Եր ջան, դե որ տեսնես, հանկարծ չհավատաս
Իսկ ինչ վերաբերվում ա քաղաքական թիմի համաձայն չլինելուն, ապա էդ շատ լավ ա, որ ինքը նենց քաղաքական թիմ ունի, որ լուռ իրա ամեն ասածը չեն ընդունում: Ոչ մի քաղաքական գործչի ոչ մի մտքի հետ էլ պարտադիր չի, որ բոլորը համաձայնվեն, կարևորը բանավեճի մթնոլորտի ստեղծումն ու ապահովումն է, ու նաև դրա համար եմ գոհ ՀԱԿ-ից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Magic-Mushroom (19.07.2010)
Իհարկե էտ լավ ա, բայց շատ ավելի լավ կլիներ որ նենց դիրքորոշում ունենանար որ ոչ միայն թիմը այլ մենք էլ համաձայն լինեինք![]()
davidus (19.07.2010)
Եր ջան, ինքը կարող էր կանգնել ու ասել «Ոչ մի թիզ հող թուրքերին» ու մի հրճվալից բազմություն ոտիկների թաթիկների վրա կթռչկոտեին իրա շուրջը, վանկարկելով «Լե՛-վո՛ն», «Լե՛-վո՛ն»: Ի՞նչ ասեմ, եթե մեզ ձեռ է տալիս խաբված լինելը ու պոպուլիզմը, կարող ենք դիմում նամակ գրել պարոն Տեր-Պետրոսյանին՝ կոչ անելով այսուհետ մեր հետ խոսել բացառապես պոպուլիզմի լեզվով![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Magic-Mushroom (19.07.2010)
Լավ էլ նկարագրում ես թե ոնց է սովորաբար լինումՈւրեմն մի հատ իրական բան պատմեմ իմ կյանքից, դու ջոկի. Հին ժամանակներում մեր տունը գրավի տակ էր դրված, որի օրինականությունը խիստ կասկածելի էր, ու մի «կռուտոյ» բանկ ամեն Աստծու օր գալիս ու սպառնում էր մեզ տարբեր մահացու սպառնալիքներով։ Գումարն էլ իրականում ռուբլուց դրամ վերածվելու տակ էր ընկել, իրական արժեքը չնչին էր, բայց բանկը իր գերտոկոսներն էր պահանջում (կակ ռազ հենց Լևոնի վախտով էր)։ Ի վերջո ես գնացի մի վճարովի փաստաբանի մոտ խորհուրդ հարցնելու, նկարագրեցի իրողությունը, նա ասեց, որ լավ կլինի փորձեմ տունս ծախել ու բանկի «պարտքը» տալ, որովհետև ձև չունեմ, ու փորձեմ այնպես ծախել, որ տակը ինձ մի բան մնա, որ գլխիս վրա կռիշ ունենամ, բլա բլա բլա, թե չէ անտուն կմնամ (կարդա՝ հեռանկար չեմ ունենա
), ու ասեց, որ սրտանց է ինձ այս խորհուրդը տալիս։ Ի վերջո ստացվեց այնպես, որ բանը հասավ դատարան, և այնպես ստացվեց, որ ես մայր գումարը, որը մեծ գումար չէր փակեցի և գործը կարճվեց, բանկն էլ մանթրաժից միայն կարողացավ հորդուբորդ գալ օդի մեջ։ Հիմա հասկացա՞ր ինձ խորհուրդ տվող փաստաբանի խորհուրդի արժեքն ու փաստաբանի արժեքը։ Հիմա ջոկեցի՞ր Լևոնի ասելիքի արժեքը։ Նա մեզ խորհուրդ է տալիս միանգամից հանձնել, պրծնել, ես ուրիշ բան չեմ հասկանում իրա ասածից։ Ու դա ինձ համար գորշի արժեք չունի, որովհետև տենց հեշտ թվացող գործողություն կատարել ամեն մի ճիճու կարող է խորհուրդ տալ։
Si vis pacem, para bellum
Բիձա (24.07.2010)
Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, Հակոբ Բադալյանը Տեր-Պետրոսյանի գաղափարական հակառակորդ ա, հոդվածների մեծ մասը քննադատություն, ու ի՞նչ ես կարծում, ինքը առիթից չէր օգտվի պախարակման սյունին գամել: Մի տարբերություն, Բադալյանը, որքան էլ որ հաճախ իր վերլուծություններին համաձայն չեմ, դրանցում անկեղծ է, չի գնում ինչ-որ մեկին սևացնելու ճանապարհով (ի տարբերություն օրինակ սույն թեմայի մի շարք քֆրտողների, առանց խորությամբ վերլուծելու): Հետևաբար եթե Հակոբը նույն տիպի բաներ ա ասում, ինչ ես եմ գրել, ուրեմն ես տվյալ վերլուծությանը համաձայն եմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Magic-Mushroom (19.07.2010)
Ապեր, ԵՄ անդամ չգիտեմ, բայց Հայաստանի հետ արդեն ասոցացված հարաբերությունների բանակցություններ են սկսում: Նենց որ, կարող ա հին տարի հետո ասոցացված կարգավիճակ ունենանք, որը անդամությունից մի խազ ա պակաս, ու ցենտր բան ա: Տակ շտո Եր ջան, արխային երազի, լրիվ իրականանալի երազանքներ են, ու Սերժը մեր երազանքները կամաց-կամաց իրականություն ա դարձնում:![]()
«Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը:
Արտ դու սրա հետ համաձա՞յն ես:
Չուկ ջան, իմ մոտ էն տպավորությունն ա, որ եթե ՀԱԿ-ը վաղը սկսի զբաղվել հասարակական զուգարաններ սարքելով, դու էլի գոհ կլինես ՀԱԿ-ի գործունեությունից: Բայց եթե բացես ՀԱԿ հռչակագիրը, ահագին լավ բաներ կան գրված, բայց բանավեճի մթնոլորտ ստեղծելու ու ապահովելու մասին բան չկա գրված…
Տենց ոչ լինի, Գալուստ Սահակյանն ավելի մեծ գործ ա ասնում: Իրա ամեն ելույթը չէ, ամեն բառը բանավեճի նյութ ա:![]()
Դե եթե Ղարաբաղի խնդիրը լուծվի, շատ արագ Հայաստանն էլ Ադրբեջանն էլ կմտնեն Եվրոմիություն, ինձ թվում ա տենց էլ գայթակղած կլինեն իրանց որ իտոգի գան, մնում ա էտ հարցում ճակատագրական սխալ չլինի, ես ուղղակի վախենում եմ որ սրանց խաբեն կարգավիճակի հարցով, ասենք ԱՄՆ, Ռուսաստանն ու Եվրոմիությունը երաշխիքներ տան որ անկախության հանրաքվեն կլինի 5 տարի հետո, իսկ 5 տարի հետո մենակ աստված գիտի ինչ կարա լինի էտ հանրաքվեի փոխարեն:
Ապեր, իրանից ոչ մկեը չի պահանջում որ ասի «ոչ մի թիզ հող թուրքերին» (չնայած վատ չէր անի, որ ասեր): Բայց գոնե որ սաղիս վախացնում ա, որ փոխզիջում չանենք վերանալու ենք ստռաշիլկայով, թող մի հատ էլ նեղություն քաշի ու ասի, թե ինչն ենք փոխզիջում ու ինչի դիմաց ու ինչ ա փոխզիջում Սերժը հիմա, որ իրա փոխզիջելուց վատն ա:
Մեկ էլ, ձեռի հետ կարդացեք
---------- Ավելացվել է՝ 14:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:44 ----------ԹՈՂ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԻ
ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի չլուծվածությունն ու հայ-թուրքական հարաբերության չկարգավորվածությունը հանգեցրել է արտագաղթի աճի եւ ի վերջո հանգեցնելու է նրան, որ Հայաստանում եւ Ղարաբաղում հայ չի մնա: Հետեւաբար, անհրաժեշտ է լուծել Ղարաբաղի հարցը, ընդ որում, փոխզիջման այլընտրանք հանդիսանում է պատերազմը, ասել է նա: Հազիվ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի իշխանությանն առաջարկում է սկսել պատերազմ: Ավելի շուտ, նա նախընտրում է փոխզիջման ճանապարհը:
Ընդ որում, Տեր-Պետրոսյանը չասաց, թե ինչ կլինի հայկական դեմոգրաֆիայի հետ, եթե Հայաստանը փոխզիջման գնա Ղարաբաղի հարցում: Փոխզիջումը, ինչպես հայտնի է, նախատեսում է մի շարք տարածքների հանձնում, ադրբեջանցի փախստականների վերադարձ, Ղարաբաղի գրեթե անկլավային գոյություն, խաղաղապահների տեղակայում եւ այլն: Ինչպե՞ս կարտացոլվեն այդ քայլերը Ղարաբաղի դեմոգրաֆիայի վրա: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցները չեն կարող պատասխանել հարցին, թե ինչպես կանգնեցնել էմիգրացիան: Թող Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանի հարցին` ինչպիսի՞ն կլինի դեմոգրաֆիան Ղարաբաղում “փոխզիջումներից” հետո: Ինչքա՞ն “փախստական” կհայտնվի Հայաստանում եւ Ղարաբաղում խաղաղության հաստատումից հետո: Ինչպե՞ս է հետագայում, “խաղաղության” պայմաններում, Հայաստանը կանգնեցնելու թուրքերի եւ ադրբեջանցիների “էմիգրացիան” Ղարաբաղ:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Կիպչոսը մտավ ԵՄ հյուսիսային Կիպրոսի ծատ լուրջ հարցով, Եր ջան: Ու մինչև հիմա էլ ինչ-որ հանրաքվեներ են անում, համաձայնվում են, չեն համաձայնվում: Այնպես որ, ամեն ինչ տենց միանշնակա չի: Ասոցացված կարգավիճակին ես անկեղծորեն հավատում եմ, ու դեռ մի հինգ տարի առաջ եմ ենթադրել, որ լավագույն դեպքում տենց մի բանի հասնելու ենք առաջիկա մի տաս տարվա ընթացքում: Տակ շտո, ես էլ քո պես երազում եմ: Բայց Ղարաբաղը չեմ ուզում փոխզիջեմ:![]()
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ