Տրիբուն-ի խոսքերից
Չուկ ջան, մի քանի կետով իմ տեսակետը ներկայացնեմ, որ ինտերպրիտացիաներ չլինեն ու հանգիստ խղճով անցնեմ Ռամ ի ասած քլնգելուն կամ քո ասած դատարկախոսությանը:
1. Արտահերթ ընտրություներ չեն լինելու: Ու սրա հիմնական մեղավորը ՀԱԿ-ն ա իրա թսիկությամբ:
2. Եթե նույնիսկ կա արտահերթ ընտրությունների հավանականություն, ապա այն նույնքան է, որքան ութ կամ տաս տարի առաջ նույն ժամանակ: Այսինք արտահերթի հավանականությունը մենք քննարում ենք Ինդոնեզիայում ցունամիի կամ Դաղստանում երկրաշարժի հավանականությամբ:
3. Կլինի արտահերթ թե հերթական ընտրություն, ՀԱԿ-ը առավելագույնը հավաքելու է 14% : Սա լավագույն դեպքում: Մենք մեղադրում ենք միլիոն բանը, որից կախված է հաղթանակը, քանի որ հասկանում ենք, որ ՀԱԿ-ը չունի ստամինա հստակ հաղթանակի գանալու համար: Էլի թսիկություն: Դրա համար միշտ կա «միլիոն բան» ատմազկեն - ղարաբաղի ատմազկեն արդեն խաղարկել ենք, մի թազա բան ոնց էլ լինի կհորինենք:
4. Կլինեն հերթական թե արտահերթ ընտրություններ, ես լինելու եմ ՀԱԿ-ի աջակից ու սատարող: Սա անելու եմ այլընտրանքի բացակայության պատճառով: Բայց ավելի քան համոզված եմ, որ կա այլընտրանքի և կարիք և պահանջարկ և ռեսուրս: Ռեսուրսը քնեցվել, վախեցվել, սառեցվել, կտվել է ՀԱԿ-ի կողմից, բայց պարարտ հող լինելու դեպքում այն արագ ծիլեր կտա: Վախեցվել է ղարաբաղով, քնեցվել է սահմանադրականով, կտվել է «ակցիա, մեկ գումարած մեկ, քաղաքացիական հասարակություն, իրազեկում» չաշխատող բանաձևով:
5. Իրավիճակը շտկելու ու ՀԱԿ-ին լճացած վիճակից հանելու համար ՀԱԿ առաջնորդներից մի քանիսը պիտի գնան ու Նիկոլի բերդի լուսամուտների տակ խառակիրի անեն, ու այս ամենը պիտի ցուցադրվի ուղիղ եթերով՝ ՀԱԿ-ի բացած սպուտնիկովի կանալով:
Այսինք, ախպերս, ջիգյարով, ըստ էության էս պահին իսկականից քո գրածի պես «հա, յանիմ ինչ որ եղավ կամ չեղավ» տարբերակն ա: Սենց մենք մեզանով, ասել խոսալով, կգնանք ՀԱԿ-ին ձեն կտանք, հետո մի քիչ լաց-մաց կլինենք, դու միլիոն պատճառները կբացատրես՝ շատ գրագետ, Ռամը խորքային ղարաբաղա-միջազգային վերլուծություններ կանի, ես կտուֆտեմ, Վիշապը ծրագիր կգրի, Մեֆը սաղիս հնագստության կոչեր կանի, Բիձեն կասի որ սաղ մեղավորը անցավորածներն են, հանեք թքեք-մրեք, վերաթաղեք ....
Չուկ ջան, մեր վիճակը պալաժենի ա, ու պետք են արագ, կտրուկ, լոմ, քար, փեդ, փոս, կախաղան միջոցառումներ: Ոնց, ումով, երբ էտ իմ խելքի բանը չի: ՀԱԿ-ի գրագետ, խելոքները թող մտածեն: Եթե ի վիճակի չեն մտածելու ու իրականացնելու, ուրեմն կբավարարվեն մի քանի տեղով ԱԺ-ում, հայտարարություններով, եվրոգոմիկոտ հանդիպումներով, մեկ էլ մեզ սաղիս համոզելով, որ մեր ճակատագիրը կախված ա Ղարաբաղից, եկեք սուս մնանք: Ու սենց Ղարաբաղի հարցով-սոխով-սխտորով մի քառասուն տարի քաղաքացիական հասարակություն կկառուցենք, ու կստացվի քո ասած երկար պրոցեսը:
Էջանիշներ