չէ, միանաշանակ չէ, իմ ասածը վերաբերվում էր կողմնակի անձանց, ովքեր կարող էն դա որպես մեր դեմ հաղթաթուղթ` կոզր օգտագործեն:
էս մասը մի քիչ ավելի ուշադիր եթե կարդաս, կտենաս ես ինչ էի ուզում ասել..... այսինքն Պուշկինը դժվար էդքան անուշադիր լիներ, որ նենց բաց թողներ, որ իրան մեկնաբանեին: Էդ մարդն ասել ա էն, ինչն ուզեցել ա ասի....Ինչ վերաբերվում ա Պուշկինին, չեմ կարծում, թե նրա կալիբրի խոսքի վարպետը տենց "պռապուսկատ" կաներ, մարդը լավ էլ ասել ա էն ինչ-որ ուզեցել ա ասի,
Վերջին խմբագրող՝ My World My Space: 03.06.2010, 18:52:
Արս ջան ախր դու էլ բնական գիտությունների մարդ ես: Ի՞նչ ես ընկել Պուշկինի խելքին:
Պոետը գրում ա ժողովրդի համար: Պոետը պետք ա ժողովրդին հասկանալի ու ժողովրդին հասանելի տողեր գրի: Պուշկինի մոտ կարգին էլ ստացվում ա պարզ ու բովանդակալից տողեր գրելը:
Նույն պարզ ու բովանդակալի ոճով հայերին ասել ա ստրուկ ու վախկոտ: Թո ի՞նչ լավ բան ա ի նկատի ունեցել դա ասելով, ինձ չի հետաքրքրում: Կարդում եմ ստրուկ, հասկանում եմ ստրուկ:
հ.գ. Մի օր էլ դու ինձ ուրախացրու էլի: Ֆիզիկական ներկայությունով![]()
էսպես չի մնա
ars83 (04.06.2010)
Չէի ուզում ասել, բայց պիտի ասեմ, Տազիտի կերպարը իրոք վախկոտ և ստրուկ պառավ կնոջ կերպար ա![]()
Նայած թե տվյալ հասարակության մեջ ինչ արժեքներ են ընդունված:
Պետք է նշել (տես ընդգծած մասը), որ Տազիտի քաջությունը հատուկ նշվում է նրա դաստիարակի կողմից. իսկ նա, ինչպես հասկանում եմ, հարգված մարդ լինելով, այդ հարցում չպիտի որ սխալվեր: Այսինքն, վրեժ լուծելու և բռնի ուժ կիրառելու ունակ էր, բայց չէր անում: (Շինարարին հիասթափեցնելով)
"Прошло тому тринадцать лет,
Как ты, в аул чужой пришед,
Вручил мне слабого младенца,
Чтоб воспитаньем из него
Я сделал храброго чеченца.
Сегодня сына одного
Ты преждевременно хоронишь.
Гасуб, покорен будь судьбе.
Другого я привел тебе.
Вот он. Ты голову преклонишь
К его могучему плечу.
Твою потерю им заменишь -
Труды мои ты сам оценишь,
Хвалиться ими не хочу".
DIXIcarpe noctem
My World My Space (03.06.2010)
Այսինքն համաձայն չես լեզվաբանական վերլուծության հե՞տ: Ինձ թվում է, հայերենում էլ էդ ձևով կետադրվածը չէր նշանակի, որ առաջին երկու հատկանիշը վերաբերում են Պողոսին: Իսկ եթե կնշանակեր, ապա ռուսերենում չի նշանակում, ինչքանով ես եմ հասկանում: Երևի, չարժի ակնկալել գրողից, որ նա այնպես գրի, որ թարգմանելիս նույն կետադրությունը պահպանելով բոլոր լեզուներում նույն իմաստը ստացվի:
---------- Ավելացվել է՝ 21:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:02 ----------
Ներողություն, ես մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ և այդ աստիճան չեմ տիրապետում լեզվական հմտություններին, որ տողերի արանքում թաքնված բաներն էլ հասկանամ: Անշուշտ, Պուշկինն ասել ա այն, ինչ ուզել ա: Հարց. «Պուշկինն ասել ա, որ հայը վախկոտ ու ստրուկ ա՞»: Պատասխանը խնդրում եմ ընտրել {«այո», «ոչ»} բազմությունից:
Դրանից էլ պետք էր սկսել: Շնորհակալություն, ես իմ տված հարցի պատասխանը կարդացի:
---------- Ավելացվել է՝ 23:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:31 ----------
«Ավելի քան ակնհայտ է»-ից որևէ ավելի համոզիչ հիմնավորում կներկայացնե՞ք:
Ինձ համար, օրինակ, գաղտնիք է: Փաստերով կապացուցե՞ք (նամակներ, հուշեր, և այլն...):Իսկ Պուշկինի՝ հայերի նկատմամբ ունեցած, մեղմ ասած, բացասական վերաբերմունքը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ
Մենք հոգեբանական տրավմա չունենք: Ոչ ոքի խոսքերից: Պարզապես մենք ավելի վստահում ենք տրամաբանորեն հիմնավորված տեսակետներին:...դրանից մենք չպիտի հոգեբանական տրավմա ունենանք
---------- Ավելացվել է՝ 23:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:35 ----------
Բա լեզվաբանը սենց կարտահայտվի՞ քերականական վերլուծության մասին:Առարկում եմ. վերլուծության կարիք միշտ էլ կա:
Թեկուզ հենց «ստրուկ ու երկչոտ» անվանի հային. էդ թալանչի, արնախում կերպարի բերանում դա միայն դրական երանգ է ձեռք բերում: Հիմա անցնենք բուն հարցին. Պուշկինը ի՞նչ տեսակետ է փորձել ներկայացնել հայի մասին: Հարցնում եմ հետաքրքրությունից ելնելով, այլ ոչ սրտատրոփ կիսաուշաթափ ստրկական կոմպլեքսախառը ակնկալիքով: Նույնիսկ կարող եմ թուքս հավաքել բերանումս ու անցնել մեկնարկային դիրքի, եթե ցանկանում եք:Հայրը որդու վրա ահավոր ջղայնանում ա, մի քանի վատ բան ա ասում, ու էդ նույն շարքում, նույնքան ջղայնացած ու նույնքան «чернее ночи», ասում ա «հայ»:
Իսկ եթե որևէ մեկին չի հետաքրքրում այդ հարցը, ապա անհասկանալի է, թե ինչու է այդ թեմայով գրառումներ անում:
*e}|{uka* (03.06.2010), My World My Space (03.06.2010), Sphinx (03.06.2010)
Այդ բացասական ենթատեքստը, անկախ կետադրական նշաններից, ավելի քան ակնհայտ է. հեղինակը հենց դա էլ նկատի է ունեցել՝ դու վախկոտ ես ու ստրուկ, կարճ ասած՝ դու հայ ես՝ հայ բառի մեջ ամփոփելով այդ երկու հատկանիշները: Իսկ Պուշկինի՝ հայերի նկատմամբ ունեցած, մեղմ ասած, բացասական վերաբերմունքը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, և հետո ինչ, որ նման բան է գրել, դրանից մենք չպիտի հոգեբանական տրավմա ունենանք
Ոնց տեսնում եմ Պուշկինն իրեն հետմահու PR -ա ապահովել...Ախր իրոք չ մի տրամաբանություն չունեն ձեր կարծիքները'
Եվ երևի թե պետք է շարունակեր."ոչ մեր նման.ստրուկ, վախկոտ և չեչեն"
Ախր հազար անգամ ասվեց, ար դա Պուշկինը չի ասում, այլ նրա հերոսը...էստեղ ընդամենը հնարք էօգտագործված, ոչինչ ավելին
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ