Ես «է»-ի կողմնակից եմ, բայց դեմ չեմ լեզուն փոխելուն, միայն դեմ եմ նենց փոխելուն, ինչպես մարդիկ կարող ա իրանց մականունը ակումբում փոխեն ու հետո զղջան, բայց արդեն ուշ լինի (

): Լեզուն անփոփոխ պահել հնարավոր չի, որովհետեւ մարդկությունը միշտ առաջ է գնում: Ընդամենը անցած դարում չկար «համակարգիչ» բառը, հիմա կա, ու պիտի լիներ (սա մի փոքրիկ օրինակ էր, օրինակները լիքն են): Մի խոսքով փոփոխություններն ու հավելումները անխուսափելի են, բայց դրանք պիտի լինեն խիստ հիմնավորված: Իսկ էն փաստը, որ ինչ-որ բան խոսակցականում կա, իսկ գրականում չկա, ես չեմ համարում բավարար հիմք, գրական ներմուծման համար:
Էջանիշներ