User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Կազմակերպված մատերիա՝ գիտակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կազմակերպված մատերիա՝ գիտակցություն

    Շատ եմ ինքնս ինձ տվել այս հարցը: «ի՞նչ ք գիտակցությունը, կամ կազմակերպված մատերիան, ինչպե՞ս է, որ կոնկրետ հերթականությամբ դասավորված ատոմները ստեղծում են ինչ-որ զարմանալի հակություններով օժտված մատերիա»:

    Հարցը ավելի պարզ ձևակերպելու համար բերեմ օրինակ: Վերցնենք համակարգչի քեյսը ու մեջը դնենք մայր պլատան, գցենք 2 հատ օպերատիվ հիշողության սարք, կոշտ սկավառակ, սնուցման բլոկ ու տուփը փակենք: Իհարկե այս ամենը չի աշխատի: Եթե նույն դետալները տուփի մեջ հավաքենք այնպես, ինչպես որ պետք է նրանք միացված լինեն, օպերատիվ հիշողության սարքերն ու կոշտ սկավառակները ոչ թե գցենք մեջը այլ միացնենք, ապա այն կաշխատի ու կտարբերվի նույն դետալները քաոսային լցված ու փակված քեյսից:
    Արդյունքում ունենք 2 քեյս, որոնցից յուրաքանչյուրը նույն պարունակության է, բայց մեկը կազմակերպված է ու աշխատում է, իսկ մյուսը՝ ոչ, որովհետև չնայած նրան որ նրա պարունակությունը նույնն է, բայց կազմակերպվածությունը տարբեր է:

    Նույնն էլ մարդու ուղեղի հետ կարելի է անել: Կացնի մեկ հարված աշխարհի ամենախելացի մարդու գլխին և նա ամենաբութ մարդուց էլ բութ է: Բացի այն, որ բութ է, նրա ուղեղը էլ չի ղեկավարում մարմնի բիոֆունկցիաները և դա բերում է մարմնի մահացության:

    ինչու՞մ է կայանում հարցը: Կարո՞ղ է մեր տիեզերքի մատերիան լինել կազմակերպված և օժտված լինել գիտակցությամբ, այնպես ինչպես մարդու ուղեղի նեյտրոնների կոնկրետ դասավորությունն է ստեղծում գիտակցություն: Կարո՞ղ է աստղերի, գալակտիկաների ու սև մատերիայի կոնկրետ այսպիսի համադրությունը ունենալ գիտակցություն: Կա՞ն այլ կազմակերպված մատերիաներ, օժտված գիտակցությամբ: Զուտ տեսականօրեն: Եթե օրգանական նյութերից բաղկացած 0,3 խորանարդ մետր խավալով կարող է ունենալ գիտակցություն, ապա ինչու՞ չի կարող գոյություն ունենալ ասենք 50 խոր/մ ծավալով գիտակից այլ մատերիա:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (22.03.2010), E-la Via (19.03.2010), Freeman (19.06.2010), Jarre (20.03.2010), Tig (20.03.2010), VisTolog (22.03.2010), Արիացի (19.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Դատարկություն (19.03.2010), Հայկօ (19.03.2010), յոգի (20.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքացիական գիտակցություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.11.2008, 16:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •