

Մի կիսատ-պռատ ստեղծագործություն ունեմ, որից ուզում էի կիսատ-պռատ մի մեջբերում անել այստեղ, հետո փոշմանեցի, ստեղծագործությունը ինչ-որ չափով, ասել է թե՝ կիսատ-պռատ, վերցված է իրականությունից, կիսատ-պռատ երևակայություն է խառնված ու այդպես էլ կիսատ-պռատ մոռացվել է իմ կողմից:
Ուզում ես ինչ-որ բանի մասին գրել կամ պատմել, տեսնում ես կիսատ-պռատ, հետո այդ կիսատ-պռատ տեսածդ կիսատ-պռատ ես կարողանում պատմել, որովհետև չգիտեմ… Հետո դիմացինդ լսում է քեզ կամ եթե գրել ես, կարդում է գրածդ ու կիսատ-պռատ է հասկանում…
Չէ, պետք է ավարտել այն կամ ընդհանրապես ջնջել, կիսատ-պռատ ու՞մ է պետք…
Թե այսօր ինչու՞ եմ այսպես ձանձրանում, ամբողջ օրն էլ զբաղված եմ եղել, մի բան պակաս էր բայց… Օրս էլ էր կիսատ-պռատ… Գիշերվա հազարն է, պիտի քնեմ, առավոտյան գործի եմ, մի երկու ժամ հազիվ ունեմ կիսատ-պռատ քնելու, մի երկու կիսատ-պռատ երազ տեսնելու համար, առավոտն էլ մի կիսատ-պռատ կտոր հաց ուտեմ ու վազեմ գործի… Գործ էլ ասում եմ… Կիսատ-պռատ գործ է էլի…
Աստվածն էլ կյանքը ինչու՞ է այսպես կիսատ-պռատ ստեղծել: Աշխարհում կա՞ մի ավելի շատ թերություններ ունեցող արտադրանք, քան այն, որ Աստված է ստեղծել: Դրա համար էլ կիսատ-պռատ ենք երկրպագում նրան… Ահա ձեզ արտադրության բնագավառում մենատիրության բացասական հետևանքները… Որ մրցակցություն լիներ, այն ժամանակ կտեսնեինք, թե Աստվածն ու իր մրցակիցը ոնց են օր օրի կատարելագործում իրենց ծառայությունների որակը, որ հաճախորդին ձեռքից ձեռք խլեն, այ այն ժամանակ ոչ թե կիսատ-պռատ կերկրպագեինք, այլ ընդհանրապես չէինք երկրպագի, այն ժամանակ դրության տերը մենք կլինեինք, բայց քանի դեռ չկա այդ մրցակցությունը ու լինելու հույս էլ չկա, ստիպված ենք բավարարվել եղածով, կարո՞ղ ենք բան պահանջել, եղածն էլ ձեռքներիցս կվերցնի ու մնաս բարով, կյանք՝ թեկուզ կիսատ-պռատ, բայց շատ սիրելի…
einnA (08.10.2010), Lion (17.11.2009), My World My Space (16.02.2010), Nare-M (04.11.2010), Sona_Yar (17.11.2009), Tig (23.11.2009), Yeghoyan (17.11.2009), _Հրաչ_ (27.12.2009), Դատարկություն (17.11.2009), Դեկադա (12.12.2009), Ինչուիկ (13.12.2009), Լուսաբեր (17.11.2009), Կաթիլ (17.11.2009), Մանոն (17.11.2009)
բայց լավ էլ կիսատ-պռատ էր
Հ.Գ. Անկապ օրագրի ապրանք էր![]()
Շինարար (17.11.2009)
Արթուր Մեսչյանի երգը հիշեցի... կիսատների մասին![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շինարար (17.11.2009)
Շատ լավն էր «Կիսատ պռատ»-ը: Ցավն այն է, որ այդ զգացողությունը հետապնդում է մեզ ողջ կյանքում: Միշտ ինչ-որ բան կիսատ է մնում, թեկուզ մանկությունը, երիտասարդությունը, կյանքը…

Մի քիչ անհամեստ ա իմ կողմից, ոչ ոք չի հետաքրքրվել, բայց ուզում եմ պատմել այս ոտանավորիս մասին… Դե, իմ թեման է, ով չի ուզի, թող չկարդաՈւրեմն բոլոր ոտանավորներս գրել եմ մի շնչում, մի հինգ րոպեում, հետո ճիշտ է ժամանակի ընթացքում մշակել եմ, բայց հիմքը այդպես է դրվել: Դե ես բանաստեղծ չեմ, ուղղակի հավեսի համար մեկ-մեկ գրոտում եմ
Բայց այս մեկը տարբեր է: Ժամանակին նկարում էի ու հատկապես սիրում էի դիմանկարներ, ինձ մոտ ավելի հեշտ ստացվում էր աչքերի արտահայտությունը ստանալ, քան ճիշտ դիմագծերը, ու այնպես էր լինում, որ նայողները աչքերից միանգամից ճանաչում էին, թե ով է դարձել հերթական դիմանկարիս թիրախը… Ու մի օր մտածեցի, որ հետաքրքիր կլիներ գրել ոտանավոր մի նկարչի մասին, որ չի կարողանում հենց հայացքը ճիշտ ստանալ, որ դիմագծերը ճիշտ-ճիշտ նկարում է, բայց նկարը սառն է ստացվում, ու սկսեցի զբաղվել, մի ամբողջ ամիս գրում էի, մոտ մի քառասուն քառատող գրեցի, հետո սկսեցի կրճատել, տողերը հետ ու առաջ տանել, ու թողեցի այն, ինչ կա… Այսպես կիսատ, կաղ մի բան ստացվեց: Ու այսօր մտածեցի, որ իրականում հետաքրքիր բան է ստացվել, ուզեցել եմ ստեղծել մի նկարչի դիմանկար, որը ուզում է դիմանկարներ նկարել, բայց իր մոտ դիմակներ են ստացվում, ու ահա իմ մոտ էլ ստացվել է այդ նկարչի ոչ թե դիմանկարը, այլ դիմակը
![]()

Վերջին. Անիմաստ
Ներեցեք, որ ես չափածո չեմ կարող հայհոյել,
Չեմ կարող անչափածո բանաստեղծություն գրել,
Ներեցեք ինձ, որ իմ դարն ու օրը չեմ հասկանում,
Որ անցյալը, ներկան ու ապագան չեմ տարբերում:
Փաստորեն, այն ամենն, ինչ հավերժինն եմ համարել,
Մեր ներկան՝ դարը մեր իմաստուն, էլ չի հանդուրժում,
Փաստորեն, դարը իմ հավերժ ոչինչ չի ճանաչում,
Փաստորեն, հավերժն էլ է իր դարը արդեն ապրել:
Զուր է ամեն ինչ՝ նկարել, գրել ու երգ ստեղծել,
Ու բոլորը՝ ես էլ, որ այդպես չէինք մտածում,
Պարզապես դոնկիխոտություն էինք միայն անում,
Դոն Կիխոտի պես երկար-բարակ չէինք մտածել:
Եվ չնայած «Դոն Կիխոտը» Սերվանտեսն է գրել,
Որոշեցի այլևս իզուր չբանաստեղծել:
Sambitbaba (29.08.2010), Yeghoyan (25.12.2009), Դատարկություն (25.12.2009), Կաթիլ (25.12.2009), Մանոն (25.12.2009)
Շինարար (25.12.2009)
Որովհետև դարն այդ հավերժի մի չնչին մասնիկն է, և ինչպես որ մարդը, որը ողջ տիեզերքի մի մասնիկն է զուտ, հազիվ թե կարողանա ճանաչել այն, ինչի մասնիկն է կազմում ինքը
Մտածելու բան է…
Չարժե խորանալ այս մտքի մեջ, որովհետև քեզ մոտ այն շատ լավ էլ ստացվում է, ու կարևորն այն է, որ ասելիք կա:Եվ չնայած «Դոն Կիխոտը» Սերվանտեսն է գրել,
Որոշեցի այլևս իզուր չբանաստեղծել
Շինարար (25.12.2009)


Ամանորյա
Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա.
Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
Փոքրիկների համար էլ թող առատ ձյուն գա,
Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
Կաղերի համար էլ գոնե լավ հենակներ,
Ճաղատներին՝ բնականաբար խիտ մազեր,
Բոլոր սիրահարվածներին՝ ամուսնություն,
Նոր ամուսնացածներին էլ՝ երեքացում,
Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
ՄԻԱՎ վարակակիրներին՝ Արմենիկում,
Զինվորներին՝ ուժ, կորով, արիություն,
Մայրերին էլ, էսա կգան, համբերություն,
Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…
Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
Ու անպայաման որ իմ կողքին երջանկանա:
Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:
Agni (26.12.2009), einnA (08.10.2010), Farfalla (26.12.2009), impression (26.12.2009), Nare-M (04.11.2010), Tig (26.12.2009), Yeghoyan (01.01.2010), _Հրաչ_ (27.12.2009), Աբելյան (26.12.2009), Անտիգոնե (29.08.2010), Աշխեն (26.12.2009), Արևհատիկ (26.12.2009), Դատարկություն (26.12.2009), Էլիզե (19.06.2010), Ինչուիկ (26.12.2009), Լուսաբեր (26.12.2009), Կաթիլ (26.12.2009), Մանոն (26.12.2009)

Tig (26.12.2009)
Շինարար ջան, ոնց հասկացա էս իմ խնդրանքն ես կատարել, շատ ապրես: Նախորդ փոքր ինչ պեսիմիստ բանաստեղծությունից հետո սա ինձ ավելի դուր եկավ: Ա՛յ փիլիսոփա, իրոք լավն էր, ամեն տող մի ահագին թեմա է, իսկ վերջաբանը վերջն էր…
Հուսամ Ձմեռ պապը խնդրանքդ կիրականացնի:
Շինարար (26.12.2009)

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ