User Tag List

Էջ 80 160-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490130 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,186 համարից մինչև 1,200 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1186
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Վլադիմիր Պուտինը Հայ ազգային կոնգրեսին կանցկացնի խորհրդարա՞ն

    Սեպտեմբեր 27, 2010 | 13:26

    Հայաստանում այսօր կա ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ Հայ ազգային կոնգրես, որոնք փաստացի ազդեցություն ունեն Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների վրա: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց քաղաքական ու ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Հայաստանում ուրիշ կուսակցություն՝ ոչ ՕԵԿ, ոչ «Ժառանգություն», եւ էլ նույնիսկ ՀՅԴ, չկա»,-նկատեց Բադալյանը: Նա նշեց, որ դատելով առկա իրավիճակից, հենց այս երեք քաղաքական միավորներն էլ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցնելու են խորհրդարան: Ընդ որում, խորհրդարան անցնելու հարցը լուծվելու է անձամբ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»:

    «Ով որ կարողացավ լեզու գտնել Կրեմլի հետ, նա էլ անցնելու է խորհրդարան»,-նկատեց քաղտեխնոլոգը եւ հավելեց, որ կուսակցություններին հատկացվելիք տոկոսների քանակն անգամ ֆաքսով է ուղարկվելու՝ «սրան` այսքան, սրան` այնքան» սկզբունքով: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, Արմեն Բադալյանն ասաց, որ «Ռուսաստանը մեռած կուսակցությունների վրա «ստավկա» չի դնում»: Փորձագետը նշեց նաեւ, որ Հայաստանում ընտրական եռուզեռն ու դրանով պայմանավորված՝ խորհրդարանական տեղերի բաշխման ուրվապատկերը տեսանելի կլինի եկող աշնանը:

    News.am
    Ի՞նչ ա սրա ծիպա մասնագիտությունը - քաղաքական տեխնոլոգ:

    Սրան կոլխոզում գարաժի մեխանիկ սկի չի կարելի պահել, ուր մնաց քաղաքական տեխնոլոգ: Բա այ քիմիկոս, որ Հայաստանում ընտրությունները ֆաքսով են ուղարկում, դու ու՞մ տանձին ես պետք քո տեխնոլոգիաներով: Ֆաքսի թանա՞քն ես փոխում:

    Արա, ոնց են վրես ազդում, ես ռուսի ձվերից կախված մենդելեևները:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 28.09.2010, 22:29:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (29.09.2010), Lion (29.09.2010)

  3. #1187
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ա սրա ծիպա մասնագիտությունը - քաղաքական տեխնոլոգ:

    Սրան կոլխոզում գարաժի մեխանիկ սկի չի կարելի պահել, ուր մնաց քաղաքական տեխնոլոգ: Բա այ քիմիկոս, որ Հայաստանում ընտրությունները ֆաքսով են ուղարկում, դու ու՞մ տանձին ես պետք քո տեխնոլոգիաներով: Ֆաքսի թանա՞քն ես փոխում:

    Արա, ոնց են վրես ազդում, ես ռուսի ձվերից կախված մենդելեևները:
    օգտվում են էն բանից որ մեր ժողովրդի մեջ հլա նստած ա "սաղ ռուսն ա որոշում"-ը ու ուզում են եղանակ փոխեն/որոշեն… դիշովի տրյուկ, բայց արի տես որ աշխատում ա… Մեդվեդևն էկել էր ու տեղեր կար որ դրան որպես վախագահ էին ընդունում…

    մենակ էս պռաֆանը չի մեղավոր
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 28.09.2010, 23:59:

  4. #1188
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Rammer, թեթև տար ամեն տեսակի ճոռոմ անուն ունեցող վճարովի կազմակերպությունների դեզինֆորմատորների դուրս տվածները: Էս կնիկը անցյալ ու նախանցյալ տարի էլ փոփոխություններ սպասում: Իրա ասածներին Պուծինը հաստատ դաբրո չի տվել:
    ՀԱՆՁՆԱԾ ԵՐԿԻՐ

    Թերեւս քչերը կվիճարկեն, որ համապետական ընտրության հերթական փուլից առաջ, գոնե այս պահի դրությամբ, եւ թերեւս առաջիկա ամիսներին առնվազն, Հայաստանի ներքաղաքական կյանքն ամբողջությամբ պայմանավորված է լինելու արտաքին գործընթացների ազդեցությամբ:

    Այդ առումով հատկապես ազդեցիկ է համարվում Ղարաբաղի հակամարտությունը, որում ակտիվության նոր փուլ է նկատվում: Դժվար է ասել, թե որքան կտեւի այդ փուլը եւ ինչով այն կավարտվի, բայց թերեւս աներկբա է, որ առաջիկա ամիսների ներքաղաքական կյանքը հիմնականում պայմանավորված է լինելու դրանով; Որքան էլ որ քաղաքական ուժերը խոսում են ներքին խնդիրների մասին, որքան էլ որ նրանք բարձրացնում են ներքին իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական, քաղաքացիական հարցեր, միեւնույն է, ակնհայտ է, որ բոլորի աչքը դուրսն է եւ բոլորը սպասում են, թե ինչ է լինելու դրսում, ինչ ձայն է գալու Ղարաբաղի կապակցությամբ, եւ աշխարհի քաղաքական կենտրոններն այդ առումով ինչ են ակնկալելու իրենցից:

    Ավելին, թերեւս ակնհայտ է նաեւ, որ բոլորի հայացքն այժմ առավելապես ուղղված է Մոսկվային: Բանն այն է, որ երբ օգոստոսին տեղի ունեցավ հայ-ռուսական “գործընկերության” հերթական բռնկումը, դա Հայաստանի որեւէ քաղաքական ուժի մոտ չառաջացրեց հիմնարար մտահոգություն երկրի զարգացման ընդհանուր ռազմավարության առումով: Որեւէ քաղաքական ուժ կասկած չհայտնեց այն մասին, որ հայ-ռուսական “գործընկերության” այդօրինակ շեշտակի զարգացումը մեծ հաշվով նշանակում է, որ Հայաստանը կարող է առաջիկա տասնամյակների կտրվածքով խրվել ու մնալ ռուսական արժեքային տիրույթում, որտեղ թե աշխարհաքաղաքական, թե երկրաքաղաքացիական հարաբերությունների տիրույթում, դոմինանտը մահակի իրավունքն է: Երեւույթի այդ ասպեկտի վրա բավարար ուշադրություն չդարձրին թե ազատականները, թե ազգայինները: Դե, իսկ իրենց ցեղակրոն կամ նժդեհական հռչակածների մասին խոսք չկա: Նրանց համար մահակի տիրույթը հենց այն է, ինչ երազում են: Ոչինչ, որ մահակը երբեմն-երբեմն կիջնի նաեւ իրենց գլխին` կարեւորը, որ իրենց էլ թույլ տան մահակն իջեցնել հասարակության գլխին:

    Բոլոր ուժերը տեղի ունեցածին նայեցին ընդամենը ռազմական անվտանգության տեսանկյունից, եւ բավարարվեցին կամ բացահայտ, կամ ինչ որ ձեւական հարցադրումներով քողարկված գոհունակություն հայտնելով, ինչը միանգամայն հասկանալի է. անպետք Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով կարող էր մեկ էլ տեսար մի հիմարություն աներ ու հարամեր այն վայելքը, որ ըմբոշխնում են քաղաքականությունը զբաղմունք դարձրած եւ դրանով տարատեսակ “վերնախավերի” կարգավիճակ ստացած քաղաքական ուժերը: Մինչդեռ ռուսները եկան, այդ վտանգը “չեզոքացրին”, եւ հիմա բոլորը կարող են վայելել ավելի հանգիստ խղճով, մտավախություն չունենալով, թե մեկ էլ տեսար կարող է պատերազմ լինել:

    Դե, իսկ եթե հանկարծ լինի էլ, ապա արդեն թերեւս մտածում են, որ ոչ թե իրենք կամ իրենց որդիները պետք է գնան կռվելու, կամ ավելի շուտ ոչ թե ստիպված պետք է լինեն արդարացումներ մտածել այն մասին, թե ինչու իրենք կամ իրենց որդիները չեն գնում կռվելու, այլ կապավինեն ռուս զինվորի կոշիկին: Բնական է, որ այդ հանգստության դիմաց Հայաստանի քաղաքական դաշտի տարատեսակ “վերնախավերը” պետք է քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը լիովին հանձնեին իրենց հանգստություն բերած ռուսներին, ինչն էլ մենք տեսնում ենք այժմ: Նույնիսկ միակ ընդդիմության հավակնություն ներկայացնող Հայ Ազգային Կոնգրեսն է ընդունում ռուսների դոմինանտությունն առկա պրոցեսներում, ոչ ուղղակի, բայց անուղղակի հայտարարություններով վկայելով, որ “ճանաչում” է պրոցեսներ թելադրելու ռուսական իրավունքը, այդ ամենն ինչպես միշտ ներկայացնելով որպես “ռեալ պոլիտիկի” զգացում: Ստացվում է, որ Հայաստանում գրեթե բոլորը տարված են միայն “ռեալ պոլիտիկ” զգալով, իսկ “ռեալ պոլիտիկով” զբաղվողներ արդեն չեն մնացել:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

    ---------- Ավելացվել է՝ 12:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:00 ----------

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Rammer, թեթև տար ամեն տեսակի ճոռոմ անուն ունեցող վճարովի կազմակերպությունների դեզինֆորմատորների դուրս տվածները: Էս կնիկը անցյալ ու նախանցյալ տարի էլ փոփոխություններ սպասում: Իրա ասածներին Պուծինը հաստատ դաբրո չի տվել:
    ՊԱՌԿԵԼՈՒ ԵՔ ՀԵՌԱՑՈՂ ՍԱՅԼԵՐԻ ԱՆԻՎՆԵՐԻ ՏԱԿ

    Զերծ մնալով աշխարքաղաքական տարատեսակ սպեկուլյացիաներից` հարկ է պարզ ասել. ՙՀայաստանի անկախությունը ստորադասողները դավաճաններ են, որոնք Ղարաբաղում ստատուս քվո պահելու կեղծ պատրվակով, իրականում` սեփական գրպանները լայնացնելու նպատակով աճուրդի են հանել Հայաստանի ինքնիշխանությունը՚: Անվտանգության խնդրի արհեստական սպեկուլյացիաներով լուծվում է երկու ընթացիկ խնդիր. օբյեկտիվորեն` Ղարաբաղի հարցի շահարկմամբ հող է ստեղծվում երկրի կյանքում արտաքին միջամտությունների համար« սուբյեկտիվորեն` քաղաքական դաշտից դուրս են մղվում այլախոհ գործիչները« ու տեղ է բացվում սրբություն չունեցողների համար, որոնց հետ օտարի համար առեւտուր անելն անհամեմատ դյուրին է:

    Պատկերացրեք« որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ եղել են ֆրանսիացիներ, ովքեր ասել են. ՙԳերմանական զորքերը պաշտպանում են ֆրանսիացիներին` բրիտանացիների ու բոլշեւիկների ահագնացող ագրեսիայից: Այլընտրանք չկա՚: Այսօր դրանք հիշվում են միայն որպես դավաճան: Կամ պատկերացրեք, թե Սովետի կործանումից հետո Մերձբալթյան երկրները ռուսական զորքերին խնդրեին, որ իրենց պաշտպանեին Բալթիկ ծովի այլ երկրների հնարավոր ագրեսիայից: Կամ` Ամերիկան անկախանալուց հետո բրիտանական բազաներ տեղակայեր, որ պաշտպանվեր ներքին ու արտաքին թշնամիներից: Վենեսուելան անկախանալուց հետո իսպանական զորքեր հրավիրեր, որ պաշտպանվեր Բրազիլիայից: Հնդկական ազգային կոնգրեսը բրիտանական ռազմաբազաներ տեղակայեր, որ պաշտպանվեր Չինաստանից: Ենթադրելի է, որ նահապետ Հայկից առաջ բելական զորքով հայոց անվտանգությունը ապահովելու կողմնակիցներ էլ եղած լինեն, ովքեր աշխարհաքաղաքական իրողությունների մասին հարցազրույցներ են տվել սեպագրողներին, ասուլիսներ են կազմակերպել, բայց պատմագիտական էթիկան Խորենացուն թույլ չի տվել նրանց մասին հիշատակել:

    Այս կրավորական մտածողությունը կար նաեւ 22 տարի առաջ: 88-յան քաղաքական զբոսանքների միամիտ զրույցներից մի դրվագ հիշեմ.

    - Հայաստանը կզարգանա միայն անկախությունը վերականգնելուց հետո:

    - Կարեւորը գոյատեւման խնդիրն է, այլ ոչ թե անկախության:

    - Անկախությունը գոյատեւման միակ երաշխիքն է:

    - Ո°չ: Երաշխիքներից մեկն է: Մենք կգոյատեւենք նաեւ Սովետի կազմում:

    - Օսմանյան կայսրությունում 300 տարի լավ էլ գոյատեւում էիք: Վերջը լավ չստացվեց:

    - Օսմանյան կայսրությունը կործանվեց, դրա համար այդպես եղավ:

    - Բա որ Սովետական կայսրությունն էլ կործանվի±, ի±նչ պետք է անեք:

    - Ինչպես նախորդ դեպքում` մեկ այլ կայսրության հպատակը կդառնանք ու կգոյատեւենք: Կարեւորը լեզուն ու կրոնը պահելն է: Առանց մեծ երկրի աջակցության` չես կարող պաշտպանության, ազգային անվտանգության խնդիրներ լուծել:

    - 1915 թվին ռուսական ռազմական աջակցությամբ ուզում էիք գոյատեւման անվտանգություն ապահովել, բայց անկախություն չէիք ուզում. Տեսա±ք ինչ եղավ:

    - Հայաստանն անկախ չի լինի, մոռացիր: Այդպես եթե խոսեք« ժողովուրդը ձեր հետեւից չի գա:

    - Կապրենք, կտեսնենք:

    Ազգային անվտանգության իրական սպառնալիքը հարեւան երկիրը չէ, եթե նույնիսկ այդ երկիրը Թուրքիան է« այլ սեփական ուժերի հանդեպ վստահության-հավատի դեֆիցիտը, որ 132 տարի առաջ էլ կարª երբ Մկրտիչ Խրիմյանի նախաձեռնությամբ կազմված ՙԻնքնավարության ծրագիրը՚ Ազգային ժողովում ստացավ ընդամենը 4 կողմ ձայն (տե°ս ՙԱզգային Ժողովի արձանագրունթյուններ՚, 1878թ.« Կ.Պոլիս): Մյուս ընտրյալները դեմ էին ինքնավարությանը եւ պատճառաբանում էին, թե ի տարբերություն սերբերի, բուլղարների, հույների, արաբների, հայ ժողովուրդը չի կարող ինքնուրույն լուծել անվտանգության խնդիրները, նրա անվտանգության երաշխավորը Սուլթանն է: Բեռլինի կոնգրեսում ռուսական պատվիրակները Խրիմյանի ծրագիրը կոնգրեսի օրակարգում ընդգրկելու վրա վետո դրեցին` պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում, եւ որպես փաստ վկայաբերեցին Ազգային Ժողովի քվեարկության պատկերը: Այդպես էլ անարժանապատիվ գոյատեւեցինք մինչեւ ցեղասպանություն:

    Ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու մտահոգությամբ 19-րդ դարավերջի պահպանողական գործիչ Գարեգին Սրվանձտյանը ժողովեց եւ մշակեց էպոսը` ցույց տալու համար մեր ոգեղենությունը, բայց այն ընկալվեց որպես գավառական հեքիաթ: Ծերենցը գրեց ՙԵրկունք Թ դարու՚, ՙԹորոս Լեւոնի՚, ՙԹեոդորոս Ռշտունի՚ երեք պատմավապերը եւ ի ցույց դրեց պետականություն վերականգնելու նախադեպերն ու փորձերը, բայց նրա վեպերը լայն արձագանք չգտան: Ավելի ուշ Հովհանես Թումանյանը գրեց ՙԹմկաբերդի առումը՚ պոեմը` այլաբանորեն ցույց տալով, որ օտարին ապավինելը կործանում է ե°ւ թագն ու գահը, ե°ւ ապավինողին: Նույն պատկերն է այսօր. շուրջ բոլորը զավթիչ պետության գովքն անող աշուղական ԶԼՄ-ներն են:

    Առաջնորդվելով ազգային անվտանգության նկատառումներով` Սահմանադրական կարգի հաստատման առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանից օր առաջ ռուսական ռազմաբազաները դուրս բերելը: Այնուհետեւ` հարեւանների ու աշխարհի հետ հարաբերությունները կարգավորելը: Հակառակ դեպքում, շատ պա¯րզ տեսանելի ապագայում, 1917թ. դեկտեմբերի 31-ի նման խառնակ մի օր, Ռուսաստանը որոշելու է դուրս բերել զորքերը Կովկասից, եւ միայն այդ ժամանակ եք հասկանալու, որ աշխարհում մնացել եք լրիվ մենակ: Ու պառկելու եք հեռացող զորքի սայլերի անիվների տակ ու չեք կանգնեցնելու:

    ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

  5. #1189
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յանի ի՞նչ: Եվս երկու ախմախ հոդված:

    Սահմանադրական կարգի հաստատման առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանից օր առաջ ռուսական ռազմաբազաները դուրս բերելը:
    Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ:
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (29.09.2010), Տրիբուն (29.09.2010)

  7. #1190
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լևոն Զուրաբյանը Մոսկվայում ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը


    Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում։ Մոսկվայում նա հանդիպել է ՌԴ իշխանության ներկայացուցիչների և Ռուսաստանի հայ համայնքի անդամների հետ։ Այս մասին հայտնում է Росбалт-ը։

    Ըստ աղբյուրի, հանդիպումների ընթացքում Զուրաբյանը հանդես է եկել Հայաստանում վերջին իրադարձությունների մասին զեկույցով և ներկաներին ծանոթացրել երկրում տիրող իրական վիճակի մասին։ Զուրաբյանի խոսքով՝ հայ հասարակությունը պատրաստ չէ հաշտվել Հայաստանում տիրող իրավիճակի հետ. ժողովուրդը պահանջում է իշխանափոխություն արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով։

    Նա պատմել է ներկայիս իշխանության ընդդիմախոսների շարունակվող ռեպրեսիաների մասին։ ՀԱԿ համակարգողը նաև ասել է, որ կաշառակերությունը խժռում է պետությունը։

    ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Tert.am–ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ Լևոն Զուրաբյանը Մոսկվայում եղել է հոկտեմբերի 7–10 –ը։

    Tert.am

  8. #1191
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ սաղդ թքած ունեք, գոնե ես տեղյակ պահեմ

    Հանրահավաք հոկտեմբերի 15-ին



    ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
    ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ, ԺԱՄԸ 18:00-ԻՆ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ
    ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
    ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

    Օրակարգում

    Հայաստանում աղետալի չափերի հասնող կոռուպցիայի քաղաքական և տնտեսական հետևանքները
    Կոռուպցիոն մեխանիզմները և վերջին շրջանի աղաղակող գործարքները
    Հայաստանում ժողովրդավարության վերականգնման ուղիները

    Հանրահավաքում ելույթ կունենա
    ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

    Հանրահավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի թիվ N 72 որոշմամբ
    Արխային, թիվ N 72 որոշումը վկա:

    Փաստորեն հայ-թուրքական ու ղարաբաղյան մոտիվներով բան չկա էլ ասելու: Բարով խերով սաղ հասկացան, որ Դաժե Սերոժը Ղարաբաղը չի ծախի, ու էս թեման փակվեց, արդեն հետաքիքիր չի: Ի՞նչն ա մնացել տակը: Կոռուպցիան: Հատկապես եթե կոնկրետ մեխանիզմների ռակուրսով նայենք: Աշխարք-աշխարք, ալամ ազգով իրեք տարի .ռ ենք տալիս, որ պարզվի, որ Հայաստանում կոռուպցիա կա:

  9. #1192
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տրիբուն ձյա, էս հանրահավաքին կոռուպցիայից խոսելը չի՛ նշանակում, որ արտաքին հարաբերությունների հետ կապված խնդիրները, ԼՂՀ խնդիրն էլ չկան, նախորդ հանրահավաքին ԼՂՀ խնդրից ու արտաքին հարաբերություններից խոսելը չի՛ նշանակում, որ կոռուպցիայի խնդիրը չի եղել, սոցիալական խնդիրը չի եղել:

    Ժող ջան, քանի որ քաղաքական լրահոս թեման ա, տեղեկացնեմ, որ հանրավահաքին եկողներս կարող ենք հավաքվել նույն տեղում, ինչ-որ միշտ: Անձամբ ես էնտեղ եմ լինելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #1193
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այսօրվա հանրահավաքի մասին Արման Մուսինյանի մեկնաբանությունը.

    Առաջին նախագահ լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը lragir.am խնդրանքով անդրադարձել է այսօրվա հանրահավաքից ակնկալիքներին:

    - Նախևառաջ կարևոր ասելիք կա: Դուք գիտեք, որ այսօրվա հանրահավաքում հիմնական ասելիքը նվիրված է լինելու կոռուպցիային, որն արդեն այս իշխող հանցավոր վարչախմբի հոմանիշը, կամ, եթե կուզեք, բնութագրիչն է դարձել, ասել է Արման Մուսինյանը: - Չնայած և մեր, և տարբեր լրատվամիջոցների կողմից կոռուպցիայի վերաբերյալ բազում անդրադարձեր են եղել, կարևոր է մեկ անգամ, ամբողջապես անդրադառնալ այս հարցին, հատկապես վերջին շրջանում վարչախմբի հետ առնչվող ինչպես տեղական այնպես էլ միջազգային մասշտաբի կոռուպցիոն սկանդալների համատեքստում: Սրանից զատ, քանի որ Կոնգրեսը հայտարարել է ակտիվ քաղաքական շրջանի մեկնարկը, ապա այս հանրահավաքը քաղաքական գործողությունների շղթայի մի հատվածն է, որ միտված է լինելու հասարակական ակտիվության բարձրացմանն ու կուլմինացիոն պահի ապահովմանը: Արդեն իսկ կա որոշում հաջորդ հանրահավաքն անել հոկտեմբերի 19-ին, որում գերակշռող թեման կլինի ժողովրդավարության աղետալի վիճակը Հայաստանում, մանավանդ որ այդ օրը հրաշալի առիթ է ժողովրդավարության ամբողջ պրոբլեմատիկան ներկայացնել եվրոպական հանրությանը, ի դեմս Մատենադարանից մի քանի մետր հեռու կազմակերպվելիքԵԽ ֆորումի մասնակիցներ ԵԽ պաշտոնյաների: Այս երկուսին կարող եք գումարել նաև այն, որ հանրահավաքը Ազատտության հրապարակի վերանվաճման գործընթացի մաս է կազմում:
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #1194
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեր տեղեկություններով, Հայ Ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը, որ տեղի է ունենալու մատենադարանի մոտ ժամը 18-ին, տեւելու է կարճ: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը սպասվում է ժամը մոտ 18.40-ին:
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #1195
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առնչությամբ։

    «ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն, ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արևելյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.):

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը: Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետևում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հորդորներին, այլև անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները` փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը:

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ձեռնարկվելու են ռազմադիվանագիտական և ռազմական համապատասխան միջոցառումներ` հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար:

    ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Վիտալի Իգիթյանի հարազատներին»:
    Աղբյուր՝ tert.am

    Կարծում եմ, որ բավական լուրջ հայտարարություն է: Կարծում եմ, որ վաղուց էր պետք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (15.10.2010), Lion (15.10.2010), Երվանդ (15.10.2010)

  14. #1196
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ tert.am

    Կարծում եմ, որ բավական լուրջ հայտարարություն է: Կարծում եմ, որ վաղուց էր պետք:
    Ու ոչ միայն հայտարարություն, այլ դրա իրագործումը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (15.10.2010)

  16. #1197
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բայց ինչի հենց հիմա… առաջ մարդ չեր մեռնու՞մ

  17. #1198
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազատւթյուն.ամ

    Միջազգային մամուլը լի է հայկական հանցախմբի գործի մասին նյութերով
    Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Բրիթ Բհարարան մանրամասնում է հայկական հանցախմբին առաջադրված մեղադրանքները, Նյու Յորք, 13-ը հոկտեմբերի, 2010թ.

    Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Բրիթ Բհարարան մանրամասնում է հայկական հանցախմբին առաջադրված մեղադրանքները, Նյու Յորք, 13-ը հոկտեմբերի, 2010թ.
    15.10.2010
    Հեղինե Բունիաթյան
    «Իրական բժիշկներ, իրական հիվանդներ, մնացած ամեն ինչը` կեղծ». - այսպես է վերնագրել հեղինակավոր The New York Times-ը հայկական հանցավոր խմբավորման կողմից մշակված զեղծարարության մեխանիզմը:

    «Մաշկաբանները գումարներ էին պահանջում սրտի աշխատանքը ստուգելու համար, ակնաբույժները` արյան անալիզ վերցնում, դիահերձողները հանդիպում էին կենդանի մարդկանց հետ։ Այս` երբեւէ չմատուցված ծառայությունների համար հանցագործները հաշիվներ էին ուղարկում ապահովագրական Medicare համակարգին, մինչ կառավարությունը ջանքեր էր գործադրում` առողջապահական համակարգում առկա ֆինանսական ճեղվածքը լրացնելու ուղղությամբ», - գրում է հեղինակավոր պարբերականը:

    Գրեթե բոլոր պարբերականները ընդգծում են, որ իրականում հանցագործության մեխանիզմը եղել է շատ մանրակրկիտ մշակված եւ լավ աշխատող:

    «Հնարամտության առումով հատկանշական էր այն, որ այս մեխանիզմը բացառել է ուղիղ կապը բժիշկների եւ հիվանդների միջեւ, այնպես որ` որեւէ անգամ որեւէ հիվանդ չի բողոքել Medicare-ին, ասենք, սխալ բուժումից կամ ոչ պատշաճ ձեւով մատուցված ծառայություններից», - գրել է հեղինակավոր մեկ այլ պարբերական` Forbes հանդեսը եւ մանրամասնել. - «Ըստ էության, հանցավոր համակարգի բոլոր օղակները կուռ էին, այդուամենայնիվ, որոշ աշխատակիցներ թերացել են իրենց գործում, եւ հենց դա էլ դարձել է այս զանգվածային զեղծարարությունը բացահայտելու պատճառը»։

    Ամերիկյան Examiner-ը նշում է, թե ապահովագրական ընկերությունը մի քանի անգամ հայտնաբերել է կեղծված տվյալներ, հանցագործները անգամ ստիպված են եղել «փակել» միայն թղթի վրա գոյություն ունեցող բժշկական հաստատություններից մեկը, սակայն դրանց թիվը անցնում էր 100-ից, ու Medicare ուղարկվող կեղծ հաշիվների թիվը` ամսեամիս ավելանում։

    Ապահովագրական ընկերություններից գումարներ շորթելու համար, ըստ The Wall Street Journal-ի, հանցավոր խմբավորումը մի քանի այլ մեխանիզմ էլ է մշակել. - «Դրանցից մեկով, օրինակ, ստեղծվել են կեղծ ընկերություններ, որոնց պատկանող ավտոմեքենաները իբր վթարի են ենթարկվել. հետո այդ մասին փաստաթղթերը ուղարկել են մասնավոր ապահովագրական ընկերություններին եւ գումարներ պահանջել»։

    Զեղծարարության մեկ այլ մեխանիզմ է ներկայացնում The Los Angeles Times-ը: Դրա համաձայն` կասկածյալները նաեւ կեղծ դեղատոմսեր եւ ուժեղ ցավազրկող դեղեր են վաճառել, որոնք շատերի կողմից որպես թմրանյութ են օգտագործվում։ Ընդ որում, ոստիկանության համաձայն, հանցավոր խմբավորման անդամները շատ դեպքերում բռնություն են գործադրել ու սպառնալիքներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր իրենց չեն ենթարկվել, կամ փորձել են յուրացնել ստացված շահույթը։

    Չնայած ամերիկյան մամուլը լի է այս գործի մասին նյութերով, այդուամենայնիվ, ձերբակալված ամերիկահայերի մասին անձնական տեղեկությունները շատ չեն, նշվում է միայն, որ նրանց մեծ մասը արտագաղթել է նախկին Խորհրդային Միությունից, պարագլուխը` «օրենքով գող» Արմեն Ղազարյանը Ադրբեջանից է դիմել Միացյալ Նահանգներին` քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, Գլենդեյլում հսկայական առանձնատուն է ունեցել եւ 350 հազար դոլարանոց «Ռոլս-Ռոյս» քշել։ Հեղինակավոր Politico բլոգն էլ նշում է, թե քրեական գործով անցնող կասկածյալներից մեկը` Պողոս Սատմանյանը նաեւ Դեմոկրատական կուսակցության դոնորներից մեկն է եղել. ընդամենը մի քանի ամիս առաջ` հուլիսին Սատմանյանը հրապարակավ 10 հազար դոլար է փոխանցել իշխող կուսակցությանը, ընդգծում է Politico-ն։

    Ամերիկյան գրեթե բոլոր հեռուստակայաններից սկսած մինչեւ BBC, Al Jazeera եւ Euronews անդրադարձել են այս թեմային:
    Վերջապես մեր ժողովրդի մասին ամբողջ աշխարհն իմացավ… կարանք արանքից ցեեղասպանության հարցնել անցկացնենք…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 16.10.2010, 04:25:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (20.10.2010)

  19. #1199
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս աշխատությունը վերջին օրերի «լրատվական աջաբսանդալից» վերցրած վերլուծություն է՝ պատրաստված թուրքական ճաշացանկով: Ձեր ճաշակով ընտրեք առաջադրված վերնագրերից մեկը, որը կհամապատասխանի գրության համին, հոտին և ոգուն…

    1. Տնտեսական ճգնաժամի բացահայտված մեղավորները…
    2. Նրանք կապել են ամերկյան առողջապահության աչքերն ու ականջները և գրավել սիրտը…
    3. Հայկական մաֆիան թափանցել է ԱՄՆ…
    4. Հայ Պզզեն կապված է իտալական մաֆիայի հետ՝ Պիզզայի աշտարակով…
    5. Ռանչպարների կանչը…
    6. Թուրքական լոբբին խոցոտում է հայկական հետույքը՝ ուրիշի դաշտում…
    7. «Համազգային ցավ ու շիվան» գռգռված հայկական իմպոտենտ մամուլի էջերում…
    8. Կլյաուզան սահմաններ չի ճանաչում…
    9. «ՀԱՅ ՊԶԶԵՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ» ԱՆսահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դոլարների կապոցը հանձնել է անձամբ Ալիեվին (փաստը նկարահանված է ամերիկյան հետախույզ GLONACKS-149 արբանյակից) …
    10. Ո՜Վ ՔՆԱԾ Է, ԱՐԹՈՒՆ ԿԱՑԵ՛Ք… (Սա ձեր իմացած Սասունցի Դավթից չի՛):
    11. ՄՈՍԱԴ-ը կրկին խաղի մեջ:

    Մանհեթենի դատախազ Պրիիտ Բհարան հայտարարել է, «Medicare-ի գործի հետեւում կանգնած է միջազգային խոշոր հանցավոր խմբավորում», «Կոզա Նոստրան» կնախանձեր «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» կառույցին:

    Ըստ դաշնային դատախազ Փրիթ Բհարարանի «միջազգային մաֆիայի ղեկավարները» սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ՝ պարբերաբար այցելելով այդ երկիր և ձեռք բերելով այնտեղ անշարժ գույք՝ ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ստացված միջոցների հաշվին։

    Դատախազը խմբավորումը համեմատել է «դասական Կոզա նոստրայի» հետ՝ հավելելով, սակայն, որ «ապօրինի եկամուտների, աշխարհագրական տարածքի և հավակնոտության տեսանկյունից ավանդական մաֆիան կարող էր նախանձել այս ամերիկա-հայկական խմբավորմանը»։

    ՊԶԶԻԿՈ ՎԵՆԴԵՏՏՈ

    Ոստիկանության տվյալներ վկայակոչելովՙ Ասոշիեյթեդ պրես գործակալությունը և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում են, որ ԱՄՆ-ում բացահայտել է հանցավոր խմբավորում, որը զբաղվում էր խարդախությամբ ու բժշկական ապահովագրությամբ: Բացահայտված է հայկական հանցավոր մի խմբավորում, որը միլիոնավոր դոլարներ էր յուրացրել բժշկական Medicare դաշնային ծրագրից: Ձերբակալությունները տեղի են ունեցել Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Ջորջիա, Օհայո եւ Նյու Մեքսիկո նահանգներում: Ոստիկանության տվյալներով խմբավորման ղեկավարը «օրենքով գող» Արմեն Ղազարյանն է (Պզե) ,նրան ձերբակալել են Լոս-Անջելեսում: Ընդամենը ձերբակալվել են խմբի 75 անդամներ ( Հայաստանի ,Ուկրաինայի, Ղազախստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ): Հանցախմբի առանցքը կազմում են նախկին հայաստանցիները, Մանհեթենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հանցավոր խմբի 44 հայազգի անդամների: Ձերբակալվածներից շատերն ազատ են արձակվել 100-500 հազար դոլար գրավի դիմաց:
    Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորումը գործում էր«Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» անվան տակ : Հանցագործների գրասենյակը Բրուքլինի ավտոարհեստանոցներից մեկում էր , Նյու Յորքում խմբավորմանը անմիջականորեն ղեկավարում էր 35-ամյա Ռոբերտ Թերջանյանը, իսկ Լոս Անջելեսումՙ 34-ամյա Դավիթ Միրզոյանը, համշխարհային կառույցը ղեկավարում է ր գող Պզեն կամ Արմեն Ղազարյանը: Հանցախմբին մեղադրում են 25 նահանգներում 118 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մոտ 163 միլիոն դոլար յուրացնելու մեջ: Հանցախմբի անդամները փորձել են զառամյալների բուժօգնության Medicare դաշնային ծրագրի հիմնադրամին խաբել մոտ 163 մլն դոլար գումարով: Խմբավորումը գողացել է Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում բուժվող մոտ 2900 անձանց տվյալներ եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ՝ Medicare-ից գումարներ ստանալու համար: Այդ ձեւով նրանք յուրացրել էին ավելի քան 100 մլն դոլար: Չորս տարում առողջապահության ամերիկյան համակարգը խարդախներին վճարել է 35 մլն դոլար: Մեղադրական փաստաթղթերում ասվում է, որ պզեն (ԱրմենՂազարյանը) ԱՄՆ է գաղթել 1996թ. և այնտեղ գտնվել փախստականի կարգավիճակով և պարբերաբար մեկնել է Հայաստան և Ադրբեջան։ Հետաքննությունը շարունակվել է շուրջ 1 տարի այն դեպքում, երբ դատախազության տվյալներով՝ հայկական մաֆիան ԱՄՆ-ում ձևավորվել է նվազագույնը 4 տարի առաջ։
    Նախաքննության տվյալներով խումբը զբաղվել է նաեւ ապօրինի ներկրված ծխախոտի, կեղծ Վիագրայի (Սեռային թուլություն ունեցող ամերիկացիներին հանցագործ մանկապղծության մղելու հայտնի և տարածված դեղամիջոց -Հեղ) եւ գողացված կրեդիտային քարտերի և թմրանյութերի վաճառքով:Պզեն զբաղվում էր զենքի, թանկարժեք քարերի և հազվագյուտ մետաղների ապօրինի շրջանառությամբ, ինչպես նաև մարդկանց առևանգմամբ ու դրամաշորթությամբ, զեղծարարությամբ, ռեկետով, փողերի լվացմամբ։ Մեղադրական փաստաթղթերում նաև ասվում է, որ հանցագործները մոլորեցնում էին ԱՄՆ-ի ներգաղթային իշխանություններին և «օտարերկրյա կառավարության ներկայացուցիչների օգնությամբ այնպես էին դասավորում, որ այդ կառավարությունը հրաժարվում էր ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող անձանց՝ այդպիսով զրկելով ամերիկյան իշխանություններին նրանց արտաքսելու հնարավորությունից»։
    «Հայկական ժամանակ»-ն էլ հետ չմնալով իր բացահայտուներն է կատարում. «Պզոյի եւ Սերժ Սարգսյանի ու վերջինիս եղբոր` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին մամուլում բազմիցս գրվել է: Ըստ լուրերի, Սերժ Սարգսյանի եւ Պզոյի մտերմությունը ավելի քան 10 տարվա վաղեմություն ունի: Նրանց ծանոթությունը, ըստ իրազեկ աղբյուրների, կայացել է 1999-ի հունվարին, երբ Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ ԱԱ եւ ՆԳ նախարարը, ու նրա հրամանով Պզոն ԱՄՆ-ից Հայաստան գալիս հենց «Զվարթնոցում» ձերբակալվել է: Սակայն «օրենքով գողը» կարճ ժամանակում ազատ է արձակվել, իսկ այդ ընթացքում հասցրել է դասվել Սերժ Սարգսյանի մերձավոր անձանց թվին: Հաջորդած տարիներին Պզոն Հայաստանում գտնվելիս խնդիր չի ունեցել: Նա հիմնականում ԱՄՆ-ից ՀՀ է վերադարձել նախընտրական շրջանում` Սերժ Սարգսյանին աջակցելու նպատակով»:
    “Արմենպրես” գործակալության խնդրանքով Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ հետ չի մնացել «Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ ՀՀ քաղաքացիներ: Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար», ասել է Տիգրան Բալայանը: Սա արդեն կոմպրոմիս է, որի առաջարկը Հայաստանի իշխանությունը կարծես թե անում է ԱՄՆ-ին: ԱՄՆ իրավապահների բացահայտածի մեջ նկատել են գրոհ ոչ միայն հայաստանցիներից կազմված հանցախմբի, այլ հենց Հայաստանի իշխանության դեմ: Հարցն այն է, թե ինչքանով է ԱՄՆ տրամադրված այդ կոմպրոմիսին եւ ինչ ծավալի եւ բովանդակության գին է սահմանելու դրա համար: Ընդ որում, այդ ֆոնին բավական հետաքրքրական է այն տեղեկատվությունը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հանդիպումների շարք է սկսել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ, իսկ ՍԴՀԿ ամերիկյան կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ դեսպան Յովանավիչը արել էր բավական ուշագրավ մի հայտարարություն, թե ԱՄՆ Հայաստանի ժողովրդավարության համար անում է ավելին, քան երեւում է հասարակությանը:
    Կոզա Նոստրան կարող է դիմել դատարան, հայցը ձևակերպելով «ի՞նչ են արել այդ խեղճ Ռանչպար հայերն Ամերիկայում» և «Ի՞նչու է հեղինակազրկվում Կոզա Նոստրան»:
    Բա նման խաղի մեջ էլ «Կոզա Նոստրա » կերևա՞ …
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.10.2010)

  21. #1200
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավանակների մրցույթ
    12:37 | 18/10/2010 |

    Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում երեկ կայացել էշերի մրցույթ: Այն անց է կացվում արդեն 3-րդ անգամ: Դրան մասնակցել են 80 հոգի:

    Ծնունդով Վանք գյուղից ռուսաստանցի գործարար Լևոն Հայրապետյանը, ում նախաձեռնությամբ անց է կացվում, այս մրցույթը, հատկացրել էր 5000 ԱՄՆ դոլար իբրեւ մրցանակային ֆոնդ:

    Մրցույթին նաև մի աղջիկ է մասնակցել, որին, սակայն, հաղթել չի հաջողվել:

    Ա1+

    Ու մի հատ էլ հին մեկնաբանություն Էս կարամ անվերջ կարդամ:

    «ՕՍԿԱՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԻՇՈՒ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ

    Բավական էր դուրս գային Բաքվի վերահսկողությունից, բավական էր նաեւ ձերբազատվեին Տեր-Պետրոսյանի զգաստացնող ներկայությունից, անմիջապես վերադարձան ավանակային կրոսին: Վերջում: Իսկ ամենասկզբում Նոբելյան մրցանակ «կպցնելու» գործն էր ղարաբաղցի Արտեմի համար, հետո՝ առերեւույթ «ազգափրկիչ» «Արմենիբումը», իսկ, ըստ էության, փող լվալու «պրոեկտ» ու նարկոտիկ սինթեզելու մեդիատանիք, ինչի շրջանակներում էլ բանտ նստեցրին Գագիկ Ներսիսյանին, որպեսզի այդ գործում հանկարծ մրցակից չլինի, քանի որ «Նաիրիտն» էլ այդ հնարավորությունը ունի:

    Հետո հերթը հասավ «Օսկար» «ստանալուն» եւ երբ այդ էլ անցավ, վրա հասավ Կաննի կինոփառատոնը, բայց այստեղ էլ պարզվեց, որ Ֆրանսիան ոչ այնքան հակաթուրք է, որքան արաբական տեռորով հիացող (համենայնդեպս, դա թույլ է տալիս բազմաբովանդակ դարձնել Ֆրանսիայի` մարքսիզմից օրգազմի հասնող մտավորականության ազատ ժամանցը) եւ Կաննում ինչ-որ մրցանակ տվին պաղեստինցիների նկարահանած (թե՞ ֆրանսիացիների) առաջին ֆիլմին: Եւ ղարաբաղցիք, որ այսպիսի ելքը կանխատեսել էին, Կաննի փառատոնին զուգահեռ ծրագրել էին էշերի մրցում Ստեփանակերտում, որպեսզի կոտր չընկնի հայ ազգային ոգին: Անհնար է պատկերացնել, որ Վեզիրովը կամ Ալիեւը թույլ տային էշերի մրցում անցկացնել Ադրբեջանի տարածքում, առավել եւս՝ ցուցադրել այն հեռուստատեսությամբ: Առավել եւս բացառված էր, որ նրանց թույլ տրվեր հեռուստախցիկների առաջ այդ աստիճան ինքնադրսեւորվել այն ժամանակներում, երբ Հայաստանում հայկական իշխանություն կար: Ինչ մեղքս թաքցնեմ, թեթեւակի կասկածներ ունեմ, որ «Ա1+»-ի փակելն էլ հարմարեցված էր էշերի սպարտակիադային, որպեսզի ազատ հեռուստաալիքը «սխալ ռակուրսով» ցույց չտար այդ տոնը: Չնայած, ինչ ռակուրսով էլ ցույց տաս, էշը մնում է էշ: Իշի ռակուրսը ո՞րն է: Իհարկե, զվարճալի կլիներ այս ամենը, եթե այսքան չարագուշակ չլիներ:

    Իշխանությամբ, բանակով, ոստիկանությամբ, դատարաններով զինված անուղեղների մի խումբ տեսախցիկների առաջ զվարճանում է չորքոտանի մի այլ երամակի հետ եւ կարծում է, թե եթե իջար իշին խրախուսելու մակարդակին, ուրեմն ժողովրդավար իմիջդ ապահովված է: Ավելին՝ կարծում է դա օրիգինալ է: Այնինչ, անծայրածիր Ասիայից մինչեւ Հարավային Ամերիկա (ներառյալ Աֆրիկան, Եվրոպայից՝ Բալկաններն ու Իսպանիան) մեզ նման թշվառ ժողովուրդների կյանքում էշը մինչեւ հիմա անփոխարինելի դեր ունի: Էշը ապրում է անգամ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի միջեւ ընկած անտերուդուս Կապո Վերդե տառացիորեն բուսազուրկ կղզիներում: Պիտի լավ պատկերացնել իշու եւ մարդու կապվածության ողջ խորությունը՝ հասկանալու համար, թե ինչու են կղզիաբնակները էշ պահում մի տեղ, որտեղ ոչ ծառ կա, որ անտառից փայտ կրեն, ոչ հանդ ու հողամաս ունեն, ուր էշով գնան-գան եւ անասունի կերն էլ երեւի ներմուծում են (հո չի կարելի կարծել, որ էշը ձուկ է ուտում): Պատկերացրեք, որ այստեղ էլ էշին պատշաճ զբաղմունք են գտել ձկնորսների երեխաները՝ սակավ ջրհորներից խմելու ջուր են կրում իշին բարձած՝ ամենավերջին հայկական գյուղի երեխաների նման: Մի խոսքով, ինչ աստիճան էշն է տարածված, նույնքան տարածված են էշի, աքլորի, շների եւ այլ կռիվները: Մի տարբերությամբ, սակայն, որ այդ երկրներում էշի հետ առնչվելը չեն ներկայացնում որպես ազգային առանձնահատկություն, առավել եւս՝ ժողովրդին մոտ լինելու ապացույց: Էլ չեմ ասում, որ իշով խանդավառվելուց զատ, այդ երկրներում նաեւ աշխատում եւ արտադրանք են տալիս:

    Անուրանալի է ավանակի դերը քաղաքակրթության պատմության, հատկապես՝ մատաղ սերնդի սեռական դաստիարակության գործում: Հասկանալի է հասուն տղամարդու ձգտումը ժամանակ առ ժամանակ, այս կամ այն կերպ, այս կամ այն չափով քողարկված, արժանին մատուցել իր խռովահույզ պատանեկության սիմվոլներին, բայց դեռ երբեք այդ բանը այդքան «պետականորեն», այդչափ անթաքույց ու սրտանց չէր դրսեւորվել, ինչպես դրսեւորեցին Ղարաբաղի ու Հայաստանի պետերը այդ իշու սպարտակիադայի ժամանակ: Չէ, իշխանությունը չար կատակներ է անում ախմախ մարդու հետ: Ելնելով այն փաստից, որ «կարաբախսկի ռենեսանսը» սկսվեց սպիդի դեղի մասին զառանցանքից եւ վերջացավ էշի սպարտակիադայով, չես կարողանում ազատվել կպչուն-միստիկ այն մտքից, թե այս ամենը գուցեեւ պատահական չէ: Թե կարող է հանկարծ պարզվել, որ սպիդը ոչ թե այծից կամ կապիկից է անցել մարդուն, այլ սովորական էշից. չէ՞ որ մատաղ սերնդի սեռական դաստիարակության գործում էշի դերը անհամեմատելի է այլ կենդանիների հետ, եթե իրար հետ համեմատելու լինենք, մանավանդ, կապիկների կապրիզնի բնույթը, այծերի պլստան ճարպկությունն ու էշի անդիմադիր խասյաթը: Ոչ մի համեմատություն: Եւ պետք չէ էշի պրինցիպիալ համառությունը խառնել նրա անխտրական վարքի հետ: Եւ եթե այս տեսանկյունից նայենք խնդրին, ինքնըստինքյան հասկանալի է դառնում, որ սպիդով նախագահներից պիտի զբաղվեին Հայաստանի, Նիգերիայի, Քրդստանի, Վենեսուելայի կամ Տաջիկստանի ղեկավարները: Եթե նրանց խելքը չի հասել, դա չի նշանակում, որ Քոչարյանի խելքն էլ չէր հասնելու: Ով իր կողքին Զորի Բալայանի նման իդեոլոգ ունի, որը նաեւ բժիշկ է եղել ժամանակին: Բայց լուրջ, ո՞վ կսպասեր, որ 88 թվականի ազգային ինքնագիտակցության զարթոնքը այսպիսի զարգացում կունենա:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (19.10.2010), Բիձա (18.10.2010)

Էջ 80 160-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490130 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •