
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammer (10.11.2009)
Ապեր բանուգործս թողած ՀԱԿ-ի հայտարարություններին հետևելով չեմ զբաղված, դրա համար էլ դու, որպես քաջատեղյակ, պարզաբանեցիր, ինչի համար քեզ շնորհակալություն: Իմ հարցի մեջ թաքնված այսբերգներ, սուզանավեր, ստորջրյա ռումբեր պետք չի ման գալ եթե դա ի նկատի ունեիր, ուղղակի Զուրաբյանին համարում եմ խելքը գլխին մարդ ու կուզեի որ պատգամավոր լիներ: Բայց դե եթե ՀԱԿ-ը սա գնահատումա միմիայն որպես առիթ ...
Եթե հարցիդ ենթատեքստը իմ հասկացածը չէր, ապա իմաստը որն էր?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Հարցիս ենթատեքստը նա ա, որ հենց էս թեմայում ոչ մեկ անգամ էդ հայտարարությունը դրվել, ու դրա մասին խոսվել ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ministr (10.11.2009)

Հետգրության կարգով ավելացնեմ, որ մոռացա նշել, որ անկախ ՀԱԿ հայտարարությունից ու քաղաքական որոշումից իրավական առումով դա անհնար է հասարակ պատճառով. առաջադրումների ժամկետն արդեն անցել է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
հը՞
Թեկնածուն առաջարկում է ինքնաբացարկ
19:45 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը: Հաղորդությունը տրամադրել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը:
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԱՌԱՋԱՐԿ
«Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներին առաջարկում եմ միասնաբար հանել թեկնածությունները՝ ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար, որպեսզի որեւէ մեկը չասի, թե մենք ընտրություններին մեր մասնակցությամբ մասնակցում ենք Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին:
Եթե մենք ճշմարտություն ենք ասել, չենք խաբել ժողովրդին, չենք փորձել ընդդիմության հաշվին դիվիդենտներ շահել, եթե իրականում մտահոգված ենք Հայաստանում ընդդիմության առաջխաղացման հնարավորությամբ, եթե իսկապես ողջունում ենք Նիկոլի առաջադրումը եւ կարեւորում նրա մասնակցությունն ընտրապայքարին, պիտի միասնաբար ինքնաբացարկ հայտարարենք: Սրանով մենք նաեւ ցույց կտանք, որ մեզանից որեւէ մեկն ՙիշխանական պրոեկտ՚ չի, կեղծ ձեւով չի ներկայանում ժողովրդին»,-ասված է թեկնածուի հայտարարության մեջ:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

Լավ քայլ է ու կեղծ քայլ է: Կարծում եմ, որ ինքնաբացարկ չեն հայտնի ու Կոստանյանը դա հրաշալի իմանալով է այս հայտարարությունն արել՝ դիվիդենտներ շահելու սին հույսով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Ի դեպ կեղծիքների ամբող շղթա է, ուշադրություն դարձնենք այս տողին. «Հաղորդությունը տրամադրել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը:»
Կոստանյանը, իբր, մինչ ընտրություններին մասնակցելը դուրս էր եկել կուսակցությունից: Համենայն դեպս ինքն այդպես էր ասում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ





Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթՀայկական «ինվեստիտուրայի» առանձնահատկությունները
Կա մարդկանց իշխանությամբ օժտելու մի քանի ձեւ, որոնցից են, մասնավորապես, ընտրությունները եւ «ինվեստիտուրան» (կամ, հայերեն ասած, «դաբրո տալը»): Առաջին դեպքում քաղաքացիների մի խումբ ձայների մեծամասնությամբ որոշում է այդ խմբից որեւէ մեկին օժտել որոշակի իրավասություններով: Երկրորդ դեպքում վասալը սենյորից ստանում է որեւէ նվեր (ասենք, հողի մի բուռ, դաշույն, ձեռնոց եւ այլն), որը խորհրդանշում է տվյալ իրավասությունների շնորհումը: Դրան նախորդում է «օմաժը»՝ սենյորի առաջ ծնկի գալը եւ հավատարմության երդում տալը: Նման պրոցեդուրա է մոտ ժամանակներս տեղի ունենալու հայոց խորհրդարանում թափուր տեղերը լրացնելիս: Երկու դեպքում արդեն հայտնի է, թե ով է սենյորի նվիրած դաշույնի կամ ձեռնոցի երջանիկ տերը: Մի դեպքում էլ՝ թիվ 10 ըտրատարածքում 4 հոգի ծնկի գալու հերթ են կանգնել:
Հայկական «ինվեստիտուրան» առանձնանում է ապագա վասալների դերասանական բարձր վարպետությամբ: Դա, իհարկե, միանգամայն բնական է. մինչ այդ մեխանիզմը մշակած եվրոպական ֆեոդալները նոր էին ծառերից իջնում, մենք արդեն դարերի պատմություն ունեցող թատրոն ունեինք: Եվ հատկանշական է, որ հենց թիվ 10 ընտրատարածքում հավաքվել են առնվազն 3 անզուգական դերասաններ, որոնք մոտակա երկու ամսում կփայլեն իրենց տաղանդով: Իհարկե, նրանք հնարավորություն ունեն ազատվելու «վաստակավոր արտիստի» կոչումից, եթե միակ ընդդիմադիր թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին չգրանցելու դեպքում նույնպես հանեն իրենց թեկնածությունները: Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ նրանք այդպես չեն վարվի:
Հիրավի, թիվ 10-ում հավաքվել է դերասանական գունագեղ մի անսամբլ, եւ դժվար է ասել, թե ով է ավելի լավ տիրապետում Ստանիսլավսկու վերամարմնավորման մեթոդին՝ պրոֆեսիոնալ դերասան Վլադիմիր Կոստանյա՞նը, թե՞ «սիրողներ» Հմայակ Հովհաննիսյանն ու Դավիթ Հակոբյանը: Այն կերպարը, որը նրանք մարմնավորելու են քաղաքական բեմահարթակում, ազգիս երջանկության համար պայքարող անխոնջ մարտիկներն են, որոնց ոչ մի «դաբրո» էլ պետք չէ: Թափուր տեղերի համար ընտրությունների դեպքում դրան հատկապես դժվար է հավատալ, որովհետեւ ներկայիս 131 պատգամավորներից միայն 6-ն են խորհրդարան մտել առանց «ինվեստիտուրայի»: Ավելի ճիշտ՝ իշխանությունը «դաբրո է տվել», որ «Ժառանգության» պատգամավորներն ընտրվեն ժողովրդի ցանկությամբ՝ «ժողովրդավարական ֆասադը» պահպանելու ձգտումով:
Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել չորրորդ թեկնածուի՝ «Ազգային միաբանությունը» ներկայացնող Արա Սիմոնյանի մասին: Փոխարենը գիտեմ, թե ինչպիսի տաղանդ է նրա կուսակցական ղեկավարը: Պարոն Սիմոնյանին՝ որպես սկսնակ դերասանի, կարող եմ խորհուրդ տալ ծանոթանալ աֆորիզմների որեւէ հաստափոր գրքի, Աստվածաշնչի որեւէ մանկապատանեկան հրատարակության, ինչպես նաեւ ամեն մի ելույթում առնվազն 36 անգամ փառաբանել կուսակցական շեֆին: Այդ դեպքում դերասանական «դեբյուտի» հաջողությունն ապահովված է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Norton (14.11.2009)
Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարանում միշտ քվեարկել է ընդդիմության շահերին դեմ ու իշխանությանը ձեռնտու ձևով, ինքը խոսաց Նիկոլի օգտին Հանելու մասին լավ իմանալով, որ Նիկոլին չեն գրանցի ընտրություններին: Ու իրան օգնում են ՀՀԿ-ի բոլոր կառույցները: Ու ինքն ել մնալու է միակ թեկնածուն նույնպես, ինչպես 8-րդ ու 25-րդ ընտրատարածքներում,իսկ Կոստանյան Վովան ուղղակի անիմաստ ձգձգում է:![]()
Վովա Կոստանյանը 9 տարի առաջ: Առաջադիմական կուսակցուջյան երթի ժամանակ:
Վերջին խմբագրող՝ Retford: 14.11.2009, 16:30: Պատճառ: ավելացում

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ