2009-10-22 02:33
ՄԻԱԿ-Ը ՉԵԶՈՔԱՑՆՈ՞ՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԸ
«Եթե Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ՄԻԱԿ-ը թեկնածություն առաջադրի, դա կդառնա ՄԻԱԿ-ի ճակատագրական սխալը»,- կարծում է ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով նույնպես մտադիր է առաջադրվել այդ ընտրատարածքում: Ըստ նրա, այդպիսով պարզ կդառնա, որ «այդ երիտասարդները գերադասում են սեփական ամբիցիաները այնպիսի կարեւոր երեւույթներից, ինչպիսիք են՝ կադրային քաղաքականությունը, երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը մասնակցելու ընդունակ մարդկանց առկայությունը պետական կառավարման համակարգում եւ այլն: Իսկ եթե նրանք նպատակ ունեն չեզոքացնելու ՀՀ նախագահի հենարաններից մեկը՝ իրենց խնդիրն է: Ամեն դեպքում, վստահ եմ, որ ՄԻԱԿ-ի թեկնածուի հնարավոր առաջադրումը, եթե դա տեղի ունենա, պայմանավորված է լինելու միայն իմ առաջադրմամբ եւ նպատակ է ունենալու պայքարել հենց իմ թեկնածության դեմ»:
--------------------------------------------------------------------------------
www.aravot.am
Էջանիշներ