Թեմայի վերնագիրն իհարկե վիճելի է, ու ամեն կարդացողի գլխում, ահավասիկ, առաջինը կարձագանքի այն միտքը, որ մարդն անճանաչելի է, որ մարդն իսկի ինքն իրեն չի ճանաչում, ինչ մնաց՝ փորձի ճանաչել մյուսին…
Այնուամենայնիվ, ամենքս էլ փորձում ենք այս կամ այն ձևով, ինչ-որ միջոցներով ճանաչել մեզ շրջապատող անձանց: Այս մասին կան ժողովրդական ասացվածքներ, օրինակ. «Ուզում ես ճանաչե՞լ մարդուն՝ հետը ճամփա գնա» , «Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու», որի հետ ես այնքան էլ համամիտ չեմ և այլն:
Վերջերս մի շատ հետաքրքիր մարդ ասաց. «Ես որ ուզում եմ մարդուն ճանաչել, հետն սկսում եմ կռվել…»:
Նշանակում է մենք այս հարցը յուրովի ենք լուծում, եթե իհարկե դա լուծում է: Մենք մշակում ենք մարդկանց ճանաչելու մեր ալգորիթմը:
Իսկ ինչպե՞ս եք դու՛ք ճանաչում մարդկանց![]()
Էջանիշներ