User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Ինչպե՞ս ճանաչել մարդուն

  1. #46
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն էլ ոնց են լինում

    Если друг оказался вдруг
    И не друг, и не враг, а - так,
    Если сразу не разберешь,
    Плох он или хорош,-
    Парня в горы тяни - рискни!
    Не бросай одного его,
    Пусть он в связке в одной с тобой -
    Там поймешь, кто такой.

    Если парень в горах - не ах,
    Если сразу раскис и - вниз,
    Шаг ступил на ледник и - сник,
    Оступился - и в крик,-
    Значит, рядом с тобой - чужой,
    Ты его не брани - гони:
    Вверх таких не берут, и тут
    Про таких не поют.

    Если ж он не скулил, не ныл,
    Пусть он хмур был и зол, но - шел,
    А когда ты упал со скал,
    Он стонал, но - держал,
    Если шел за тобой, как в бой,
    На вершине стоял хмельной,-
    Значит, как на себя самого,
    Положись на него.
    Ես մեջբերումը սենց եմ հասկանում, որ միայն այդ ամենի արդյունքում կարող ես ասել ընկեր է, թե ոչ: Այսպես ասած տեստ է: Բայց այդ ամենը անցենլուց հետո դու պետք է ասես ընկեր է, թե ոչ:
    Իսկ դու քո ընկերների համար թշնամի՞ կամ չուզո՞ղ կդառնաս: Այսինքն երկկողմանի է, ministr ջան, եթե դու տենց ես, քո ընկերն էլ տենց կլինի: Ւսկ եթե ոչ, պետք չէ ավելորդ դիստանցիաներ ստեղծել, կարծում եմ:

  2. #47
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Katka ջան, էդ մեջբերումը ավելի շատ ընդհանուր թեմային էր վերաբերում, քան թե որպես լրացում իմ պատասխանին Ընկերը, որպես հենց ընկեր, ամբողջ խորությամբ խիստ հազվադեպ է հանդիպում: Նրանց, ում որ ասում ենք ընկերս է, ինչ որ չափով մոտ են ընկերոջ գաղափարին` մեկը մի քիչ շատ մեկն ավելի քիչ: Կյանքը միշտ ինչ որ սյուրպրզիներ է մատուցում, դրա համար երբեք չգիտես թե ում համար ինչ կդառնաս: Հաստատ կարող եմ ասել անցյալից, որ նման բան դեռ տեղի չի ունեցել, այսինքն չեմ թշնամացել: Թշնամությունը նենց բանա, որ մինիմում երկու հոգիա պետք Այսինքն պարզա, որ եթե թշնամություն զգամ հաստատ բարեկամական զգացումներով չեմ լցվի:
    Իսկ դիստանցիան միշտ և ամենուրեք օգտակարա, ուղղակի դրա չափի կառավարման մեջա գաղտնիքը, ում հետ շատ պահես ում հետ քիչ: Իսկ 0 ականին մոտ դիստանցիա կարող ես ունենալ երևի միայն ինքդ քո հետ:
    Այն ինչ որ դու ասում ես, ենթադրում է վստահություն բոլոր մարդկանց նկատմամբ: Չէ, ես չեմ վստահում, այսինքն պահեստային տարբերակը միշտ կա, հակառակ դեպքում կարող եմ խորը հիասթափություն ապրել, ինչը չեմ ուզում (այլևս չեմ ուզում ): Դրա համար մյուսներից չեմ պահանջում ավելին, քան կարող են տալ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կաթիլ (23.01.2010), Մանոն (23.01.2010)

  4. #48
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դիստանցիան միշտ և ամենուրեք օգտակարա, ուղղակի դրա չափի կառավարման մեջա գաղտնիքը, ում հետ շատ պահես ում հետ քիչ: Իսկ 0 ականին մոտ դիստանցիա կարող ես ունենալ երևի միայն ինքդ քո հետ:
    Այն ինչ որ դու ասում ես, ենթադրում է վստահություն բոլոր մարդկանց նկատմամբ: Չէ, ես չեմ վստահում, այսինքն պահեստային տարբերակը միշտ կա, հակառակ դեպքում կարող եմ խորը հիասթափություն ապրել, ինչը չեմ ուզում (այլևս չեմ ուզում ): Դրա համար մյուսներից չեմ պահանջում ավելին, քան կարող են տալ:
    Դե գուցե մենք տարբեր կերպ ենք հասկանում դիստանցիան:Բայց ինձ համար դիստանցիան հիասթափության կանխարգելման միջոց չէ: Ու այդ դիստանցիան ընդամենը ինքնապաշտպանական ավելորդ շերտ է: Ես էլ բոլորի հետ շփվելուց դիստանցիա պահում եմ, բայց ոչ թե որ չհիասթափվեմ, այլ բոլորս տարբեր ենք ու դա բնական է, բայց երբեւէ չեմ կառավարում սրա հետ շատ, սրա հետ քիչ, դա ստացվում է ինքնըստինքյան: Ամեն ինչ փոխադարձ է, նախարար ջան

  5. #49
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում [B-ի խոսքերից
    ministr-ի[/B] խոսքերից;1893037]Մարդիկ իրենց բացահայտում են, երբ որ շահերի բախում է տեղի ունենում:
    Համաձայն եմ
    ... և ոչ միայն էս դեպքում:Ընդհանրապես ցանկացած բախում, որի հիմքում հիմնականում ընկած ա լինում ինքնապաշտպանությունը բերում ա բացահայտման: Բայց մարդուն ներքաշել էքստրեմի մեջ միայն նրա համար, որ բացահայտվի կարծում եմ էժանագին շատնաժ է:

    Իսկ դիստանցիան միշտ և ամենուրեք օգտակարա, ուղղակի դրա չափի կառավարման մեջա գաղտնիքը, ում հետ շատ պահես ում հետ քիչ: Իսկ 0 ականին մոտ դիստանցիա կարող ես ունենալ երևի միայն ինքդ քո հետ:
    Սրա հետ էլ եմ համաձայն:Քիչ չափաբաժնով ամեն ինչն ա օգտակար`նաև դիստանցիան:Պաշտպանում ա ավելորդ ցնցումներից:Դիստանցիա չեմ պահում մենակ այն մարդկանց հետ ովքեր իմն են`որտեղ ես չեմ մտածում իմ քայլերի ճիշտ ու սխալի համար, որտեղ ինձ չեն դնում և որտեղ ես չեմ//ն// դնում իրենց//ինձ// սանդղակի վրա ու չեմ//ն// նայում աստիճանի տակ:

    Իսկ մարդկանց ճանաչելու հատուկ ինչ որ փորձեր չեմ անում`իմաստը չեմ տեսնում:Տարբեր իրավիճակներում մարդը իրեն կարա դրսևորի էնքան ինչքանով որ դա իրեն ա պետք:Սա չի վերաբերվում միայն ծայրահեղություններին, քանի որ էտ ժամանակ խոսում և գործում են էմոցիաները, իսկ միայն էմոցիայով բնորոշել մարդուն ու փորձել ճանաչել շատ դժվար է, կասեի անհանր:

  6. #50
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մենք երբեք չենք կարող ճանաչել մարդուն, եթե նա չցանկանա, որ իրեն ճանաչեն՝ քողարկվելով բազմազան դիմակների միջոցով: Ուստի ճանաչել մարդուն ,պարզապես նշանակում է կարողանալ ընդունել ինֆորմացիայի այն չափաբաժինը, որ մարդը թույլ է տալիս մեզ՝ ստանալու իր մասին:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (23.01.2010)

  8. #51
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք երբեք չենք կարող ճանաչել մարդուն, եթե նա չցանկանա, որ իրեն ճանաչեն՝ քողարկվելով բազմազան դիմակների միջոցով: Ուստի ճանաչել մարդուն ,պարզապես նշանակում է կարողանալ ընդունել ինֆորմացիայի այն չափաբաժինը, որ մարդը թույլ է տալիս մեզ՝ ստանալու իր մասին:
    Ցանկությունը անհրաժեշտ ,բայց բավարար պայման չի:
    Чеширский КотЭ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.02.2010), Gayl (19.01.2010), Մանոն (23.01.2010)

  10. #52
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Դիմացինիդ ճանաչելու համար նախ և առաջ պետք է ինքդ քեզ կարողանաս ճանաչել:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.02.2010), յոգի (20.02.2010), Ջուզեպե Բալզամո (31.01.2010)

  12. #53
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մարդուն ճանաչելու ուղին ՝ ինքդ քեզ ներկայացնելն է ,ինչն անպայման սկսվում է ինքնաճանաչման գործընթացից:Հետո թույլ ես տալիս դիմացինին , որ քեզ ճանաչի այնչափով, որչափով, որ ուզում ես, որ նա քեզ ճանաչի:Իսկ ստացված ինֆորմացիան ընկալելու համար բավարար չէ ինքդ քեզ ճանաչելը. այն կարող է քեզ շատ քիչ օգտակար լինել կամ առհասարակ օգտակար չլինել՝ կախված նրանից, թե որքանով է տվյալ մարդը նման քեզ որպես մարդկային տիպ:Դրա համար հոգեբանական ավելի մեծ պատրաստականություն պետք է ունենալ:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 20.01.2010, 17:28:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (23.01.2010)

  14. #54
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2010
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Նույնիսկ անհատն է ինքն իր համար ամբողջ կյանքում առեղծված մնում, էլ ուր մնաց դիմացինին ճանաչի:

  15. #55
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք երբեք չենք կարող ճանաչել մարդուն, եթե նա չցանկանա, որ իրեն ճանաչեն՝ քողարկվելով բազմազան դիմակների միջոցով: Ուստի ճանաչել մարդուն ,պարզապես նշանակում է կարողանալ ընդունել ինֆորմացիայի այն չափաբաժինը, որ մարդը թույլ է տալիս մեզ՝ ստանալու իր մասին:
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկությունը անհրաժեշտ ,բայց բավարար պայման չի:
    Ընդհանրապես ճանաչելը շատ հարաբերական հասկացություն է, քանի որ մարդն ամեն դեպքում սահմանափակ ինֆորմացիայի կույտ չի, որ մինչև վերջ ճանաչես ու ճանաչումը համարես սպառիչ։ Իսկ որոշ չափով (եթե պայմանականորեն ընդունենք ինչ–որ չափ) ճանաչելու հարցում, կարծում եմ, ճանաչվելիք մարդու ցանկությունը կարող է դեր խաղալ միայն որոշակի ժամանակահատվածում, իսկ դրանից հետո արդեն նրա ցանկությունից անկախ՝ քիչ–քիչ բացահայտվում է մարդու իրական դեմքը։ Ինչ ուզում է՝ լինի, մարդը չի կարող անընդհատ ձևանալ ու էնպես ձևանալ, որ ոչ մի կերպ հնարավոր չլինի նրան բացահայտել։ Վերջիվերջո, ռոբոտ չի, չէ՞, մարդ է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.01.2010, 21:32:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.01.2010), bari hoki (23.01.2010), E-la Via (19.02.2010), Tig (19.02.2010), Yevuk (23.01.2010), Դատարկություն (19.02.2010), Մանոն (23.01.2010)

  17. #56
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես ճանաչելը շատ հարաբերական հասկացություն է, քանի որ մարդն ամեն դեպքում սահմանափակ ինֆորմացիայի կույտ չի, որ մինչև վերջ ճանաչես ու ճանաչումը համարես սպառիչ։ Իսկ որոշ չափով (եթե պայմանականորեն ընդունենք ինչ–որ չափ) ճանաչելու հարցում, կարծում եմ, ճանաչվելիք մարդու ցանկությունը կարող է դեր խաղալ միայն որոշակի ժամանակահատվածում, իսկ դրանից հետո արդեն նրա ցանկությունից անկախ քիչ–քիչ բացահայտվում է մարդու իրական դեմքը։ Ինչ ուզում է՝ լինի, մարդը չի կարող անընդհատ ձևանալ ու էնպես ձևանալ, որ ոչ մի կերպ հնարավոր չլինի նրան բացահայտել։ Վերջիվերջո, ռոբոտ չի, չէ՞, մարդ է։
    Անշուշտ մարդը ռոբոտ չէ, բայց դերասան է, իսկ նրա կյանքը ամենաբազմազան դիմակների մի խաղ է, դիմակների,որոնք պաշտպանական դեր են խաղում մարդու և շրջապատի միջև:Մարդս միշտ էլ ձգտում է որոշակի տպավորություն թողնել՝ լավ թե վատ , կախված նրանից , թե ինչ խնդիր է դնում իր առջև և ինչ դերով է ուզում հանդես գալ հասարակության առջև.Մենք սկզբում որոշակի տպավորություն ենք ստանում մարդուց:Առաջին տպավորություն ասածը հենց ճանաչելն է այնչափով, որչափով, որ ճանաչել են տալիս.Հետո շրջապատին հաջողվում է ներխուժել դիմացինի ներաշխարհը այն պատճառով, որ նա պարզապես վատ է խաղում իր ստանձնած դերը և չի կարողանում կատարել իր անձի պաշտպանական առաքելությունը պատշաճ վարպետությամբ: Մի խոսքով, իմ ըմբռնմամբ՝ ճանաչումը, ի վերջո, անհատի և շրջապատի պայքարի արդյունք է:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 23.01.2010, 14:43:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.01.2010)

  19. #57
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Սֆինքսի հետ ինչ-որ տեղ համամիտ եմ: Վերջին հաշվով լավ դեր տանող մարդուն ճանաչելն ավելի դժվար է: Ուստի ես միշտ նախընտրում եմ իմ շուրջն ունենալ այնպիսի մարդիկ, ովքեր վատ դերասաններ են
    Բայց թեման գնաց զուտ ընկերների ուղղությամբ, իսկ ես կուզենայի ավելի լայն քննարկում ծավալվեր:
    Թեկուզ վերցնենք մեր երեխաներին, ծնողներին կամ կանանց ու ամուսիններին /հիմա ասելու են՝ ինչ է իրենք ընկերներ չե՞ն /
    Կարծում եմ մարդուն ճանաչելու համար մեզ երբեմն օգնում է նրան ազատություն տալն ու հետևելը, թե ինչպե՞ս է նա իրեն դրսևորում այդ ազատության մեջ:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 23.01.2010, 22:54:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sphinx (26.01.2010), Tig (19.02.2010)

  21. #58
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Հարազատին ճանաչելու հարցը շատ ավելի բարդ է. կարծում եմ , այստեղ դիմացինին ազատություն տալը դժվար թե մեզ բավարարի: Այս դեպքում մենք ազատություն պետք է տանք նաև ինքներս մեզ՝ վերացարկվելու նրանց վերաբերյալ մեր իսկ կողմից ստեղծված պատկերացումներից. մենք նրանց անչափ սիրում ենք և տեսնում ենք նրանց այնպիսին, ինչպիսին ուզում ենք տեսնել:Օրինակ, ծնողին կանչում են դպրոց և ասում են «Ձեր երեխան հայհոյել է ուսուցչին», շատ անգամ ծնողը անկեղծ զարմանքով արձագանքում է«Չի կարող պատահել...»:
    Եվ հետո,հարազատին մինչև վերջ ճանաչելը, միշտ չէ, որ օգտակար է:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.02.2010), Մանոն (26.01.2010)

  23. #59
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես ճանաչելը շատ հարաբերական հասկացություն է, քանի որ մարդն ամեն դեպքում սահմանափակ ինֆորմացիայի կույտ չի, որ մինչև վերջ ճանաչես ու ճանաչումը համարես սպառիչ։ Իսկ որոշ չափով (եթե պայմանականորեն ընդունենք ինչ–որ չափ) ճանաչելու հարցում, կարծում եմ, ճանաչվելիք մարդու ցանկությունը կարող է դեր խաղալ միայն որոշակի ժամանակահատվածում, իսկ դրանից հետո արդեն նրա ցանկությունից անկախ՝ քիչ–քիչ բացահայտվում է մարդու իրական դեմքը։ Ինչ ուզում է՝ լինի, մարդը չի կարող անընդհատ ձևանալ ու էնպես ձևանալ, որ ոչ մի կերպ հնարավոր չլինի նրան բացահայտել։ Վերջիվերջո, ռոբոտ չի, չէ՞, մարդ է։
    Էս դեպքում տեղին է հիշել Կոնֆուցիոսի խոսքերը`
    «Իմաստուն է նա, ով ճանաչում է մարդկանց»

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.02.2010), A.r.p.i. (19.02.2010), Ariadna (19.02.2010), E-la Via (19.02.2010), Tig (19.02.2010), Ինչուիկ (19.02.2010)

  25. #60
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դեպքում տեղին է հիշել Կոնֆուցիոսի խոսքերը`
    «Իմաստուն է նա, ով ճանաչում է մարդկանց»
    Ինձ թվում է այսպես ավելի տեղին կհնչի՝ՙինքնախաբեության մեջ է նա,ով կարծում է, թէ ճանաչում է մարդկանց՚։

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.02.2010)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Բանակը փոխու՞մ է մարդուն
    Հեղինակ՝ Tianshi, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 01.07.2011, 09:44
  3. Նկարագրիր վերևի մարդուն
    Հեղինակ՝ Inna, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.09.2010, 16:07
  4. Ինչպե՞ս ճանաչել մարդուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.10.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •