User Tag List

Էջ 181 979-ից ԱռաջինԱռաջին ... 81131171177178179180181182183184185191231281681 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,701 համարից մինչև 2,715 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #2701
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հիշեցնենք, wek.ru պարբերականը իր հրապարակման մեջ անդրադարձել էր նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անձին` թվարկելով նրա բիզնեսները եւս` 3 ավազահանք Արաքս գետի ափին, 1500 հեկտար հող եւ խաղողի այգիներ` Արտաշատում, ավելի քան 10 գազալցակայան Երեւանի մերձակայքում, «Արարատցեմենտում» բաժնեմասերի 1/3-ը, «Արթֆուդ» ընկերությունը Արտաշատում, խաղատներ` Արտաշատի ճանապարհին, բենզալցակայաններ ողջ Հայաստանի տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը գնվել է 2007 թվականին` 7 միլիոն դոլարով, Արտաշատում տրիկոտաժի ֆաբրիկա եւ մեխանիկական գործարան, մեքենայացված շարժակազմ Շահումյան գյուղում, «Գյուղշինի» համար 5 տրեստի ավտոտնտեսություն, Արտաշատի «Սիրիուս» գործարան, «Արտաշատ» գաստրոնոմ, քաղաքային հյուրանոցի ռեստորան եւ հյուրանոց Արտաշատում, մեխանիկական գործարան Մխչյան գյուղում եւ ավտոձեռնարկություն` նույն գյուղում, բետոնի գործարան` Մխչյանում, 200 հեկտար հող Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում, Ծաղկաձորում հանգստյան մեծ տուն եւ 5 հա հող, Երեւանի Հանրապետություն փողոցի վրա 2 երկհարկանի տուն, տուն` Սեւանում, «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ 2500 քմ հող (այստեղ, հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի շենքի նախագծով առանձնատուն է կառուցել), Երեւանում 40 բնակարան ունի, արտասահմանյան մակնիշի տասնյակ մեքենաներ, Արտաշատի մարզի CO գազի կարգավորման բոլոր կայանները նրան են պատկանում: Հարց է առաջանում` որտեղից Հովիկ Աբրահամյանին այս ամենը: Ըստ արտաշատցիների, Հովիկ Աբրահամյանը մի մեծ սկզբունք ունի` խլել իր ուզածը կամ սնանկացնել մրցակիցներին: Ինչպես փոխանցում են մեզ Արտաշատից, Աբրահամյանների ընտանիքը, որ, ինչպես նշված է ռուսական ԶԼՄ-ում, 3 ավազահանք ունի Արաքս գետի ափին, ցանկանում է սնանկացնել Արաքսի ափին գտնվող մնացած 6 ավազահանքերի տերերին եւ տիրանալ դրանց: Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, այդ հանքերը շահագործվում են սահմանված նորմերի խախտումով: Ուշագրավ է, որ մնացած 6 հանքերի տերերը եւս բարձրաստիճան պաշտոնյաներ են, բայց նրանք չեն կարողանում նույն խախտումները կիրառել: Ընդ որում, հանքատերերից մեկն էլ, ըստ արտաշատցիների, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրն է` մարզի բնապահպանության տեսուչը: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հովիկ Աբրահամյանի եղբայրը` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, մարզում հայտարարել է, թե` ԱԱԾ-ն իրեն թույլ է տալիս նման ձեւով ավազ հանել Արաքսի հունից, գնացեք, դուք էլ ձեր հարցերը լուծեք, եթե կարող եք: Մեզ տեղեկություններ են հասել նաեւ այն մասին, որ Աբրահամյանների ընտանիքը մտադիր է իրենով անել նաեւ Մասիսում գործող եռահարկ մի շենք, որտեղ գործում է դատարանը (որը շուտով տեղափոխվելու է այլ շենք): Սույն շենքը գտնվում է Մասիսի քաղաքապետարանի բալանսում, բայց այնտեղ մի քանի սենյակներ արդեն սեփականաշնորհված են: Ըստ մեզ հասած տեղեկությունների, սույն եռահարկ շենքը Հովիկ Աբրահամյանի որդին ցանկանում է առեւտրի կենտրոն դարձնել: Սա խիստ մտահոգել է քաղաքի բնակիչներին. նրանք համարում են, որ դա կհարվածի փոքր բիզնեսին: Ըստ Արտաշատից մեզ հասած տեղեկությունների, Հովիկ Աբրահամյանը մի նոր շենք էլ սկսել է կառուցել «Արտաշատ» հյուրանոցի մոտ: Մի խոսքով, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն որեւէ պարզաբանմամբ հանդես չեն գալիս ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներից հետո, այլ շարունակում են իրենց գործը` նույն ոճով: Հիշեցնենք, որ այս ամենին զուգահեռ Հովիկ Աբրահամյանը, ինչպես տեղեկացրել էինք երեկվա մեր համարում, ակտիվորեն «զորք է հավաքագրում», որը նրան պետք է գալու ներքաղաքական սպասվող սրացումների ժամանակ:
    http://www.armtimes.com/2808
    Զորքն էլ 500 հոգանոց: -Վատ միտք չի:
    Վերջապես գոնե արտաշատում ինչ որ առումով հայկական սահմանապահ զորքի իմիտացիա կլինի: Կարա էդ զորքն էլ մտցնի "հայակական բանակի՛ պայոկի ու կապտյորկի մեջ ու ազգային հերոս էլ ձևակերպվի /եթե մինչև հիմա չունի- խաբար չեմ/:
    Վաաբշե լավն ա: Գործում ա տոչնի իր մականվան սկզբունքներով:
    Ուտում ա հենց քթի տակ եղածը, ամեն ինչ, փոքր դոզաներով, բայց անընդհատ ու իր ցեղով:
    Իսկ եթե շվեցարական բանակի սկզբունքով կառուցի իր բանակը, ապա 1000 անոց բանակ էլ կարա ապահովի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (25.02.2010)

  3. #2702
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձ ջան, ուրեմն մեր երկրի ոստիկանության աշխատակիցների մի ստվար մասը հիմնականում ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու ձգտումով, առանց ուղեղի հնարավորություն ու ձեռքերի հմտություն պահանջող աշխատանք կատարելու ձգտումով ապրող թերևս մի քիչ էլ քյալոտ ու մախին տվող ժողովուրդ են։ Ու նրանք մեր երկրում իրենց շեֆերի կամակատարներն են, այսինքն շեֆը ինչ ասի, նրանք էդ էլ կանեն։ Հետևաբար անմիջականորեն նրանց դեմ պայքարելը անիմաստ զբաղմունք է, որովհետև։
    1. Նրանք իրենց շահը տեսնում են հենց այս դրվածքում, միակ բանը որ նրանց կստիպի այլ դրվածքին անցնելու մասին մտածել, դա բարձր աշխատավարձի ու մարդկային պայմանների հեռանկարներն են, ասենք օրինակ նրանց շեֆը էլ նրանց հետ էլ «արա»–ով չկարողանա խոսել։
    2. Նրանք զինված են ու սանձարձակ, երբ իրենց շեֆերի համար ձեռտու «աշխատանք» անելիս մեղմ ասած չարաշահեն իրենց լիազորությունները, ապա համոզված են, որ մնալու են անպատիժ։
    3. Նրան քյալ են, հազիվ թե նրանց դեմ պայքարելով նրանց կարողանաս հասկացնել թե ինչ բան է պետություն, ու ինչ բան է քաղաքացի։
    Հետևություն. Պետք է պայքարել նրանց շեֆերի դեմ։
    Հարց. ինչպե՞ս։
    Պատասխան։ Տնտեսական ճանապարհով։
    Հարց. Իսկ ո՞վ է նրանց շեֆերին ֆինանսավորում, որ նրանք ոստիկանական բանդաներ պահեն։
    Պատասխան. Մենք։
    Հարց. Ինպե՞ս։
    Պատասխան. Էշ հարկեր ու մաքսեր վճարելով, կաշառքներ տալով, նրանց բիզնեսից ու ծառայություններից օգտվելով։
    Հետևություն. Ու՞մ համար պետք է ծրագիր ներկայացներ ՀԱԿ–ը։
    Պատասխան։ ՀՀ քաղաքացիների՝ տնտեսվարող սուբյեկտների, տաքսու վարորդների, ոսկու շուկայի աշխատակիցների, բուրգի ներքևի հարթության մեջ գտնվող պետական ծառայողների։
    Ինչպե՞ս քանդել ավազակապետական բուրգը։
    Պատասխան։ Բուրգի ներքևի շերտերի մակերեսները փոքրացնելով։
    Հարց։ Բայց ինչպե՞ս։
    Պատասխան։ Համապատասխան շերտերի համար արհմիություններ ստեղծելով, նրանց իրավուքների պաշտպանության համար միջավայր ստեղծելով ու նրանց շահագռգռելով։ Այսինքն բուրգի ներքևի հատվածը, որ լայն շերտ է, բայց միևնույն ժամանակ կորցնելու քիչ բան ունի, իսկ ձեռք բերելու մեծ ցանկություններ, ապա նրանց կարելի էր ուղղորդել, որ շարժվեին միայն օրենքով ու չենթարկվեին վերադասի ապօրինի հրահանգներին։
    Այ սա կլիներ սահմանադրական պայքար։
    Ինչ վերաբերում է հեղափոխական ճանապարհին, ապա այդ ճանապարհն էլ իր ալգորիթմը ունի, որը չեմ շարադրում, որովհետև անիմաստ է։ Այդ ճանապարը մեր հիմիկվա գործող քաղաքական ուժերի տրամաբանության ու գործունեության պայմաններում որևէ բան չի փոխի մեր երկրում, այսինքն կփոխի դեպի վատը։
    Ինչպես անելու պատասխանը տվել ես, բայց չես խորացել քո իսկ առաջարկած ֆորմուլայի մեջ: Այո, բուրգի հենարանն է պետք փոքրացնել:
    Արի հենց բայց ինչպեսը քննարկենք:
    Իշխանության բուրգը իր հենարանն ունի, ընդիմությունը իրենը: Արի տեսնենենք թե այդ հենարան ասածներն ինչ տարբերություն ունեն ճամբարներում:
    Նորմալ հասարակություններում տարամետ շահերի հակադիր քաղաքական ուժեր իրար հետ բանակցելով իրար զիջում, օրենքներն են հաստատում ու ենթարկվելով, կատարելով դրանք, տանելի կյանք են ստեղծում բոլորի համար: Մեզանում, քանի որ այլ հոգեբանության տեր ենք, զոռբայությունն է գործում: Խնդիրը դեռ որ ոչ թե բանակցելն է, այլ զոռբայությամբ թալանածը պահելը:
    Բանակցելուց առաջ դեռ մեծ գործ կա անելու: Պետք է կարողանալ դիմացի կողմին քթից բռնած բերել նստեցնել բանակցությունների սեղանին, որ բանակցվի: Մինչև հիմա բանակցող չի եղել, թքած են ունեցել բոլոր նման առաջարկների վրա: /Ռամ, քո խաթեր չեմ խորանում թե ով առաջինը դա սկսեց /
    Մեզանում ոչ թե իշխանությունը, այլ իշխանության շունը-ոստիկանությունն է հանդես գալիս որպես առաջին բանակցող: Այդ ոստիկանը ոչ թե պետական ծառայող է, այլ ընդամենը պաշտոնյաների շունն է, ունեցվածքի պահապանը:
    Տիրոջն ասում ես աչքիդ վերևն ունք կա, տերը քո հետ չի խոսում, իր շանն է քսի տալիս քո վրա: Արդեն 20 տարի է, որևէ տեր ընդիմության հետ չի խոսել, նույն շան հաշվին է տեր մնում:
    Ուզած չուզած, ստացվում է, որ էդ շանը կամ պետք է վախացնել փետով, քարով, կամ ասեղ, -թույն ուտացնելով սատկացնել:
    Վարիանտ չկա, սկզբից շանն է պետք վնասազերծել, որ տիրոջը հասնես: Ինձ չես հավատում, հին հեքիաթներին հավատա- ըտենց ա:
    Ստացվում է, որ մեր դեպքում մլիցեն չնայած շան ֆունկցիաներով, բայց քաղաքական ուժ է, որի հետ հաշվի չնստելը մի քիչ խելոք չի:
    Ուզում ես արհմիություն ստեղծի ու չերեզ պրոֆսոյուզ հարցդ բարձրացրու, ուզում ես, ծանոթով, խաթրով, աղաչանքով: Անհնար է, շան հարցը չլուծած ոչ մի խնդիր էլ չի լուծվելու:
    Իսկ արդյոք դա դժվար բան է՞:
    Շունն ինչից է վախենում և ում է ծառայում՞:
    Կերակրողին ծառայում է, ձեռին փետ ունեցողից էլ վախենում:
    Հիմա ընդիմությունը ոչ փետ ունի ձեռը, ոչ էլ քառթու հաց գրպանում: Գալիս կանգնում է գող տիրոջ չափառի դիմաց, գոռգռում է, շունն էլ հաչում է: Չափառ անցածներին էլ կծում:
    20 տարի է էս ապուշ սցենարով քյոռավարի ընկել էնք չոլերը ու միակ բանը որ անում ենք, ասում ենք, հանկարծ չափառը չանցնեք, կկծվեք: Այ էստեղ, չափառի էս կողմը արեք կանգնեք, սաղով ընենց բարձր-բարձր գոռգոռանք որ դրանք լողաճաք ըլնեն: Է մարդիկ չեն լեղաճաքվում, հո զոռով չի՞
    Հիմա էլ մտածում ենք, թե պրոֆսոյուզ չկա- դրանից ա որ չի ստացվում:
    Ոչ, վատ ենք, որովհետև ձեռներս փետ չունենք մի շուն լարելու ու խելք չունենք էդ պարզ բանը հասկանալու:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 25.02.2010, 20:37:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    zanazan (01.03.2010)

  5. #2703
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    http://hetq.am/am/criminal/shamshyan-12/

    Օրինակ միայն շունը կարող էր նիզաշտո հարձակվել Շամշյանի վրա: Այ եթե Շամշյանի ձեռը փետ լիներ, էս անասունը ոչ թե կհարձակվեր, այլ պոչը քամակը կոխած կփախներ իր բունը: Ավելին, էդ կողմերում ոչ մի շուն էլ չէր մնա:

  6. #2704
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը

    Լրացում
    Ոստիկանապետություն ասելով հասկանում ենք, որ ոստիկանն արդեն ինք է քաղաքական սուբյեկտ և ինքն է հարցերը լուծում:
    19 տարի առաջ սովետական ոստիկանն անհետացավ փողոցից, տեղը դատարկ մնաց: Շատ լավ էր ու կարգ ու կանոնն էլ վատը չէր: 1-2 տարի անց, մանրից, կռիշի աջակցությամբ դրանք վերադարձան փողոց, սկսեցին մեքենա կանգնեցնելով փող ուտել, հետո լայնացրին բիզնեսը, սերնդափոխվեցին, դառան հարց լուծող:
    Հիմա ոչ միայն հարց լուծող են, այլ նաև հարց սարքող: Ոչ միայն իշխանության մասսայական հենարանն են, այլ հենց իշխանություն են: Ու ոստիկանապետություն տերմինը հենց դա է շեշտում- ոստիկանների տիրապետության տակ գտնվող երկիր:
    Ու նրանց ուժն էլ գալիս է միայն ու միայն զենքից: Այլ խորիմաստ գործոններ չկան- ոստիկանը դա մարդ չի- անլեզու, անուղեղ կրակող զենք է:
    Դրա համար որ մեկին բաժին են տանում ոչ թե բան են հարցնում, այլ ծեծում են: Իրենք մարդակերպ են, զենք են, ատրճանակ են, ու տեղյակ էլ չեն, թե խոսելն ինչ բան է:

  7. #2705
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք է կարողանալ դիմացի կողմին քթից բռնած բերել նստեցնել բանակցությունների սեղանին, որ բանակցվի: Մինչև հիմա բանակցող չի եղել, թքած են ունեցել բոլոր նման առաջարկների վրա: /Ռամ, քո խաթեր չեմ խորանում թե ով առաջինը դա սկսեց /
    Մեզանում ոչ թե իշխանությունը, այլ իշխանության շունը-ոստիկանությունն է հանդես գալիս որպես առաջին բանակցող: …
    Բիձ, քո ասածը իրատեսական կլիներ մարտի մեկի կողմերը, եթե ՀԱԿ–ը համապատասխան կոշտ քաղաքականություն վարեր ու ժողովդրին սարքեր գործիք։ Բայց ՀԱԿ–ը պահը չբռնացրեց, հետո այրեց բանակցությունների բոլոր կամուրջները, իսկ «Այնթափցի Եղիազար» առաջարկը արդեն անիմաստ էր ու իշխանությունների համար ոչ ակտուալ, երևի հասկանալի է թե ինչու։ Ուստի ներկա իրավիճակում եթե ցանկալին իրականություն տեսնելու բաղձանքներից փորձենք ազատվել, լրիվ այլ իրավիճակ է, ու մենթերի հետ բախվելու նրանց կոտորելու ու բանակցելու համար բացի ՀԱԿ–ի ջահելներից այլ ուժ չկա և չի էլ լինի, ժողովդրի մեծամասնությունը արդեն ադապտացված, սառած ու հիասթափված է, ու եթե քեզ թվում է թե ամեն քայլափոխի մարդկանց ծեծում ու ստորացնում են, էդքան էլ այդպես չի, անցել ենք կայուն, լճացած, դեմագոգիայով թաթախված, լոքշ կյանքի։ Լևոն Տեր–Պետրոսյան–>Ռոբերտ Քոչարյան–>Սերժ Սարգսյան քաղաքական ընթացքը տրամաբանորեն շարունակվում է առանց ցնցումների։ Ոգեշնչող թեմաները սպառված են, ոչ նոր շունչ կա, ոչ նոր գաղափարախոսություն, ոչ հեղափոխական (բառիս սահմանադրական իմաստով) ծրագրեր։
    Si vis pacem, para bellum

  8. #2706
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձ, քո ասածը իրատեսական կլիներ մարտի մեկի կողմերը, եթե ՀԱԿ–ը համապատասխան կոշտ քաղաքականություն վարեր ու ժողովդրին սարքեր գործիք։ Բայց ՀԱԿ–ը պահը չբռնացրեց, հետո այրեց բանակցությունների բոլոր կամուրջները, իսկ «Այնթափցի Եղիազար» առաջարկը արդեն անիմաստ էր ու իշխանությունների համար ոչ ակտուալ, երևի հասկանալի է թե ինչու։ Ուստի ներկա իրավիճակում եթե ցանկալին իրականություն տեսնելու բաղձանքներից փորձենք ազատվել, լրիվ այլ իրավիճակ է, ու մենթերի հետ բախվելու նրանց կոտորելու ու բանակցելու համար բացի ՀԱԿ–ի ջահելներից այլ ուժ չկա և չի էլ լինի, ժողովդրի մեծամասնությունը արդեն ադապտացված, սառած ու հիասթափված է, ու եթե քեզ թվում է թե ամեն քայլափոխի մարդկանց ծեծում ու ստորացնում են, էդքան էլ այդպես չի, անցել ենք կայուն, լճացած, դեմագոգիայով թաթախված, լոքշ կյանքի։ Լևոն Տեր–Պետրոսյան–>Ռոբերտ Քոչարյան–>Սերժ Սարգսյան քաղաքական ընթացքը տրամաբանորեն շարունակվում է առանց ցնցումների։ Ոգեշնչող թեմաները սպառված են, ոչ նոր շունչ կա, ոչ նոր գաղափարախոսություն, ոչ հեղափոխական (բառիս սահմանադրական իմաստով) ծրագրեր։
    Վիշապ ոնց հասկանում եմ տեսական ենք քննարկում:
    Համ էլ հո չեմ ասել, թե կարվի, կամ արվելու պոտենցիալը կա:
    Ջահելները մի քիչ թփռտում են ու շատ էլ լավ են անում: Հայաստանը շատ ցածր պոտենցիալների երկիր է, մի մարդ էս կողմ կամ էն կողմ հաշիվ է:
    Ոչ ոք չի կարող գուշակել, որ օրինակ վաղը մի ԲՏ-ու բնական, ասենք ինֆարկտից ասպարեզից հեռանալը ինչի կբերի:
    Էնպես որ վատ սցենարը միշտ կա ու կա, բայց պատահական դրական սցենարն էլ ինչ որ փոքր հավանականություն ունի:

  9. #2707
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (26.02.2010), Enigmatic (26.02.2010), Gayl (26.02.2010), Kuk (26.02.2010), Minerva (26.02.2010), Rammer (26.02.2010), Tig (26.02.2010), Ungrateful (26.02.2010), Բիձա (26.02.2010)

  11. #2708
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    .................
    Ոչ, վատ ենք, որովհետև ձեռներս փետ չունենք մի շուն լարելու ու խելք չունենք էդ պարզ բանը հասկանալու:
    Բիձա ջան, ախր մենակ քո ասած մլիցեքը չեն է խնդիրը: Ավելի բեթար կատեգորիա էլ կա՝ հաստավիզ, տուպոյ ու քաչալ «խռանիկները»: Որ թե ում են «խռանիծ» անում իրանք էլ չգիտեն: Սրանք արդեն ոչ թե մենակ հաչում ու կծում են, այլ բառիս բուն իմաստով հոշոտում են…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. #2709
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա ջան, ախր մենակ քո ասած մլիցեքը չեն է խնդիրը: Ավելի բեթար կատեգորիա էլ կա՝ հաստավիզ, տուպոյ ու քաչալ «խռանիկները»: Որ թե ում են «խռանիծ» անում իրանք էլ չգիտեն: Սրանք արդեն ոչ թե մենակ հաչում ու կծում են, այլ բառիս բուն իմաստով հոշոտում են…
    Տիգ ջան, տեսական ենք խոսում,
    1- Շներն իհարկե տարբեր են լինում -շնիկից սկսած չոբանի գամփռով վերջացրած, բայց դրանց մեջ չկա մեկը, որ փայտից չվախենա:
    2-Ոհմակով հարձակվողներն իհարկե դժվար դեպք են, բայց դրանք էլ շատ, բազմաթիվ փետերից են վախենում:
    Օրինակ եթե ՀԱԿ-ը պլոճիկ ունենար ու հայտարարեր, թե էս հանրահավաքին ամենքդ մի հատ 30-սանտիմանոց գոնե բարալիկ փետի կտորով եկեք միտինգի, - դրեք վերարկուի տակ ու եկեք: Հրապարակում էլ ստից ձեռ տնկելու փոխարեն էդ փետերը վերև տնկեք: Ու հենց Լեվոնն ու իրա կողքի ժողովուրդն էլ մեկական փայտիկ ուենային ձեռքներին, , համոզված եղիր, որ բոլոր տեսակի շներն ու գամփռները այդուհետ իրենց շնիկների պես կպահեն:
    Միտինգից հետո էլ դուխովները թող 50-60 հոգանոց խմբերով փետները ձեռներին մանրից ցվրվեն հրապարակից, այլ ոչ թե մեկ- մեկ հեռանան, որ ԲՏ-ը թաք-թաք հարց չլուծեն: /ոչ դուխովներն էլ թող փետերը թողեն հրապարակում, ձեռները թափ տալով միամիտ-միամիտ, կամ հարիֆ-հարիֆ երգելով տուն գնան:/ Այսինքն գոնե մի 2 քայլ մշակված, սիմետրիկ ուժ ցուցադրող ու մարդկանց հեռանկար խոստացող մտածված գործի սկիզբ ցուցադրվի:
    Ինչ ասեմ, առայժմ համառորեն միկտինգի գալու իմաստը ես այլ բանում եմ տեսնում: Հայաստանում տխուր, վախվորած, կոնցլագերային մթնոլորտ է: Մարդիկ գալիս, իրար գլխի են հավաքվում ու մի 2 ժամ իրար նայելով դուխ են առնում ու իրենց ազատ զգում: Այ հենց դրանով են կայֆ ստանում:
    Մեր միտինգն այլ իմաստ չունի: Այն կոլլեկտիվ պսիխոթերապիայի ակտ է:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 26.02.2010, 19:00:

  13. #2710
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)

    Փասյտիկ էլ պետք չի: Ընդամենը հենց միտինգի ժամանակ անկեղծ պետք ա ասել, որ «ներող հայեր, սահմանադրական պայքարը ֆուֆլո է, մենք էլ խաբար չէինք, սխալվել ենք, ղալաթ ենք արել .. տեսեք ձեր գլխի ճարը, ով ոնց կարա .. յալլլլաաաաա»:

    Թս վերջին երթի վիդեոները նայելուց հետո, կարծում եմ, որ ընդամենը պետք ա կապից բաց թողնել երիտասարդությանը: Իսկ մենք սահամանադրական պայքար կոչված ֆուֆլոյով դաժե ամենաակտիվ երիտասարդության ոտ ու ձեռն ենք կապել:

    Էս, «Հատուկ գնդի» միջոցառման տաս պատվիրաններից մեկն ա: Մնացածն էլ կարդացեք…

    4. Ուշադրություն դարձրե՛ք և մանրազննին ուսումնասիրեք ձեր գործողությունները, որպեսզի դրանք չհակասեն ՀՀ օրենքներին, քանզի հակառակ դեպքում կարող եք մեղադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգություններ), 258(Խուլիգանություն), 304(Վնասարարություն), 316(Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 318(Իշխանության ներկայացուցչին վիրավորելը) հոդվածներով: Այդ ամենից խուսափելու նպատակով ապահովե՛ք, որ բոլոր մասնակիցներն անխտիր ձեզ ծանոթ լինեն և ամենակարևորը որպեսզի ապօրինի զենք չկրեն, նույնիսկ որևէ փայտի կտորը իրավապահպան մարմինների կողմից կարող է դիտվել որպես զենք, իսկ այդ պարագայում միանգամից ձեր միջոցառումը կխափանվի: Հիշե՛ք, որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածը իրավունք է վերապահում յուրաքանչյուրին ազատ տեղաշարժվելու ՀՀ տարածքում, ինչպես նաև 29-րդ հոդվածը` համաձայն որի յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք, նույն դրույթը ամրագրում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 20-րդ հոդվածը: Հիշե՛ք, որ եթե միջոցառման մասնակիցների քանակը չի գերազանցում 99-ը, ապա դա ոչ զանգվածային հրապարակային միջոցառում է, և դրա համար անհրաժեշտ չէ հատուկ տեղեկացնել համապատասխան մարմիններին, սակայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկանցելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ոստիկանության աշխատակիցները պարտավոր են վերցնել միջոցառման կազմակերպիչի տվյալները, եթե կազմակերպիչ չկա և ոչ մեկ չի ներկայանում, ապա միջոցառումը սկսվել չի կարող, իսկ նրա բացակայության ընթացքում դադարեցվում է, քանի որ կազմակերպիչը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր մասնակցի համար:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (27.02.2010)

  15. #2711
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս, «Հատուկ գնդի» միջոցառման տաս պատվիրաններից մեկն ա:
    4. Ուշադրություն դարձրե՛ք և մանրազննին ուսումնասիրեք ձեր գործողությունները, որպեսզի դրանք չհակասեն ՀՀ օրենքներին, քանզի հակառակ դեպքում կարող եք մեղադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգություններ), 258(Խուլիգանություն), 304(Վնասարարություն), 316(Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 318(Իշխանության ներկայացուցչին վիրավորելը) հոդվածներով: Այդ ամենից խուսափելու նպատակով ապահովե՛ք, որ բոլոր մասնակիցներն անխտիր ձեզ ծանոթ լինեն և ամենակարևորը որպեսզի ապօրինի զենք չկրեն, նույնիսկ որևէ փայտի կտորը իրավապահպան մարմինների կողմից կարող է դիտվել որպես զենք, իսկ այդ պարագայում միանգամից ձեր միջոցառումը կխափանվի: Հիշե՛ք, որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածը իրավունք է վերապահում յուրաքանչյուրին ազատ տեղաշարժվելու ՀՀ տարածքում, ինչպես նաև 29-րդ հոդվածը` համաձայն որի յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք, նույն դրույթը ամրագրում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 20-րդ հոդվածը: Հիշե՛ք, որ եթե միջոցառման մասնակիցների քանակը չի գերազանցում 99-ը, ապա դա ոչ զանգվածային հրապարակային միջոցառում է, և դրա համար անհրաժեշտ չէ հատուկ տեղեկացնել համապատասխան մարմիններին, սակայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկանցելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ոստիկանության աշխատակիցները պարտավոր են վերցնել միջոցառման կազմակերպիչի տվյալները, եթե կազմակերպիչ չկա և ոչ մեկ չի ներկայանում, ապա միջոցառումը սկսվել չի կարող, իսկ նրա բացակայության ընթացքում դադարեցվում է, քանի որ կազմակերպիչը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր մասնակցի համար:
    Ոնց ա, որ չեն նշել, թե
    -Հիշեք, շնչելուց առաջ համոզվեք, որ դրա իրավունքն ամրագրված է սահմանադրությամբ, որ օդը որպես զենք չի դիտվի:
    Հիշեք, որ ըստ սահմանադրության, մլիցու հորոխպոր տղու կնկա մանկապարտեզական ըկերուհուն հանդիպելիս դուք պարտավոր եք 100 անգամ կզել իսկ նրա սիրածին տեսնելիս- սկզբում կզել հետո խաչակնքվել, այլ ոչ հակառակը:
    Հիշեք, որ ամեն անգամ ինքնակամ հաց ուտելն ու դրան հետևող անխուսափելի զուգարան գնալը զուտ ֆիզիոլոգիական իրավունքներ են, չամրագրված սահմանադրությամբ: -Մի չարաշահեք դրանք:
    Պայքար- պայքար-պայքար մինչև վերջ:
    Էսքանը հեչ:
    Իմ մտքով չէր անցնի, որ նման ամպագոռգոռ բառակապակցության տակ էն գլխից այդպիսի գերմարդկային զգուշավորության քաղաքական դեմագոգիա է թաղված:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 27.02.2010, 01:19:

  16. #2712
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Լրացում
    Անհնար է հավատալ, որ ջահելներն իրենք են եղել էդքան զգուշավոր: Հաստատ որևէ հասուն խորհրդատու է եղել:
    Նման պատվիրաններով երիտասարդներ միավորողը ոչ միայն կոնկրետ էս պահի քաղաքական պայքարն է այլանդակել, այլ իմ կարծիքով նոր կյանք մտնող երիտասարդություն է պղծել:
    Ցանկացած քֆուր էդ տողերը հուշող դեբիլի հասցեին քիչ կլինի :

  17. #2713
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց ա, որ չեն նշել, թե
    -Հիշեք, շնչելուց առաջ համոզվեք, որ դրա իրավունքն ամրագրված է սահմանադրությամբ, որ օդը որպես զենք չի դիտվի:
    Հիշեք, որ ըստ սահմանադրության, մլիցու հորոխպոր տղու կնկա մանկապարտեզական ըկերուհուն հանդիպելիս դուք պարտավոր եք 100 անգամ կզել իսկ նրա սիրածին տեսնելիս- սկզբում կզել հետո խաչակնքվել, այլ ոչ հակառակը:
    Հիշեք, որ ամեն անգամ ինքնակամ հաց ուտելն ու դրան հետևող անխուսափելի զուգարան գնալը զուտ ֆիզիոլոգիական իրավունքներ են, չամրագրված սահմանադրությամբ: -Մի չարաշահեք դրանք:
    Պայքար- պայքար-պայքար մինչև վերջ:
    Էսքանը հեչ:
    Իմ մտքով չէր անցնի, որ նման ամպագոռգոռ բառակապակցության տակ էն գլխից այդպիսի գերմարդկային զգուշավորության քաղաքական դեմագոգիա է թաղված:
    Դրա համար էլ էսօր իրա շրջապատը, ջեբերը, կողքինների ջեբերը մանրազնին ուսումնասիրած, սահմանադրությունն ու օրենքները անգիր արած, քսան երիտասարդ էր դուրս եկել փողոց մարտի մեկի հանրահավաքի ագիտացիա անելու:

  18. #2714
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հարգելի Բիձա, նախքան ձեր լեզվի ազատություն տալու ու հայհոհելը այդ տողերի հեղինակին միգուցե փորձեք շանոթանալ Հատուկ Գնդի գործունեությանը ու հասկանալ, թե նման տողերը ինչի արդյունք են,… Դրանցում գրած ամեն մի տողի հավաստիության մեջ նրանք համոզվել են անձամբ. ամեն անգամ ծեծ ուտելով, ամեն անգամ բռնության ենթարկվելով, որի մասին հետո թեժ թեժ քննարկում ենք ֆորումում:
    Այդ թեմայի ստեղծման ու նման տողերի գրման պատճառը միմիայն մեկն է, հնարավորինս խուսափել անօրինակություններից, գործել միմիայն օրենքի սահմաններում, որովհետև նրանց նպատակը առաջին հերթին ոչ թե հեղափոխությունն է/էն էլ զինված/, այլ երկրի ՔԱՂԱՔԱՑԻ դառնալը: Վստահեցնում եմ, որ նրանցից շատերը շատ ավելի համարձակ են ու նախահարձակ, քան այստեղ ռազմատենչ կոչեր անողները:
    հա պայքարելու են, ու պայքարելու են մինչև վերջ լինի նախագահ Սերժը, Լևոնը, Վահագը, թե վերադառնա Տիգրան Մեծը, քանի դեռ կա անօրինություն, քանի դեռ կան ոտնահարված իրավունքներ: հա մեկ էլ սա ուղղակի խոսքեր չեն:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.03.2010)

  20. #2715
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    որովհետև նրանց նպատակը առաջին հերթին ոչ թե հեղափոխությունն է/էն էլ զինված/, այլ երկրի ՔԱՂԱՔԱՑԻ դառնալը:
    Ու այսքան ժամանակ ինչ արդյունքի են հասել, երևի ոչ մի:

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    հա պայքարելու են, ու պայքարելու են մինչև վերջ լինի նախագահ Սերժը, Լևոնը, Վահագը, թե վերադառնա Տիգրան Մեծը, քանի դեռ կա անօրինություն, քանի դեռ կան ոտնահարված իրավունքներ: հա մեկ էլ սա ուղղակի խոսքեր չեն:
    Վահագնը ո՞վա
    Քանի դեռ ցիստեռի մեջ մի քանի տոննա ջուր կա ես պետք է ծակ գդալով այդ ջուրը դատարկեմ մեկ այլ ցիստեռի մեջ, կպայքարեմ ամբողջ կյանքս բայց այդ գդալով երբեք չեմ դատարկի:

Էջ 181 979-ից ԱռաջինԱռաջին ... 81131171177178179180181182183184185191231281681 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •