User Tag List

Էջ 16 53-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #226
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Այսօր հայտարարություն է տարածել «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը, որը ներկայացնում եմ ստորև.


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    07.12.2009թ.
    «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին: Միայն Նիկոլի պես սկզբունքային գործիչների առկայության դեպքում հնարավոր է վերացնել ամենաթողության այս մթնոլորտը: «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն` անխուսափելի» կարգախոսն իրականություն դարձնելու համար թիվ 10 ընտրատարածքի յուրաքանչյուր բնակչի եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունը պետք է դարձնենք Նիկոլի «1+1+1+1...» բանաձեւը: Վստահ ենք, որ միայն անվերապահ նվիրման դեպքում նրա եւ մեր հաղթանակը կլինի անխուսափելի: Նիկոլի պայքարը մե´ր պայքարն է, Նիկոլի դատը` մե´ր դատն է, հետեւաբար` նրա հաղթանակներն էլ լինելու են մե´ր հաղթանակները: Մեր սկսած գործն ավարտին հասցնելու ժամանակը եկել է...
    ՀԻՄԱ, ՀԻՄԱ, ՀԻՄԱ…

    «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնություն

    Նիկոլ Փաշինյանի կալանքի միջոցը չփոխելու մասին հայտարարություն է տարածել նաև Հայ Ազգային Կոնգրեսը, որը կարող եք կարդալ այստեղ:

    Տեղեկացնեմ, որ նաև բացվել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը, մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունը.
    «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում բացվել է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը` հետևյալ հաշվեհամարով`

    220318000829-000 (դրամային)։
    ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկից կարող են մուծումներ կատարել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամի վերը բերված հաշվեհամարին։

    Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, ֆիզիկական անձինք կարող են մուծում կատարել մինչև 50 հազար դրամ չափով, իսկ իրավաբանական անձինք`մինչև 150 հազար դրամ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (08.12.2009)

  3. #227
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլ Փաշինյանի կալանքի միջոցը չփոխելու մասին հայտարարություն է տարածել նաև Հայ Ազգային Կոնգրեսը, որը կարող եք կարդալ այստեղ:
    Երեկ այ սրա մասին էի ասում ու Չուկ ջան ինչքան էլ ասենք Նիկոլին սիրում են ու նա կարիք չունի քարոզարշավի,մեկա ինքնախաբեություն ա ստացվում:
    «իշխանությունը, առանց ԿԸՀ-ի համաձայնության դատարանի մերժման այս որոշմամբ կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը»
    Արա դե զզվացրիք էլի,կարողա մենք չգիտենք որ կեղծ երկրում ենք ապրում,ի՞նչ եք ամեն անգամ ստորացվածի պես նույն բաները կրկնում:

  4. #228
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ այ սրա մասին էի ասում ու Չուկ ջան ինչքան էլ ասենք Նիկոլին սիրում են ու նա կարիք չունի քարոզարշավի,մեկա ինքնախաբեություն ա ստացվում:
    «իշխանությունը, առանց ԿԸՀ-ի համաձայնության դատարանի մերժման այս որոշմամբ կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը»
    Արա դե զզվացրիք էլի,կարողա մենք չգիտենք որ կեղծ երկրում ենք ապրում,ի՞նչ եք ամեն անգամ ստորացվածի պես նույն բաները կրկնում:
    Գայլ, ես չգիտեմ, թե ինչի մասին էիր ասում, բայց որ սենց էր լինելու գիտեի ես, գիտեիր դու, գիտեր Նիկոլը, գիտեր նրա նախընտրական շտաբը, գիտեին նրա փաստաբանները, գիտեր ՀԱԿ-ը, գիտեին Հայաստանի պրոցեսներին իրապես հետևող բոլորը: Ուրեմն ինչու՞ համար է պետք: Նորից արձանագրելու, նորից ֆիքսելու, նորից բարձրաձայնելու: Որովհետև բոլոր էդ բարձրաձայնումների համագումարն ա ի վերջո արդյունքի բերում: Ինչքան ծանոթ ունես, պատմի էս մասին: Բոլորին ներկայացրու: Նույնը ես: Սա ա միակ միջոցը չիմացության պատը կոտրելու: Բոլոր էս ֆիքսումները պետք են, հեչ որ չէ էն չարախոսողների բերանները փակելու համար, ովքեր երևակայում են, թե ՀԱԿ-ն իշխանության հետ ա: Հեչ որ չէ սաղ աշխարհին ցույց տալու համար, որ ոչ մի առաջխաղացում չկա:

    Իսկ Նիկոլին քարոզարշավ պետք ա ու կկազմակերպվի:
    Նախ շատ ակտիվ են աշխատելու երիտասարդները, տուն առ տուն մտնելու են:
    Բաժանվելու են Նիկոլի ելույթները, ծրագրերը:
    Նիկոլն իր թերթով խոսելու է ընտրողի հետ:
    Բաժանվելու են DVD-ներ:
    Այսօր մեկը ես ևս մի ակցիա եմ առաջարկել ՀԱԿ-ին, որի մասին նախընտրում եմ առայժմ չբարձրաձայնել:
    Ու էսպես շարունակ:

    Գայլ ջան, հուսահատվել բոլորովին պետք չէ:
    Որտև ամուր ենք:
    Որտև գնալու ենք մինչև վերջ:
    Որտև մեր պայքարն անկասելի է, իսկ հաղթանակն անխուսափելի:
    Ընդամենը պետք է չընկճվել ու վստահ առաջ գնալ: Թեկուզ կամաց-կամաց, փոքր քայլերով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #229
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ, ես չգիտեմ, թե ինչի մասին էիր ասում, բայց որ սենց էր լինելու գիտեի ես, գիտեիր դու, գիտեր Նիկոլը, գիտեր նրա նախընտրական շտաբը, գիտեին նրա փաստաբանները, գիտեր ՀԱԿ-ը, գիտեին Հայաստանի պրոցեսներին իրապես հետևող բոլորը: Ուրեմն ինչու՞ համար է պետք: Նորից արձանագրելու, նորից ֆիքսելու, նորից բարձրաձայնելու: Որովհետև բոլոր էդ բարձրաձայնումների համագումարն ա ի վերջո արդյունքի բերում: Ինչքան ծանոթ ունես, պատմի էս մասին: Բոլորին ներկայացրու: Նույնը ես: Սա ա միակ միջոցը չիմացության պատը կոտրելու: Բոլոր էս ֆիքսումները պետք են, հեչ որ չէ էն չարախոսողների բերանները փակելու համար, ովքեր երևակայում են, թե ՀԱԿ-ն իշխանության հետ ա: Հեչ որ չէ սաղ աշխարհին ցույց տալու համար, որ ոչ մի առաջխաղացում չկա:

    Իսկ Նիկոլին քարոզարշավ պետք ա ու կկազմակերպվի:
    Նախ շատ ակտիվ են աշխատելու երիտասարդները, տուն առ տուն մտնելու են:
    Բաժանվելու են Նիկոլի ելույթները, ծրագրերը:
    Նիկոլն իր թերթով խոսելու է ընտրողի հետ:
    Բաժանվելու են DVD-ներ:
    Այսօր մեկը ես ևս մի ակցիա եմ առաջարկել ՀԱԿ-ին, որի մասին նախընտրում եմ առայժմ չբարձրաձայնել:
    Ու էսպես շարունակ:

    Գայլ ջան, հուսահատվել բոլորովին պետք չէ:
    Որտև ամուր ենք:
    Որտև գնալու ենք մինչև վերջ:
    Որտև մեր պայքարն անկասելի է, իսկ հաղթանակն անխուսափելի:
    Ընդամենը պետք է չընկճվել ու վստահ առաջ գնալ: Թեկուզ կամաց-կամաց, փոքր քայլերով:
    Չուկ ջան եթե չեմ սխալվում երեկ այս պահի մասին հարցրեցի ու ասացի որ Նիկոլին չեն թողի որ քարոզարշավ անի:
    Դեռ լավ ինֆորմացված չեմ ու չգիտեմ շեշտը ինչպիսի ակցիաների վրա են դրվելու:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ ջան, հուսահատվել բոլորովին պետք չէ:
    Որտև ամուր ենք:
    Որտև գնալու ենք մինչև վերջ:
    Որտև մեր պայքարն անկասելի է, իսկ հաղթանակն անխուսափելի:
    Ընդամենը պետք է չընկճվել ու վստահ առաջ գնալ: Թեկուզ կամաց-կամաց, փոքր քայլերով:
    Չուկ ջան ես չեմ հուսահատվում,կարող է հիասթափվեմ,հիասթափվում եմ,երբ հասկանում եմ,որ ինձ խաբել են ու ես գործիք եմ եղել,բայց երբեք չեմ հուսահատվի ու այ քո տողերը բոլորը կարդան,թող կարդան ու հասկանան,որ ամենակարևորը չպետք է ոչնչից.
    ՎԱԽԵՆԱԼ

  6. #230
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան եթե չեմ սխալվում երեկ այս պահի մասին հարցրեցի ու ասացի որ Նիկոլին չեն թողի որ քարոզարշավ անի:
    Չէ, բռատ, նայի, Նիկոլին չեն կարող չթողնել քարոզարշավ անել:
    Կարող են չթողնել անձամբ մասնակցել, բայց իր վստահված անձինք իր քարոզարշավը կարող են կազմակերպել մյուս թեկնածուներին տրված հնարավորությունների նման հնարավորություններ ունենալով:

    Ավելին, իր հետ հաճախ կապ է լինելու, օրենքը պարտավորեցնում է բոլոր աշխատանքային օրերին թույլատրել իր վստահված անձերի հետ երկժամյա հանդիպումը: Մի քիչ լավ չի, որ մեջտեղում նոր տարի ա ընկնում՝ ոչ աշխատանքային օրերով, բայց պրոցեսը մեկ ա կգնա:

    Իհարկե լավ կլիներ, որ անձամբ մասնակցեր, բայց դե մեկ ա քարոզարշավը կլինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #231
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, բռատ, նայի, Նիկոլին չեն կարող չթողնել քարոզարշավ անել:
    Կարող են չթողնել անձամբ մասնակցել, բայց իր վստահված անձինք իր քարոզարշավը կարող են կազմակերպել մյուս թեկնածուներին տրված հնարավորությունների նման հնարավորություններ ունենալով:

    Ավելին, իր հետ հաճախ կապ է լինելու, օրենքը պարտավորեցնում է բոլոր աշխատանքային օրերին թույլատրել իր վստահված անձերի հետ երկժամյա հանդիպումը: Մի քիչ լավ չի, որ մեջտեղում նոր տարի ա ընկնում՝ ոչ աշխատանքային օրերով, բայց պրոցեսը մեկ ա կգնա:

    Իհարկե լավ կլիներ, որ անձամբ մասնակցեր, բայց դե մեկ ա քարոզարշավը կլինի:
    Դե իրա խոսալը մի քիչ ուրիշա ավելի ոգևորիչ ու հաստատ ավելի հույս տվող:

  8. #232
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե իրա խոսալը մի քիչ ուրիշա ավելի ոգևորիչ ու հաստատ ավելի հույս տվող:
    DVD-ով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #233
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    DVD-ով
    Պտի խոստովանեմ,որ չէի ֆայմել,որ DVD ով ինքը կարա ելույթ ունենա

  10. #234
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, ով անցած շաբաթ օրը, թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի որոշմամբ, գրանցվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու, երեկ դատարանի դահլիճում հանդես է եկել հետեւյալ ելույթով.

    Հարգելի դատարան.

    2009 թ. հուլիսի 1-ից գտնվում եմ ապօրինի կալանքի տակ` ապօրինի եւ շինծու քրեական հետապնդման հետեւանքով։ Ս/թ դեկտեմբերի 5-ից, սակայն, իմ կալանքի տակ գտնվելը կրկնակի ապօրինության բնույթ է ստացել, որովհետեւ դեկտեմբերի 5-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինձ գրանցել է որպես 2010 թվականի հունվարի 10-ին այդ ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եւ սրանից հետո ես ազատ չեմ արձակվել։

    Այսպիսով, արդեն երկու օր ունենալով ԱԺ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ` կալանավորված եմ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Սա ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետին, որտեղ հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակահատվածում ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։

    Օրենսդրական այս դրույթից ուղղակի բխում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածուն չի կարող կալանավորվել, այսինքն` կալանավորված լինել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Իսկ այս պահի դրությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինձ կալանավորելու համաձայնություն չի տվել, եւ չնայած սրան` ես գտնվում եմ կալանավորված վիճակում։

    Հարգելի դատարան.

    ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը սահմանում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ։ Խտրականությունը, կախված` սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային որեւէ փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 110-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորության թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ։ Դեկտեմբերի 5-ին Երեւանի թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հունվարի 10-ին այդ ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար գրանցել է ԱԺ պատգամավորի 4 թեկնածուի` Հմայակ Հովհաննիսյանին, Դավիթ Հակոբյանին, Արա Սիմոնյանին եւ ինձ։ Գրանցման արդյունքում` պատգամավորության բոլոր թեկնածուների համար ծագել են նույն պարտականությունները եւ իրավունքները։ Բայց փաստացի ստացվել է այնպես, որ իմ մրցակիցներն օգտվում են առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության չկալանավորվելու, այսինքն` կալանքի տակ չլինելու իրավունքից, իսկ ես այդ իրավունքից չեմ օգտվում։ Այլ կերպ ասած` պատգամավորության մնացած թեկնածուները օգտվում են օրենքով պատգամավորության թեկնածուին վերապահվող որոշակի անձեռնմխելիության իրավունքից, իսկ ես, փաստորեն, չեմ օգտվում, չնայած հանդիսանում եմ ԱԺ պատգամավորի թեկնածու։

    Այսպիսով, կալանավորված լինելու` անձնական հանգամանքի բերումով, իմ նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում, եւ ես զրկված եմ օրենքով ինձ վերապահված իրավունքից օգտվելու հնարավորությունից։ Իրավունք, որը Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքով սահմանափակված չէ։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքով սահմանված չէ, որ կալանքի տակ գտնվող անձը պատգամավորի թեկնածու առաջադրվելու, ապա եւ` պատգամավորի թեկնածու գրանցվելու դեպքում չի օգտվում ԱԺ պատգամավորի թեկնածուներին վերապահվող որեւէ իրավունքից։

    Փաստորեն, առանց ԿԸՀ համաձայնության չկալանավորվելու իրավունքից օգտվելու, ապա եւ` պատգամավորության մյուս թեկնածուների հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունենալու հնարավորությունից զրկվել եմ` ԱԺ պատգամավորի թեկնածու դառնալու պահին արդեն իսկ կալանավորված լինելու հանգամանքի բերումով։ Եւ ուրեմն, պատգամավորության մնացած թեկնածուների հետ հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունենալու իմ իրավունքը ապահովելու համար հարկավոր է վերացնել հենց այդ, այսինքն` իմ կալանավորված լինելու հանգամանքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում գրանցված չորս թեկնածուներից որեւէ մեկին կալանավորելու համաձայնություն չի տվել։ Չնայած սրան, գրանցված թեկնածուներից մեկը գտնվում է կալանավորված վիճակում։

    Բացի այս, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով։
    ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով որեւէ պետական մարմին եւ պաշտոնատար անձ իրավունք չունի ԱԺ պատգամավորի թեկնածուին կալանքի տակ պահել` առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Ելնելով վերը բերվածից` նաեւ այս հիմնավորումներով` միանում եմ իմ պաշտպանների միջնորդությանը։ Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե դուք իմ կալանքը վերացնելու լիազորություն ունեք։ Այս ամենը ասում եմ` ընդամենը արձանագրելու համար իմ նկատմամբ տեղի ունեցող հերթական ապօրինությունը, որն իմ նկատմամբ դեռեւս 2007 թ. հոկտեմբերի 23-ին ծայր առած քաղաքական հետապնդումների հերթական դրսեւորումն է։

    Ի դեպ, դատարանին տեղյակ եմ պահում, որ այս պահի դրությամբ դեռեւս լուծված չէ ոչ աշխատանքային օրերին իմ վստահված անձանց հետ հանդիպումներ ունենալու հարցը։ Կա հավանականություն, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմը ոչ աշխատանքային օրերին ինձ հնարավորություն չի տա` հանդիպել իմ վստահված անձանց հետ, չնայած Ընտրական օրենսգիրքը քարոզարշավի ընթացքում կալանքի տակ գտնվող պատգամավորության թեկնածուներին օրական երկու ժամ` վստահված անձանց հետ հանդիպում ունենալու իրավունք է տալիս։ Հայտնում եմ նաեւ, որ քարոզարշավի առաջիկա 30 օրերի գրեթե կեսը ոչ աշխատանքային օրեր են, եթե հաշվի ենք առնում շաբաթ-կիրակիները եւ ամանորի տոները։


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (08.12.2009)

  12. #235
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    ԺՈՂՈՎՐԴԻ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

    Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

    - Նիկոլ, նախընտրական այս շրջանում շատերին է հետաքրքրում, թե ձեր դեմ ընթացող դատավարությունը ինչպիսի ազդեցություն կունենա ընտրական գործընթացների վրա. մասնավորապես` եթե դատարանը ձեր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնի, մի՞թե դուք կկորցնեք ԱԺ պատգամավորի թեկնածուի կամ ԱԺ պատգամավորի կարգավիճակը:

    - Եթե ենթադրենք, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում դատարանը իմ նկատմամբ վճիռ է կայացնելու, եւ այդ վճիռը լինելու է մեղադրական, դա իմ ընտրական գործերի վրա որեւէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ ամեն դեպքում, այն ուժի մեջ չի մտնի առնվազն երկու-երեք ամիս: 2010 թվականի հունվարի 10-ից հետո, սակայն, իրավիճակը էլ ավելի բարենպաստ կդառնա. ես հավատում եմ, որ Երեւանի կենտրոնում ստանալու եմ ժողովրդի վստահության քվեն: Ահա, ուրեմն` ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, հաջորդ պահին իսկ ստանալու եմ պատգամավորական անձեռնմխելիություն, եւ այս պայմաններում, իմ նկատմամբ արձակված վճիռը չի կարող ուժի մեջ մտնել: Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդարան մտնի եւ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանա: Տվյալ նիստին, սակայն, ես ինքս նույնպես պիտի մասնակցեմ` որպես ԱԺ պատգամավոր, եւ երաշխավորում եմ, որ իմ ու գլխավոր դատախազի բանավեճի ականատես լինելով` իմ ընտրողները ոչ միայն չեն փոշմանի, որ ինձ ձայն են տվել, այլեւ կհամոզվեն, որ միանգամայն ճիշտ քայլ են արել:

    - Ուրեմն` սպասենք Ազգային Ժողովի դարի նիստի՞ն:

    - Գիտեք, ես չեմ բացառում, որ գլխավոր դատախազը այդպես էլ չմտնի խորհրդարան: Եւ սա` նույնպես իմ ընտրողների շնորհիվ: Ինձ մեղադրում են 2008-ի մարտի 1-ին եւ 2007-ի հոկտեմբերի 23-ին, իբր, հանցանքներ գործած լինելու մեջ: Ճակատագրի բերումով, թե Մարտի 1-ի եւ թե Հոկտեմբերի 23-ի իրադարձությունները տեղի են ունեցել Երեւան քաղաքի թիվ 10 ընտրատարածքում ներառված մասերում. Ազատության հրապարակ, Մյասնիկյանի արձանի մերձակայք, Կորյուն-Աբովյան փողոցի խաչմերուկ: Եւ երբ թիվ 10 ընտրատարածքի մեր հայրենակիցները հունվարի 10-ին քվեարկեն իմ օգտին, փաստացի արդարացման դատավճիռ կկայացնեն իմ նկատմամբ եւ լեգիտիմ ու անառարկելի կդարձնեն մեր այդ պնդումը, թե 2008-ի մարտի 1-ին եւ 2007-ի հոկտեմբերի 23-ին հանցավոր արարք թույլ են տվել իշխանությունները, եւ ոչ թե ընդդիմությունը: Ավելի պարզ ասեմ. այսօր ես արդարադատություն հայցում եմ ոչ թե կառավարելի ու ենթակա դատարանից, այլ իմ ժողովրդից, ավելի կոնկրետ` Երեւանի թիվ 10 ընտրատարածքի իմ հայրենակիցներից: Եւ ես հույս ունեմ, որ հունվարի 10-ին ժողովուրդը կկայացնի իմ արդարացման դատավճիռը, իսկ ժողովրդի վճիռը բեկանման ենթակա չէ:

    - Այսինքն` ժողովրդի դատավճռից հետո իշխանությունները չե՞ն փորձի ձեզ զրկել պատգամավորի մանդատից: Եւ գլխավոր դատախազն էլ չի՞ մտնի ԱԺ:

    - Իմ կարծիքով, դա կլինի քաղաքական անհեռատեսություն, եւ իշխանությունների այդօրինակ քայլերը կարող են ծայրաստիճան սրել ներքաղաքական վիճակը. կարծում եմ` բանը դրան չի հասնի:

    - Բայց չէ՞ որ Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին զրկեցին պատգամավորական մանդատից եւ նույն Մարտի 1-ի գործով դատապարտեցին...

    - Իմ ընկերների նկատմամբ բիրտ եւ հանցավոր ապօրինություն է կատարվել, եւ ես դա չեմ էլ քննարկի: Բայց կա մի նրբություն, որ իրավական եւ քաղաքական խոշոր նշանակություն է ստանում. Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը Աժ պատգամավոր են ընտրվել Մարտի 1-ից 10 ամիս առաջ: Եթե ժողովուրդը ցանկանա, ես ԱԺ պատգամավոր կընտրվեմ 2008-ի մարտի 1-ից 20 ամիս անց: Այսինքն` Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի ընտրության պահին նրանց ընտրողները հնարավորություն չեն ունեցել իրենց քվեով հաստատել, որ նրանք Մարտի 1-ին ոչ մի հանցանք չեն գործել, չնայած համոզված եմ, որ եթե հնարավորություն տրվեր` նշված գործիչները այդ վստահության քվեն կստանային: Իմ պարագայում` ընտրողը դիրքորոշում է արտահայտելու` Մարտի 1-ին իմ գործունեության մասին լրիվ, ամբողջական տեղեկատվություն, ձեւավորված կարծիք ունենալով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` հանցանք է համարվում այն գործողությունը, որը վտանգավոր է հանրության համար եւ ուղղված է նրա շահերի եւ անվտանգության դեմ: Եթե հանրությունը, իմա` ընտրողները, որոշեն, որ իմ գործողությունները ոչ միայն իրենց դեմ ուղղված չեն եղել, այլեւ իրենց իրավունքները ու շահերը պաշտպանելու նպատակ են ունեցել, անգամ Հայաստանի ծախու իրավապահ համակարգը պարտադրված կլինի հաշվի նստել այդ փաստի հետ եւ տեղի տալ այդ փաստի առաջ:

    - Ընտրական փաստաթղթերում նշված է, որ դուք անկուսակցական եք. մի՞թե դուք Հայ ազգային կոնգրեսի անդամ չեք:

    - Իհարկե, Հայ ազգային կոնգրեսի անդամ եմ, բայց Կոնգրեսը կուսակցություն չէ, այլ շուրջ 20 քաղաքական կուսակցությունների, հասարակական-քաղաքական նախաձեռնությունների միավորում: Եւ իսկապես հպարտ եմ, որ այդ հսկա քաղաքական միավորումը, որի առաջնորդն է հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այս ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու որոշում է կայացրել: Կուսակցական չլինելով` ինձ կարող եմ համարել ՀԱԿ-ի շրջանակներում սկզբունքային գործունեություն ծավալած յուրաքանչյուր կուսակցության անդամ: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի շրջանակներում այդ կուսակցությունների լիդերների, անդամների հետ համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու հատվածը իմ քաղաքական կյանքի ամենալուսավոր եւ ուսանելի շրջանն է: Ու չնայած այսօր մեզ բաժանում է բանտային պարիսպը, մեր քաղաքական պայքարի համատեղությունը չի ընդհատվել: Եւ ընդհանրապես, իմ քաղաքական գործունեությունը չեմ պատկերացնում Հայ ազգային կոնգրեսից դուրս:

    - Ձեր թեկնածությունը պաշտպանելու որոշում է կայացրել նաեւ Նոր ժամանակներ կուսակցությունը, որը Հայ ազգային կոնգրեսի անդամ չէ:

    - Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որի հիմնադիր անդամներից եմ եւ որի ներկայացուցիչը լինելու բերումով եմ Հայ ազգային կոնգրեսի անդամ, Նոր ժամանակների հետ քաղաքական դաշինք է կազմել դեռեւս 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Իսկապես հաճելի է, որ պայքարի վաղեմի ընկերները չեն զլանում վճռական պահին իրենց աջակցությունը շռայլել:

    - Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը առաջիկա ընտրություններում:

    - Ըստ էության, ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը հայտարարել է առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու մասին: Համոզված եմ, որ այդ քաղաքական աջակցությունը կեռապատկեր ցանկացած թեկնածուի շանսերը: Բայց որոշումը, ի վերջո, ժողովուրդն է կայացնում, իսկ ժողովրդի վճիռը բեկանման ենթակա չէ:
    http://hzh.am/09-12.html

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.12.2009), Norton (10.12.2009), Rammer (10.12.2009)

  14. #236
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Այսօր Tert.am-ի հետ զրույցում թիվ 10 ընտրատարածքում պատգմավորության թեկնածու առաջադրված, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի քարոզչության պատասխանատու Արամազդ Ղալամքարյանը տեղեկացրեց, որ այսօրվանից մեկնարկել է «Դռնեդուռ» ակցիան, որի ժամանակ հարյուրավոր ակտիվիստներ թիվ 10 ընտրատարաքծում բաժանում են փաթեթներ, որոնց մեջ կան բուկլետներ, գրպանի օրացույցներ, տեղեկատվական թերթիկներ, «Եվ այդ մեկ մարդը դու ես» խորագրով Նիկոլ Փաշինյանի անցած ուղու մասին պատմող 35 րոպեանոց ֆիլմ, ինչպես նաև ամանորյա շնորհավորական բացիկ` Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով` ուղարկված բանտից: Այս փաթեթները բաժանելուն զուգահեռ բնակիչների հետ տարվում են զրույցներ:

    Արամազդ Ղալամքարյանը նաև նշեց, որ բնակիչների արձագանքը դրական է, աշխատանքներն ընթանում են մեծ թափով: Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնկացողների թիվը գնալով մեծանում է:
    Աղբյուր՝ tert.am

    Փաշինյանի քարոզարշավը, տեղեկացնեմ, որ տեղի է ունենում բաց ձևաչափով, հստակ գրաֆիկով, ակտիվ:

    Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուներին, ապա տեղեկացնեմ.

    Հմայակ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ իր թեկնածությունը հանելու է հօգուտ Նիկոլ Փաշինյանի, և այս անգամ որպես թեկնածությունը հանելու օր նշել է դեկտեմբերի 28-ը: Բացի որոշ լրատվական միջոցներով (թերթեր, հեռուստաևռադիոհաղորդումներ և այլն) այլ կերպ քարոզչության փորձ, կարծես թե, չի արել:

    Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ գումար չունի նախընտրական շտաբեր բացելու համար, որ իրեն ընտրողները այսպես էլ ճանաչում են: Բացի այսպես կոչված «բրեֆինգներից» և մամուլի տարբեր տարբերակներով հանդես գալուց որևէ այլ կերպ չեմ նկատել, որ քարոզչություն անի:

    Արա Սիմոնյանը բացել է 7 նախընտրական շտաբ: Շտաբի աշխատանքը առ այսօր որևէ կերպ չեմ նկատել: Արա Սիմոնյանին նկատել եմ որոշ ԶԼՄ-ներով հանդես գալուց: Ինքը հայտարարել է, որ բակային հանդիպումներ է անցկացնում, սակայն որևէ կայացած բակային հանդիպման մասին տեղեկություն չկա:

    Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, ինչպես ասացի, ընթանում է բուռն ու կազմակերպված: Բացվել են 7 ենթաշտաբեր, գլխավոր շտաբը տեղակայված է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում: Շտաբի պետն է նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը, քարոզչության պատասխանատուն է Արամազդ Ղալամքարյանը: Պատրաստված են ու բաժանվում են DVD սկավառակներ, բուկլետներ, օրացույցներ և այլն: Այս քարոզչական նյութերը տարածվում են ՀԱԿ մի խումբ ակտիվիստների կողմից, այդ թվում ՀԱԿ երիտ. թևի ներկայացուցիչների: Քարոզչության մեջ, ինչպես նաև դռնեդուռ ակցիային մասնակցում են մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ Արամ Մանուկյանը: Որպես ակտիվ քարոզչական միջոցառում նախատեսվում է մեծ հանրահավաք, որը տեղի կունենա 2010 թ.-ի հունվարի 8-ին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (19.12.2009)

  16. #237
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ


    Քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Երևանի թիվ 10 պատգամավորության թեկնածու ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ պատասխանել է lragir.am-ի հարցերին


    Ինչու՞ որոշեցիք առաջադրվել պատգամավորության թեկնածու` թիվ 10 ընտրատարածքում. արդյոք այդ ընտրությունները նոր քաղաքական ալիք կբարձրացնեն:

    Ես խոստացել եմ, որ անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ, պետք է օգտագործեմ հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, հանուն օրինականության եւ ազատության պայքարելու բոլոր հասու մեթոդները: Երևանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թվականի հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին իմ մասնակցությունը հենց այդ խոստումը ի կատար ածելու պարտականությամբ է պայմանավորված:

    Կարծում եմ, Հայաստանի քաղաքացին, երևանցին հաղթանակելու, իր ուժը զգալու կարիք ունի, և ես հույս ունեմ, որ իմ առաջադրումը եւ հաղթանակը առաջիկա ընտրություններում այդպիսի զգացողություններ կպարգևի ոչ միայն Երևանի Կենտրոնի բնակիչներին, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ընտրական այս գործընթացում ներգրավված ցանկացած ակտիվիստի: Այս է պատճառը, որ ընտրություններին մասնակցում եմ «Իմ հաղթանակը Քո հաղթանակն է» կարգախոսով: Ի վերջո, ես այսօր բանտում եմ, և ընտրական պրոցեսների վրա ազդելու իմ հնարավորությունները խիստ սահմանափակ են: Երբ ես առաջիկա ընտրություններում հաղթող հռչակվեմ, բոլորին հասկանալի է դառնալու, որ այդ հաղթանակի հեղինակը ոչ թե ես եմ, այլ այն մարդիկ, Հայ ազգային կոնգրեսի այն ակտիվիստներն ու քաղաքական լիդերները, ովքեր այս օրերին կտրված առտնին հոգսերից` նախընտրական աշխատանքի բեռն են կրում: Նաև այն մարդիկ, ովքեր հունվարի 10-ի տոնական օրը չեն զլանա եւ կներկայանան ընտրական տեղամաս:

    Ինչ վերաբերում է նոր քաղաքական ալիքին, այդ մասին որոշումները պետք է կայացնի Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը: Կարծում եմ` Հայ ազգային կոնգրեսը ի զորու է նոր ալիք բարձրացնել ցանկացած պահի: Իսկ դրա մեկնարկը պետք է տեղի ունենա թիմային որոշման արդյունքում:

    Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց մանդատից` պատճառաբանելով, որ անդեմ խորհրդարանում ինքն անելիք չունի. Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ և ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը նման խորհրդարանում:

    Իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանի որոշումը արժանի է մեծագույն հարգանքի, դա քաղաքացու, տնտեսական գործչի արժանապատիվ քայլ էր: Ինչ վերաբերում է խորհրդարանին, այնտեղ իմ աշխատանքը պատկերացնում եմ նույնկերպ, ինչպես իմ ընկերները և ես, Հայ ազգային կոնգրեսը, որպես քաղաքական ուժ արժանապատիվ և սկզբունքային գործունեություն է ծավալել Հայաստանի աղտոտված և անբարո քաղաքական դաշտում: Հայաստանի քաղաքական դաշտը ապականված է պղծության աստիճան: Բայց հասկանալիորեն այս փաստը մեզ հետ չի պահել քաղաքական գործունեությամբ զբաղվելուց, որովհետեւ այդ գործունեությամբ մենք սպասարկում ենք այն արժեքները, որոնց հավատում ենք, այն արժեքները, որոնք լայն արձագանք են գտնում Հայաստանի հանրության շրջանում: Թող խորհրդարանը մտածի, թե ինչպես է աշխատելու իմ ներկայության պայմաններում: Ես մտածելու բան չունեմ: Ես վաղուց մտածել վերջացրել եմ:

    Որքանո՞վ եք ռեալ համարում ձեր ընտրվելու շանսերը:

    Ես հավատում եմ այս ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու որոշում կայացրած քաղաքական հսկա թիմի պոտենցիալին, ես հավատում եմ ընտրատարածքի ընտրողներին, ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք:

    Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանություններն ընտրությունների ժամանակ մշտապես դիմում են ընտրակեղծիքների, ինչ կանեք, եթե այս անգամ էլ դիմեն:

    Օրվա հոգսը բավ է օրվա համար: Այս պահին մեր անելիքը հաջող քարոզարշավ իրականացնելն է: Չնայած` քվեարկության օրը մենք հնարավոր ամենամեծ ներկայությունն ենք ունենալու ընտրական տեղամասերում, եւ բոլոր հնարավոր միջոցներով վերահսկելու ենք ընտրությունների օրինականությունը: Ես հավատում եմ, որ մեր քաղաքական թիմը ի զորու կլինի ընտրակեղծիքների մեքենայի դեմն առնել: Բայց ընտրակեղծիքների բացառման ամենակարճ ճանապարհը ընտրողների ակտիվությունն է, և հենց հաջող, բովանդակալից քարոզարշավն է, որ մարդուն կհամոզի ընտրությունների օրը դուրս գալ տնից և գնալ ընտրական տեղամաս: Ընտրողների բավարար ակտիվության դեպքում ընտրակեղծարարների գործը ահավոր դժվար կլինի, մանավանդ որ մեր թիմը պատրաստվում է իրադարձությունների այդօրինակ զարգացմանը:

    Արդյոք ընտրություններում առաջադրվելու ձեր որոշմամբ չեք ստիպի իշխանություններին ձեր նկատմամբ արագ դատավճիռ կայացնել և ձեզ դատապարտելով դուրս թողնել ընտրապայքարից:

    Անկեղծ ասած, ես մտադիր եմ ավելի շատ մտածել մեր, քան թե իշխանության անելիքների մասին: Մենք մեր գործը, մեր անելիքը պետք է անենք անկախ իշխանությունների ձեռնարկած քայլերից, իսկ մեր անելիքը ոչ այնքան առանձին վերցրած ընտրատարածքում, այլ հանուն Սահմանադրության, հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարում հաղթելն է: Իսկ հանուն այս արժեքների մեր մղած պայքարն անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Անկախ սցենարի նրբություններից, մենք պայքարելու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք:

    Հարցազրույցը վարեց
    ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

    Lragir.am Նորություների կայքից.
    http://www.lragir.am/armsrc/interview31311.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #238
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի ուղերձը 10-րդ ընտրատարածքի ընտրողներին

    Սիրելի հայրենակիցներ, հայ քրիստոնյաներ, քույրեր եւ եղբայրներ
    Այս օրերին մենք բոլորս նախապատրաստվում ենք դիմավորելու նոր` 2010 թվականը, արժանապատիվ, բարեկեցիկ եւ բարեկիրթ պետություն ունենալու, առողջ եւ երջանիկ կյանքով ապրելու հույսերով։ Աստված յուրաքանչյուր մարդ արարածի երջանկության ձգտմամբ է օժտել, սակայն միշտ չէ, որ մարդը հնարավորություն ունի այդ ձգտումը սեփական ձեռքերով իրականացնելու։

    Դուք` Երեւանի Կենտրոն համայնքի 10-րդ ընտրատարածքի ընտրողներդ, 2010 թվականի հունվարի 10-ին հնարավորություն ունեք սեփական ընտրությամբ ապահովելու ձեր եւ ձեր հարազատների երջանկությունն ու հաջողությունը գալիք Նոր տարում։

    Աստված ձեզ հնարավորություն է ընձեռել 2010 թվականի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հրաշագործ օրերին կատարելու հայ քրիստոնյային վայել արարք, որն ամբողջ տարվա ընթացքում կլուսավորի ձեր սրտերը, ձեր առաջ կգա անուշաբույր վարդերով, ձեր ճանապարհին կբացի այսօր դեռեւս փակ դռները։
    Հունվարի 10-ին, մասնակցելով ընտրություններին եւ ձեր ձայնը տալով «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին` դուք «Ձայն բազմաց, ձայն Աստծո» իրավունքով կկայացնեք արդար եւ անբեկանելի դատավճիռ այն հրեշավոր պատժիչ մեքենայի նկատմամբ, որը 2008-ի մարտի 1-ին մեր հարազատ բնակավայրում` Երեւանի կենտրոնում, կազմակերպեց մեր հայրենակիցների զարհուրելի կոտորածը։

    Հնարավոր չէ հաշտվել այն մտքին, որ մարդասպանները մնում են անպատիժ, իսկ նրանց փոխարեն այսօր դատում են ընդդիմադիր թերթի խմբագրին, ով իր ձեռքում, բացի գրիչից, երբեք ոչ մի ուրիշ զենք չի պահել։
    Հանելով իմ թեկնածությունը եւ հայցելով ձեր ներողամտությունը, հուսով եմ, որ քարոզարշավի այս 20 օրերի ընթացքում ինձ հաջողվել է համոզիչ հիմնավորումներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու անհրաժեշտության վերաբերյալ։ Գործունեության բոլոր ոլորտներում ես երբեք չեմ հանդուրժել եւ շարունակելու եմ չհանդուրժել, կտրականապես մերժել եմ եւ միշտ եմ մերժելու անհավասար մրցակցությունը։

    Իմ խորին համոզմամբ, քանի դեռ մեզանում ապահովված չէ հնարավորությունների հավասարություն, քանի դեռ զոռբա օլիգարխը կամ կաշառակեր չինովնիկը սեփական բութ ու մութ ազգականներով, քավոր-խնամի-սանիկներով արգելափակում է ուսյալ եւ շնորհալի հայորդիների ճանապարհը, զրկում է ձեզ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորությունից, Հայաստանը դատապարտված է մնալու հետամնաց ու թշվառ երկիր։
    Ես համոզված եմ՝ քանի դեռ քաղաքական մրցակցության բնագավառում ապահովված չէ հնարավորությունների հավասարության սկզբունքի անխափան կիրառումը, հասարակական կյանքի բոլոր մյուս ասպարեզներում անհավասար եւ անարդար «մրցակցությունը» գնալով ավելի ու ավելի է ծավալելու իր քայքայիչ ազդեցությունը։ Եթե մենք ցանկանում ենք վերջ դնել ինչպես տնտեսությունը, այնպես էլ մարդկային հոգիները խաթարող այս ողբալի իրավիճակին եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովել հնարավորությունների հավասարություն, առաջնահերթ կարգով պետք է սկսենք այդ գործը հենց քաղաքական ասպարեզից։

    Ահավասիկ, պատգամավորության թեկնածուների գրանցումից անմիջապես հետո ես իշխանություններից պահանջեցի ժամանակավորապես կասեցնել Նիկոլ Փաշինյանի դատավարությունը, փոխել նրա խափանման միջոցը եւ հնարավորություն տալ մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում մասնակցելու նախընտրական քարոզչությանը եւ ընտրական պայքարին։ Իշխանությունների կողմից իմ այս արդարացի պահանջի մերժումը զրկեց ինձ որեւէ այլընտրանքից. ընտրապայքարից հրաժարվելը եւ թեկնածությունս խտրական վերաբերմունքի արժանացած Նիկոլ Փաշինյանի օգտին հանելն ինձ համար դարձան սեփական գաղափարական սկզբունքների պաշտպանության խնդիրներ։

    Սիրելի հայրենակիցներ, օրեր անց դուք ձեր հարազատների, ընկերների, հարեւանների հետ կհավաքվեք տոնական սեղանների շուրջ` նշելու մարդկության պատմության մեջ ամենամեծ հալածյալի ու տառապյալի` մեր ամենաողորմած Աստծո` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը։ Հավատացե՛ք, ձեր սրտերում փայփայած բոլոր ցանկությունները նոր` 2010 թվականին Աստված ի կատար կածի, եթե գալիք տոնական օրերին դուք բարի կամեցողությամբ եւ բարի խոսքերով հիշեք հարազատ օջախից կտրված եւ անգութ պլուտոկրատիայի զնդաններում տառապող երիտասարդ խմբագրին, միմյանց հորդորեք հունվարի 10-ին ձեր քվեների ուժով վերջ դնել Նիկոլ Փաշինյանի տառապանքներին, վերադարձնել նրան հարազատներին, ընթերցողներին եւ գործընկերներին։ Ձեզանից, ձեր ձայներից, Նեռին չկաշառվելու ձեր վճռականությունից է կախված հալածյալ հայորդու ճակատագիրը։

    Մի՛ կորցրեք Տարեմուտի եւ Սուրբ Ծննդյան նվիրական օրերին բարի գործ կատարելու եւ Աստծո ողորմածությանն արժանանալու եզակի հնարավորությունը։

    Ցանկանում եմ ձեզ հանգիստ խղճով եւ լուսավոր տրամադրությամբ դիմավորել եւ անցկացնել նոր` 2010 թվականը։ Թող Աստված առողջություն, երջանկություն, հաջողություններ պարգեւի ձեզ եւ ձեր հարազատներին։ Սրտանց շնորհավորում եմ ձեր գալիք Նոր տարին եւ Սուրբ ծնունդը։

    Ոչ թե պատգամավորական կարգավիճակով, այլ հոգու թելադրանքով ձեր խոնարհ ծառա`
    Հմայակ Հովհաննիսյան
    Սակայն թեկնածությունը հանելու պաշտոնական դիմում առայժմ չի ներկայացվել.
    Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դեռ պաշտոնապես ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

    «Ա1+»-ին հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը տեղեկացրեց, որ ինքը Հմայակ Հովհաննիսյանից դիմում չի ստացել եւ ինքնաբացարկի վերաբերյալ հայտարարությանը ծանոթացել է մամուլից:

    Հմայակ Հովհաննիսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ դեկտեմբերի 28-ին պատրաստվում է անձամբ գնալ ԸԸՀ եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:

    Հմայակ Հովհաննիսյանը, ով իր թեկնածությունը հանում է հօգուտ Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է անձամբ ներկայանալ ԸԸՀ, որպեսզի հանկարծ տեխնիկական թերացումներ չլինեն եւ իր անունը չտպագրվի քվեաթերթիկում:

    Այսպիսով` հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում ընտրություններին կմասնակցեն «Ազգային Միաբանության» անդամ Արա Սիմոնյանը, Հայաստանի Մարքսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

    Ի դեպ, 2010 թ. հունվարի 5-ին, ժամը 10.00-ին, «Տիգրան Մեծ» հրատարակչատանը կսկսվի թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության քվեաթերթիկների տպագրումը: Այդ մասին «Ա1+»-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:
    Աղբյուր՝ Ա1+

    Ու անկեղծ ասած ես բոլորովին չեմ հասկանում ուղերձով արդեն իսկ դիմած լինելու դեպքում դիմումը երեք օր անց ներկայացնելու դրդապատճառները, թեև ենթադրություններ անել կարող եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #239
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    շատ քնած ընտրտություններ ա, ներկա դրությամբ թեկնածուներից մենակ Փաշինյանի շտաբի ակտիվությունն ա զգացվում, մեր մոտ օրինակ բերել էին դիսկ, թերթ և այլն, հուսանք ավելի կթեժանա
    ...

  19. #240
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ստորև կտորներով ներկայացվում է քարոզարշավի շրջանակներում բաժանվող, Նիկոլ Փաշինյանի մասին «Եվ այդ մեկ մարդը դու ես...» ֆիլմը.





    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (27.12.2009), Հայկօ (26.12.2009)

Էջ 16 53-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718192026 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •