User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2009
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    2009-10-22 02:33


    ՄԻԱԿ-Ը ՉԵԶՈՔԱՑՆՈ՞ՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԸ

    «Եթե Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ՄԻԱԿ-ը թեկնածություն առաջադրի, դա կդառնա ՄԻԱԿ-ի ճակատագրական սխալը»,- կարծում է ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով նույնպես մտադիր է առաջադրվել այդ ընտրատարածքում: Ըստ նրա, այդպիսով պարզ կդառնա, որ «այդ երիտասարդները գերադասում են սեփական ամբիցիաները այնպիսի կարեւոր երեւույթներից, ինչպիսիք են՝ կադրային քաղաքականությունը, երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը մասնակցելու ընդունակ մարդկանց առկայությունը պետական կառավարման համակարգում եւ այլն: Իսկ եթե նրանք նպատակ ունեն չեզոքացնելու ՀՀ նախագահի հենարաններից մեկը՝ իրենց խնդիրն է: Ամեն դեպքում, վստահ եմ, որ ՄԻԱԿ-ի թեկնածուի հնարավոր առաջադրումը, եթե դա տեղի ունենա, պայմանավորված է լինելու միայն իմ առաջադրմամբ եւ նպատակ է ունենալու պայքարել հենց իմ թեկնածության դեմ»:



    --------------------------------------------------------------------------------

    www.aravot.am

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտրություններին ոչ մի ընդդիմադիր չի մասնակցում, իշխանական թեկնածուն գնում ա ինքը իրան ձայն ա տալիս ու կատարելապես ազնիվ, արդար, թափանցիկ ու օրինական ընտրությունների արդյունքում հավաքում ա 100% ձայն ու անցնում ա: Բոյկոտը հիմա ամենալավ նվերը կլինի իշխանություններին:

  3. #3
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ոնց հասկացա Նիկոլի ընտրվելը չեք էլ քննարկում իշխանությունները խելոք գտնվեն տենց էլ կանեն:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց հասկացա Նիկոլի ընտրվելը չեք էլ քննարկում իշխանությունները խելոք գտնվեն տենց էլ կանեն:
    Ո՞նց կանեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #5
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց կանեն:
    Կթողեն որ անցնի: Հետո գործով մեղադրական դատավճիռ կկայացվի ու պատգամավորական լիազորությունները կդադարեն: Ինչ վատ սցենարա? Թե մարդ կա կասկածումա, որ մեղդարական դատավճիռա կայացվելու?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  6. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Կթողեն որ անցնի: Հետո գործով մեղադրական դատավճիռ կկայացվի ու պատգամավորական լիազորությունները կդադարեն: Ինչ վատ սցենարա? Թե մարդ կա կասկածումա, որ մեղդարական դատավճիռա կայացվելու?
    Վատ սցենար չի. անձամբ ես կուզեմ, որ էդպես լինի: Որ դատեն մի մարդու, ով ընդդիմադիր լինելով՝ ընտրվել ա պատգամավոր: Էդ խայտառակություն ա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց հասկացա Նիկոլի ընտրվելը չեք էլ քննարկում իշխանությունները խելոք գտնվեն տենց էլ կանեն:
    Քննարկե՞լ:
    Կասկած անգամ չկա, որ Նիկոլն ընտրվելու ա, որ քարոզարշավի արդյունքում անհրաժեշտ թվով (մեր համախոհ) մարդկանց մասնակցությունն ապահովվելու ա ընտրություններին:

    Միաժամանակ կասկած անգամ չկա, որ իշխանությունը ոչ մի միջոցի առջև կանգ չի առնելու ընտրությունը կեղծելու համար:

    Միաժամանակ կասկած անգամ չկա, որ ՀԱԿ-ն իր ուժերի չափով ամեն ինչ անելու ա այդ կեղծիքը կանխելու համար, էլի նույն մարդիկ ծեծ են ուտելու, լինելու են թեժ կետում, իսկ կանխել չհաջողվելու դեպքում էլի տարբեր անկյուններում (այդ թվում ակումբում) որոշակի մտածողությամբ մարդիկ խոսելու են այն մասին, որ ընտրություններին մասնակցելը սխալ էր, որ, բլա, գիտեք, լեգիտիմացրիք ընտրությունը, որ պետք էր բոյկոտել և այլն, ու դրանք լինելու են էն մարդիկ (հիմնականում) ովքեր իրենց երկրի կառուցման ու ժողովրդավարացման համար կարևոր այդ մի հանգրվանում էլ չեն եղել առաջին շարքում

    Երկրագունդը իր պտույտի ուղղությունը, ցավոք, չի փոխում:

    Այլ հարց, որ Նիկոլի ընտրվելուց բացի հայտարարում ենք, որ այստեղ շատ կարևոր ուրիշ խնդիր էլ է լուծվում ու էդ խնդիրը լուծելու ենք: Անկախ նրանից ոմանք դա կհասկանան, թե չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (03.11.2009)

  9. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Առաջադրվել են 7-ը
    11:26 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Թիվ 10 ընտրատարածքում պատգամավոր դառնալու համար 7 թեկնածու է առաջադրվել:

    7 թեկնածուներից երկուսն առաջադրվել են կուսակցական նախաձեռնությամբ' Արա Սիմոնյան (Ազգային Միաբանություն) եւ Դավիթ Հակոբյան (Մարքսիստական կուսակցություն): Մնացած 5-ը ինքնառաջադրվել են' Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյան, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյան, դերասան Վլադիմիր Կոստանյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան եւ դաշնակցական Ռաֆայել Այվազյանը:

    Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը:

    Պատգամավորի այս աթոռը թափուր էր մնացել Խաչատուր Սուքիասյանի պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո:

    Առաջադրված թեկնածուները մինչեւ նոյեմբերի 26-ը կարող են գրանցման համար ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Այս ընտրատարածքում ընտրությունները տեղի են ունենալու 2010 թվականի հունվարի 10-ին:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #9
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Թիվ 10 ընտրատարածքում պատգամավոր դառնալու համար 7 թեկնածու է առաջադրվել:

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան


    Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյան՝Խուճուճ Էդո:


    Դավիթ Հակոբյան (Մարքսիստական կուսակցություն):


    դերասան Վլադիմիր Կոստանյան


    Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյան:


    Արա Սիմոնյան (Ազգային Միաբանություն)
    դաշնակցական Ռաֆայել Այվազյանը

  11. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    դերասան Վլադիմիր Կոստանյան
    Սա երկու բառ չի կարողանում իրար կապել: Ըստ իմ տեղեկությունների, Երևանի քաղաքապետի ընտրությւոնների ժամանակ ամեն կերպ աջակցել ա կեղծիքներ իրականացնելուն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #11
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]




    Հլա էս դեմքերին նայեք... վերջնա Չնայած եթե մարքսիստն անցնի բառիս բուն իմաստով մեծ ուրախությամբ կլսեմ իր ելույթները: Լոկոմոտիվ նառոդնոյ դեմկոռատիի ի պոլոտիչեկոյ միսլի... բլյա...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (02.11.2009), Sagittarius (03.11.2009), Tig (03.11.2009)

  14. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրություններին ոչ մի ընդդիմադիր չի մասնակցում, իշխանական թեկնածուն գնում ա ինքը իրան ձայն ա տալիս ու կատարելապես ազնիվ, արդար, թափանցիկ ու օրինական ընտրությունների արդյունքում հավաքում ա 100% ձայն ու անցնում ա: Բոյկոտը հիմա ամենալավ նվերը կլինի իշխանություններին:
    Ավելին ասեմ, բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Նիկոլի չառաջադրվելու դեպքում չէր լեգիտիմացվելու տվյալ ընտրությունը, երկու այլ ընտրատեղամասերում (որոնք թափուր են մնացել Հակոբ Հակոբյանին ու Սասուն Միքայելյանին պատգամավորական մանդատներից զրկելու պատճառով) անցկացվող ընտրություններում եթե մի քիչ, գոնե մի քիչ դիտողունակություն ունենան, կտեսնեն, որ իրենց ասածը աբսուրդի գագաթնակետն է:

    Ընդամենը որոշ մարդիկ հուսահատվել են, ելք չեն տեսնում ու նախընտրում են ամեն ինչում միայն վատը տեսնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #13
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2009
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 10-ՐԴ ԸՆՏՐԱՏԱՐԱՑՔ

    Հերթական բախումը թիվ 10 ընտրատարածքում | 08.10.2009

    Կենտրոնի 10-րդ ընտրատարածքում առաջադրվել պատրաստվողներից երկուսի անունն արդեն հայտնի է: Ըստ ակտիվացած քարոզչության, որն այս պահին իրականացնում են Հայաստանի առաջադիմական կուսակցությունն ու Երեւանի կենտրոնում բացվող իր գրասենյակները, կարելի է եզրակացնել, թե ինչ պատրաստություն է տեսնում այդ կուսակցության նախագահ` Սերժ Սարգսյանի նվիրյալ Տիգրան Ուրիխանյանը: Մինչդեռ հայտնի է, որ Սերժ Սարգսյանի փեսա ու համատեղության կարգով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հովանու տակ ստեղծված ՄԻԱԿ կուսակցությունն այդ ընտրատարածքում պատրաստվում է առաջադրել Վահան Բաբայան անունով մի երիտասարդի:

    Հարցն ամենեւին այն չէ, թե ինչ վաստակ ունի կրակելով հարցեր լուծող Ուրիխանյանը իր կուսակցությամբ հանդերձ, որ հավակնում է ժողովրդի ընտրյալի կարգավիճակին: Հարցն այն էլ չէ, թե ինչու ՄԻԱԿ-ը որոշեց ընդամենը մի քանի ամիս այդ կուսակցությանն անդամակցող եւ մինչ այդ մի քանի կուսակցություն փոխած եւ ընդդիմությունից իշխանություն թռած, բոլորին անհայտ երիտասարդին առաջադրել թիվ 10 ընտրատարածքում: Հարցն այն է, թե ինչու ՀՀ նախագահի հովանու տակ գտնվող այդ երկու միավորների ներկայացուցիչները բախվեցին այստեղ: Սա ձեւական ցուցադրություն է՝ ցույց տալու համար, թե իբր մեզ մոտ ներքին հավասարություն ու ժողովրդավարություն կա, եւ "ով էլ որ հաղթի, թող հաղթի՞", թե՞ իրական հակամարտություն: Վերջին հաշվով, մի կողմից՝ մարդ, որը երկար տարիներ ակտիվորեն աշխատել է այս իշխանությունների ամրապնդմանը նպաստելով ու մինչ օրս որեւէ պետական պաշտոն այդպես էլ չի զբաղեցրել (Տիգրան Ուրիխանյան), մյուս կողմից էլ՝ նախագահականի երիտասարդներից բաղկացած կուսակցության ներկայացուցիչը (Վահան Բաբայան):

    Ում կողմը կկանգնի իշխանությունների հավանության սլաքը՝ դժվար է ասել: Հետաքրքիրն այն է, որ լրացել են Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված ժամկետները, սակայն համառորեն չի նշանակվում ընտրությունների օրը, համենայնդեպս՝ հոդվածը գրելու պահին: Հնարավոր է, որ այս հանգամանքը կապված է դեռեւս ձեռք չբերված պայմանավորվածության կամ, ինչպես ասում են՝ "դաբրոյի" հետ: Գուցե վերեւներում պարզապես չեն կողմնորոշվել, թե սրանցից ում արժե այդ տեղը վստահել: Դե, իսկ ընտրողներս մնանք կարոտ այն ժամանակներին, երբ ընտրվել-չընտրվելու չափանիշ են դառնալու մտավոր կարողությունները, աշխատանքային փորձը, ազնվությունն ու կենսագրականի այլ դրվագներ:



    http://www.hraparak.am/hodvac.php?h_id=3588

    www.miak.am

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (30.10.2009)

  17. #14
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 10-ՐԴ ԸՆՏՐԱՏԱՐԱՑՔ

    Ուրիխանյաննա Սերժի հովանու տակ? ))))

    Շատ կերազեր, իրան պատեպատա տալիս, բայց էդ հովանու տակ էնքան մարդ կա, որ ոնց անումա չի կարում խցկվի
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. #15
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 10-ՐԴ ԸՆՏՐԱՏԱՐԱՑՔ

    Մոդերատորական: Թեմայի վերնագիրը «10-ՐԴ ԸՆՏՐԱՏԱՐԱՑՔ» տարբերակից խմբագրվել է «Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)» տարբերակի:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •