User Tag List

Էջ 12 53-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #166
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2009
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Վլադիմիր Կոստանյանը հանրահավաք կանի ու դիմակներ կպատռի
    [ 2009/11/17 | 17:47 ]
    քաղաքականություն
    Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

    «Տեղեկացնում եմ ձեզ և հատկապես Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքի բնակիչներին, որ իշխանություններին մշտապես ծառայող կեղծ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավից դեռ շատ առաջ լուսաբանող իշխանամետ լրատվամիջոցների տարածած լուրը` իբր ես հանել եմ թեկնածությունս ու ինքնաբացարկ եմ հայտարարել, իրականությանը չի համապատասխանում, սուտ է և նպատակ ունի, ինչպես միշտ, խաբել ընտրողներին:

    Միասնական ինքնաբացարկի իմ կոչը ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանի անունը սուտ եւ ձևական կերպով շահարկող, իբր ընդդիմադիր, կեղծ գործիչների բացահայտմանը, և այս պահին այն դեռ ուժի մեջ է:

    Եվ քանի որ նրանք հրաժարվում են այդ քայլից և չեն արձագանքում իմ կոչին, ինչպես և սպասվում էր, այս ամսվա 20-ին ժամը 18:00-ին Ազնավուրի անվան հրապարակում թիմակիցներիս հրավիրած հանրահավաքի ժամանակ ես կպատռեմ նրանց ու հատկապես Հմայակ Հովհաննիսյանի դիմակներն ու բազմաթիվ բացահայտումներ կներկայացնեմ ձեզ»:

  2. #167
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    ԿԱ՛Մ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՎԵՔ, ԿԱ՛Մ ԱՊԱՑՈՒՑԵՔ

    ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը վաղը պետք է սկսի քննել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի հայցադիմումը` ընդդեմ ՀՀ ոստիկանության:

    Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Վարչական դատարանից պահանջել է` վերացնել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետի` նոյեմբերի 5-ին ստորագրած հայտնի գրությունը եւ պարտավորեցնել վերը նշված մարմնին` իրեն տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ` թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար:

    Համապատասխան հայցադիմումը նոյեմբերի 9-ին ՀՀ Վարչական դատարան է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ եւ նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանում ՀՀ ոստիկանությունն է պարտավոր ապացուցել իր գրությունում նշված տվյալների իրական լինելը, այն է` որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Սակայն, միեւնույն ժամանակ, հայցվոր կողմը պատրաստվում է դատարանում ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, ոստիկանության կողմից մատնանշված ժամանակահատվածում գտնվել է Հայաստանում: «Եթե, իհարկե, դատարանը մեզ հնարավորություն տա` այդ փաստը լրացուցիչ անգամ դատարանում ապացուցել»,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը:

    Դատարանից ունեցած ակնկալիքների առնչությամբ Դավիթ Մաթեւոսյանը, որպես նախկին քաղբանտարկյալ, ասաց. «Որպես մի մարդ, ով հանիրավի մեկուկես տարի պահվել է անազատության մեջ, բնական է, որ չեմ կարող դատարանից իրավական վճիռ ակնկալել: Բայց մենք դիմել ենք դատարան, քանի որ սահմանադրական կարգի վերականգնման հարցը շարունակում է մնալ որպես մեր քաղաքական օրակարգի առաջնահերթ լուծում պահանջող խնդիր: Իսկ նման քաղաքական օրակարգ ունեցող ուժը պարտավոր է անցնել ողջ իրավական ճանապարհը»:

    Ավելին, Դավիթ Մաթեւոսյանը, որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ, նաեւ նշեց, որ իրենք, չսպասելով դատարանի վճռին, այսօր ամեն ինչ անում են` եկող տարվա հունվարի 10-ին քաղբանտարկյալի հաղթանակն ապահովելու համար:

    Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե որ դեպքում Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը կարող է մերժել Նիկոլ Փաշինյանի հայցադիմումը: Քաղաքացիական եւ վարչական իրավունքի մասնագետ փաստաբան Կարեն Մեջլումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարչական վարույթների առանձնահատկություններից մեկն այն է, որ այս դեպքում վարչական ակտ կայացրած պետական մարմինը իր կողմից կայացրած ակտի հիմնավոր լինելը ապացուցելու անմիջական պարտավորություն է կրում: Այսինքն, տվյալ դեպքում, ՀՀ ոստիկանությունը պետք է դատարանում ապացուցի, որ Իջեւանի անձնագրային բաժնի պետի գրությունը հիմնավոր է: Ավելին, այդ ապացուցումը չի կարող լինել պետական մարմնի, տվյալ դեպքում` պատասխանող կողմի բանավոր կամ գրավոր հայտարարությունը, որ իրենց գրությունը ճիշտ է: Պատասխանող կողմն այս դեպքում դատարանում օրենքով նախատեսված ապացույցներ ներկայացնելու պարտավորություն է կրում: Մասնավորապես, քանի որ խնդիրը կոնկրետ քաղաքացու` ՀՀ-ում բնակվել-չբնակվելուն է վերաբերում, ուստի ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապացույցներ ներկայացնել այն մասին, թե Փաշինյանը երբ եւ ինչպես է ՀՀ սահմանը հատել, լքել ՀՀ տարածքը եւ երբ է վերադարձել: Փաստաբանը հիշեցրեց, որ սահմանը հատելու երկու տարբերակ կարող է գոյություն ունենալ` օրինական եւ ապօրինի, երրորդ տարբերակ չի կարող լինել: Եթե ոստիկանությունը պնդի, որ իր գրության հիմնավորումն այն է, որ քաղաքացին ՀՀ սահմանը օրինական է հատել, ապա պետք է համապատասխան ապացույցներ ներկայացնի: Ասենք, պետք է ներկայացնեն սահմանի հատումը հիմնավորող փաստաթղթեր: Իսկ եթե ոստիկանությունն իր գրությունը հիմնավորի, որ քաղաքացին (տվյալ դեպքում` Նիկոլ Փաշինյանը) ՀՀ սահմանը ապօրինի է հատել, ապա պետք է համապատասխան ապացույցներ ներկայացնի: Իսկ համապատասխան ապացույցները անմիջական քրեական մեղադրանք են ենթադրում (ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի «Պետական սահմանն ապօրինի հատելը» հատկանիշներով): Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքի մեջ ՀՀ սահմանն ապօրինի հատելու մասին ոչինչ նշված չէ, իսկ միայն հետախուզման մեջ գտնվելու փաստն ինքնին չի ենթադրում, որ քաղաքացին այդ ընթացքում ՀՀ-ում չի բնակվել:

    Այն հանգամանքը, որ հայցվորի կողմից Վարչական դատարան է ներկայացվել նաեւ իր ամբողջական անձնագրի պատճենը, ինչը ապացուցում է, որ նա 2008-ի փետրվարի 26-ից մինչեւ 2009-ի հուլիսի 7-ը ՀՀ սահմանը չի հատել, ըստ Կարեն Մեջլումյանի, լրացուցիչ փաստ է, որը ավելի է ապացուցում հայցադիմումի` հիմնավոր լինելու հանգամանքը:

    Մի խոսքով, ընդամենը մեկ օրից Հայաստանի հանրությունը հնարավորություն կունենա պարզել, թե ինչպես է Հայաստանի սահմաններից դուրս չեկած մարդը, ըստ ՀՀ ոստիկանության, բացակայել Հայաստանից: Իսկ թե ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը այդ աբսուրդին ինչ գնահատական կտա, ցույց կտա ժամանակը:

    ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (18.11.2009)

  4. #168
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    բայց կարծեմ Նիկոլը մի գլուխ հոդվածներ էր գրել - իրա Վրաստանում գտնվելու ու հետո ինչ-որ շուրջերկրյա ճանփորդության մեկնելու մասին: Ուրեմն եթե նա հատել է սահմանը ապօրինի. ապա էլ ինչպես՞ է պատրաստվում պահանջմեր ներկայացնել: իր հոդվածները գրածները հանգիստ կարող են ընդունել որպես ապացույց:

  5. #169
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Փաշինյանի գտնվելու վայրը` ՀՀ


    «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր դատարանում պնդեց, որ 2008թ. փետրվարի 26-ից 2009թ. հուլիսի 1-ը նա ապրել է ՀՀ-ում:

    Այսօր քրեական գործերով Վերաքննիչ դատարանի շենքում սկսվեց եւ ավարտվեց նրա լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի ներկայացրած վարչական հայցի քննությունը: Փաշինյանը դատարանում վիճարկում էր ոստիկանության Իջեւանի բաժանմունքի այն գրությունը, ըստ որի'ինքը 2008թ. փետրվարի 26-ից 2009թ. հուլիսի 7-ը հետախուզման մեջ է եղել ու բացակայել է հանրապետությունից: Այդ հիմքով ոստիկանությունը հրաժարվում է նրան վերջին 5 տարում ՀՀ-ում բնակության մասին տեղեկանք տրամադրել: Հիշեցնենք, որ տեղեկանքը Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի նա կարողանա մասնակցել 2010թ. ԱԺ մեծամասնական ընտրություններին իբրեւ պատգամավորական թեկնածու:

    Նիկոլ Փաշինյանը դատարանում նաեւ հայտարարեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում նա ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի ցանկացել ու չի բացակայել հանրապետությունից: Նրա բառերով' այն գործը, որի համար ինքը պայքարում է, այն է' «երկրում սահմանադրական կարգի վերականգնումը», ասենք' Ֆրանսիայում չէր կարող անել:

    «Իմ փաստացի բնակության վայրը ՀՀ-ն է, իսկ կացարանս Իջեւան քաղաքում է, որտեղ էլ հաշվառվել եմ ՀՀ պետական ռեգիստրում, որտեղից էլ 2007թ. ԱԺ ընտրություններին ստացել եմ բնակության վայրի համապատասխան գրություն: Իսկ թե ինչու է հանկարծ 2010թ. ընտրություններին ՀՀ Ոստիկանությունը որոշել մերժել ինձ տեղեկանք տրամադրել, այդպես էլ պարզ չդարձավ»,- իր բացման խոսքում ընգծեց Փաշինյանը:

    Ինչպես դատարանում հայտարարեց ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներից Հայկ Գաբրիելյանը' 2007թ. տեղեկանք չտրամադրելու համար որեւիցե կասկած չեն ունեցել: Ընդհանրապես այսօր ոստիկանության ներկայացուցիչները շատ հաճախ ուղղակի հրաժարվում էին, իսկ երբեմն էլ խուսափում պատասխանել Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչների հարցերին:

    Փաշինյանն այսօր միջնորդեց դատարանին իրեն հարցաքննել իբրեւ վկա: Իր ցուցմունքում նա նշեց, որ եթե ինքը բացակայեր հանրապետությունից, ապա իր անձնագրում պետք է նշված լինեին սահմանն անցնելու ելքի-մուտքի կնիքները, որոնք չկային: Դա, ըստ նրա' վկայում է մեր իրավապահ մարմինների ինտելեկտուալ ու մասնագիտական ցածր մակարդակի մասին, որոնք չեն կարողացել իրեն հայտնաբերել ՀՀ-ում եւ միայն «ինքնահայտնաբերվել է» հուլիսի 1-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում: ՀՀ-ում Փաշինյանի գտնվելու փաստն ապացուցելու համար նրա լիազոր ներկայացուցիչներից փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին ներկայացրեց 2009թ. ապրիլի 16-ին արված մի լուսանկար, որում պատկերված էր Փաշինյանն իր տիկնոջ հետ:

    Բացի այդ' պարզվեց, որ ոստիկանությունը ոչ մի հետախուզություն էլ չի անցկացրել Փաշինյանի' Իջեւանի տանը, այլ հիմնվել է միայն հարեւանների վկայությունների վրա: Նշենք, որ ըստ այդ վկայություններից մեկի' Փաշինյանն արդեն 20 տարի է' չի ապրում Իջեւանում: Լուսինե Սահակյանը դատարանին առաջարկեց պարզել, թե այդ դեպքում որտեղ է դպրոց հաճախել Փաշինյանը:

    Դատական վճիռը կկայացվի նոյեմբերի 20-ին, ժամը 10:00-ին:
    www.a1plus.am

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (06.12.2009)

  7. #170
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Փաշինյանը կստանա անհրաժեշտ տեղեկանքը
    11:32 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


    Վարչական դատարանի որոշմամբ' «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը կարող է 2010թ. հունվարի 10-ին մասնակցել ԱԺ ընտրություններին' իբրեւ պատգամավորի թեկնածու:

    Այսօր դատավոր Արծրունի Միրզոյանը բավարարեց նրա լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին այսօր դատարան չէին բերել, սակայն դատարանի բակը լի էր ոստիկանության աշխատակիցներով ու կարմիր բերետավորներով:

    Հայցադիմումում պահանջվում էր վերացնել ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժանմունքի գրությունն այն մասին, ըստ որի' Փաշինյանին մերժվում էր տրամադրել վերջին 5 տարում ՀՀ-ում բնակության մասին տեղեկանք: Այս որոշումը մեծ իրարանցում առաջացրեց դատարանի դահլիճում: Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչները մի պահ նույնիսկ չէին հավատում լսածին:

    Լրագրողների հետ զրույցի ժամանակ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ դատաքննության ժամանակ դատավորի հարցերից կարծիք կազմել էին, որ հնարավոր է լինի նորմալ դատական ակտ, սակայն. «Վաղուց ես ՀՀ-ից օրինական դատավճիռ չէի սպասում: Թե ինչով էր պայմանավորված այս վճռի կայացումը, ես այս պահին չեմ կարող ասել, սակայն ՀՀ-ում եթե օրենքը սկսել է գործել եւ օրինական դատական ակտեր ենք մենք ակնկալում, ապա հաջորդ դատական ակտը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի արդարացման դատավճիռը»:

    Լուսինե Սահակյանը չի բացառում, որ մեկ այլ կերպ փորձեն խոչընդոտել Փաշինյանի առաջադրմանը, օրինակ' նրա քրեական գործով դատաքննության արագացված ընթացակարգով անցկացնելն ու դատավճիռ կայացնելը, սակայն նա վստահեցրեց, որ այդպես չի լինի: «Սակայն դատարանը հնարավորություն չի ունենա այդքան արագ դատական ակտ կայացնել, քանի որ մենք ունենք բազմաթիվ ապացույցներ ունենք ներկայացվելիք, որոնք պետք է քննվեն: Մանավանդ դատական ակտը պետք է նաեւ օրինական ուժի մեջ մտնի, որը չեն հասցնի անել մինչեւ ընտրությունները»,- վստահեցրեց նա:

    Իսկ Դավիթ Մաթեւոսյանը զարմացած է, որ ավտորիտար ռեժիմում գտնվել է մի դատարան, որը ընդդիմադիր գործչի նկատմամբ կայացնել ինքնուրույն վճիռ: «Չգիտեմ ինչ է կատարվել, բայց երկրում ինչ-որ բան փոխվել է»,- նշեց նա' ավելացնելով, որ հիմա սկսելու է արագ բոլոր մյուս փաստաթղթերը հավաքել ու նշված ժամկետում' մինչեւ նոյեմբերի 26-ը ներկայացնել ԿԸՀ:
    Աղբյուր

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.12.2009), murmushka (20.11.2009), Norton (20.11.2009), Rammer (20.11.2009), REAL_ist (20.11.2009), Աբելյան (21.11.2009)

  9. #171
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Այսօր Հայաստանի առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Կոստանյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է թիվ 10 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին։

    «Առջևում հերթական խորհրդարանական ընտրություններն են, և շուտով կսկսվի նախապատրաստությունն ու նախնական մրցակցությունը քաղաքական ուժերի միջև։ Ես պատրաստվում եմ վերականգնվել Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում և խորհրդարան մտնել թիմով՝ իմ կուսակցական ընկերների հետ միասին... Ինքնաբացարկ եմ հայտարարում և չեմ պատրաստվում խառնվել ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի և իշխանության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը։ Թող ժողովուրդն ինքը կողմնորոշվի արդեն ամբողջովին բացահայտված իրավիճակում», – հայտարարել է Վլադիմիր Կոստանյանը։
    Tert

  10. #172
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Աչքիս, խեղճը 1 000 000 -ը չի կարողացել ճարել:
    Պատկերացնում եք, քանի հատ հարսանիքի ու ծնունդի պիտի կապիկություն աներ, 70-80 հազարով, որ մեկ միլիոնը դզվեր:

  11. #173
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս, խեղճը 1 000 000 -ը չի կարողացել ճարել:
    Պատկերացնում եք, քանի հատ հարսանիքի ու ծնունդի պիտի կապիկություն աներ, 70-80 հազարով, որ մեկ միլիոնը դզվեր:
    Նույնիսկ եթե դզած լինի... էս կրիզիս ժամանակներով հեշտա 1մլն ջուրը գցելը?

    Բայց էն որ ասումա հեսա խորհրդարանական ընտրություններ են ու կուսակցության հետ կմտնեմ ԱԺ բացումա Էդ կուսակցությունն ուր ԱԺ մտնելն ուր...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. #174
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնիսկ եթե դզած լինի... էս կրիզիս ժամանակներով հեշտա 1մլն ջուրը գցելը?

    Բայց էն որ ասումա հեսա խորհրդարանական ընտրություններ են ու կուսակցության հետ կմտնեմ ԱԺ բացումա Էդ կուսակցությունն ուր ԱԺ մտնելն ուր...
    Բա էս պահը կարդա. «Դիմակները պատռելու եւ ժողովրդին իրականությունը ներկայացնելու գործում իմ առաքելությունը, կարծում եմ, կարելի է համարել հաջողված» Ա1+-ից եմ մեջբերել: Փաստորեն ժողովուրդը նստել սպասում էր, որ գա իր առաքելությունն իրականացնի՝ ներկայացնի, թե ով ով ա, որ կողմնորոշվենք, թե ում պետքա ընտրենք

    Մի հատ էլ համեստ ֆոտո.

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #175
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էս պահը կարդա. «Դիմակները պատռելու եւ ժողովրդին իրականությունը ներկայացնելու գործում իմ առաքելությունը, կարծում եմ, կարելի է համարել հաջողված» Ա1+-ից եմ մեջբերել: Փաստորեն ժողովուրդը նստել սպասում էր, որ գա իր առաքելությունն իրականացնի՝ ներկայացնի, թե ով ով ա, որ կողմնորոշվենք, թե ում պետքա ընտրենք

    Մի հատ էլ համեստ ֆոտո.


    Ախպեր էս մարդուն պետքա բերել ստեղ գրանցել.. էն դիմակներին հերթով կբացահայտի ու ժողովուրդը չեն տանջվի
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    terev (25.11.2009), Աբելյան (28.11.2009)

  15. #176
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)


    Նիկոլ Փաշինյանը գրանցվեց

    Այսօր տեղի է ունեցել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը:

    Թիվ 10 ԸԸՀ-ն գրանցել է թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում առաջադրված պատգամավորության չորս թեկնածուներին:

    Այսպիսով, թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներն են ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եւ ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության անդամ Արա Սիմոնյանը:

    Պատգամավորության թեկնածուների նախընտրական քարոզարշավը կսկսվի երկուշաբթի` դեկտեմբերի 7-ին:

    Պատգամավորության թեկնածու գրանցվելու պահից ՙԵրեւան-Կենտրոն՚ քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը կարող է օգտվել պատգամավորության թեկնածուի համար ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր իրավունքներից:
    Աղբյուր՝ Ա1+

    Այսպիսով ամսի 7-ից սկսվում է քարոզարշավը:
    Ամսի 7-ին՝ երկուշաբթի օրը, նշանակված է նաև քաղբանտարկյալ ու պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի հերթական դատավական նիստը:
    Վստահ եմ, որ այդ օրը դատավորին հերթական անգամ միջնորդություն է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, հաշվի առնելով նրա ներկայիս կարգավիճակը ու օրենքում հստակ տառերով ամրագրված դրույթը, որ պատգամավորության թեկնածուները պետք է ունենան հավասար պայմաններ:

    Դատարանը, ըստ ամենայնի չի բավարարելու միջնորդությունը, ասելով, որ օրենքի մեջ հստակ սահմանված չէ, թե ինչպես վարվել կալանքի տակ արդեն իսկ գտնվող անձանց դեպքում ու ըստ ամենայնի մեզ սպասում են հետաքրքիր զարգացումներ:

    Մի բան պարզ է, բոլոր իրավական հիմքերը այսօր իսկ առկա են Փաշինյանի կալանքի միջոցը փոխելու համար, ներկայացվել են բազում միջնորդություններ: Մի բան պարզ է, որ մեր օրենքներն ու սահմանադրությունը պարտավորեցնում են պատգամավորների թեկնածուներին հավասար պայմաններ տալ ու դատարանի մերժումը, եթե չբավարարեն, շուռ է գալու հենց դատարանի ու կառավարության դեմ, այնպես որ սպասենք զարգացումներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (06.12.2009), Norton (06.12.2009), Rammer (06.12.2009), Արշակ (06.12.2009)

  17. #177
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե չբավարարեն, շուռ է գալու հենց դատարանի ու կառավարության դեմ, այնպես որ սպասենք զարգացումներին
    Չուկ ջան, մի հատ շուռ գալու պահը մանրամասնի էլի:

  18. #178
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, մի հատ շուռ գալու պահը մանրամասնի էլի:
    Շատ կարճ կասեմ, Տրիբուն ձյա, ուզենք թե չուզենք, արտաքին աշխարհից մեծ կախում ունենք, իսկ էդ ամեն ինչը մանրակրկիտ կերպով հավաքվում ու կարվում ա թղթապանակում: Մնացածը միասին կտեսնենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #179
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կարճ կասեմ, Տրիբուն ձյա, ուզենք թե չուզենք, արտաքին աշխարհից մեծ կախում ունենք, իսկ էդ ամեն ինչը մանրակրկիտ կերպով հավաքվում ու կարվում ա թղթապանակում: Մնացածը միասին կտեսնենք:
    Բայց շատ եմ ափսոսում որ Նիկոլի քաղ. պոտենացիալը նման անիմաստ ձևով մաշվում ա...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.12.2009)

  21. #180
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ես մի բան չեմ հասկանում,եթե Փաշինյանը կալանքի տակա գտնվում,բա ոնց ա խոսալու ժողովրդի հետ դա շատ կարևոր բան ա այս պարագայում,որովհետև նրան ընտրողները ուզում են լսել Նիկոլին,շատերը թերթերով են սնվում շատերը ինտեռնետով,իսկ մնացածները միայն հեռուստացույցով,իսկ վերջինով ոչինչ էլ չի ասվում,բոլորն էլ կուզենան լսել Նիկոլին,որովհետև եթե խոսա համոզված եմ որ նրան ընտրողները ավելի շատ կլինեն,իսկ այսօր շատերն են անտեղյակ Նիկոլից,իսկ ոմանք էլ չեն հավատում,հիմա ուզում եմ իմանամ արդյոք Նիկոլը իրավունք ունի կալանքի տակ գտնվելով քարոզարշավ կազմակերպի:

Էջ 12 53-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •