Kuk-ի խոսքերից
Եթե ուշադիր ես կարդացել գրառումս, պետք է որ նկատած լինես՝ ես չեմ գրել՝ Լևոնը ազատագրեց, ես գրել եմ՝ Լևոնի նախագահության տարիներին ազատագրվեց: Վազգեն Մանուկյանն ինձ համար քաղաքական դիակ ա, էսօրվա դրությամբ, ու Վազգեն Մանուկյանի համաձայնությամբ ա, որ էսօր Ղարաբաղը հանձնվում ա Ադրբեջանին, Վազգեն Մանուկյանի համաձայնությամբ ա, որ մարտի մեկն այսօր կոծկվում ա, Վազգեն Մանուկյանն ա ստորագրել տխրահռչակ Նիկոյանի զեկույցի տակ, դա հերիք չի, իր կուսակցությւոնից էլ, եթե չեմ սխալվում, հանել ա մի մարդու, ով չի համաձայնել ստորգրել դրա տակ, չի ցանկացել կոծկել ողբերգությունը: Վազգեն Մանուկյանի կյանքի նպատակը, իմ կարծիքով, նախագահ կոչվելն է եղել, ու այսօր նա հասավ իր նպատակին, դարձավ նախագահ, ուղղակի Հանրապետության նախագահ չէ, ինչ որ տխրահռչակ մի հանձնաժողովի, քաղաքական մի դամբարանի նախագահ, ես կասեի՝ դամբարանի պահակ: Առիթ ունեցել եմ Տեր-Պետրոսյանին հարցնելու, ու եթե էլի ունենամ, կհարցնեմ ոչ թե քսան տարի առաջ եղած-չեղածի մասին, այլ կհարցնեմ ներկայի մասին, կհարցնեմ ապագայի մասին, որովհետև ես մանուկյանական ցավով չեմ տառապում, 96 թվականի մասին մտածելով գիշերներ չեմ լուսացնում, անցյալով չեմ ապրում, չեմ մնում քսան տարի տասնյակ տարիներ առաջ կատարված իրադարձությունների «տակ»: Ընկեր, թող քո ասած՝ Վազգեն Մանուկյանը մտներ ժողովրդի աչքը, թող նա աներ հանրահավաքներ, ինչո՞ւ չարեց, ինչո՞ւ ընտրեց ներկայիս բռնապետության կամակատարի ուղին, ինչո՞ւ դարձավ մեղսակիցը մարտի մեկի, այսօր նա քայլում է սեփական ժողովրդի արյան վրայով:
Էջանիշներ