User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Ինչպե՞ս ճանաչել մարդուն

  1. #31
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, էտ դեպքում շատերի կհիասթափվենք:
    Մեջբերում Anulik.Sh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն եմ Հարդի հետ որ եթե մարդուն 100% ճանաչենք դա կտանի հիասթափության դուռը:Ուստի դիմացինը միշտ իրա դիստանցիան պահումա:
    Ես էլ ձեր հետ համաձայն եմ, բայց մենակ դրա համար մարդուն 100% ճանաչել չարժի, հա՞
    Էլ ուրիշ պատճառ չկա՞
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  2. #32
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ձեր հետ համաձայն եմ, բայց մենակ դրա համար մարդուն 100% ճանաչել չարժի, հա՞
    Էլ ուրիշ պատճառ չկա՞
    Կա: Արդեն հնարավոր ա հետաքրքիր չլինի իր հետ: Սա ընդամենը հնարավոր ա, իսկ ուրիշ պատճառ չեմ տեսնում...

  3. #33
    Փոխակերպում` Կալցիֆեր DVG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    388
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Երևի շատ սուբյեկտիվ բան կգրեմ, եթե իհարկե կրկնեմ նախորդ գրառումները, կներեք, քանի որ չեմ կարդացել

    Իմ պարագայում մարդուն ճանաչելու լավագույն միջոցներից է նրան լսելը, այսինքն` պետք է կարողանաս սրտանց լսես ու ընդունես, ինչպես նաև ընկալես «նրա Պատմությունը»: Պետք է անկեղծորեն հետաքրքրվես նրանով, որ վերջինս կարողանա ամբողջովին ցույց տալ իրեն: Ամենասկզբից ևեթ չպետք է նրա ինքնասիրությունը ոտնահարել, սա նույնպես կարևոր պայման է, որ նա նույնպես անկեղծ լինի:

    Էսքանը
    А я КОТ, который гуляет сам по себе...
    Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (23.01.2010), Արևհատիկ (26.12.2009), Բիձա (23.12.2009), Մանոն (23.01.2010), Նաիրուհի (22.12.2009), Ուլուանա (22.12.2009)

  5. #34
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ ճանապարհ գնալ, կամ ընդհանուր գործ անել հետը:
    Ինչա նշանակում կռվել ճանաչելու համար?? Ոնց որ մեկն ասի զարկերակը փրթում եմ արյան կարգն իմանալու համար:

    Մնացած դեպքերում ըստ մի քանի հատկանիշերի մարդուն դասում ենք խմբերից մեկին, որոնք ինքներս ենք ստեղծել մեզ համար:
    Երրորդ տարբերակը մոռացել էի`
    Պետք է պարտք տալ...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հարդ (22.12.2009), Մանոն (22.12.2009), Ուլուանա (22.12.2009)

  7. #35
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Երրորդ տարբերակը մոռացել էի`
    Պետք է պարտք տալ...
    Լավ ասացիք, այդպես էլ են ասում. «ուզում ես մարդուն ճանաչել՝ հետը փողի գործ ունեցիր»: Իսկ ընդհանրապես համամիտ ե՞ք, որ մարդիկ իրենց ավելի շատ բացահայտում են ինչ-որ էքստրեմալ հանգամանքներում:

  8. #36
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մարդիկ իրենց բացահայտում են, երբ որ շահերի բախում է տեղի ունենում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (22.12.2009), Farfalla (22.12.2009), Yevuk (23.01.2010), Արևհատիկ (26.12.2009), Լուսաբեր (22.12.2009), Մանոն (23.01.2010), Ուլուանա (22.12.2009), Ֆոտոն (22.12.2009)

  10. #37
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Համաձայն եմ մեր նախարարի հետ:
    Երբ մարդը հարուստ է լինում, էնքան են հավաքվում էդ մարդու կողքերը, քծնում են, լավ ընկեր են ձևանում, բայց դրանք լավ օրվա ընկերներ են ընդամենը: Հենց էդ մարդը սնանկանում է, վերջ, էլ մարդ չի լինում, մնում են, եթե մնում են, իսկական ընկերները:
    Ասում են՝ ընկորոջը նեղ օրով են ճանաչում:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (22.12.2009), Արևհատիկ (26.12.2009), Մանոն (23.01.2010)

  12. #38
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Դրա համար դիստանցիայից լավ բան չկա: Շատ հազվադեպ մարդկանց պետք է մոտ թողնել այն աստիճանի, որ կարողանան քեզ վնասել ու էդ վնասելու երևույթը քեզ ավելի մեծ ցավ պատճառի, քան թե ինքը հասցված վնասը: Վերջիվերջո որտեղից են հայտնվում թշնամիները կամ չուզողները, եթե ոչ ընկերների շարքերից?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (22.12.2009), Yevuk (23.01.2010), Մանոն (23.01.2010), Ուլուանա (22.12.2009)

  14. #39
    Լիարժեք անդամ Աինի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Գրառումներ
    97
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մարդը ֆենոմեն նրան ճանաչելն անկարելի է, այն հասարակ և դժվարամատչելի միաժամանակ, քանի որ մարդու մեջ ապրում են 2 էություն միաժամանկ, անձեռակերտ հանճարը և ճղճիմ պարզամտությունը, և այս 2-ի միախառնումն է, որ մարդուն դարձնում է առեղծվածային
    Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (23.01.2010)

  16. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ասացիք, այդպես էլ են ասում. «ուզում ես մարդուն ճանաչել՝ հետը փողի գործ ունեցիր»: Իսկ ընդհանրապես համամիտ ե՞ք, որ մարդիկ իրենց ավելի շատ բացահայտում են ինչ-որ էքստրեմալ հանգամանքներում:
    կախված է նրարից, թե ինչ ասել կուզենք բացահայտել ասելով:
    Եթե ինկատի ունենք էքստրեմումի ժամանակ մարդու պահվածքի ուսումնասիրությունը, ապա կարելի է ասել, որ բոլոր մարդիկ էլ նույնն են, այսինքն կարող են հանդես բերել և ծայրահեղ վատ, և ծայրահեղ լավ, դրական հատկանիշներ:
    Հարցը ուրիշ է: Հարցը այն է, որ տարբեր մարդկանց համար էքստերմը տարբեր է: Տարբեր իրավիճակներ է: ու եթե մի իրավիճակում մեկի ներվերը դիմանում են, կամ ներքին էներգիան բավարար է չլարվելու ու նորմալ վիճակում իրեն ոչ հատու պահվածք դրսևորելու համար, ապա մյուսի համար այդքան "դոզան" կարող է լինել "մահացու":

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (23.01.2010)

  18. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Նշանակում է մենք այս հարցը յուրովի ենք լուծում, եթե իհարկե դա լուծում է: Մենք մշակում ենք մարդկանց ճանաչելու մեր ալգորիթմը:
    Իսկ ինչպե՞ս եք դու՛ք ճանաչում մարդկանց
    ես սովորաբար "մարդկանց ճանաչելու" խնդիր չեմ հետապնդում: ու աշխատում եմ ըստ այդմ դիմացինիս էքստեմի մեջ չգցեմ: Էքստրեմը՝ դա աննորմալ վիճակ է, որի ժամանակ ցանկացած մարդ էլ նախ ունենում է անվերականգնելի կորուստներ, և երկրորդ, էքստրեմում պահմացքի համար վստահ եմ, որ տվյալ մարդը "պատասխանատու" չէ, այսիքն ինքը պատասխան չպետք է տա:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանոն (23.01.2010), Ուլուանա (22.12.2009)

  20. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Այնուամենայնիվ, ամենքս էլ փորձում ենք այս կամ այն ձևով, ինչ-որ միջոցներով ճանաչել մեզ շրջապատող անձանց: Այս մասին կան ժողովրդական ասացվածքներ, օրինակ. «Ուզում ես ճանաչե՞լ մարդուն՝ հետը ճամփա գնա», «Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու», որի հետ ես այնքան էլ համամիտ չեմ և այլն:
    Ճամփա գնալու «մեթոդը», կարծում եմ, իսկապես լավն է, իսկ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» պնդումն ընդհանրապես անհեթեթ եմ համարում։ Մարդը կարող է ամենատարբեր տեսակի մարդկանց ընկերը լինել, ու դա դեռ չի նշանակում, որ անպայման պիտի ամեն ինչով նմանվի նրանց։
    Վերջերս մի շատ հետաքրքիր մարդ ասաց. «Ես որ ուզում եմ մարդուն ճանաչել, հետն սկսում եմ կռվել…»:
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կռվից հետո? Եթե գործն ընդեղա հասել որ պետքա կռվեմ, ապա հաստատ էդ մարդու հետ հարաբերությունները դեպի լավը չի գնա ու չի էլ կարող գնալ:
    Կարծում եմ՝ կռվել ասելով՝ չարժե հասկանալ իրար մազ փիտել, կարելի է պարզապես վիճելը նկատի ունենալ, իսկ էդ առումով լրիվ համաձայն եմ, որ մարդուն ճանաչելու շատ լավ ձև է։ Երբ մարդու ոտքը տրորում ես, կարծում եմ՝ նա շատ առումներով է «մերկանում»։ Իհարկե, խոսքը դիտավորյալ կռիվներ ու վեճեր հրահրելու մասին չէ։ Կյանքն էնքան պրոբլեմատիկ է, որ վաղ թե ուշ առիթ կլինի վիճելու, թեկուզ ամենամտերիմ, ամենահամերաշխ մարդկանց դեպքում։

    Ամեն դեպքում ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ չարժե մարդու մասին կատեգորիկ դատողություններ անել նշված թեկուզև հաջող եղանակներից որևէ մեկի հիման վրա։ Համենայնդեպս, ես դրանցից ոչ մեկն էլ որպես վերջնական ախտորոշման գործիք չեմ դիտարկում։ Մարդն իր էությամբ չափազանց բարդ ու բազմազան է դրա համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.12.2009, 13:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանոն (23.01.2010), Ֆոտոն (22.12.2009)

  22. #43
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար դիստանցիայից լավ բան չկա: Շատ հազվադեպ մարդկանց պետք է մոտ թողնել այն աստիճանի, որ կարողանան քեզ վնասել ու էդ վնասելու երևույթը քեզ ավելի մեծ ցավ պատճառի, քան թե ինքը հասցված վնասը: Վերջիվերջո որտեղից են հայտնվում թշնամիները կամ չուզողները, եթե ոչ ընկերների շարքերից?
    Ընկերների շարքից չուզողներ, թշնամիներ չեն լինում: Կարծում եմ, այս դեպքում խնդիրը հենց տվյալ մարդու մեջ է, նա ունի դժվարություններ դիմացին ճանաչելու հարցում եւ շտապում է ընկերներ ընտրելիս: Իսկ դիստանցիան սուտ բան է, կարծում եմ:

  23. #44
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Իսկ ինչպե՞ս եք դու՛ք ճանաչում մարդկանց
    Ստորև բերածս մեջբերումներն ու դրանց տվածս մեկնաբանությունները, կարծում եմ, կպատասխանեն այս հարցին.
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ասացիք, այդպես էլ են ասում. «ուզում ես մարդուն ճանաչել՝ հետը փողի գործ ունեցիր»: Իսկ ընդհանրապես համամիտ ե՞ք, որ մարդիկ իրենց ավելի շատ բացահայտում են ինչ-որ էքստրեմալ հանգամանքներում:
    Փողի հետ կապված՝ այո, համաձայն եմ, բայց էքստրեմալի առումով՝ էնքան էլ չէ։
    Ի դեպ, սրա հետ կապված մի երկու աֆորիզմ եմ ուզում մեջբերել.

    Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ ամենօրյա գործերի։
    Բ. Պասկալ

    Իմ կարծիքով, սրա մեջ էլ որոշակի ճշմարտություն կա։ Մյուս կողմից էլ փաստ է, որ հիմնականում մարդիկ հերոսանում են հենց պոռթկումների, ոչ թե ամենօրյա գործերի շնորհիվ... Հարցն այն է, թե էդ հերոսանալը որքանով է օբյեկտիվ հանգամանքների վրա հիմնված։

    Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են լինում համեստության քողով, թերությունները քողարկված են լինում կեղծավորության դիմակով։
    Ժ. Լաբրյուեր

    Իհարկե, առաջին հայացքից կարելի է ոչ միայն դատողություններ անել, այլև ինտուիտիվ ինչ–որ բաներ զգալ անսխալ, բայց զուտ դատողությունների առումով, կարծում եմ, առաջին հայացքն իսկապես սահմանափակ է։ Վերջիվերջո, անսխալական ինտուիցիա ոչ բոլորին է տրված։

    Ես ինքս, կարելի է ասել, երբեք մարդկանց մասին չեմ դատում էքստրեմալ իրավիճակներում։ Ուղղակի աշխատում եմ երկուսն էլ հաշվի առնել՝ թե՛ մարդու ամենօրյա, այսպես ասած՝ հանգիստ վիճակի և թե՛ «նեղն ընկած» վիճակի պահվածքը։ Դրանց համադրությունը սովորաբար քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր է տալիս։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.12.2009, 11:16:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (23.01.2010)

  25. #45
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերների շարքից չուզողներ, թշնամիներ չեն լինում: Կարծում եմ, այս դեպքում խնդիրը հենց տվյալ մարդու մեջ է, նա ունի դժվարություններ դիմացին ճանաչելու հարցում եւ շտապում է ընկերներ ընտրելիս: Իսկ դիստանցիան սուտ բան է, կարծում եմ:
    Էն էլ ոնց են լինում

    Если друг оказался вдруг
    И не друг, и не враг, а - так,
    Если сразу не разберешь,
    Плох он или хорош,-
    Парня в горы тяни - рискни!
    Не бросай одного его,
    Пусть он в связке в одной с тобой -
    Там поймешь, кто такой.

    Если парень в горах - не ах,
    Если сразу раскис и - вниз,
    Шаг ступил на ледник и - сник,
    Оступился - и в крик,-
    Значит, рядом с тобой - чужой,
    Ты его не брани - гони:
    Вверх таких не берут, и тут
    Про таких не поют.

    Если ж он не скулил, не ныл,
    Пусть он хмур был и зол, но - шел,
    А когда ты упал со скал,
    Он стонал, но - держал,
    Если шел за тобой, как в бой,
    На вершине стоял хмельной,-
    Значит, как на себя самого,
    Положись на него.
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.12.2009), Արիացի (22.12.2009), Մանոն (23.01.2010)

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Բանակը փոխու՞մ է մարդուն
    Հեղինակ՝ Tianshi, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 01.07.2011, 09:44
  3. Նկարագրիր վերևի մարդուն
    Հեղինակ՝ Inna, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.09.2010, 16:07
  4. Ինչպե՞ս ճանաչել մարդուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.10.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •