Ախր առաջին գրառման մէջ հանգամանալից բերւում է թէ ինչ է նկատի ունեցել Պուշկինը:
Ախր առաջին գրառման մէջ հանգամանալից բերւում է թէ ինչ է նկատի ունեցել Պուշկինը:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Դրանից էլ պետք էր սկսել: Շնորհակալություն, ես իմ տված հարցի պատասխանը կարդացի:
---------- Ավելացվել է՝ 23:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:31 ----------
«Ավելի քան ակնհայտ է»-ից որևէ ավելի համոզիչ հիմնավորում կներկայացնե՞ք:
Ինձ համար, օրինակ, գաղտնիք է: Փաստերով կապացուցե՞ք (նամակներ, հուշեր, և այլն...):Իսկ Պուշկինի՝ հայերի նկատմամբ ունեցած, մեղմ ասած, բացասական վերաբերմունքը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ
Մենք հոգեբանական տրավմա չունենք: Ոչ ոքի խոսքերից: Պարզապես մենք ավելի վստահում ենք տրամաբանորեն հիմնավորված տեսակետներին:...դրանից մենք չպիտի հոգեբանական տրավմա ունենանք
---------- Ավելացվել է՝ 23:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:35 ----------
Բա լեզվաբանը սենց կարտահայտվի՞ քերականական վերլուծության մասին:Առարկում եմ. վերլուծության կարիք միշտ էլ կա:
Թեկուզ հենց «ստրուկ ու երկչոտ» անվանի հային. էդ թալանչի, արնախում կերպարի բերանում դա միայն դրական երանգ է ձեռք բերում: Հիմա անցնենք բուն հարցին. Պուշկինը ի՞նչ տեսակետ է փորձել ներկայացնել հայի մասին: Հարցնում եմ հետաքրքրությունից ելնելով, այլ ոչ սրտատրոփ կիսաուշաթափ ստրկական կոմպլեքսախառը ակնկալիքով: Նույնիսկ կարող եմ թուքս հավաքել բերանումս ու անցնել մեկնարկային դիրքի, եթե ցանկանում եք:Հայրը որդու վրա ահավոր ջղայնանում ա, մի քանի վատ բան ա ասում, ու էդ նույն շարքում, նույնքան ջղայնացած ու նույնքան «чернее ночи», ասում ա «հայ»:
Իսկ եթե որևէ մեկին չի հետաքրքրում այդ հարցը, ապա անհասկանալի է, թե ինչու է այդ թեմայով գրառումներ անում:
Մոդերատորական. «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես» ("Ты трус, ты раб, ты армянин") թեման հեղինակի համաձայնությամբ վերանվանվել է «Ալեքսանդր Պուշկին. «Տազիտ»-ի: Ցանկալի է, որ քննարկման մասնակիցները չսահմանափակվեն պոեմի միայն մի արտահայտության վերլուծությամբ, այլ փորձեն պոեմը քննարկել ավելի համակողմանիորեն:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.06.2010, 01:07:
Իմ համար գաղտնիք էր, նման բան չկա:Իսկ Պուշկինի՝ հայերի նկատմամբ ունեցած, մեղմ ասած, բացասական վերաբերմունքը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, և հետո ինչ, որ նման բան է գրել, դրանից մենք չպիտի հոգեբանական տրավմա ունենանք
Պուշկինը լրիվ չեչեն ա եղել, հա:Поди ты прочь — ты мне не сын,
Ты не чеченец — ты старуха,
Ты трус, ты раб, ты армянин!
Будь проклят мной! поди — чтоб слуха
Никто о робком не имел ….
Ու՞մ ոնց հարմար է,այնպես էլ մեկնաբանում է , ինչպես ասում են ամբողջ աշխարհը մի ձև է հասկանում, հայերը այլ:
Նախ բոլդով նշված տողում գծիկ//ծիռե// չկա, ի տարբերություն այլ տողերի, որն էլ լեքսիկայի տեսանկյունից բացառում է համեմատականը «գող» և «վախկոտ» բառերի հետ:
Քրիստոնյա բառը փոխվել է «հայ» բառով, երևի նրա համար, քանի որ Ղուրանում քրիստոնյաները դրանք անհավատներն են, բացի դրանցի հայերս ենք առաջինը ընդունել քրիստոնեությունը ու Կովկասում հայերն են լիովին հալալ զուլալ քրիստոնյա, ու մարդը «քրիստոնյա»-ն «հայ» է դարձրել, պլյուս դրան հղելով իր հիացմունքը հայ ժողովրդի նկատմամբ:
«Ай да Пушкин! Ай да сукин сын»: Ա. Պուշկինը երևի չի ենթադրել, որ բոլոր հայաֆոբիայով տառապող ազգերը այդ տողերը անհաջող կերպով կօգտագործեն, երբ հարկ կլինի:
Чеширский КотЭ
Ոնց տեսնում եմ Պուշկինն իրեն հետմահու PR -ա ապահովել...Ախր իրոք չ մի տրամաբանություն չունեն ձեր կարծիքները'
Եվ երևի թե պետք է շարունակեր."ոչ մեր նման.ստրուկ, վախկոտ և չեչեն"
Ախր հազար անգամ ասվեց, ար դա Պուշկինը չի ասում, այլ նրա հերոսը...էստեղ ընդամենը հնարք էօգտագործված, ոչինչ ավելին
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Իմ կարծիքով` Պուշկինը, չեչեններին որակելով որպես արնախում ազգ, հայերիս էլ որակելա ստրուկ ու վախկոտ, որովհետև էդ մահմեդականների հրեշավորությունների հետ համեմատած մեր խղճով լինելը որակվումա որպես վախկոտություն:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Արս ջան ախր դու էլ բնական գիտությունների մարդ ես: Ի՞նչ ես ընկել Պուշկինի խելքին:
Պոետը գրում ա ժողովրդի համար: Պոետը պետք ա ժողովրդին հասկանալի ու ժողովրդին հասանելի տողեր գրի: Պուշկինի մոտ կարգին էլ ստացվում ա պարզ ու բովանդակալից տողեր գրելը:
Նույն պարզ ու բովանդակալի ոճով հայերին ասել ա ստրուկ ու վախկոտ: Թո ի՞նչ լավ բան ա ի նկատի ունեցել դա ասելով, ինձ չի հետաքրքրում: Կարդում եմ ստրուկ, հասկանում եմ ստրուկ:
հ.գ. Մի օր էլ դու ինձ ուրախացրու էլի: Ֆիզիկական ներկայությունով![]()
էսպես չի մնա
ars83 (04.06.2010)
Չէի ուզում ասել, բայց պիտի ասեմ, Տազիտի կերպարը իրոք վախկոտ և ստրուկ պառավ կնոջ կերպար ա![]()
Նայած թե տվյալ հասարակության մեջ ինչ արժեքներ են ընդունված:
Պետք է նշել (տես ընդգծած մասը), որ Տազիտի քաջությունը հատուկ նշվում է նրա դաստիարակի կողմից. իսկ նա, ինչպես հասկանում եմ, հարգված մարդ լինելով, այդ հարցում չպիտի որ սխալվեր: Այսինքն, վրեժ լուծելու և բռնի ուժ կիրառելու ունակ էր, բայց չէր անում: (Շինարարին հիասթափեցնելով)
"Прошло тому тринадцать лет,
Как ты, в аул чужой пришед,
Вручил мне слабого младенца,
Чтоб воспитаньем из него
Я сделал храброго чеченца.
Сегодня сына одного
Ты преждевременно хоронишь.
Гасуб, покорен будь судьбе.
Другого я привел тебе.
Вот он. Ты голову преклонишь
К его могучему плечу.
Твою потерю им заменишь -
Труды мои ты сам оценишь,
Хвалиться ими не хочу".
Մաթևոսյան ընդհանրապես չեմ կարդացել: Եթե էլեկտրոնային նյութեր տաք (պրոֆայլում),կփորձեմ կարդալ:
Հարգելի ընթերցող: Սույն թեմայի թիվ 69 գրառման մեջ կատարված ռուսերեն մեջբերումը պատմում է այն մասին, ինչպես է մի ծերունի Տազիտին հանձնում հորը: Հայրը տասներեք տարի առաջ Տազիտին՝ թույլ առողջություն ունեցող մանուկին, հանձնել էր ծերունուն՝ արի չեչենցի դաստիարակելու համար: Պատանուն հորը հանձնելիս ծերունին մխիթարում է հորը մյուս որդու կորստյան կապակցությամբ՝ նշելով, որ հայրը կկարողանա իր գլուխը դնել Տազիտի հուժկու ուսին, փոխարինել որդու կորուստը և գնահատել իր՝ դաստիրակի կատարած աշխատանքը:Հ. Գ. Ի դեպ, հիշեցնեմ, որ օտարալեզու մեջբերումները ակումբում չեն խրախուսվում, եթե կից հայերեն թեկուզ բառացի թարգմանությունը չի ներկայացվում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ