Իսկ այս թեման ցույց է տալիս, որ այդ երկու հատկանիշներն էլ հատուկ են հայերին![]()
Իսկ այս թեման ցույց է տալիս, որ այդ երկու հատկանիշներն էլ հատուկ են հայերին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ այս թեման ցույց չի տալիս, որ այդ երկու հատկանիշները հատուկ են հայերին![]()
Lion (01.06.2010)
Հա՜, կոնկրետ այս թեմայի մասին չէ՞իր ասում. այդ դեպքում սխալ եմ հասկացել, ներողություն: Ասեցինք՝ չենք վախենում, էլի, դրա համար էլ «Գրականություն» բաժնում է բացված, ստեղծագործությունն ենք քննարկում:
Եթե համարում ես, որ քննարկումը շեղվել է իր նպատակից, միգուցե, փակե՞նք թեման. տեղեկատվության բավականաչափ պաշարը, ինչքանով հասկացա, արդեն հաղորդվել է: Փակելիս կարելի է տակը գրել «Փակվել է հեղինակի խնդրանքով», հեղինակը դեմ չէ:![]()
Եթէ հայտնի է մի դէպք, որտեղ ինքը` հայորդին, այս տողերը բերում է որպէս փաստարկ, որ տեսեք, նէնց չի որ եսիմ ինչ ենք, կամ նման մի բան, ապա նման թեման լրիւ արդիական է:
Այսուհետ, ինչ որ տեղ նման բանավեճի հանդիպելով պարզապես կտամ այս թեմայ հղումը ու վերջ:
Շնորհակալութիւն, Արսեն ջան:
յ.գ.
Եւ մի բան էլ:
Կոմպլեքսներն աւելի շատ նրանց մոտ են, ովքեր շատ են խօսում դրանցից:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Չեմ հասկանում
"Христианин" էր, թող էդպես էլ մնար... էդ ում մտքով է անցել քրիստոնյան՝ հայով փոխարինել, եւ իմաստը՝ պարզ չի...
Այդ մի ապուշ քայլի պատճառով այդ արտահայտությունը շահարկվում, բերնեբերան է թոխանցվում, վերջում էլ մեկնաբանվում է."Ռուսները հայերի թշնամին են"։
Ես ասեմ, որ մեր հայերենի դասատուն, հավանաբար հատուկ ռուսատյացություն սերմանելու համար, ասում էր. "Տեսեք ինչ ա ասել Պուշկինը հայերի մասին..."։
Ուղղակի տհաճ ա որ հայերի անունը կասկածելի հանգամանքներում ա հնչում։
Նույնը զգում եմ, երբ հեռուստացույցով հայ հանցագործների "սխրագործությունների" մասին եմ լսում մի տեղ ռուսաստաններում.... կամ էլ մի ուրիշ տեղ... տհաճ է, երբ քո ազգի հետ կապված վատ հանգամանքներ են հոլովվում...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Lion (01.06.2010)
Ավելի շուտ երևի չիմացության: Մեր դասատուներից մեկն էլ մեզ ասել ա, որ Պուշկինի էդ տողերին ի պատասխան ա Տերյանը գրել «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»: Հիմա չգիտեմ, թե էդ էլ ա ապատեղեկատվություն, թե Տերյանն էլ չի իմացել ստեղծագործության բովանդկության մասին:
Ի դեպ ես էլ մանկուց լսել էի, որ Պուշկինը հայերին չի սերել, տենց բան ա գրել Հայերի մասին, մի երկու տարի առաջ խելքիս փչեց ինտերնետում փնտրեցի ու գտա էդ ստեղծագործությունը ու պարզվեց, որ պաստորեն այդտեղ հայերի գովքն ա արվում:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիովին համամիտ եմ... հայ և քրիստոնյա գաղափարները նույնացվել են...
Շատ անգամներ եմ կարդացել Պուշինի "Տազիտ" ստեղծագործությունը, բայց երբեք մտքովս չի անցել՝ այս գրական երկը անձնական վիրավորանք ընդունել… և կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր կարդացել են այս ստեղծագործությունը և ճիշտ են ըմբռնել նրա հիմանակական գաղափարը /և ոչ թե կառչել են բառերից/, կհասկանան, որ ծերունի Հասուբը՝ կորցնելով ավագ որդուն, ցանկանում էր, որ իր կրտսեր որդին նման լինի մեծ եղբորը, սակայն հայրը դժգոհ է լինում կրտսեր որդուց՝ "Շնորհքը նրա բնավ չեմ տեսել՝ քաջություն, սուր միտք, խորամանկություն, խարդախ գաղափար, ուժ, Ճարպկություն…" Ասել է թե՝ կրտսեր որդին նման չէ չեչեններին, անգամ հանդիպելով իրենց ախոյանին՝ իր ավագ եղբորը սպանողին, Տազիտը չի սպանում նրան ասելով՝ "…նա անզեն էր, մենակ ու վիրավոր"
Այն փաստը, որ ծերունի Հասուբը, ոը մահմեդական էր, իր որդուն հայ է անվանում՝ քրիստոնյա, կարելի է վերագրել քրիստոնեական և մահմեդական կրոնների գաղափարախոսության տարբերություններին: Ի՞նչ է ասում մեզ Աստվածաշունչը՝ "Սիրի՛ր ու թշնամուն… Ներ՛ր քո պարտապաններին … Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց……"
Հաշվի առնելով վերոնշյալը կարող եմ ասել, որ Պուշկինը ինչքան էլ համակրեր, թե հակակրեր մեզ՝ հայերիս, համենայն դեպս իր "Տազիտ" երկով հայերին վիրավորելու ցանկություն չի ունեցել…
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Արս էս ի՞նչ խառնիճաղանջ վերլուծություն ես արել:
Մարդը բառացի ասել ա «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես» ուրեմն հենց ի նկատի ա ունեցել, որ հայը վախկոտ ա ու ստրուկ: Էլ դրա մեջ դրական նոտա գտնելն անիմաստ ու կոմպլեքսավորվածին բնորոշ գործ ա:
Պուշկինը իրա հաստ գլուխը պատին ա տվել, որ տենց արտահայտություն ա արել: Ես չեմ ուզում դրա մեջ խորը իմաստ կամ դրական բան գտնեմ: Դրական էր ուզում արտահայտվեր թող հենց տենց էլ գրեր: «Դու քաջ ես, դու ստուկ չես, դու հայ ես»: Ուռու բաներ դուրս տալու փոխարեն կարար նորմալ մարդերեն գրեր:
էսպես չի մնա
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քրիստոնյան ինքն իրեն համարում է Աստծո ծառա՝«раб Божий», ապա հասկանալի է մահմեդականի կողմից՝ երիտասարդին ծառա, ապա քրիստոնյա անվանելը:
Առհասարակ, որոշ քննդատներ, ելնելով սևագրություններից, ենթադրում են, որ երիտասարդը ,Պուշկինի մտահղացմամբ, ի վերջո պետք է դառնար քրիստոնյա :Պուշկինը գտնում էր, քրիստոնեության գաղափարախոսության տարածումը կմեղմի այդ ժողովուրդների դաժան բարքը և, ենթադրում են, որ հեղինակը նպատակ է ունեցել հենց այդ միտքը արտահայտել պոեմում, բայց պոեմը , ցավոք, անավարտ է մնացել....
My World My Space (03.06.2010), SSS (03.06.2010), Էլիզե (03.06.2010)
Վազգեն ջան, էդ մարդը պոետ ա եղել, ռուս քերականությանը արտակարգ տիրապետել ա: Խեղճի մտքով երևի չի անցել, որ վաղը-մյուս օրը, հայ հասարակ ընթերցողը իրանից պահանջելու ա «ավելի պարզ լեզվով գրել», որ բոլորին հասկանալու լինի: Թե չէ կարողա «հասարակության պահանջներին» ընդառաջ գնար, տեքստի կեսը կրճատեր, կետադրության նշաններից էլ թողներ մենակ վերջակետը:
Ինձ թվում ա՝ իսկական կոմպլեքսն էն ա, որ մարդը երբ մի բան ակնհայտ չի, կամ նորություն ա, ասում ա «սա մեզ պետք չի»:Էլ դրա մեջ դրական նոտա գտնելն անիմաստ ու կոմպլեքսավորվածին բնորոշ գործ ա:
Խնդրում եմ, Չուկի հետ Պուշկինի գլուխը ու ձեր մարսողական համակարգը հանգիստ թողեքՀասկացանք, որ Պուշկինի կարծիքը ձեզ չի հետաքրքրում, բայց որ այդպիսի էմոցիոնալ մեկնաբանությւոններ եք անում, մարդում մոտ սկսում են կասկածներ առաջանալ ձեր անտարբերության վերաբերյալ:
Հ.Գ. Վաղուց քեզ չէի «տեսել» ֆորումում: Ահագին ուրախացա:![]()
Մի խեղաթյուրի, Չուկը խոսել ա ոչ նորության կամ անականհայտի դեմ, այլ խոսել է հայերի մի ստվար զանգվածի հիվանդագին վերաբերմունքի դեմ՝ ինչ-որ մեկի, իր ազգի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Ես կրկնում եմ միլիոներորդ անգամ. քո բերած վերլուծությունը հետաքրքիր ու լավն է, աննորմալ է այս հարցը նման քննարկման առարկա սարքելը: Ի դեպ չասես «խնդրեմ, դու էլ ես սարքում»: Ես քննարկման առարկա եմ սարքում ոչ թե Պուշկինի անձը, կամ նրա ստեղծագործությունը, կամ նրա այսինչ ասածը, այլ գլոբալ երևույթը, բազմիցս սահմանումները տալով այնպես, որ ակնհայտ լինի, որ միայն այս դեպքը չի, որ նկատի ունեմ:
Ժամանակն է բարդույթները թողնել մի կողմ ու ավելի ազատ ապրել, առանց մտածելու թե Պողոսը կամ Պետրոսը քո ազգի մասին ինչ կարծիք ունեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (03.06.2010)
էստեղ կարևորն իմ կարծիքով էն ա, որ ինչ-որ մեկի, կամ ինչ-որ երևույթի մասին խոսելիս պարտադիր չի որ անպայման դու վիրավորած լինես, այլ նաև պարտավոր ես այնպես արտահայտվել որ ուրիշների կողմից դա վիրավորանք չընկալվի: Ինչ վերաբերվում ա Պուշկինին, չեմ կարծում, թե նրա կալիբրի խոսքի վարպետը տենց "պռապուսկատ" կաներ, մարդը լավ էլ ասել ա էն ինչ-որ ուզեցել ա ասի, ու ես խորապես թքած ունեմ իրա ու իրա հերոսի "հեղինակավոր" կարծիքի վրա:
Եթե ոմանց էդքան ցավ ա պատճառում էդ արտահայտությունը, ապա իմ կարծիքով ոչ թե պիտի մեկնաբանել այն, այլ մոռացության տալ ու ապրել այնպես, որ ուրիշները երբևէ ո՛չ հանդգնեն, նման բան ասել, ու ո՛չ էլ հիշեն հին ասածները.....
Tig (03.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ