Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (30.09.2009)
Դուք իմ հարցին չեք պատասխանում…
Ի՞նչ է անում հիմա ՀԱԿ-ը… սարեր ձորեր մի ընկեք…
Դաշնակների ակցիան հիմա ուշադրություն է գրավում շատերի կողմից /հրապարակը ամենամարդաշատ վայրերից է/ և շատերը գալիս են, հետաքրքրվում, կարդում պաստառները, ծանոթանում բողոքին ու ստորագրում կամ չեն ստորագրում…
Երեկ կանգնած էի հրապարակ, մի տղա եկավ, որն ասեց, ես Դաշնակցական չեմ, ընդհանուր շատ դեմ եմ էդ կուսակցությանը, բայց դեմ եմ նաև էդ պայմանագրին, դրա համար էլ ստորագրում եմ,
մի ուրիշը եկավ ստորագրեց, ասեց պինդ կացեք տղերք, լավ ա լինելու...
Այսինքն, ուզում եմ ասել, էդ Ձեզ թվում է, թե մենակ հրաժարական են պահանջում, պահանջում են պայմանագրի կետերի փոփոխություն և այլն…շատ բան են հիմա իրանք անում... ու էս պահին իրանք գործ են անում...
Էդ ձեր ասած ժողովուրդին են ուզում զարթնացնել... որ տեղեկանան իրողության մասին…
Հիմա ինչ է անում ՀԱԿը… Նստած թախտին սպասում է բախտի՞ն...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Լեռնցի, ուրեմն սևով սպիտակի վրա գրվում ա, որ ոչ թե համագործակցությունն ա անիմաստ, այլ առաջարկված ֆորմատով համագործակցությունն ա անիմաստ, որտև նրանց արածը ֆինտիֆլյուշկա ա, ոչ թե գործ:
ՀԱԿ-ն ի՞նչ ա անում:
Բան էլ չի անում:
ՎԵրլուծում ա:
Ընդամենը վերլուծում ա: Որտև բան անելու պահն անցել ա:
Բան պետք ա մի տարի առաջ արվեր:
Հիմա ՀԱԿ-ը կարող ա ասենք երգ ու պարի երեկո էլ կազմակերպի ու ասի, որ էս երգ ու պարով ուզում ենք էս ծրագրի տապալմանը հասնենք: Կարող ա գնա ԱԺ-ի դիմաց նստացույց անի (չէ, չի կարող, կծեծեն, կլարեն), կարող ա հանրահավաքներ անի, բայց վերջին հաշվով էդ քայլերը կլինեն պոպուլիստական բաներ, էնպիսին, ինչպիսին հիմա անում է ՀՅԴ-ն ու Ժառանգությունը:
Հա, գնացքը գնացել ա: Իսկ ՀԱԿ-ն էն ուժը չի, որ քո նմանների գովասանքին արժանանալու համար թատերական ներկայացումներ խաղա:
ՀԱԿ-ը պատրաստ էր անել մեկ տարի առաջ, բայց միացողներ էին պետք: Միացա՞ք: Չէ՛:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լեռնցի ջան, դաշնակներին ինչ կա, դաշնակները Արարատ էլ են պահանջում, ծովից ծով Հայաստան էլ են պահանջում: Ու ընդհանրապես իրանք միշտ պահանջում են էնպիսի բաներ, որոնք չեն ստանալու: Երբ որ ռեալ ստանալու շանս կա, իրանք վախեցած մի տեղ լռված են: Հենց սենց վիճակ ա, հայրենասեր են խաղում, հայրենասիրությամբ զբաղվում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի կարուսելից պրծել էինք, Keyboard-ը եկավ, երկրորդ կարուսելը խոդ տվեց... էս քաղաքականություն բաժնի քննարկումները վերջն են: Սաղ հեչ, Սերժի քաղաքականությունը հեչ, էս հայ-թուրքական հարաբերությունները հեչ, որ ՊԲ-ի բյուջեն էս տարի լիքը կրճատել են հեչ, որ Ղարաբաղյան հարցը լուծվում ոչ ի նպաստ մեզ հեչ, կարևորն էն ա, որ Տեր-Պետրոսյանի տրուսիկը չալպուտուրիկ ա ու էլի գնացել հասել ա, մեր keyboard-ը, 96 թվական ու դա ա վերլուծում: Էրնեկ մեր հավեսին: Հետո էլ ուզում եմ, որ ժողովուրդը ոտի կանգնի... ու՞ր ա քաղաքացիական գիտակցությամբ ժողովուրդ, որ մի հատ էլ ոտի կանգնի: Ձանձրալի ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս կառուսել չի այլ ցիկլ ու եթե էս ցիկլը չընդատվի, այսինքն, հենց սկզբից հոտած շան գլուխը չհանվի ոչ Ղարաբաղի հարցը կլուծվի, ոչ էլ թվարկածդ մնացած ամեն ինչի:
Շատերին թվումա թե իրանք շատ ավելի խելացի են քան իշխանությունը կամ ընդդիմությունը, բայց արի ու տես, որ էդքան խելացի լինելով մենք ես օրին ենք:
Ու դուք ասենք սենց ուժեղ հավատում եք, որ Ղարաբաղի հարցը իշխանություններից կամ ասենք մեր ժողովրդիցա կախված? այ հեց էսա է ձանձրալին հենց էս![]()
Ձանձրալին, հարգելի Keyboard, իմ ու քո հնարավոր խոսակցությունն է: Ներկայացնեմ.
Ես. Բարև:
Դու. Բարև: 96-թվականին կասեիր...
Ես. Անունդ ի՞նչ է:
Դու. Իմ անունն էնքան էլ կարևոր չի որտև Լևոնը...
Ես. Ո՞նց ես:
Դու. Լևոնի թալանի պատճառով...
Ես. Ուրիշ թեմա չկա՞:
Դու. Մազութի թալանը...
հ.գ. Քեզ ո՞վ է ասել, որ մենք կարծում ենք, թե հարցը մենակ մեր ժողովրդից ու իշխանությունից է կախված: Իսկ եթե ավելի ռեալ լինենք, էս պահին էդ հարցը ոչ մեր ժողովուրդն է լուծում, ոչ էլ մեր իշխանությունը: Բայց միթե՞ դա նշանակում է, որ իրավիճակը չէր կարելի (կամ չի կարելի) փոխել: Դու միանգամայն ճիշտ ես, էս պահին, երբ օրհասական խնդրի ենք հասել, պետք է հիշել Վասակ Մամիկոնյանին, ախր ամեն ինչ էդտեղից սկսվեց...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (30.09.2009)
Հա հենց էդտեղից էլ սկսվեց ու էլի մոռացվեց, ասեցինք պատմությունա անցավ գնաց, դրանից հետո էլի ու էլի էլի ու ելի տենց պատմություններ անցան ու գնացին, ոնց որ նաև կանցնի վերևում թվարկված, թե' իմ, թե'քո և թե' մյուսների դեպքերն ու պատմությունները: Քո ասածներն ու գրառումներդ չեն համապատասխանում, եթե ինձ մի բան ձանձրացնումա, ես հնարավորինս դա չեմ անում, իսկ ինչ վեչաբերվումա Ես ու Դու ին, որ դա դու տենց ես հասկանում ու ներկայացնում ամենևին էլ չի նշանակում որ դաճիշտա:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ