User Tag List

Էջ 15 53-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #211
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    խի՞ ապեր, կթողեն մտնի ԱԺ… թող գոռգոռա ինչքան ուզում ակարող ա՞ բան ա փոխվելու… եթե 17 տեղով քաղաքապետարանում բան չեն կարողանալու, 1 հոգով ինչ պիտի անեն… կակ ռազեվրոպոիդներին էլ կասեն հես ա (չնայած որ նրանք շատ լավ գիտեն էդ ինչ ա նշանակում)
    Մեֆ, ախր մաքսիմումը մինչև ներս թողնելն ու հետո դուրս հանելն ա:
    Որտև հետո դատական որոշում ա լինելու ու մանդատից զրկեն:
    Ստեղ պրոցեսներն են հետաքրքիր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #212
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ախր մաքսիմումը մինչև ներս թողնելն ու հետո դուրս հանելն ա:
    Որտև հետո դատական որոշում ա լինելու ու մանդատից զրկեն:
    Ստեղ պրոցեսներն են հետաքրքիր:
    կարող ա, բայց ես ասում եմ եթե անգամ արդարացնեն ու թողնեն մտնի…

  3. #213
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

    Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունն այսօր մեկնարկել է փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությամբ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ դեկտեմբերի 5-ին ԿԸՀ-ն թիվ 10 ընտրատեղամասում որպես պատգամավորի թեկնածու գրանցել է Նիկոլ Փաշինյանին, փաստաբանը դատարանին միջնորդել է անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին։ Ընտրական օրենսգրքի 111 հոդվածի 6-րդ կետի համաձայն պատգամավորի թեկնածուն չի կարող անազատության մեջ գտնվել, եթե չկա ԿԸՀ-ի համապատասխան որոշում:

    «Փաշինյանին պետք է անհապաղ ազատ արձակել, քանի որ նա անհավասար պայմաններում է գտնվում նույն ընտրատարածքում առաջադրված մյուս 3 թեկնածուների նկատմամբ», ասել է փաստաբանը։

    Մինչ միջնորդության քննարկումը Փաշինյանը դատարանին հիշեցրել է, որ իր ազատության մեջ հայտնվելը ԸՕ–ի օրինական պահանջն է։

    Մեղադրող կողմը նախ դատարանից ժամանակ է խնդրել միջնորդությանը ծանոթանալու համար, ապա հայտարարել է, որ Փաշինյանը կալանավորված է եղել մինչև պատգամավորի թեկնածու գրանցվելը, ուստիև պետք է մերժել։

    Դատավոր Մնացական Մարտիրոսյանն խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննարկելուց հետո մերժել է այն:

  4. #214
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ավելի հեդաքրքիր...
    Վերջին խմբագրող՝ Rammer: 07.12.2009, 17:25:

  5. #215
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Օգտվեցին օրենքի թերի լինելուց, քանի որ այս հարցը հստակորեն չի կարգավորված օրենքով, այնտեղ միայն խոսվումա թեկնածու լինելու ժամանակահատվածում ազատությունից զրկելու մասին որոշման անհնարինության մասին` առանց ԸՀ որոշման:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  6. #216
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ինչպես և սպասելի էր:

    Ինչևէ, հերթական էջը կարվեց թղթապանակում ու թերևս սա իշխանությունների հերթական սխալ հաշվարկն էր:

    Որպես սկիզբ նրանք ապացուցին, որ բավարար քաղաքական կամք չունեն ԵԽԽՎ պահանջները կատարելու համար ու սա չի կարող չդառնալ համապատասխան քննարկման առարկա: Իհարկե Սերժ Սարգսյանի Լեռնային Ղարաբաղի ու Ցեղասպանության գնով ձեռք է բերել իր անձեռնմխելիությունը եվրոկառույցների մոտ, սակայն վաղ թե ուշ այս բոլոր հարցերը դառնալու են քննարկման առարկա, և լրիվ մեկ բան է փորձել հիմնավորել, որ Փաշինյանը քրեական հանցագործ է ու նրան ազատ չարձակել (ի դեպ դատարանում հակառակն են հիմնավորում), մեկ այլ բան է անգամ պատգամավորի թեկնածու դառնալու դեպքում նրա կալանքի միջոցը չփոխելը՝ ապացուցելով, որ նպատակն ընդամենը նրան անազատության մեջ պահելն է, դրանով իսկ հիմնավորելով Փաշինյանի քաղբանտարկյալ լինելը: Ինչևէ, սրա այս արձագանքները փոքր-ինչ ավելի ուշ ենք տեսնելու:

    Իսկ հիմա խոսենք մեկ այլ հաշվարկի մասին:
    Տևական ժամանակ է, ինչ իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել, որ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը համագործակցում են Սերժ Սարգսյանի հետ: Սա մի բացառիկ առիթ կլիներ այդ տիպի մերկապարանոց խոսակցությունների համար գոյություն չունեցող հիմնավորում ստեղծելը՝ Նիկոլին բաց թողնելով: Ու այդ դեպքում ՀԱԿ-ի ու ՀԱԿ-ի համախոհների գործը բարդանալու էր, քանի որ պրոցեսների մեջ չխորացողների ու արտաքին մի քանի գործոններով շարժվողների հսկայական բանակ կարծելու էր, որ ուրեմն այդպես է, ու դժվար էր լինելու հակառակը բացատրելը: Բայց իշխանությունը ունակ չեղավ այս պարզ հաշվարկը կատարել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #217
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մի հարց է հղիացել: Հիմա թեկնածունները ովքեր են?

  8. #218

    Փոխելու եւ փոխվելու պահանջը կարծես տեղ է հասնում

    Առաջիկայում իշխող կոալիցիան կամ կլուծարվի, կամ կվերակազմավորվի՝ նոր, առավել հստակ դաշնագրով։ Պատճառը Հայ ազգային կոնգրեսի առերեւույթ անգործությունն է, որից բողոքում են ՀԱԿ-ի կողմնակիցները եւ որի վրա չարախնդում են իշխանականները։

    Առաջին հայացքից անգործություն թվացող պահվածքը Հայ ազգային կոնգրեսին դարձրել է կուտակիչ մարտկոց (ակումուլյատոր), որն ինքնին, առանց շղթայի մեջ մտնելու, ոչինչ է։ Սակայն պարզ է նաեւ, որ առանց կուտակիչ մարտկոցի շղթան կամ մեխանիզմը չեն կարող գործարկվել եւ աշխատել։

    Ու, չնայած «Կարապի երգ» տիպի բարբաջանքներին եւ ՀԱԿ-ի մարման մասին լուրջ տեսքով արված հավաստիացումներին, իշխանության ճամբարում շատ լավ հասկանում են այս իրողությունը եւ գիտակցում, որ Քոչարյանի պրոյեկտով ստեղծված կոալիցիան, հատկապես դրա կարեւորագույն բաղադրիչներից մեկի՝ ՀՅԴ-ի, դուրս գալուց հետո, կենսունակ չէ եւ ի վիճակի չէ կարգավորելու իշխանություն-հասարակություն հակամարտությունը։

    Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալուց հետո պարզ դարձավ, որ իշխող զանգվածը կապակցված չէ գաղափարական եւ ծրագրային թելերով։ Ավելին՝ ակնհայտ եղավ, որ մնացյալ կոալիցիան ընդունակ կամ պատրաստակամ չէ իր պաշտպանած թեկնածուի արտածրագրային վարքի համար պատասխանատվություն ստանձնելու։ Սա մի վիճակ է, որն հեռու է պառակտում համարվելուց, բայց հեռու է նաեւ «միասնական թիմ» կոչվելու հավակնությունից։

    Եթե ժամանակները «խաղաղ» լինեին, կոալիցիան գուցե սահուն անցում կատարեր քոչարյանական մոդելից դեպի սարգսյանական, կամ գուցե անցման կարիք էլ չզգացվեր, սակայն իրավիճակի բարդությունն, այդ բարդության հետեւանքով նախաձեռնողական քայլեր անելը կամ, ավելի ճիշտ, ընդդիմադրից նախաձեռնություններ խլելն, իշխող զանգվածին կանգնեցրել է մի իրողության առջեւ, երբ առաջ գնալն անիմաստ է, հետ գնալն՝ անհեռանկար։

    Բոլոր խոսակցությունները, թե ՀՀԿ-ի մի մասը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն փափագում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, հիմքում մի սխալ ունեն։ Նրանք փափագում են ոչ թե Քոչարյան անհատի (կամ՝ քաղաքական գործչի) վերադարձը, ինչը հանդիպելու է նոր ու առավել սաստիկ հասարակական դիմադրության, այլ ուզում են վարկանգնված տեսնել կոալիցիայի նախնական, «անաղարտ» մոդելը, որտեղ յուրաքանչյուրը, կարծես թե ուներ ամեն ինչ, բայց բոլորը միասին չունեին ոչինչ, եւ դա հնարավորություն էր տալիս լինել անվերջ ու անսահման անպատասխանատու։
    Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 11-ի ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից հետո, երբ Քոչարյանը որսորդական պատմություն էր պատմում, ըստ էության, պատասխանում էր ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ՝ կոալիցիային, որն անպատասխանատվության հացն իր ձեռքին է փնտրում։ -Ես այլեւս սովորական որսորդ եմ,-ասում էր Քոչարյանն իր երբեմնի հենարաններին։-Ինձ մի սպասեք։

    Այս դեպքում կոալիցիան երկու ճանապարհ ունի՝ կամ անվերապահ կերպով (ինչպես ասում են՝ դոշով) պաշտպանել երկրի նախագահին, կամ տեղափոխվել ընդդիմադիր դաշտ։ Առաջինն անելու համար կոալիցիոն ուժերը չունեն գաղափարական, մտավոր ռեսուրսներ, երկրորդի համար՝ բարոյական։ Առաջինը նրանց համար լինելու է ղազագիր ստորագրելու պես մի բան, երկրորդն՝ աներկմիտ ինքնաոչնչացում։

    Այս ֆոնի վրա պետք է շատ ուշադիր կարդալ ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը՝ հատ-հատ առանձնացնելով բոլոր ուղերձներն ու փորձելով պարզաբանել դրանք։

    Ս.Ս.- «Եկել է ազատորեն փոխելու ու անհրաժեշտաբար փոխվելու ժամանակը»։

    ՀԱՐՑ- Ինչի՞ց հետո է եկել, կամ ինչո՞ւ է հիմա եկել։ Ինչո՞ւ «ազատորեն», ո՞վ էր մինչեւ հիմա կաշկանդում։ Ինչո՞վ է պայմանավորված փոխվելու անհրաժեշտությունը։

    Ս.Ս.-«Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն» եւ «…մեր ժողովուրդը կների սխալները, չի ների անգործությունը»։

    ՀԱՐՑ- Սա Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա պաշտոնավարման ամփոփումը չէ՞։

    Ս.Ս.-«Երեկվա լուծումների գերին շարժվում է ուղիղ ու կանխատեսելի գծով»։

    ՀԱՐՑ- ՀՅԴ-ի, Վարդան Օսկանյանի ձգտումների գնահատականը չէ՞։

    Ս.Ս.-«Քաղաքական կայունությունը չի նշանակում ոսկրացած միտք, լճացած գաղափարախոսություն կամ անվիճարկելի հեղինակություն»։

    ՀԱՐՑ- Այստեղ հարց տալն անգամ ավելորդ է, քանի որ քարն ուղղակիորեն նետված է Քոչարյանի պարտեզը։

    Ս.Ս.- «Քաղաքական ճկունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հրաժարվում են միակ խելացին ու միակ ճշմարիտը լինելու հավակնությունից։ Ամենախելոք մարդը օրվա մեջ կարող է մեկ լավ միտք ծնել։ Իմաստունը ականջ է դնում հարյուր խելոքի ու սկսում աշխատել հարյուր լավ մտքի հետ։ Պետք է կարողանանք լսել միմյանց եւ ուրիշներին»։

    ՀԱՐՑ- Մի՞թե սա վերջին երկու տարում Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած ոչ հեղափոխական գործունեության արդյունքը չէ։

    Ս.Ս.- «…մեր երկրի քաղաքական կայունությունը ապահովելու ենք հենց քաղաքական երկխոսության ուղին ընտրելով»։

    ՀԱՐՑ- Կամ մի՞թե լարվածությունը երկխոսության ճանապարհով հարթելու Տեր-Պետրոսյանի առաջարկների ուշացած պատասխանը չէ այս հայտարարությունը։

    «…եթե ուզում ես մի բան փոխել շուրջդ, պետք է սկսես քեզանից». ասում է Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին եւ հավաստիացնում, որ «Հանրապետական կուսակցությունը քաղաքական առաջնորդից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդի»։

    Հասարակական-քաղաքական առաջնորդությունը մի ծավալ է, որը ենթադրում է առավել խիտ համախմբում եւ առավել մեծ ճիգեր։ Կընդունե՞ն կոալիցիոն գործընկերները Սերժ Սարգսյանի այս հրավերը, թե՝ ոչ, պարզ կդառնա մոտ ապագայում։ Բոլոր դեպքերում նրանք պետք է ընտրություն կատարեն ձուլվելու եւ տարանջատվելու միջեւ։ Այս ընտրությունը հեշտացնելու համար ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանն անսպասելիորեն ձայն տվեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին՝ թերեւս հասկացնելով, թե փչացած ուժերն այլընտրանք ունեն։ Այլընտրանք չունի «ազատորեն փոխելու ու անհրաժեշտաբար փոխվելու» հասարակական պահանջը։

    Կարելի՞ է ենթադրել, որ սրանով ավարտվում է 2007 թվականին սկսված պայքարը։ Ոչ, իհարկե ոչ։ Սա սկիզբն է երկրորդ սերիայի, նոր պայքարի ու նոր մրցակցության, որոնցում՝ ժամանակից ու իրադարձություններից առաջ ընկնող, քաղաքագետ-վերլուծաբանները գտնելու են իրենց հուզող հարցերի պատասխանները։

    Տիգրան Պասկևիչյան

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.12.2009), Kuk (07.12.2009), Երվանդ (07.12.2009)

  10. #219
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց է հղիացել: Հիմա թեկնածունները ովքեր են?
    Հմայակ Հովհաննիսյան, ով խոստացել է դեկտեմբերի վերջին թեկնածությունը հանել ու քարոզարշավը կազմակերպել հօգուտ Փաշինյանի, կարծում եմ, որ պարզապես ձև է գտել իր չունեցած վարկը բարձրացնել փորձելու:

    Դավիթ Հակոբյան, մարքսիստ՝ եզակի: Խոստացել է, որ չհաղթելու դեպքում քաղաքական ասպարեզը լքելու է: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խոստումը չի կատարի, ցավոք:

    Արա Սիմոնյան, Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունից: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում այսօր հայտարարեց, որ Փաշինյանը քաղբանտարկյալ չէ, քանի որ նրան ներկայացված է զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանք, այլ ոչ թե «ՀՀՇ անդամ լինելու» մեղադրանք: Կարծում եմ, պարզ է բարոյական կերպարը:

    Նիկոլ Փաշինյան, քաղբանտարկյալ, «Իմպիչմենտ» շարժման հիմնադիր անդամ, ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմաբիր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (07.12.2009), Rammer (07.12.2009)

  12. #220
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339

    Ուզում եմ հավատամ, չեմ ուզում խորանամ

  13. #221
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Հետաքրքիր վերլուծություն ա արել Պասկևիչյանը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #222
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմայակ Հովհաննիսյան, ով խոստացել է դեկտեմբերի վերջին թեկնածությունը հանել ու քարոզարշավը կազմակերպել հօգուտ Փաշինյանի, կարծում եմ, որ պարզապես ձև է գտել իր չունեցած վարկը բարձրացնել փորձելու:

    Դավիթ Հակոբյան, մարքսիստ՝ եզակի: Խոստացել է, որ չհաղթելու դեպքում քաղաքական ասպարեզը լքելու է: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խոստումը չի կատարի, ցավոք:

    Արա Սիմոնյան, Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունից: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում այսօր հայտարարեց, որ Փաշինյանը քաղբանտարկյալ չէ, քանի որ նրան ներկայացված է զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանք, այլ ոչ թե «ՀՀՇ անդամ լինելու» մեղադրանք: Կարծում եմ, պարզ է բարոյական կերպարը:
    Նիկոլ Փաշինյան, քաղբանտարկյալ, «Իմպիչմենտ» շարժման հիմնադիր անդամ, ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմաբիր:
    Էս մարքսիստը խիա դրե՞լ,ես դրան էն սկզբից էլ չեմ հարգել,իշխանության ձգտող անձնավորությունա,թե խի են իրենց շարքերը պահում իմ համար անհասկանալի ա,ախր չի հասկանում որ խաղալիք է դառնալու ձեն տանող բերող:

  15. #223
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մարքսիստը խիա դրե՞լ,ես դրան էն սկզբից էլ չեմ հարգել,իշխանության ձգտող անձնավորությունա,թե խի են իրենց շարքերը պահում իմ համար անհասկանալի ա,ախր չի հասկանում որ խաղալիք է դառնալու ձեն տանող բերող:
    Որպես անհատ ես էլ կուզեի որ մարքսիստի վզից բռնելով դուրս շպրտեին ՀԱԿ շարքերից:

    Բայց եթե ՀԱԿ-ն իրեն ներկայացնում է որպես ազատ կառույց, որին ամեն ոք, ամեն կուսակցություն, խմբավորում ու նախաձեռնություն կարող է մաս կազմել, ապա դա սխալ կլինի: Պարզապես ճիշտ կլինի, որ գոնե այսուհետ դերերի բաշխումը ճիշտ լինի, սա երբևէ ՀԱԿ հարթակից ելույթ ունենալու իրավունք չունենա, որևէ ցուցակում այսուհետ չընդգրկվի, քաղ. խորհրդում ձայնը չհաշվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (07.12.2009)

  17. #224
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես անհատ ես էլ կուզեի որ մարքսիստի վզից բռնելով դուրս շպրտեին ՀԱԿ շարքերից:

    Բայց եթե ՀԱԿ-ն իրեն ներկայացնում է որպես ազատ կառույց, որին ամեն ոք, ամեն կուսակցություն, խմբավորում ու նախաձեռնություն կարող է մաս կազմել, ապա դա սխալ կլինի: Պարզապես ճիշտ կլինի, որ գոնե այսուհետ դերերի բաշխումը ճիշտ լինի, սա երբևէ ՀԱԿ հարթակից ելույթ ունենալու իրավունք չունենա, որևէ ցուցակում այսուհետ չընդգրկվի, քաղ. խորհրդում ձայնը չհաշվի:
    Համաձայն եմ քո հետ,ես չեմ էլ հավատում որ էտի ընդիմությունա:

  18. #225
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Արդյո՞ք ընդունելի է, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը անցկացնի անազատության մեջ:

    ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նույնիսկ տեղյակ չէր, որ Նիկոլ Փաշինյանը գրանցված է, «Ա1+»-ին ասաց, թե եթե նա գրանցվել է որպես թեկնածու, նրա խափանման միջոցը իհարկե պետք է փոխած լինեին. «Եթե համապատասխան մարմինները նոր առաջարկով հանդես չեն գալիս, դա ընտրական օրենսգրքով կարգավորված է, թե որ պարագայում են խափանման միջոցը ընտրում որպես կալանք»:

    Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ ասաց, թե ինքը կողմնակից է բոլոր թեկնածուների հավասարության սկզբունքի իրականացմանը եւ կարծում է, որ այդ սկզբունքի իրականացման տեսակետից ճիշտ կլիներ, որ նա իր նախընտրական քարոզչությունը իրականցներ մյուսներին հետ հավասար պայմաններում:

    Ինչ վերաբերվում է իրավական կողմին, ապա, ըստ պատգամավորի` այդ խնդիրը Ընտրական օրենսգիրքը կարգավորում է, իսկ մյուս կողմից. «Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչություն իրականացնելու լուրջ անհրաժեշտություն ունի եւ այդ քարոզչությունը կարող է էական նշանակություն ունենալ նրա ձայներ հավաքելու գործում: Փաշինյանին քաղաքականացված զանգվածը շատ լավ ճանաչում է, եւ իր վերաբերմունքը նրա նկատմամբ կարտահայտի»:

    Ի դեպ, ըստ Վիկտոր Դալլաքյանի. «Եթե ազատ, արդար ընտրություններ տեղի ունենան, ապա նրա հաղթելու հավանականությունը շատ մեծ է»:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (08.12.2009)

Էջ 15 53-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •