User Tag List

Էջ 182 979-ից ԱռաջինԱռաջին ... 82132172178179180181182183184185186192232282682 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,716 համարից մինչև 2,730 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #2716
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Բիձա, նախքան ձեր լեզվի ազատություն տալու ու հայհոհելը այդ տողերի հեղինակին միգուցե փորձեք շանոթանալ Հատուկ Գնդի գործունեությանը ու հասկանալ, թե նման տողերը ինչի արդյունք են,… Դրանցում գրած ամեն մի տողի հավաստիության մեջ նրանք համոզվել են անձամբ. ամեն անգամ ծեծ ուտելով, ամեն անգամ բռնության ենթարկվելով, որի մասին հետո թեժ թեժ քննարկում ենք ֆորումում:
    Այդ թեմայի ստեղծման ու նման տողերի գրման պատճառը միմիայն մեկն է, հնարավորինս խուսափել անօրինակություններից, գործել միմիայն օրենքի սահմաններում, որովհետև նրանց նպատակը առաջին հերթին ոչ թե հեղափոխությունն է/էն էլ զինված/, այլ երկրի ՔԱՂԱՔԱՑԻ դառնալը: Վստահեցնում եմ, որ նրանցից շատերը շատ ավելի համարձակ են ու նախահարձակ, քան այստեղ ռազմատենչ կոչեր անողները:
    հա պայքարելու են, ու պայքարելու են մինչև վերջ լինի նախագահ Սերժը, Լևոնը, Վահագը, թե վերադառնա Տիգրան Մեծը, քանի դեռ կա անօրինություն, քանի դեռ կան ոտնահարված իրավունքներ: հա մեկ էլ սա ուղղակի խոսքեր չեն:
    Հարգելի Մուրմուշկա,
    Որևէ կասկած չունեմ ու չեմ ունեցել ջահելների ազնվագույն մղումների ու պատանեկան հերոսության վերաբերյալ: Այդ տարիքում այլ կերպ անհնար է:
    Բայց խոսքը ոչ թե ջահելների մասին էր, այլ նրանց այդ արտակարգ զգուշավորությամբ առաջնորդելու:
    Պետք է որ ծանոթ լինեք հանցագործ- զոհ հարաբերության սկզբունքներին: Բազմիցս հաստատված է, որ զոհի թուլությունը մեծ դեր ունի հանցագործի խիզախության ու լկտիության դրսևորման հարցերում:
    Ես անձնապես այն կարծիքին եմ, որ հայկական դժբախտությունների հիմքը հենց սա է եղել թե արտաքին, և թե ներքին հարցերում, թե առաջներում, թե հիմա: Եվ իմ գրառումներում հիմնականում հենց այդ մասին եմ խոսում:
    Դուք այլ տեսակետ ունեք:
    Բայց Ձեր տեսակետով շարժվելն էլ մինչև հիմա դեռ որ փաստացի պարտության է բերել համահայկական մասշտաբով: Իհարկե տեսանելի ձեռքբերում կա երիտասարդության մի մասի ակտիվացման առումով, բայց դա չի նշանակում, թե այլ տարբերակներով գործելու դեպքում արդյունքը շատ ավելի լավը չէր լինի, կամ էլ երիտասարդության ակտիվ զանգվածը եղածից շատ ավելի մեծ չէր լինի:
    Դուք համոզված եք, որ ջահելներն իրենք իրենց փորձից ելնելով ինքնուրույն են կերտել այդ երիտասարդին խորթ պատվիրանները- ես դրան չեմ հավատում:
    Դուք գնում եք Ձեր ճանապարհով- գնացեք: Բայց ես էլ իրավունք եմ վերապահում ինձ կարծիք ունենալ և արտահայտվել իմ համոզմունքների մասով:
    Դուք ձեր տեսակետները Ձեր հնարավորություններով եք քարոզում ու տարածում, ես իմ:
    Եվ տեղին չեմ համարում իմ լեզվի ազատության սահմանները վերահսկելու Ձեր միտումը:

  2. #2717
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փասյտիկ էլ պետք չի: Ընդամենը հենց միտինգի ժամանակ անկեղծ պետք ա ասել, որ «ներող հայեր, սահմանադրական պայքարը ֆուֆլո է, մենք էլ խաբար չէինք, սխալվել ենք, ղալաթ ենք արել .. տեսեք ձեր գլխի ճարը, ով ոնց կարա .. յալլլլաաաաա»:

    Թս վերջին երթի վիդեոները նայելուց հետո, կարծում եմ, որ ընդամենը պետք ա կապից բաց թողնել երիտասարդությանը: Իսկ մենք սահամանադրական պայքար կոչված ֆուֆլոյով դաժե ամենաակտիվ երիտասարդության ոտ ու ձեռն ենք կապել:
    Տրիբուն ախպեր, եթե չմոռնանանք, որ Սահմանադրությունը և ՀՀ օրենքը թույլարտում են նաև անհրաժեշտ պաշտպանությունը, ապա ոչ մի «սահմանադրական պայքարի» մասին խոսքը չի գնում, ընդհամենը խոսքը գնում է հետ քաշվելը լոլոներով քողարկելու մասին: Իմ ստորագրությունը սահմանադրությունից է, էս էլ ՀՀ օրենքից.

    ՀՈԴՎԱԾ 42. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
    2. Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում` մահ:
    3. Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում` անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաեւ անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից եւ պաշտոնեական դիրքից:
    4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում
    ոտնձգության բնույթին եւ վտանգավորությանը:
    Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով:
    5. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում եւ քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաեւ ապօրինաբար եւ բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից:
    Ստեղ գրված չի, որ եթե հարձակվողը կամուֆյաժով կամ ֆուռաշկայով ա, ապա այս հոդվածը չի գործում: ՀԱԿ-ը լավ կաներ, ոչ միայն երիտասարդությանը, այլև հանրահավաքի եկածներին բաց թողներ նախապես ծանոթացնելով իրենց իրավունքներին: Ամեն դեպքում անկազմակերպ «բաց թողնելը» ու կազամակերպված զսպելը գրեթե իրար համարժեք են:
    Si vis pacem, para bellum

  3. #2718
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու այսքան ժամանակ ինչ արդյունքի են հասել, երևի ոչ մի:


    Վահագնը ո՞վա
    Քանի դեռ ցիստեռի մեջ մի քանի տոննա ջուր կա ես պետք է ծակ գդալով այդ ջուրը դատարկեմ մեկ այլ ցիստեռի մեջ, կպայքարեմ ամբողջ կյանքս բայց այդ գդալով երբեք չեմ դատարկի:
    այդքան վստահ ես , որ ոչնչի չեն հասել՞, ես քո փոխարեն այդքան մեծամիտ չէի գտնվի:Շատ շատ բաների են հասել ու ամենակարևորն ու համենայն դեպս ինձ համար ամենանշանակալին նրան են հասել,որ իրանք տարբերություն շատ շատերի չեն ասում , "դե մեզնից ինչ է կխված որ, մենք ով ենք, որ բան փոխենք էս երկրում, ստեղից մենակ փախնել է պետք", իրանք վստահ են, որ իրենց տեղն այստեղ է ու հազար անգամ ավելի վստահ են, որ իրանք այս երկրում հաստատ մի բան փոխելու են ու ԱՐԴԵՆ ՓՈԽԵԼ ԵՆ
    նստել քննադատելով, որ ցիստռն այն տեղում չի դրված, անկյունր ճիշտ չի ընտրված........... ու այդ իսկ հիմնավոր պատճառներով գործին ոչ միայն չօգնելով, այլ դեռ մնացածին էլ հիասթափեցնելով ու ծաղրելով... մի օր ցիստեռնի ջուրը միգուցե հենց գլխին էլ շուռ գա
    հ.գ. ոչ մի անձնական բան
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.03.2010)

  5. #2719
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    http://www.oddcast.com/home/demos/tt...le.php?sitepal
    Գրեք բառը ըստ լեզվի, կարտասանի

  6. #2720
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս


  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (28.02.2010)

  8. #2721
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ամեն ինչ տեղն էր, «Հատուկ Գնդին» կպնելն էր մնացել
    Գլուխս բռնում եմ ու ասում «Մամա ջան, էս ո՜ւր եմ ընկել, էս ի՜նչ ա կատարվում»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #2722
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    http://www.7or.am/hy/news/2010-02-27/11472/
    Հումորով, ճիշտ վերլուծական է:
    Գրում է- " Սաշիկ Սարգսյանի եղբայրը դեռ չի կարողանում մինչև վերջ չեզոքացնել Գագիկ Ծառուկյանի խնամուն":
    Բացի դիպուկությունից, բազմաթիվ մասշտաբային տարօրինակ էլեմնետներ էլ կան այս ֆրազի մեջ:
    Փաստորեն պազիկի -շոֆերի թագավորի պաշտոն զբաղացնող- եղբայրը դեռ որ զիջում է հին նախագահի-փողի մեշոկի-խնամուն:
    Մի քիչ անսպասելի, բայց երևի բառադի իշխանության մեջ էլ բարդ, նեյնիմային հարաբերություններ կան:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 01.03.2010, 21:35:

  10. #2723
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՐՁՐԱԽՈՍ ԳՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ

    ՀԱԿ տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

    Հայ Ազգային Կոնգրեսի ոչ զանգվածային միջոցառումների, մասնավորապես հանրահավաքների մասին իրազեկումների ժամանակ ոստիկանությունը երկու տարի շարունակ ապօրինաբար բռնագրավում է Կոնգրեսին պատկանող բարձրախոս տեխնիկան (մեգաֆոնները), որոնք հետագայում հրաժարվում է վերադարձնել: Պետության եւ կոչումով օրենքի պահապանի համար խայտառակ ու անպատվաբար այսօրինակ կողոպուտով կամ մանր գողությամբ փորձ է արվում նվազեցնել միջոցառումների հնչեղությունը եւ հանրահավաքների իրազեկման արդյունավետությունը: Չբավարարվելով դրանով՝ վարչախումբը նախ համապատասխան խանութներից հավաքել, ապա նաեւ արգելել է այդպիսի տեխնիկայի ներկրումը Հայաստան: Բարձրախոս տեխնիկայի դեմ ձեռնարկված խաչակրաց այս արշավանքը կամ հողմաղացների դեմ ճակատամարտը վկայում է վարչախմբի սարսափի չափը եւ արդեն սոսկ բնազդներով առաջնորդվելու նրա աննախանձելի վիճակը:

    Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է քաղաքացիների օժանդակությանը. մենք պատրաստ ենք անհատ մարդկանցից գնել նման տեխնիկա (մեգաֆոն http://lragir.am/armsrc/country-lrahos32794.html)
    Լուրջ հարց է:
    Համոզված չեմ, թե մարդկանց մոտ շատ կան դրանցից:
    Մի գուցե հնարավոր է ներմուծել մասերի տեսքով, հետո տեղում հավաքել:
    Եթե կարգին գին առաջարկվի, ապա մասերի տեսքով մի գուցե ներկրողներ լինեն:
    Խրախուսելի է:
    Ըսենց որ գնա, այլ նորմալ հարցերի մասին էլ կխոսեն:

  11. #2724
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Կոնգրեսի շարքերում ահագին էլեկտրոնշիկներ կան(մի 6 հոգու ես եմ ճանաչում ) դետալները կարող են Հայաստանից գնել ու հավաքել: Սեկամ խանութում ամեն ինչ կա:
    էսպես չի մնա

  12. #2725
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՄԱՐՏԻ 2-Ի ՍՊԱՍՄԱՄԲ

    Բնութագրելու համար մեր ազգային աշխարհընկալումը` բարեկամս մի այսպիսի դիպուկ արտահայտություն արեց. ՙԱսում ես` ինչու՞ է կեղտոտ փողոցը« պատասխանում են` Տիգրան Մեծ« Վարդան Մամիկոնյան՚: Իրոք« ժամանակն է հանգիստ թողնելու Տիգրան Մեծից մինչեւ Սարդարապատ« շարականներից մինչեւ Կոմիտաս« այլապես Տիգրան Մեծը մնալու է որպես թթվասեր« ինչպես Հայրենիքը« Հայաստանը« Էրգիրը…` տոնավաճառ ու ռեստորան: Դրանք այլեւս մեզ չեն կարող արդարացնել մեր ապաշնորհություններում: Ավելին` ժամանակն է խոստովանել« որ մենք ոչ թե չորս հազար տարվա ազգ ենք« այլ` քսան: Բայց չունենք այդ քսան տարեկանի ավյունը« քանի որ չորս հազար տարեկանի ամպլուայի մեջ ենք` չորս հազար տարվա բեռով« բայց ոչ երբեք չորս հազար տարվա իմաստնությամբ ու գենետիկ հիշողությամբ: Խոսքը« իհարկե« հավերժ նորանալու ունակության մասին է« որ կենսունակություն է կոչվում:

    Հավանաբար էլի եղել են ժողովուրդներ« ում համար պատմությունը բեռ է դարձել` փորձառության եւ իմաստնության փոխարեն: Այդպիսիները կա°մ անհետացել են« կա°մ կղզիացել ու գետտոյացել: Բայց կարծես թե մեր պայքարն ապրելու համար էր« ոչ թե դեգրադացվելու: Լավ« ընդունենք« որ մենք շատ լավն ենք« մենք արարել ենք խաչքարեր« իսկ մեզ հարեւան դարձած ադրբեջանցիները վատն են« որ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ քանդեցին« մանրացրին ու Արաքսը լցրին դրանք: Փաստն այն է« որ մենք` լավերս« տիրապետում ենք փոքրիկ մի Հայաստանի« իսկ նրանք` վատերը« հսկայական տարածքների: Մենք` լավերս« օրավուր նվազում ենք` երկու միլիոնից քիչ ավելի մնալով« իսկ նրանք` վատերը« տասը միլիոնի սահմանն են հատում: Մենք կարող ենք տարփողել« թե անխառն ենք ու մաքուր« թեեւ հազարամյակների միջով ենք անցել« իսկ նրանք` վատերը« մի յոթանասուն տարվա խառնուրդ են: Բայց դրանից բան փոխվու՞մ է: Դրանից մեր խաչքարերի ու մեր անվտանգությունն ավելի երաշխավորվա±ծ է դառնում« թե՞ հակառակը:

    Պատկերացնու±մ եք« թե ինչ կլիներ« եթե Տիգրան Մեծը հանուն Հայաստանի գահը ժառանգելու իրավունքի` պարսիկներին չզիջեր 70 հովիտները. պատկերացնու±մ եք« թե ինչ կլիներ« եթե նույն Տիգրան Մեծը հանուն Մեծ Հայքի պահպանության` Պոմպեոսին չզիջեր այն ծովից ծովը« որի տվայտանքից չենք ձերբազատվել ավելի քան երկու հազար տարի անց ապրողներս: Կամ` պատկերացնու±մ եք« թե ինչ կլիներ« եթե Կոմիտասն ասեր« թե չի կարելի ուրանալ Սասունում երգվող մեր երգերի ոչ մի տարրը եւ պետք չէ դրանք մաքրել. պատկերացնու՞մ եք« թե հայաստանյան եթերից քարոզվող աղբից ավելի ինչ սոսկալի բան էինք ունենալու այսօր« եթե չկատարվեր Կոմիտասի այդ ՙոտնձգությունը՚ նախնյաց ավանդների դեմ: Միջուկը« Էությունը պահպանելու համար` ավանդներից հրաժարում է պետք. եթե ոչ միշտ« ապա` երբեմն: Չհրաժարումը հսկայի պես Տիգրան Մեծից միայն թթվասեր է թողնում« իսկ Կոմիտասից` թաղապետական ընտրությունների ծեծուջարդ: Գոնե հանուն Տիգրան Մեծի ու Կոմիտասի է պետք նրանց հանգիստ թողնել: Իսկ եթե հանուն վաղվա ծաղկուն Հայաստանի« ապա` է°լ ավելի լավ: Նարեկը գլխի տակ դնելու փոխարեն մեկ ագամ այն կարդալ է պետք« այլապես գլուխը միայն տեսքով է գլխի նմանվում:

    Ու թե Նարեկը գլխի մեջ լինելու փոխարեն գլխի տակ մնա« Տիգրան Մեծը չփոխարինվի տիգրանմեծությամբ« Կոմիտասը` կոմիտասությամբ« պատմության բեռը` պատմության իմաստնությամբ« ապա դեգրադացիայի օրենքի համաձայն` Սերժ Սարգսյանին կփոխարինի ՀՀՇ-ի Գեւորիկը« Տիգրան Սարգսյանին` ցանկացած ԺԷԿ-ի պետ« Գարեգին Բ-ին` Գարեգին Գ-ն« Թումանյանի ու Սպենդիարյանի արձաններին` ավտոկայանատեղի« Հայաստանին` ցանկացած հարեւան: 2008-ի մարտի 1-ն ապացուցեց« որ Հայաստանում կա հրաշալի մի ժողովուրդ« որ տենչում է հասարակություն դառնալ« սակայն դեռ չի հաջողել: Բայց դա չի նշանակում« որ չի հաջողելու« քանի որ այդ հերոսական ժողովուրդն արդեն 730 օր չի անցնում հաջորդ օրվան. կանգնեցրել է ժամանակը: Կանգնեցրել է ժամանակը« եւ ինքն էլ ժամանակի հետ կանգնած է մարտի 2-ի սպասմամբ:

    ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
    Պահպանողական կուսակցության նախագահ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (03.03.2010), murmushka (06.03.2010), Tig (10.03.2010)

  14. #2726
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրջ հարց է:
    Համոզված չեմ, թե մարդկանց մոտ շատ կան դրանցից:
    Մի գուցե հնարավոր է ներմուծել մասերի տեսքով, հետո տեղում հավաքել:
    Եթե կարգին գին առաջարկվի, ապա մասերի տեսքով մի գուցե ներկրողներ լինեն:
    Խրախուսելի է:
    Ըսենց որ գնա, այլ նորմալ հարցերի մասին էլ կխոսեն:
    Ինձ թվում ա՝ էս հայտարարությամբ ուզում են միլիցեքին ասեն՝ բերեք էդ խլած բարձրախոսները ծախեք վրեքներս, առնենք, հետո էլի կխլեք ձեռներիցս, էլի կծախեք ու տենց շարունակ: Կարճ ասած՝ բիզնես առաջարկ ա Ամոթ էլ ա, մարդու ծիծաղ ա գալիս Դրա եղածն ի՞նչ ա, որ վերցնում, հետ չեն տալիս:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #2727
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    http://www.lragir.am/armsrc/comments32797.html
    Նկարում տղերքն են:
    Ով գիտի դրանցից որի բոյն ինչքան է՞:
    ինչքան գիտեմ Տիգրանը մոտ 180 է: Ստացվում է, որ կողքինը մոտ 155-ն է, մյուսը 160,
    Ճիշտ է հաշվարկս՞

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (05.03.2010), Rammer (06.03.2010)

  17. #2728
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (06.03.2010)

  19. #2729
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.lragir.am/armsrc/comments32797.html
    Նկարում տղերքն են:
    Ով գիտի դրանցից որի բոյն ինչքան է՞:
    ինչքան գիտեմ Տիգրանը մոտ 180 է: Ստացվում է, որ կողքինը մոտ 155-ն է, մյուսը 160,
    Ճիշտ է հաշվարկս՞
    էս Սերոժի "հետևից" Մեդվեդևն էր քայլում՞

  20. #2730
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա ջան, մոռացել ես վերջին զինված ընդհարումը որ կողմնա "շահել"? Ով էր ընգել մեծերի ոտերը հրադադար մուրում?

    Էս ինչ, կներեք արտահայտությանս համար, "քաքլան" տրամադրություններ են? ամոթա
    Ռեալիստ, մի քիչ ռեալ չես էս անգամ:
    Ուրեմն դու հայաստան -ադրբեջան հետագա բոլոր պատերազմների ելքերը 1:0 ես արդեն գրանցել ու ինձ էլ մեղադրում ես "քաքլան" տրամադրությունների մեջ՞:
    Եթե էդքան հերոս ենք, էդ ոնց եղավ, որ թուրքը հայ սպային կացնահարեց այլ երկրում ու ազգն էլ իրեն հերոս է հռչակել, իսկ մեր մոտ կռված տղերքը բանտերում են, ասֆալտի ֆիդայիններն էլ խորհրդարանում՞: Չի կարելի 20 տարվա շատ հարցականներով պատերազմի ելքը դարձնել հավերժական դհոլ- զուռնա ու կորցնել զգոնությունը:
    Էդ 7 շրջան ազատագրելու հերոսապատումը հլա մի հատ իսկապես տեղյակ մարդկանցից հարցրու, էն ժամանակ մի գուցե մի քիչ այլ ձևով կմտածես:
    Հա, մենք հերոս ենք, թուրքերն ու ադրբեջանցիք էլ տապոռ բանացնող կուռկուռի ձագեր:

Էջ 182 979-ից ԱռաջինԱռաջին ... 82132172178179180181182183184185186192232282682 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •