Հաշվի առնելով, որ քանի օր է՝ կրքերը չեն հանդարտվում «Տազիտի» առիթով, այս ստեղծագործությունը դնում եմ ակումբում, որ սրա մասին էլ խոսենք: Հեղինակը դեռ կենդանի է, այնպես որ, գրողի հետ չհամաձայնողները հե'նց իրեն այդ մասին կարող են հայտնել:
Михаил Веллер. Танец с саблями (ռուսերեն օրիգինալը)
Համառոտագիր ըստ Rhayader-ի. պատմվածքը պատմում է հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Սալվադոր Դալիի ու Արամ Խաչատրյանի միջև: Խաչատրյանը Դալիի մոտ ունկնդրության հնարավորություն է խնդրում, որը պետք է տեղի ունենար ոմն պալատում, ասում են՝ թարգմանիչ պետք չի, որովհետև Դալիի կինն էլ է ռուս: Խաչատրյանը սենյակում նստում է, սովածանում, սկսում մրգերն ու կոնյակը խեղդել, արանքում անհանգստանալով՝ իսկ Դալիին հո բան չի՞ եղել, որ ուշանում է: Հետո ուզում է զուգարան գնալ, իսկ զուգարան չկա: Վրիժառու հայացքով մոտենում է ու սկսում է միզել մավրիտանական հնաոճ ծաղկամանի մեջ: Այդ պահին հնչում է «Սուսերով Պարը», Դալին դահլիճի մի կողմից մտնում է՝ ցախավել հեծած, գլխի շուրջը սուսեր թափահարելով, մյուս կողմից դուրս գալիս: Ու Խաչատրյանին հայտնում են, որ ունկնդրությունն ավարտված է:


Մեջբերել

, բայց դե, նորից եմ կրկնում, հանճարներին պետք է ուրիշ չափանիշներով դատել։ Հիշեցի, օրինակ, Փարաջանովին, երբ քրոջ ամուսինը մահացել է, որը վարսավիր է եղել, Փարաջանովը հավաքել է թաղի բոլոր երեխաներին, ձեռքները մի–մի մկրատ տվել, որ մահվան թափորի հետևից մկրատները չխկչխկացնելով գնան։ Դե պատկերացրեք, Փառաջանովի համար իիինչ թույն տեսարան ա. վարսավիրի թաղում. դագաղի հետևից մի 30 երեխա՝ մեծ մկրատները չխկչխկացնելով գնում են։ Բայց պատկերացնում ե՞ք հանգուցյալի հարազատների վիճակը։



Էջանիշներ