Չնայած ամենքս էլ մեր հոգու խորքում գիտենք, որ մարդն իսկի ինքն իրեն մինչև վերջ չի ճանաճում, ուր մնաց` մյուսին, բայց, այնուամենայնիվ, շատ հաճախ մենք մեզ բռնում ենք այն մտքի վրա, որ կամա, թե ակամա զբաղված ենք լինում ոմանց ճանաչելու անվերջանալի գործընթացով, լինի նա ընկեր, գործընկեր, կին, ամուսին, որդի, ծնող…
Ասում են, «Եթե ուզում ես ճանաչել մարդուն` պաշտոն տուր նրան«, կամ. «Ուզում ես ճանաչել մարդուն` հետը երկար ճանապարհ գնա»…Այսպիսի մտքեր շատ կլինեք լսած: Հետաքրքիր է, թե ի՞նչ եք մտածում այս մասին: Ո՞րն է մարդուն հնարավորինս լավ ճանաչելու ուղիների ձե՛ր տարբերակը:
իսկ գուցե ճանաչել մարդուն ընդհանրապես հնարավո՞ր չէ....
Էջանիշներ