User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեր նախընտրած սոնետների օգտին

Քվեարկողներ
29. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հեղինակ 1- KiLa

    3 10.34%
  • Հեղինակ 2- Հենրիկ Բաբաջանյան

    5 17.24%
  • Հեղինակ 3- My World My Space

    3 10.34%
  • Հեղինակ 4- Հենրիկ Բաբաջանյան

    5 17.24%
  • Հեղինակ 5- Ծով

    18 62.07%
  • Հեղինակ 6- My World My Space

    5 17.24%
  • Հեղինակ 7- Հենրիկ Բաբաջանյան

    4 13.79%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Գրում ենք սոնետ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրում ենք սոնետ

    Սկսում ենք ստեղծագործական նոր մրցույթ: Մրցույթի գաղափարի հեղինակային իրավունքները պատկանում են ինձ, ես այն հղացել եմ կարդալով Ուլուանայի այս գրառումը Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո) թեմայում, ավելի կոնկրետ հղված գրառման 1-ին տարբերակը: Մրցույթի պայմանները շատ պարզ են. եթե հիշում եք Չուկի անցկացրած Թարգմանչաց մրցույթը, տեղեկացնեմ, որ ըստ էության մրցույթի անցկացման կարգը copy paste եմ արել այնտեղից, բայց խորհուրդ եմ տալիս չզլանալ և նորից ուշադիր կարդալ, քանի որ որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, կան:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.04.2010), Chuk (16.04.2010), Katka (06.04.2010), lusattik (05.04.2010), Sphinx (05.04.2010), Tig (05.04.2010), Դատարկություն (05.04.2010), Ֆոտոն (03.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մրցույթի անցկացման կարգը.

    1. Թեման բացելուց հետո 7 օրերի ընթացքում (մինչև 10.04.2010թ. ժամը 24:00) մրցույթին մասնակցել ցանկացողները նամակագրական համակարգով ինձ ուղարկում են իրենց ստեղծագործած սոնետները, նամակի վերնագրում գրելով «Գրում ենք սոնետ», իսկ գրառման դաշտում սեփական ստեղծագործության սոնետը:
    2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ուղարկել մեկից ավելի ստեղծագործություններ:
    3. Սոնետների ստացվելու ժամկետի ավարտից հետո ես թեմայում տեղադրում եմ բոլոր սոնետները, պայմանական համարակալած «Հեղինակ N - սոնետ» տեսքով, բացում եմ ըստ հեղինակների համարների հարցում՝ բազմակի ընտրության հնարավորությամբ՝ 5 օր ժամկետով:
    4. Քվեարկության ավարտից հետո ըստ քվեարկության արդյունքների ճանաչում ենք հաղթողին:
    5. Մինչև քվեարկության ավարտը քննարկումներն ու գրառումները թեմայում արգելվում են, առաջին յոթ օրերին, մինչև քվեարկության սկսվելը, թեման լինելու է փակ, ապա սոնետների տեղադրումից հետո թեման բացվելու է, բայց քննարկումները միևնույն է կլինեն արգելված՝ մինչև քվեարկության ավարտը:
    6. Քվեարկության ավարտից հետո հեղինակները «գաղտնազերծվելու» են, գրվի, թե որ համարին որ ակումբցին է համապատասխանում:
    7. Մինչ սոնետների տեղադրումը ամեն օր թեմայում գրառման տեսքով հիշեցնելու եմ մրցույթի մասին:
    8. Ուղարկված բոլոր սոնետները թեմայում տեղադրվելու են, քվեարկությանը մասնակցելու են, հեղինակի անունը քվեարկությունից հետո բացվելու է: Բոլոր նրանք, ովքեր վստահ չեն, որ ուզում են մասնակցել մրցույթին թող պարզապես տարբերակներ չուղարկեն: Ուղարկելուց հետո մրցույթին մասնակցել չուզելու բոլոր դիմումները մերժվելու են:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.04.2010), lusattik (05.04.2010), Tig (05.04.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Սոնետ


    Սոնետ (իտալերեն` sonetto, sonare - հնչել) - բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից` սկզբում երկու քառյակ (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ):
    Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառյակներն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն` ամենատարբեր դասավորությամբ։ Առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառյակ և մեկ եզրափակիչ երկտող։
    Ահա Վահան Տերյանի սոնետներից մեկը, որն ունի հանգավորման այսպիսի սխեմա. abba abba ccdeed.

    Իջնում է գիշերն անգութ ու մթին
    Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
    Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
    Հավատում է դեռ քո առավոտին։

    Թող կիտվի խավարն ավելի խրթին,
    Եվ չարախինդ ճնշե հողն իր արյունոտ,
    Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
    Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։

    Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
    Մի հեք նաիրցի գնում եմ անկանգ.-
    Թող գուժկան գիշերն անհաստատ դավե-
    Որքան մութը սև` այնքան ես համառ,
    Երկի՛ր, իմ երկիր, հավատով անմար,
    Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ...

    Սոնետն Իտալիայում առաջացել է 13-րդ դարում: Մեզ հայտնի առաջին սոնետը գրել է «սիցիլիական դպրոցի բանաստեղծ» Յակոպո դա Լենտինին, որը Սիցիլիայի Ֆրիդրիխ 2-րդ թագավորի օրոք արքունիքում նոտար էր: Իտալական առաջին սոնետները ռիթմով, կառուցվածքով և հանգի խաչաձև համակարգով մոտ էին ժողովրդական երգին:
    Հետագայում սոնետի ձևը մշակեցին «dolce stil nuovo» բանաստեղծները (Գվիդո Գվինիցելլին, Գվիդո Կավալկանտին, Չինո դա Պիստոյյան) և Տոսկանայի դեմոկրատական բանաստեղծական դպրոցի ներկայացուցիչները (Չեկկո Անջիոլիերին), որոնցից առաջինների ստեղծագործություններում հետագա զարգացում ստացավ տրուբադուրների պոեզիայից եկած սիրեցյալի պաշտամունքը: dolce stil nuovo բանաստեղծների սոնետներում կինն աստվածացվում է, կործանվում են սիրո դասակարգային արգելքները, ուսումնասիրվում է մարդու հոգևոր աշխարհը, կատարելագործվում է բանաստեղծական լեզուն: Անջիոլիերիի և նրա հետևորդների պլեբեյական պոեզիայում գովերգվում է առօրեական կյանքն իր մարդկային հասարակ ուրախություններով: Սիրային սոնետներին զուգահեռ առաջանում են քաղաքական և երգիծական սոնետներ: Սոնետ գրելու օրինաչափությունները համակարգել է իրավաբան Պադուի Անտոնիո դա Տեմպոն 1332 թվականին:
    Սոնետի անգերազանցելի վարպետ էր Ֆրանչեսկո Պետրարկան, որի շնորհիվ սոնետը դարձավ մարդկային ապրումների արտահայտման միջոց: Նրա 300 ստեղծագործություններից կազմված «Երգերի գիրքը», որը պատմում է Լաուրայի հանդեպ բանաստեղծի սիրո մասին, վճռորոշ դեր ունեցավ եվրոպական պոեզիայի հետագա զարգացման հարցում:
    Շեքսպիրը գրել է սոնետների մի ամբողջ գիրք (154 սոնետ): Այդ ձևով ստեղծագործել են նոր ժամանակների շատ նշանավոր բանաստեղծներ։
    Հայ գրականության մեջ սոնետի բանաստեղծական կուլտուրան արմատավորվեց շնորհիվ Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի և ուրիշների։ Սոնետը սիրված ձև է եղել հատկապես արևմտահայ պոեզիայում, ուր նրա անունը բառացի թարգմանել և անվանել են «հնչյակ»:

    Ըստ Էդ. Ջրբաշյանի և Հ. Մախչանյանի «Գրականագիտական բառարանի»

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2010), lusattik (05.04.2010), Tig (05.04.2010), Yeghoyan (04.04.2010), Արևածագ (06.04.2010), Լուսաբեր (03.04.2010), Հենրիկ Բաբաջանյան (04.04.2010), Ձայնալար (06.04.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Սոնետի օրինակելի նմուշ 1

    Այգերգ

    Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
    եղնիկները մըթնշաղին դեպի գետափ կը դիմեն.
    աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն`
    որ ջուրերուն վրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին:

    Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն,
    բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.
    մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.
    ու կը լըսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:

    Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
    տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
    մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:

    Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինձի առտուն անխըռով,
    ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
    լույս պարիկին` որ իղձերըս պըսակելու պիտի գար:

    Միսաք Մեծարենց

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (06.04.2010), Ձայնալար (06.04.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Սոնետի օրինակելի նմուշ 2

    Քեզմե ոչինչ

    Քեզմե ոչինչ, ինձմե՝ ամեն բան, ամեն․
    Քեզմե միայն խաղաղություն, լռություն,
    Մինչ իմ սրտիս մեջ ժպիտներ կիսարթուն՝
    Դատապարտված, նորեն մահվան կսպասեն․․․

    Դուն չես գիտեր, ի՞նչպես գիտնալ դուն կըրնաս,
    Թե ինձ համար շատ ավելին ես քեզմե,
    Իմ կարոտս ես, որ զիս մեղմիվ կսփոփե,
    Իմ մթությունս, որ իբրև լույս կիջնե վրաս․․․

    ― Ո՛վ սերըդ իմ, մինակ, առանց վայելքի,
    Եվ փոքրագույն առանց հույսի մը անգամ,
    Մահվան արև, որ հոգվույս դեմ կծագի․․․

    Ի՜նչ փույթ․ նորեն ես ընդառաջ քեզ կուգամ
    Ու կխնդրեմ, ես կխնդրեմ այս միայն,
    Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն․․․։

    Վահան Թեքեյան

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Harcaser (03.04.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Սոնետի օրինակելի նմուշ 3

    Սոնետ

    Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
    Ես շրջում էի այս գունատ երկրում,
    Ուր չկար ցավի երջանկության ցող
    Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։

    Նա իր կարոտով ու իր ցանկությամբ
    Վառվեց իմ ամուլ գոյության վերա —
    Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝
    Ես նորան տեսա ու բախտից մեռա...

    Նա իր բոցերով այրեց ու գընաց.
    Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,
    Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց
    Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,—
    Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,
    Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք...

    Վահան Տերյան

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusattik (05.04.2010), Yeghoyan (04.04.2010), Արևածագ (06.04.2010), Կաթիլ (04.04.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Սոնետի օրինակելի նմուշ 4

    Սոնետ

    Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ: -Դուք արվեստ եք ու հոգի:
    Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել:
    Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի`
    Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազա՛ր սոնետ նվիրել:

    Դուք այնպես մե՜ղմ եք խոսում: Երբ Դուք կարդում եք, տիկի՛ն,
    Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի:
    Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
    Լուսաշող են` Ձեր կրծքի քարերի պես թանկագին:

    Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին -
    Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում,
    Եվ այդ երգով հմայված` սիրտս տխրում է լռին:

    Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
    Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի -
    Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի:

    Եղիշե Չարենց

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2010), Կաթիլ (04.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրում ենք պիե՜ս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 17.03.2015, 19:58
  2. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 193
    Վերջինը: 27.12.2012, 13:51
  3. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •