը, համոզելն է եղել, որ չհավաքվեն Ազատության հրապարակում: Ի դեպ, այս անգամ հրապարակի «ազատությունն» ապահովող օպերացիային մասնակցում էր անձամբ Կենտրոնի ոստիկանապետը.
«Աշոտ Կարապետյանն ինձ ասաց, տեսեք, օպերների էլ չեմ ուղարկել, ես եմ եկել, որովհետեւ ինձ են ուղարկել, մեկ է, չենք թողնելու հավաքվեք «Ազատության» հրապարակում, տղերք ջան, մի արեք»,- Կենտրոնի ոստիկանապետի անկեղծացումները պատմեց Տիգրան Առաքելյանը:
3 ժամ ոստիկանությունում պահելուց հետո նրանց ազատ են արձակել, այդ ընթացքում նրանց մոտ չթողնելով հրավիրված փաստաբանին: «Բայց ինչ ենք անում, որ մի հատ էլ փաստաբան գա, հո գործ չենք հարուցում»,-ասել են ոստիկանները` ըստ Տիգրան Առաքելյանի:
Ժամը 21-ի սահմաններում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:
Այս ամբողջ պատմության մեջ նորությունն այն է, որ ոստիկանություն բերման ենթարկող անձինք ոչ թե համազգեստով են, ինչպես օրենքն է պահանջում, այլ քաղաքացիական հագուստով:
Ի դեպ, այսօր մենք տեղեկացանք, որ Վարդգես Գասպարին պատրատվում է հաղորդում տալ հանցագործության մասին առ այն, որ իրեն ապօրինի պահել են ոստիկանության բաժնում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (31.05.2010), Grieg (01.06.2010), Kuk (05.06.2010), Mephistopheles (01.06.2010), Rammer (31.05.2010)
Աղբյուր՝ Ա1+Ազատության հրապարակից ոստիկանական բաժին բերման է ենթարկվել ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Բերման են ենթարկվել նաեւ որոշ լրագրողներ:
Չնայած ոստիկանները մի քանի օր է` արգելում են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին Ազատության հրապարակում նստացույց անել և ներկայացնել իրենց պահանջները, սակայն վերջիններս կրկին եկել էին հրապարակ: Մանրամասներն` ավելի ուշ:
---------- Ավելացվել է՝ 18:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:45 ----------
Աղբյուր՝ tert.amԱզատության հրապարակում խառնաշփոթ է. ողջ հրապարակը լի է ոստիկաններով և քաղաքացիական հագուստով երիտասարդներով, որոնք թույլ չեն տալիս մի խումբ ընդդիմադիր երիտասարդների, ինչպես նաև նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին մտնել Ազատության հրապարակ։
«Բողոք՝ ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարման» գրությամբ ցուցապաստառով փորձեց օպերայի բակ մտնել նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, որին, սակայն, ոստիկանները նստեցրին մեքենա և տարան ոստիկանական բաժին։ Նույն մեքենաներով տարվել են նաև լրագրողներ։
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի տեղեկացմամբ՝ ոստիկանական բաժին են տարվել «Հայկական ժամանակ» և «Հայք» թերթերի լրագրողներ Սյուզաննա Պողոսյանը և Լիլիթ Թադևոսյանը։ Այժմ մի քանի տասնյակի հասնող ոստիկաններ Սարյանի արձանի տարածքում են։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, որն արդեն 3 օր է նստացույց է կազմակերպում Ազատության հրապարակում, այսօր նույնիսկ չհասցրեց մտնել հրապարակ: Ոստիկանները, շղթա կազմած, նրան, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի մյուս անդամներին ուժի կիրառմամբ դուրս արեցին Ազատության հրապարակում: Դիմադրողներն արժանացան բռնության` անկախ իրենց սեռից եւ տարիքից:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին Ազատության հրապարակում ոստիկանները հրելով մտցրեցին ոստիկանության մեքենան`նույնիսկ ուշադրություն չդարձնելով, որ նրա ձեռքը մնաց մեքենայի դռան արանքում:
ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ բռնությունները շարունակվեցին Սարյանի արձանի հարակից տարածքում: «Առաջ» հրամանից հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակեցին Սարյանի արձանի հարակից տարածքը եւ սկսեցին բերման ենթարկել ՀԱԿ-ի անդամներին:
Ոստիկաններ այսօր բերման ենթարկեցին միանգամից 3 իգական սեռի լրագրող` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողներ Սյուզի Պողոսյանին ու Անի Գեւորգյանին, իսկ «Հայք»-ից` Լիլիթ Թադեւոսյանին: Ոստիկանները լրագրողներին ուղղակի նետեցին մեքենաների մեջ: Բերման ենթարկեցին նաեւ ՀԱԿ-ի համակիր, թարգմանչուհի Անահիտ Մեսրոպյանին: Ըստ երեւույթի ոստիկանները նրան բերման էին ենթարկում ճանաչելով, քանի որ նրա ձեռքերից բռնած քաշում էին եւ ասում. «Է՞լի կթարգմանես»:
«Սա ոստիկանական պետություն է, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը ոչինչ է: Այսօր նրանք ծեծուջարդով դուրս հանեցին զբոսանքի դուրս եկած ՀՀ քաղաքացիներին: Կանանց հետ նրանց վարվելակերպը ցույց է տալիս նրանց մակարդակը: Երեւի այդ ոստիկանները, նրանց ղեկավարները կանանց հետ վարվելու նման դաստիարակություն են ստացել»,- «Ա1+»-ին ասաց ՀԱԿ-ի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Մինչեւ ոստիկանության մեքենաներ հասցնելը` ծեծի ենթարկեցին Հայ ազգային կոնգրեսի մի շարք երիտասարդների: Ոստիկանները քաշքշելով պատռում էին նրանց հագուստը, նրանց պառկեցնում էին գետնին եւ հետո վազեցնում դեպի մեքենաներ:
Այսօր ոստիկանները բերման ենթարկեցին 13 քաղաքացու:
ՀԱԿ-ի ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո, ոստիկանների թիվը Սարյանի արձանի հարակից տարածքում նվազեց:
ՀԱԿ-ի անդամները երթով Սարյանի արձանի մոտից շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ պահվում են բերման ենթարկվածները: Դատարանի բակում Կոնգրեսի անդամները վանկարկում էին «Ազատություն», «Պայքար, պայքար մինչև վերջ» եւ երգում ազգային- ազատագրական երգեր: Բերման ենթարկվածներին 3 ժամ հետո կամ պետք է ազատ արձակեն, կամ մեղադրանք առաջադրեն:
Այս պահին ՀԱԿ-ի անդամներին փորձում են հեռացնել Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի դիմացից:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Chuk (31.05.2010), Kuk (05.06.2010), Mephistopheles (01.06.2010), Norton (06.06.2010), Rammer (01.06.2010)
Լրացումներ նույն էջից.
Ժամը 21.30-ի սահմաններում բերման ենթարկվածները ազատ չարձակվեցին եւ հենց Ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի մոտ ոստիկանները կրկին ուժ գործադրեցին ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ:
Ժամը 23.00-ի սահմաններում բացի երեք բերման ենթարկվածներից` Անի Գեւորգյանից, Սարգիս Գեւորգյանից եւ Դավիթ Քիրամջյանից, մնացածներն ազատ արձակվեցին: "Ազատ չարձակվածներին որեւէ մեղադրանք չեն առաջադրվել: Նրանք պահվում են անորոշ կարգավիճակով",- "Ա1+"-ին ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Grieg (01.06.2010), Kuk (05.06.2010), Mephistopheles (01.06.2010), Rammer (01.06.2010)
Աղբյուր՝ ԼրագիրՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Ոստիկանությունը մայիսին 31-ի երեկոյան ձերբակալել է 'Հայկական Ժամանակ' օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին, ում մեղադրում են ոստիկան Համբարձում Բոքսյանին չենթարկվելու եւ 'նրա հանդեպ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելու` դեմքին հարվածելու եւ ցավ պատճառելու համար':
Անի Գեւորգյանին ոստիկանություն բերման էին ենթարկել մայիսի 31-ին, Ազատության հրապարակից, որտեղ ոստիկանությունն ու կարմիր բերետավորները հերթական անգամ ցրել էին ընդդիմության երկու տասնյակ ակտիվիստների նստացույցի փորձը, նրանց հեռացնելով Ազատության հրապարակից: Անի Գեւորգյանի հետ միաժամանակ բերման էին ենթարկվել նաեւ լրագրողներ Սյուզան Պողոսյանն ու Լիլիթ Թադեւոսյանը, ովքեր սակայն հետո ազատ են արձակվել, իսկ Անիին ձերբակալել են:
Ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ խոչընդոտում է Հայ Ազգային կոնգրեսի մոտ երկու տասնյակ ակտիվիստների խաղաղ նստացույցի փորձերը Ազատության հրապարակում, հայտարարելով, թե նրանք հասարակական կարգ են խախտում:
Թեև Լրագրում գրված չէր, իսկ մյուս կայքերում տեղեկություններ դեռ չկան, բայց կարծես թե գործեր են հարուցված նաև Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրիմջյանի դեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ tert.am«Հայկական ժամանակ». Վրեժ
11:09 • 01.06.10
Երեկ, ժամը 18-30-ի սահմաններում, իր լրագրողական պարտքը կատարելիս՝ Երևանի Սարյանի պուրակին հարող տարածքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից և լուսանկարիչ Անի Գևորգյանը։
Անիին բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնք ենթադրաբար ոստիկաններ են եղել, սակայն չեն ներկայացել։ Բերման ենթարկելու պահը արձանագրած տեսակադրերում հստակ լսվում է, որ նրան բերման ենթարկողներից մեկը իր «կոլեգաներին» հայտնում է. «էս էն լրագրողն ա», ինչը ակնհայտ է դարձնում, որ ոստիկանները գործել են կոնկրետ նպատակով։ Նշենք, որ Անի Գևորգյանը հիմնականում լուսաբանում է հենց ոստիկանության գործունեությունը։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հատկապես դուր չի եկել Անիի՝ անցած շաբաթ պատրաստած հոդվածը ՀՀ ոստիկանությանը նվիրված տեսահոլովակի մասին։ Հոդվածով բացահայտվել էր, որ այդ տեսահոլովակը Վրաստանի ոստիկանության մասին նկարահանված տեսահոլովակի անտաղանդ կրկնօրինակն է, որի հիմնական նպատակն Ալիկ Սարգսյանի ինքնագովազդն է, իսկ դրա ֆինանսավորման աղբյուրներն անհայտ են։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մոդերատորական: Մի տարվա վաղեմության վիդեոների վրա հիմնաված բլոգային հայհոյախոսական նյութը, ինչպես նաև դրա արձագանքները տեղափոխվել են այստեղ
«Կապիտալ». Բիզնեսի և պետության շահերը չեն համընկել
Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարիչ «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» ընկերության դուստրը` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ), որոշել է փակել Գետափ, Մարալիկ, Սոլակ և Իջևան երկաթուղային կայարանները: Այս մասին համապատասխան հրաման է ստորագրել ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը:
ՀԿԵ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը «Կապիտալին» ասաց, որ խոսքը ոչ թե փակման, այլ կայարանների կոնսերվացման մասին է, ինչը պայմանավորված է ընկերության կողմից ծախսերի օպտիմալացման գործողություններով։ Ըստ նրա՝ հարցը քննարկման է ներկայացվել կառավարությանը, և վերջնական որոշումը կկայացվի օգոստոսին։ «Վերոնշյալ կայարանների աշխատակիցների կրճատում չի լինելու, և նրանք տեղափոխվելու են այլ կայարաններ»,- նշեց Դավթյանը։
Պրն Շայդուլինի հրամանում, սակայն, կոնսերվացման մասին խոսք չկա: Նա ՀԿԵ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հրամայում է ապամոնտաժել տրանսֆորմատորային կայանները և օգտագործել այլ երկաթուղային կայարաններում, ապամոնտաժել կայարանային երկաթգիծը (բացի հիմնականից) և սլաքային փոխադրիչները՝ դրանց հետագա վերականգնման հնարավորությամբ....
Շայդուլինը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հրամայում է նաև ուղևորափոխադրման շենքի լուսամուտների և դռների վրա տեղադրել վանդակաճաղեր և կողպեք....
ՀԿԵ-ի որոշման տրամաբանությունը, իհարկե, պարզ է. եթե բիզնեսը շահութաբեր չէ կամ առավել ևս` վնասաբեր է, պետք է փակել: Բայց հարց է առաջանում` արդյո՞ք բիզնես տրամաբանությունը բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահից:
Tert.am
Mephistopheles (05.06.2010)
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՆԳ
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովն այսօր լրագրողներին հայտարարել է, թե ռուս-թուրքական տնտեսական ու քաղաքական համագործակցության զարգացումը չի կարող լինել դաշնակիցների շահերի հաշվին: Նա ասել է, թե Կովկասում Ռուսաստանը մեկ դաշնակից ունի` Հայաստանը:
Նրա խոսքով, Թուրքիան հարմար գործընկեր է, եւ Ռուսաստանին ձեռնտու է զարգացնել ու խորացնել հարաբերությունն այդ երկրի հետ: Նա ասել է նաեւ, որ թուրքական ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում երբեք չի դնում Հայաստանի հարցը: Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ողջ տարածաշրջանում, պայթյունավտանգ ու խնդրահարույց տարածաշրջանում: Հենց այս տարածաշրջանից է հնարավոր ռազմական հակամարտության իրական վտանգը, որ կարող է տարածվել ողջ աշխարհում, ասել է նա:
Ռեշետնիկովի այս խոսքը հետաքրքիր է քաղաքական-տեղեկատվական այն ֆոնին, ըստ որի ռուս-թուրքական հերթական սիրախաղը տեղի է ունենալու հայերի հաշվին, ինչը զուրկ չէ տրամաբանությունից եւ պատմական “փորձից”: Մամուլում տեղեկություններ են հրապարակվում, ըստ որոնց, Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում Ռուսաստանը Հայաստանին ստիպում է հանձնել Ղարաբաղի տարածքները, որտեղ պետք է մտնի ռուսական զորք: Հայերը նաեւ լավ են հիշում պատմությունից, թե ինչ է կատարվել հայաբնակ այն տարածքներում, որտեղ կանգնած է եղել ռուսական զորքը` Արեւմտյան Հայաստան, Ղարաբաղ:
Այս տեսանկյունից, հատկանշական էր Բրյուսել կատարած բավական հետաքրքիր այցից հետո Սերժ Սարգսյանի այցը Դոնի Ռոստով: Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ին առաջարկել էր դիտարկել խաղաղարար զորքի տեղակայման խնդիրը հակամարտության գոտում, ինչը նշանակում էր, որ Հայաստանն իրական վտանգ է զգում իր “ռազմավարական դաշնակցից”: Իսկ Դոնի Ռոստովում Սերժ Սարգսյանին ցուցաբերած բավական սառը ընդունելությունը վկայում է, որ Սարգսյանի ու Մեդվեդեւի զրույցը եղել է բավական կոշտ, եւ հայկական կողմը թերեւս անհամաձայնություն է հայտնել կարգավորման ռուսական տարբերակին: Դա զգացվեց ռուս պաշտոնյաների հայտարարություններից ու Սերժ Սարգսյանի` Ռոստովի հայ համայնքի հետ հանդիպմանն ունեցած ելույթից:
Ըստ հրապարակումների, օգոստոսին նախատեսվում է Մեդվեդեւի այցը Հայաստան, իբր Ղարաբաղի խնդրի վերջնական լուծման համաձայնության հասնելու: Թերեւս, Հայաստանը պետք է պահի իր կոշտ դիրքորոշումը եւ փորձի օգտագործել մեր տարածաշրջանում բավական բարդ իրավիճակի հետեւանքով ի հայտ եկած միջազգային քաղաքականության նոր էլեմենտները:
Թերեւս, Հայաստանի կոշտ դիրքորոշումն ու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակն են ստիպում Ռուսաստանին հանգստացնել հայերին, ինչի օրինակն է Ռեշետնիկովի ելույթը: Սակայն ժամանակներն այլ են, եւ Հայաստանը պետք է ազատվի թե “ռազմավարական դաշնակցի”, թե նման այլ պատրանքներից:
Lragir.am
Ռուսաստանը կլինի հայկական ատոմակայանի սեփականատերը
19:05 • 07.06.10
Ռուսաստանը ցանկանում է դառնալ Հայաստանի նոր ատոմակայանի համասեփականատերը։ Այս մասին այսօր հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։ Նա ասել է, որ ներկայում կորպորացիան անցում է կատարում աշխատանքի նոր գործիքների։
«Առաջին անգամ մենք տնօրինելու են ատոմակայաններն արտերկում, բայց ոչ միայն կառուցելու ենք, այլև տնօրինելու և շահագործելու ենք 60 տարվա ընթացքում»,-ասաց նա։
Նա հիշեցրեց, որ «Ռոսատոմէկսպորտն» իրականացնում է նոր էներգաբլոկի շինարարության նախագծային աշխատանքները։
Tert.am
Chuk (07.06.2010), Kuk (07.06.2010), Mephistopheles (07.06.2010)
Բավականին հետաքրքիր լուր…
Տեղեկատվական ո՞ր աղբյուրներին են վստահում հայ երիտասարդները
18:20 • 07.06.10
Այսօր հրապարակվել է «Հայ երիտասարդների իրազեկվածությունն աշխատանքային իրավունքերի և արհմիությունների դերի մասին» հետազոտությունը, որում ներկայացվում են տվյալներ այն մասին, թե տեղեկատվության որ աղբյուրներին է վստահում երիտասարդությունը։
Հետազոտությունը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ իրականացվել է «Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության APR Group ստորաբաժանման կողմից՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱԿ) և նրա խորհրդի մշտական գործող երիտասարդական հանձնաժողովի հետ համատեղ։ Զեկույցն այսօր ներկայացրեցին ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրանը, ՀԱԿ նախագահ Լևոն Խաչատրյանը և APR Group խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը։
2009թ. երկրորդ կիսամյակում անցկացված հարցմանը մասնակցել է 1205 երիտասարդ։ Պարզվել է, որ երիտասարդությունը տեղեկատվության աղբյուրներից ամենաշատը վստահում է հեռուստատեսությանը (40,2 տոկոս), ապա ինտերնետին (20,1 տոկոս), ռադիոյին (8,4 տոկոս), թերթերին ու ամսագրերին (5,1 տոկոս), ընկերներին, բարեկամներին (13,5 տոկոս), ժողովրդին (0,2 տոկոս)։ Ոչ մեկին չի վստահում 12 տոկոսը, դժվարացել են պատասխանել 0,7 տոկոսը։
Վստահելի հեռուստաընկերությունների առաջին եռյակում են «Շանթը», «Արմենիան» և «Հ1»-ը։ 4–րդ տեղում ռուսական ORT–ն է, 5-րդում՝ Գյումրիի ԳԱԼԱ-ն։
Հարցվածների 31 տոկոսը դժվարացել է նշել նախընտրելի որևէ ինտերնետային աղբյուր։ 11,6 տոկոսը նշել է Google.com կայքը, 9,1 տոկոսը՝ Mail.ru-ն, 8,7-ական տոկոսը որպես վստահելի տեղեկատվության աղբյուր նշել են Tert.am և A1plus.am կայքերը։
Վստահելի ռադիոկայանների եռյակը բացում է «Ազատությունը», որին հաջորդում են Հանրային ռադիոն ու «Ավրորան»։ Հարցվածների 10,9 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Վստահելի թերթերի և ամսագրերի առաջատար եռյակում են «Հայկական ժամանակ» օրաթերթը (16,4 տոկոս), «Առավոտը» (11,5 տոկոս) և «Իրավունքը» (11,5 տոկոս)։
Tert.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ