Ինձ էս պահն ա շատ դուր եկել
Տարին տարվա վրա 5 միլիոնով ավելանում ենք: Սենց որ գնա մի հիսուն տարուց չնացիներին կանցնենք:որոնք համաձայնեցված չեն աշխարհասփյուռ 15 մլն հայերի հետ,
Բայց լավ նամակ ա: Յանիմ Քլինթոնը ինչի Ասորեստանի պատմությունը մանրամասն չի ուսումնասիրել, որ սենց պարզ բաները հասկանա, ու ԱՄՆ ներկա քաղաքականությունը կառուցի Աշուրբանիպալասար IV-ի սխալները հաշվի առնելով:
Ariadna (19.03.2010), Mephistopheles (19.03.2010), Նարե (19.03.2010)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
«Նախ ձեզնից է, որ նյութ չունենալով, փաստերն այնպես եք ծաղկացնում, որ կարծես հայոց աշխարհը փլվում է: Դրանք հասարակական միջադեպեր են, իսկ քաղաքականության մեջ բանավեճերն ինչքան շատ լինեն, այնքան ձեր եւ մեր օգուտն են: Օրինակ, գրում եք, որ պատգամավորը վրաերթի է ենթարկել եւ այլն, եւ այլն. մի անիմաստ, անհեթեթ, պրովակացիոն մի լուր, որովհետեւ սա սենսացիոն է, մարդիկ կասեն, գնանք որեւէ թերթ առնենք, տեսնենք,ինչ են գրում. ես դա էլ չեմ մեղադրում, սենսացիաներով ուզում եք թերթը պահեք` մեր կենցաղը խառնում եք իրար»:
Մեր պարզաբանող հարցին, թե արդյոք Գալուստ Սահակյանն ուզում է ասել, որ պատգամավորի մեքենան վրաերթ չի՞ կատարել, նա ասաց. «Ոչ: Պատգամավորի մեքենան վրաերթի չի ենթարկել, եւ երկրորդ, վրաերթ հասկացությունը լավ չեք բնութագրում: Իհարկե, շատ ցավում ենք, որ զոհ է եղել, մենք պետք է սովորենք, մեր ազգին սովորեցնենք ճանապարհային երթեւեկության կանոնները. վրաերթ կլիներ, եթե խախտում կատարեր մեքենան, խախտումը կատարվել է հետիոտնի կողմից, այնուհանդերձ դա վերագրվել է պատգամավորին, որի հետ ընդհանրապես չառնչվող նյութ է»:
Գալուստ Սահակյանը նաեւ չի վստահում ոստիկանության ամփոփոգրերին, որտեղ հստակ գրված էր` «Շեւրոլետ» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել1966 թվականին ծնված քաղաքացուն:![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Լուսանկարները` Գ.ՇամշյանիՊատգամավորի մեքենան վրաերթ է կատարել
Մարտի 17 -ին, ժամը 20.40 -ին,1969 թ. ծնված Խաչիկ Ա.-ն վարելով իրեն ամրակցված «Շեւրոլե» մակնիշի ավտոմեքենան` Երևանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Արտյոմ Հայկյանին, որը տեղում մահացել է:
«Շեւրոլե»-ն պատկանում է «Արփա Սեւան» ընկերությանը, որն իր հերթին պատկանում է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
Հակոբ Հակոբյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ինքը մեքենայի մեջ չի եղել, իսկ «Արփա Սեւանի» աշխատակիցը, «Շեւրոլե»-ի վարորդը, իրեն մանրամասն պատմել է եղելությունը: Նրա ներկայացմամբ, քաղաքացուն հարվածել է մեծ արագությամբ ընթացող մի «Ջիպ», որի արդյունքում նա հայտնվել է «Շեւրոլեի» անիվների տակ:
Դեպքից անմիջապես 5 րոպե հետո ժամանած ոստիկանությունը Հակոբյանի վարորդին տարել է նարկոլոգիական հետազոտման եւ պարզվել է, որ վարորդը խմած չէ: Նա անգամ, ըստ Հակոբյանի, սահմանված արագությունը չի գերազանցել:
Ըստ Հակոբյանի, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են քաղաքացուն իրականում վրաերթի ենթարկած ավտոմեքենայի կոտրված ապակիները, իսկ վրաերթի ենթարկված Արտյոմ Հայկյանի հագուստին` Ջիպի ներկի հետքերը:
Հակոբ Հակոբյանի փոխանցմամբ, իրենց մեքենան գրեթե չի վնասվել, իսկ այդպիսի հարվածից, որը մահվան պատճառ է դարձել, չէր կարող ավտոմեքենան մնալ անվնաս:
Ոստիկանության կայքէջում տեղադրված ամփոփագրում որեւէ տեղեկատվություն ջիպի մասին չկա: Մեզ հետ զրույցում էլ լրատվական բաժնի պատասխանատուները վստահեցրին, որ իրենց ուղարկված ինֆորմացիայի մեջ որեւէ ակնարկ ջիպի մասին չի եղել: Իսկ մնացածը կպարզի քննությունը:
«Շեւրոլե»-ի վարորդը` արդեն հարցաքննվել է: Նա չի կալանավորվել, ազատության մեջ է:
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Սերժ Սարգյանի ինտերվյուն Եվրոնյուզին՝
Интервью с президентом Армении С. Саргсяном
Վերջին լղոզված մտքերը դեռ մի կողմ։ Այն որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին առաջարկում է ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել, դա նշանակում է, որ միջազգային ուժերը փուլային տարբերակով իրականացվելիք լուծման ճանապարհին հայկական կողմի խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորող որևէ մեղմ ասած նորմալ ակտիվ միջնորդություն չեն առաջարկել։ Այսինքն մոտավոր պատկերացումներով կարելի է համարել, որ միջազգային ուժերը այդքան էլ դեմ չեն, եթե Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմեն։ Հավանաբար միջազգային ուժերին այս տարածաշրջանում ակտիվություն է պետք, որ իրենք իրենց պատրաստած խաղաքարտերը խաղացնեն։ Մի խոսքով Հայաստանի ժողովդրին պատերազմի պատրաստելը բնավ չի խանգարի։Պատմությունը հայտնի է. Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Այն կցել է Ադրբեջանին Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն: Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Euronews–ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե միջազգային հանրությունը համաձայն չէ փետրվարին Լոնդոն կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահի արած այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել:
«Չեմ կարծում, թե միջազգային հանրությունն այլ տեսակետ ունի: Ինչո՞ւ միջազգային հանրությունը բուռն կերպով ողջունեց ԽՍՀՄ-ի փլուզումը և չհայտարարեց, թե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ԽՍՀՄ-ի մասն են: Իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում միջազգային հանրությունը, չգիտես ինչու, պնդում է, թե այն Ադրբեջանի մաս է կազմում: Ձեզ չի՞ թվում, որ դա տրամաբանական չէ»,– ասել է նա:
Լրագրողի այն հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, Սերժ Սարգսյաը պատասխանել է.
«Մենք չենք կարող վերացնել հակամարտության հետևանքները, եթե նախ չպարզենք դրա պատճառները: Մենք նախ և առաջ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Երբ այդ հարցը որոշվի, մյուս խնդիրների կարգավորումը կլինի հեշտ և արագ: Պարզ է, որ մենք շատ ավելի ենք շահագրգռված հակամարտության կարգավորման հարցում: Սակայն մենք շահագրգռված ենք հակամարտության տևական կարգավորմամբ, որպեսզի տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին, ինչը կնշանակի Ղարաբաղի գոյության դադարեցում»,– ասել է նախագահը:
«Ադրբեջանը շատ հստակ հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը և թույլ չի տա»,– նկատել է լրագրողը, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Միջազգային հանրությունը մեզ առաջարկում է այդ խնդիրը կարգավորել միջազգային իրավունքների երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հեռուստաեթերից դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում։ Այդ վստահության պայմաններում էլ կսկսեինք խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները: Մենք՝ հայերս, շատ լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ադրբեջանցիները կարո՞ղ են ասել, թե ինչպես են նրանք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Երբ մենք անում ենք հարցին առնչվող համատեղ հայտարարություններ, Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, բայց խոսում է հակամարտության գլխավոր մասնակիցներից մեկի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»:
tert.am
Si vis pacem, para bellum
Adriano (20.03.2010)
Իսկ սա Ադրբեջանի պատասխանն է՝
Թուրքական կտեր են։ Ամեն դեպքում հաշվի առնելով կողմերի տրամադրությունները, մերոնց թսիկությունները, պատմության նման դեպքերը, կարելի է ասել, որ հեռու չենք պատերազմից։ Ադրբեջանի պլանը կարող է լինել մոտավորապես հետևյալը՝ Հայաստանը զորքերը հանում է ստրատեգիական դիրքերից, Ադրբեջանը ադրբեջանցիների մուտքն է կազմակերպում, ու մուտքի ժամանակ ազգայնական–ծայրահեղական հայերը իբր թե ձախողում են ադրբեջանցիների մուտքը, Ադրբեջանը պաշտպանում է իր քաղաքացիների անվտանգությունը ու սկսվում է ռևանշային հարձակումը։ Ամեն դեպքում փուլային տարբերակը իմ խորին համոզմամբ պատերազմի տարբերակ է։ Ճիշտ է փաթեթայինը ու ճիշտ է միայն այն դեպքում, երբ ճանաչվում է Ղարաբաղի անկախությունը։ Մնացածը լոլոներ են։ Հայաստանում ինչպես բոլոր ժամանակներում չեն հասկանում, կամ ավելի շուտ էդքան պլոճիկ չունեն, որ իրենք իրենց խոստովանեն, որ կատվի առաջ մկան խաղ են խաղում։ Ապրում են վախից ծնված հիմար հույսերով։Ադրբեջանը կստորագրի՞ ուժի չկիրառման մասին համաձայնագիր
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր այն բանից հետո, երբ հայկական զինուժը դուրս կբերվի «ադրբեջանական տարածքներից»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք ողջունում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ինչպես նաև նրա կոչը` ուժի չկիրառման մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ, և պատրաստ ենք դրան միայն այդպիսի վտանգ ստեղծող պատճառի վերացումից հետո»,– ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը: Այս մասին հաղորդում է Trend News-ը:
Si vis pacem, para bellum
ՀՀ Նախագահը "Հայ-սիրիական հարաբերությունները" թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում:
Ա1+
Sagittarius (22.03.2010), Ժունդիայի (22.03.2010)
Պահանջել է Սերժի հրաժարականը
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան
Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ Փարիզում տեղի ունեցած վեճը, փաստորեն, շարունակվում է այստեղ` Հայաստանում:
Ինչպես տեղեկացրել ենք, մարտի 9-11-ը տեղի ունեցած Սերժ Սարգսյանի փարիզյան պաշտոնական այցի ժամանակ Փարիզում էր գտնվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այդ օրերին Փարիզից մեզ փոխանցել էին, որ տեսել են, թե ինչպես է Քոչարյանը մտել Փարիզի «Le Meurice» հյուրանոցը, որտեղ կանգ էր առել Սերժ Սարգսյանը: Քոչարյանն այնտեղ բավական ժամանակ էր անցկացրել, եւ ենթադրվում էր, որ երկյակը քննարկել էր իրավիճակից դուրս գալու ելքերը: Ավելի ուշ իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ այդ հանդիպման ժամանակ Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ լուրջ վեճ է տեղի ունեցել: Ըստ մեր աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանը պահանջել է, որ Սերժ Սարգսյանն իրեն վարչապետ նշանակի: Նույն աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Քոչարյանը միաժամանակ պահանջել է նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն, Քոչարյանի ուզածը եղել է հետեւյալը` Սերժ Սարգսյանն իրեն` Քոչարյանին, նշանակում է վարչապետ, ինքը հրաժարական է տալիս, որից հետո անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ եւ, օգտագործելով վարչական լծակը, Քոչարյանը ինքն է դառնում երկրի նախագահ: Քոչարյանը իր պահանջը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիմնավորել է նրանով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից բոլոր առումներով` ե՛ւ ներքաղաքական ե՛ւ արտաքին քաղաքական, ու պետք է համարժեք քայլեր ձեռնարկել: Ըստ մեր աղբյուրների պնդումների, Քոչարյանն ասել է, որ այս ամենը հնարավորություն կտա առնվազն մեկ տարով սառեցնել Ղարաբաղի հարցով բանակցությունները: Մի խոսքով, Քոչարյանի ուզածը ոչ միայն վարչապետ դառնալն է, այլ նաեւ երկրի նախագահ: Հիշեցնենք, որ, ըստ իշխանական մեր աղբյուրների պնդումների, Սերժ Սարգսյանը հրաժարվել է կատարել Քոչարյանի պահանջը, իսկ այնուհետեւ, վերադառնալով Երեւան, զանգահարել է Ռուսաստան ու ներկայացրել Քոչարյանի պահանջները: Քոչարյանն էլ իր հերթին է զանգահարել Ռուսաստան ու բողոքել Սերժ Սարգսյանից: Փարիզյան այս վեճին, ինչպես արդեն հայտնի է, հետեւեցին ԲՀԿ-ՀՀԿ «փոխհրաձգությունները», երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր տեղում չէ, Երիցյանն իր հերթին Ծառուկյանին ցույց տվեց իր տեղը, հետո ԲՀԿ-ն խորհուրդ տվեց Երիցյանին` վերցնել թուղթ ու գրիչը եւ հրաժարականի դիմում գրել: Ըստ իշխանական կուլիսներում շրջող խոսակցությունների, Ծառուկյանը գործել է Քոչարյանի ցուցումով: Այդ օրերին իշխանական մեր աղբյուրները պնդում էին, որ Քոչարյանը, ով ՀՀ վարչապետի պաշտոնը ստանալու համար հասավ, նախ` Մոսկվա, հետո` Իրան, հետո` Ֆրանսիա, դրսում որեւէ արդյունքի ու «դաբրոյի» չհասնելով, հիմա փորձելու է ներսում «խաղեր տալ»: Եւ ահա նախօրեին Քոչարյանի թիմի ամենահայտնի մարդկանցից մեկը` ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Մենք այսօր շրջադարձային փուլում ենք: Հայաստանը նախկինում էլ այդպիսի փուլում եղել է: Երբ հանգամանքները, գործընթացի իներցիան, միջնորդների ընկալումները մեզ համար շահավետ չեն, պետք է ոչ թե սպասել իրավիճակի զարգացմանը, այլ կտրուկ քայլերի գնալ: Նման փոփոխություն եղավ 98-ին` իշխանափոխության արդյունքում: Իշխանափոխության դեպքում նախորդ իշխանության դիրքորոշման հետ չհամաձայնելը եւ փոխարենը այլ բան առաջարկելն ավելի ընկալելի է: Գործող իշխանության համար շեշտադրումների ու դիրքորոշումների կտրուկ փոփոխությունը հիմնավորելը ավելի բարդ է, բայց թերեւս անխուսափելի խնդիր է»,- ասել է Օսկանյանը: Այս պահին նման կտրուկ հայտարարությամբ հանդես գալը, բնականաբար, պատահական չէ եւ ակնհայտ է նաեւ, որ սա Քոչարյան-Սարգսյան վեճի արդյունքն է: Քոչարյանը, ինչպես մի անգամ արդեն տեղեկացրել ենք, չի վստահում, որ Սերժ Սարգսյանը կարող է «տեր կանգնել իրենց», այսինքն, Քոչարյանը ոչ թե սարսափած է նրանից, որ Սերժ Սարգսյանը ցանկացած պահի կարող է Ղարաբաղի մեծ փաստաթուղթը ստորագրել ու հողերը հանձնել, այլ սարսափած է, որ քաղաքական այդ սրացումների ժամանակ իշխանությունը կարող է իրենց ձեռքից գնա, ու ինքն էլ հետո կանգնի Հաագայի դատարանի առաջ` կորցնելով իր միլիարդավոր դոլարների հասնող կարողությունը: Իսկ այն, որ մեծ համաձայնագրի ստորագրումը սարերի հետեւում չէ, երեկ երեւաց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունից: Մեկնաբանելով, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որ Նալբանդյանն արել էր նախօրեին, Մամեդյարովն, ըստ «1news.az» ադրբեջանական կայքի, նշել է. «Նալբանդյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, դրական գործոն է: Դա լավ հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների առաջին փուլը շարունակելու եւ ավարտելու համար, եւ որպեսզի սկսվեն աշխատանքները խաղաղության նոր մեծ համաձայնագրի ուղղությամբ»: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմը պարզապես տագնապած են այս զարգացումներից ու սպասվող հեռանկարներից:
Լուսինե Բարսեղյան -
Մարտ 20, 2010http://www.armtimes.com/4034
Հետաքրքիր է, թե լրագրողը «Ըստ մեր աղբյուրների» արտահայտությունը ինչպես կբացատրի, էս թերթն էլ դարձավ հեքիաթաթերթ, փող աշխատելու համար ինչ տխմարություն ասես չեն տպի:
Հետաքրքիր է, թե քաղաքական շրջանակների քննարկումներին ինչքանո՞վ ես հետևում:
Սկսեմ նրանից, որ ես ինքս նման լուրերին (ոչ թե ՀԺ-ի տպած, այլ նման լուրերին) լուրջ չեմ վերաբերվում հասարակ պատճառով. համարել ու համարում եմ, որ Սերժն ու Քոչարյանը սիամական զույգեր են, իրենց մեջ որևէ տարաձայնություն չի եղել ու չկա:
Հիմա գանք լուրերին:
ՀԺ-ն սա պիտի՞ տպեր, թե՞ ոչ, այլ հարց է, բայց որ այս խոսակցությունն ինքը չի հնարել՝ փաստ է:
Այս մասին խոսում են հանրապետականները, այս մասին խոսում են բարգավաճները, այս խոսակցությունը տարածվում է ամենավերին մակարդակով: Թե ինչ նպատակ ունի խոսակցության տարածումը, քննարկման այլ նյութ է, բայց որ ամենավերին տարբերակով տարածվում է, կրկնում եմ, փաստ է: Ավելին, խոսում են կոնկրետ ժամկետների մասին ու շատերը լրջորեն հավատում են, որ հենց այդպես էլ լինելու է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մոդերատորական: Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող քննարկումները տեղափոխվել են համապատասխան թեմա:
Chilly (23.03.2010), Chuk (23.03.2010), Mephistopheles (23.03.2010)
Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տեւի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձեւեր ընդունող պետությունների թիվը»:
Սերժ Սարգսյան…
… այսինքն, ինչքան շուտ կարգավորվեն հարաբերությունները, այնքան կքչանան ցեղասպանության ընդունողների թիվը… հա՞
Ոչ ի նկատի ունի, որ սա էլ ավելի կյուղի ցեղասպանությունները ընդունելու գործընթացը: Սակայն ինչպես գիտենք այդ պայմանագրերը ըստ թուրքիայի առանց նախապայմանների են, այսիքն ԼՂՀ և հատկապես հայոց ցեղասպանության փաստը կապ չունեն իրար հետ: Ես ընդհանրապես գտնում եմ, որ թուրքիայի կողմից անընդհատ օրը մի քսան անգամ ասվող այն միտքը թե դա պատմաբանների խնդիրն է , պետք է հանձնաժողով լինի հայ-թուրքական այդ հարցը նայելու, անընդունելի է մեր համար: նման հանձնաժողովը իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ վստահ չլինեն այդ պատմական իրադարձության շուրջ, իսկ օրինակ իմ համար ցեղասպանության հարցը դա փաստերի փաստնա, էն որ ասում են չէ բացարձակ ճշմարտություն չկա, այ այստեղ սխալ է ասված, դա բացարձակ ճշմարտություն է և աշխարը չի հանգստանա քանի դեռ չի գտել իր լուծումը արևմտյան հայաստանի հարցը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ