Rammer-ի խոսքերից
«Ժամանակ». Սադիստը հրամանատարի տեղակալ Սասուն Գալստյանն է
10:58 • 18.09.10
Մեր տեղեկություններով՝ Youtube–ում տեղադրված աղմկահարույց տեսանյութի սադիստը Սասուն Գալստյանն է։ Հիշեցնենք, որ նա կիսամերկ վիճակում, նվաստացնում էր ՀՀ ԶՈւ համազգեստով երկու զինվորների՝ տաշելով, ջուր լցնելով նրանց ականջների մեջ ու հարվածելով նրանց ականջներին ու գլխին։ Բռնապետ սպան ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասի մայոր է, գումարտակի հրամանատարի տեղակալ։
«Հրապարակ». Հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները
11:00 • 18.09.10
Հայոց բանակում տեղի ունեցող վերջին աղմկահարույց դեպքերը ծառայությունն ավարտած հայ զինվորին «Հրապարակի» խմբագրություն էին բերել։ Հասկանալի պատճառներով նրա անունը չենք հրապարակում։ Թե ինչպիսին է իրականում հայոց բանակը զինվորի աչքերով, ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ «Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասը Արարատ քաղաքում է գտնվում։ Մոտ կես տարի եմ ծառայել։ Եթե դրսից լսեի, թե զորամասերում ինչեր են կատարվում, չէի հավատա։ Բոլորովին այլ է, երբ սեփական աչքերով ես այդ ամենը տեսնում։ Կարանտինից դուրս գալուց հետո ես հասկանում, թե սպաներն ինչեր են անում։ Իմ պրիսյագի հենց հաջորդ օրն էր, գնդի հրամանատարը հերթապահության ժամանակ զինվորին գարեջուր խմելուց տեսավ։ Ճիշտ է, դա լավ բան չէ, և դրա համար զինվորին կարող են ուղարկել կալանքի, բայց հրամանատարը՝ Մարտիրոսյան Վարդանը՝ Ռոժ մականունով, գարեջուր խմող զինվորին, որի անունը Տիգրան էր, կանչեց իր մոտ։ Տիգրանը կրտսեր սերժանտ էր։ Սկզբից նրա ուսադիրները պոկեց, հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները։ Զինվորը դա չարեց, և Մարտիրոսյանը զինվորի գլուխը գետնին դրեց ու սկսեց կոշիկի կրունկով ուժեղ հարվածել նրա գլխին։ Հաջորդ օրը Տիգրանի դեմքին հրամանատար Մարտիրոսյանի կրունկի հետքերն էին։ Այնքան էր խփել զինվորի մեջքին ու երիկամներին, որ նա մի շաբաթ չէր կարողանում ւղիղ կանգնել։ Մենք էինք օգնում, որ շորերը հագնի։ Սա միակ դեպքը չէ։ Մարտիրոսյան Վարդանը ամեն մի աննշան առիթով վրդովվում էր ու զինվորներին դաժան ծեծի ենթարկում և միշտ խփում էր զինվորների մեջքին ու երիկամներին, որ կապտուկները չերևան։ Ապրիլ ամիսն էր։ Արդեն պիտի ձմեռային համազգեստը ամառայինով փոխարինեինք։ Ամառային կեպկաներից, որ մեզ տվել էին, գումարտակի առաջին վաշտի տղաների մեծամասնությունը՝ 17 հոգի, չունեին, որովհետև իրենց ենթասպան չէր տվել, դա զինվորների մեղավորությունը չէր։ Նրանք դեռ ձմեռային գլխարկներով էին։ Առավոտյան նրանք հրապարակ դուրս չեկան, որովհետև եթե առանց ամառային կեպկաների գնային, կպատժվեին։ Նրանք վաշտում էին մնացել, ու երբ գումարտակի հրամանատարն իմացավ, այդ 17 զինվորին շարեց, պարտոպեն, այսինքն սպայի ռեմենը հանեց, բոլորին ասաց, որ ծնկների վրա կանգնեն, և սկսեց այդ պարտոպեով նրանց դեմքին խփել։ Բոլորի քթից սկսեց արյուն հոսել։ Հրամանատար Մարտիրոսյանն այժմ մեկնել է Ռուսաստան՝ երկու տարի սովորելու, որ սպայական դասը բարձրանա։ Նա շատ մտերիմ էր Գենշտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու հետ, որը մեր զորամասում գնդի հրամանատար էր, հիմա նա բանակային 4– րդ կորպուսում երկրորդ մարդն է, այսպես ասած՝ նայողն է։ Ես չէի ուզենա, որ Մարտիրոսյան Վարդանը, որ նման բաներ է արել, գա՝ ինչ-որ գնդի հրամանատար կամ տեղակալ նստի, որովհետև նրա նմանները պետք է մեր բանակի համակարգում չլինեն։
tert.am
Էջանիշներ