User Tag List

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 151 հատից

Թեմա: Անասելիք

  1. #61
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    սիրում եմ ուրախ ու ճշմարտությանը մոտ երկխոսություններով ստեղծագործություններ
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավն էր։ Շատ բնական էր ու լրիվ հայկական։
    Չեք պատկերացի. փոքր երեխայի պես ուրախացել եմ այս խոսքերի համար, վաղվանից անցնում եմ շարունակությունը գրելուն:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (08.11.2009), Էլիզե (19.06.2010), Ուլուանա (09.11.2009)

  3. #62
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մի կիսատ-պռատ ստեղծագործություն ունեմ, որից ուզում էի կիսատ-պռատ մի մեջբերում անել այստեղ, հետո փոշմանեցի, ստեղծագործությունը ինչ-որ չափով, ասել է թե՝ կիսատ-պռատ, վերցված է իրականությունից, կիսատ-պռատ երևակայություն է խառնված ու այդպես էլ կիսատ-պռատ մոռացվել է իմ կողմից:
    Ուզում ես ինչ-որ բանի մասին գրել կամ պատմել, տեսնում ես կիսատ-պռատ, հետո այդ կիսատ-պռատ տեսածդ կիսատ-պռատ ես կարողանում պատմել, որովհետև չգիտեմ… Հետո դիմացինդ լսում է քեզ կամ եթե գրել ես, կարդում է գրածդ ու կիսատ-պռատ է հասկանում…
    Չէ, պետք է ավարտել այն կամ ընդհանրապես ջնջել, կիսատ-պռատ ու՞մ է պետք…
    Թե այսօր ինչու՞ եմ այսպես ձանձրանում, ամբողջ օրն էլ զբաղված եմ եղել, մի բան պակաս էր բայց… Օրս էլ էր կիսատ-պռատ… Գիշերվա հազարն է, պիտի քնեմ, առավոտյան գործի եմ, մի երկու ժամ հազիվ ունեմ կիսատ-պռատ քնելու, մի երկու կիսատ-պռատ երազ տեսնելու համար, առավոտն էլ մի կիսատ-պռատ կտոր հաց ուտեմ ու վազեմ գործի… Գործ էլ ասում եմ… Կիսատ-պռատ գործ է էլի…
    Աստվածն էլ կյանքը ինչու՞ է այսպես կիսատ-պռատ ստեղծել: Աշխարհում կա՞ մի ավելի շատ թերություններ ունեցող արտադրանք, քան այն, որ Աստված է ստեղծել: Դրա համար էլ կիսատ-պռատ ենք երկրպագում նրան… Ահա ձեզ արտադրության բնագավառում մենատիրության բացասական հետևանքները… Որ մրցակցություն լիներ, այն ժամանակ կտեսնեինք, թե Աստվածն ու իր մրցակիցը ոնց են օր օրի կատարելագործում իրենց ծառայությունների որակը, որ հաճախորդին ձեռքից ձեռք խլեն, այ այն ժամանակ ոչ թե կիսատ-պռատ կերկրպագեինք, այլ ընդհանրապես չէինք երկրպագի, այն ժամանակ դրության տերը մենք կլինեինք, բայց քանի դեռ չկա այդ մրցակցությունը ու լինելու հույս էլ չկա, ստիպված ենք բավարարվել եղածով, կարո՞ղ ենք բան պահանջել, եղածն էլ ձեռքներիցս կվերցնի ու մնաս բարով, կյանք՝ թեկուզ կիսատ-պռատ, բայց շատ սիրելի…

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), Lion (17.11.2009), My World My Space (16.02.2010), Nare-M (04.11.2010), Sona_Yar (17.11.2009), Tig (23.11.2009), Yeghoyan (17.11.2009), _Հրաչ_ (27.12.2009), Դատարկություն (17.11.2009), Դեկադա (12.12.2009), Ինչուիկ (13.12.2009), Լուսաբեր (17.11.2009), Կաթիլ (17.11.2009), Մանոն (17.11.2009)

  5. #63
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    բայց լավ էլ կիսատ-պռատ էր

    Հ.Գ. Անկապ օրագրի ապրանք էր

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (17.11.2009)

  7. #64
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Արթուր Մեսչյանի երգը հիշեցի... կիսատների մասին
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (17.11.2009)

  9. #65
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Շատ լավն էր «Կիսատ պռատ»-ը: Ցավն այն է, որ այդ զգացողությունը հետապնդում է մեզ ողջ կյանքում: Միշտ ինչ-որ բան կիսատ է մնում, թեկուզ մանկությունը, երիտասարդությունը, կյանքը…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կաթիլ (17.11.2009), Շինարար (17.11.2009)

  11. #66
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Նկարչի երազը

    Ես մի գաղտնի երազ ունեմ,
    Ուզու՞մ ես՝ պատմեմ այդ մասին,
    Սակայն թող այն մեր մեջ մնա.
    Այդ երազը իմ գաղտնիքն է:

    Նկարիչ դառնալ եմ ուզում,
    Որ մարդկանց դեմքեր նկարեմ…
    Դու երևի ծիծաղու՞մ ես.
    «Ի՞նչ գաղտնիք է դա. նկարիր»:

    Գաղտնիքն այն է (ոչ ոքի չասես),
    Որ ինձ մոտ դա չի ստացվում,
    Փորձում եմ նկարել դեմքեր,
    Բայց դուրս են գալիս դիմակներ:

    Ես էլ եմ ապշում, զարմանում,
    Թե ինչպես է դա ստացվում.
    Չէ՞ որ ես իրական մարդկանց
    Դեմքեր եմ նկարել փորձում:

    Հապա ինչու՞ վրձնիս տակից
    Պաղ դիմակներ են ինձ նայում.
    Ես մի ձախորդ նկարիչ եմ,
    Երևի բախտս չի բերում:

    Ո՞չ, ասում ես՝ նկարիչ չե՞մ,
    Ես չեմ տեսնում մարդկանց հոգի՞ն,
    Ի՞նչ, լավ է՝ թողնե՞մ նկարել
    Դեմքեր, դա ինձ չի՞ հաջողվի:

    Ես էլ եմ համաձայն քեզ հետ.
    Ես վախենում եմ նկարել
    Այն, ինչ թաքնված է դեմքի
    Հետևում, ինչ չի երևում:

    Լավ է՝ դիմակներ նկարեմ
    Եվ մարդկանց դեմքերից այն կողմ
    Երբեք նայել ես չփորձեմ:

    Բայց սա թող մեր մեջ մնա, լա՞վ,
    Այս մասին ոչ մեկի չասես:
    Մի քիչ անհամեստ ա իմ կողմից, ոչ ոք չի հետաքրքրվել, բայց ուզում եմ պատմել այս ոտանավորիս մասին… Դե, իմ թեման է, ով չի ուզի, թող չկարդա Ուրեմն բոլոր ոտանավորներս գրել եմ մի շնչում, մի հինգ րոպեում, հետո ճիշտ է ժամանակի ընթացքում մշակել եմ, բայց հիմքը այդպես է դրվել: Դե ես բանաստեղծ չեմ, ուղղակի հավեսի համար մեկ-մեկ գրոտում եմ Բայց այս մեկը տարբեր է: Ժամանակին նկարում էի ու հատկապես սիրում էի դիմանկարներ, ինձ մոտ ավելի հեշտ ստացվում էր աչքերի արտահայտությունը ստանալ, քան ճիշտ դիմագծերը, ու այնպես էր լինում, որ նայողները աչքերից միանգամից ճանաչում էին, թե ով է դարձել հերթական դիմանկարիս թիրախը… Ու մի օր մտածեցի, որ հետաքրքիր կլիներ գրել ոտանավոր մի նկարչի մասին, որ չի կարողանում հենց հայացքը ճիշտ ստանալ, որ դիմագծերը ճիշտ-ճիշտ նկարում է, բայց նկարը սառն է ստացվում, ու սկսեցի զբաղվել, մի ամբողջ ամիս գրում էի, մոտ մի քառասուն քառատող գրեցի, հետո սկսեցի կրճատել, տողերը հետ ու առաջ տանել, ու թողեցի այն, ինչ կա… Այսպես կիսատ, կաղ մի բան ստացվեց: Ու այսօր մտածեցի, որ իրականում հետաքրքիր բան է ստացվել, ուզեցել եմ ստեղծել մի նկարչի դիմանկար, որը ուզում է դիմանկարներ նկարել, բայց իր մոտ դիմակներ են ստացվում, ու ահա իմ մոտ էլ ստացվել է այդ նկարչի ոչ թե դիմանկարը, այլ դիմակը

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (22.12.2009), Yeghoyan (12.12.2009), Անտիգոնե (29.08.2010), Դեկադա (12.12.2009), Էլիզե (19.06.2010), Ինչուիկ (13.12.2009), Լուսաբեր (11.12.2009), Կաթիլ (11.12.2009)

  13. #67
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Վերջին. Անիմաստ

    Ներեցեք, որ ես չափածո չեմ կարող հայհոյել,
    Չեմ կարող անչափածո բանաստեղծություն գրել,
    Ներեցեք ինձ, որ իմ դարն ու օրը չեմ հասկանում,
    Որ անցյալը, ներկան ու ապագան չեմ տարբերում:

    Փաստորեն, այն ամենն, ինչ հավերժինն եմ համարել,
    Մեր ներկան՝ դարը մեր իմաստուն, էլ չի հանդուրժում,
    Փաստորեն, դարը իմ հավերժ ոչինչ չի ճանաչում,
    Փաստորեն, հավերժն էլ է իր դարը արդեն ապրել:

    Զուր է ամեն ինչ՝ նկարել, գրել ու երգ ստեղծել,
    Ու բոլորը՝ ես էլ, որ այդպես չէինք մտածում,
    Պարզապես դոնկիխոտություն էինք միայն անում,
    Դոն Կիխոտի պես երկար-բարակ չէինք մտածել:

    Եվ չնայած «Դոն Կիխոտը» Սերվանտեսն է գրել,
    Որոշեցի այլևս իզուր չբանաստեղծել:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.08.2010), Yeghoyan (25.12.2009), Դատարկություն (25.12.2009), Կաթիլ (25.12.2009), Մանոն (25.12.2009)

  15. #68
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին. Անիմաստ

    Ներեցեք, որ ես չափածո չեմ կարող հայհոյել,
    Չեմ կարող անչափածո բանաստեղծություն գրել,
    Ներեցեք ինձ, որ իմ դարն ու օրը չեմ հասկանում,
    Որ անցյալը, ներկան ու ապագան չեմ տարբերում:
    էս մի տունն եմ հավանում
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (25.12.2009)

  17. #69
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, այն ամենն, ինչ հավերժինն եմ համարել,
    Մեր ներկան՝ դարը մեր իմաստուն, էլ չի հանդուրժում,
    Փաստորեն, դարը իմ հավերժ ոչինչ չի ճանաչում,
    Փաստորեն, հավերժն էլ է իր դարը արդեն ապրել:
    Որովհետև դարն այդ հավերժի մի չնչին մասնիկն է , և ինչպես որ մարդը, որը ողջ տիեզերքի մի մասնիկն է զուտ, հազիվ թե կարողանա ճանաչել այն, ինչի մասնիկն է կազմում ինքը Մտածելու բան է…
    Եվ չնայած «Դոն Կիխոտը» Սերվանտեսն է գրել,
    Որոշեցի այլևս իզուր չբանաստեղծել
    Չարժե խորանալ այս մտքի մեջ, որովհետև քեզ մոտ այն շատ լավ էլ ստացվում է, ու կարևորն այն է, որ ասելիք կա:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (25.12.2009)

  19. #70
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարժե խորանալ այս մտքի մեջ, որովհետև քեզ մոտ այն շատ լավ էլ ստացվում է, ու կարևորն այն է, որ ասելիք կա:
    Շնորհակալություն, Մանոն ջան, բայց սա իմ կողմից նոր որոշում չէր, ուղղակի երեկ պարադոքսալ կերպով որոշումս ձևակերպվեց ոտանավորի տեսքով

  20. #71
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Ամանորյա

    Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
    Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
    Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա.
    Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
    Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
    Փոքրիկների համար էլ թող առատ ձյուն գա,
    Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
    Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
    Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
    Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
    Կաղերի համար էլ գոնե լավ հենակներ,
    Ճաղատներին՝ բնականաբար խիտ մազեր,
    Բոլոր սիրահարվածներին՝ ամուսնություն,
    Նոր ամուսնացածներին էլ՝ երեքացում,
    Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
    ՄԻԱՎ վարակակիրներին՝ Արմենիկում,
    Զինվորներին՝ ուժ, կորով, արիություն,
    Մայրերին էլ, էսա կգան, համբերություն,
    Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…
    Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
    Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
    Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
    Ու անպայաման որ իմ կողքին երջանկանա:
    Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
    Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:

  21. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (26.12.2009), einnA (08.10.2010), Farfalla (26.12.2009), impression (26.12.2009), Nare-M (04.11.2010), Tig (26.12.2009), Yeghoyan (01.01.2010), _Հրաչ_ (27.12.2009), Աբելյան (26.12.2009), Անտիգոնե (29.08.2010), Աշխեն (26.12.2009), Արևհատիկ (26.12.2009), Դատարկություն (26.12.2009), Էլիզե (19.06.2010), Ինչուիկ (26.12.2009), Լուսաբեր (26.12.2009), Կաթիլ (26.12.2009), Մանոն (26.12.2009)

  22. #72
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Շինարար ջան լավն էր

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ...........
    Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
    ..................
    Սկզբում ես էլ էի ուզում քչախոս, բայց հավատա որ շատախոսն ավելի լավա

    հ.գ. ասեմ որ մնացած նշածդ հարցերում էլա բախտս բերել
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. #73
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան լավն էր



    Սկզբում ես էլ էի ուզում քչախոս, բայց հավատա որ շատախոսն ավելի լավա

    հ.գ. ասեմ որ մնացած նշածդ հարցերում էլա բախտս բերել
    Մերսի, Տիգ ջան, ուրախ եմ քեզ համար, դե ես էլ քչախոս ուղղակի հանգի համար էի ուզել

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (26.12.2009)

  25. #74
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Շինարար ջան, ոնց հասկացա էս իմ խնդրանքն ես կատարել, շատ ապրես: Նախորդ փոքր ինչ պեսիմիստ բանաստեղծությունից հետո սա ինձ ավելի դուր եկավ: Ա՛յ փիլիսոփա, իրոք լավն էր, ամեն տող մի ահագին թեմա է, իսկ վերջաբանը վերջն էր… Հուսամ Ձմեռ պապը խնդրանքդ կիրականացնի:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (26.12.2009)

  27. #75
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, ոնց հասկացա էս իմ խնդրանքն ես կատարել, շատ ապրես: Նախորդ փոքր ինչ պեսիմիստ բանաստեղծությունից հետո սա ինձ ավելի դուր եկավ: Ա՛յ փիլիսոփա, իրոք լավն էր, ամեն տող մի ահագին թեմա է, իսկ վերջաբանը վերջն էր… Հուսամ Ձմեռ պապը խնդրանքդ կիրականացնի:
    Դե, հիմա դու պարտքի տակ մնացիր, սպասում ենք ամանորյա նկարի

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •