Հարգելիներս, հարցս սխալ հասկացաք… ՍՍ-ի հրաժարական տալը պարապ գործ է, որովհետև հեսա տարուց ավել ա էդ եք անում... բան ա դուրս եկել՞, ո՛չ…
ՀԱԿը ասաց, ՀԱԿ-ը ասել էր,… ՀԱԿ-ը առաջարկել էր… հիմա ՀԱԿ-ը բացի ասելուց, ինչ ա անու՞մ, ՍՍ-ի հրաժարականն է պահանջում, մինչև ե՞րբ, մինչև մյուս նախագահակա՞ն...
Մինչ ամսի 14 մի բան պիտի կատարվի, ՀԱԿ-ը ինչ է անում հիմա դրա շու՞րջ…
Իսկ քո ներքևում տեղադրածը տարակուսանք է արտահայտում…Մեջբերեմ...
Էս մտքի հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ…«Հայ-թուրքական քննարկումների իմիտացիան նպատակ ունի պատրանք ստեղծել, թե իբր կա համաժողովրդական քննարկում, իսկ քանի որ արձանագրությունները շատ ավելի սուր ընկալվեցին սփյուռքահայերի կողմից, Սերժ Սարգսյանը որոշեց համահայկական տուռնե իրականացնել' սփյուռքահայությանը համոզելու համար: Այս ամենն արվում է նրա համար, որ ցույց տրվի, թե կա համաժողովրդական քննարկման արդյունքում ձեւավորված տեսակետ, որն ի վերջո աջակցում է իշխանություններին"
Մի քիչ պրիմիտիվ է... Իրականում ամեն ինչ ավելի բարդ է... այս զարգացումները ծրագրված են և դրանց վրա մարդիկ աշխատում էին վաղուց…Արզումանյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը հայկական շահերի դեմ ուղղված քայլերի գնում է այն պատճառով, որ «Հայաստանի այսօրվա իշխանությունները չունեն ոչ ներքին, ոչ արտաքին լեգիտիմություն. Սերժ Սարգսյանը իշխանության է եկել բացահայտ կեղծիքների եւ մարտի 1-ի սպանդի միջոցով, եւ իր արտաքին լեգիտիմությունը ինչ-որ կերպ փոխհատուցելու համար գնում է այնպիսի քայլերի, որոնք հնարավորություն կտան ինչ-ինչ շրջանակների հետ շփումներ իրականացնել եւ ապահովել իր պաշտոնավարությունը: Իսկ արտաքին աշխարհը, օգտվելով նրանից, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ թույլ է, ճնշումներ բանեցնելով ստիպում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք բխում են ճնշում բանեցնող կառույցի կամ պետության շահերից»
Հիմիկվանն էլ է կարծես փորձում դա ասել...Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ հայոց անկախ պետականության ողջ ընթացքում նախորդ որեւէ իշխանություն չի համաձայնվել իրար կապել հայ-թուրքական եւ ԼՂՀ կարգավորման
ԼՏՊ-ն իր քարոզարշավի սկզբերից ևս առաջարկում էր արագ հանգուցալուծումներ և սահմանի բացումներ... իր առաջարկածը ուրիշ արագ հանգուցալուծում է՞ր... չեմ սիրում, որ երկստանդարտ են խոսում... էհ կեղտոտ քաղաքականությու՜ն...Ապա մեջբերեց Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների արած հայտարարությունները, համաձայն որոնց սահմանի բացումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե շատ արագ ՀՀ -ն գնա խնդրի հանգուցալուծման, «իսկ արագ հանգուցալուծումը չի կարող բխել ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի շահերից»:
Հիմա մի հարց... ՀԱԿը համախմբման կոչ է արել... բայց կողքից անիմաստ է համարում ՀՅԴ-ի, ժառանգության, ու մնացած այլ քաղաքական "դիակների" հետ համագործակցումը, ամոթ չլինի հարցնելը, էդ ում է ՀԱԿ-ը համագործակցության կոչ արել՞ Մաթոսի՞նՀայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կասեցնելու համար Հայ Ազգային Կոնգրեսն այս պահին ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ համագործակցելը համարում է անիմաստ:
Անդրադառլնալով «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի այսօրվա այն հայտարարությանը, թե «Ժառանգությունը» ոչ միայն պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի հետ, այլեւ հույս ունի, որ այդ համագործակցությանը կմիանա նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը' Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը «Ա1+»-ին ասաց. «Ի՞նչ գործողություններ, ի՞նչ քայլեր են պատրաստվում անել: Թող անեն, կտեսնենք: Մինչ օրս նրանց կատարած քայլերը' քայլեր չեն, քայլերի իմիտացիա են»:
Հարցս կրկնում եմ, ինչ է այս պահին անում ՀԱԿ-ը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված… Վերին հոդվածը կարծես արդեն համակերպան կոչ է անում, թե մեկ ա ստորագրելու են...
ՃՒՇՏ եմ հասկանու՞մ, ՀԱԿ-ն արդեն համոզված է դրանու՞մ…
Էջանիշներ