Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Հանգստացիր, իմ զվարճանալուն չի խանգարի նույնիսկ ԼՏՊ նախագահը: Եվ գալուս հաճախականությունը կապված չէ նախագահի որակից:

Կուկ, ես տնտեսակա բարելավումներն էի ուզում լսել, այն որոնցից կարողանար օգտվել իմ երևանյան ընտանիքը: 20 տարի առաջ և հիմա: Դրանց տարբերությունը պարզ չի:

Ինչու՞ ես անձնավորում: Ժամանակն այդպիսին էր, Լևոնը դեռ չէր ընկել այդ հարցի ծուղակի մեջ և ստիպված չէր միջազգային որոշակի դիրք ընդունել: Ոչ ոք չի կարող ասել, ինչպես նա կլուծեր այդ փակուղին՝ մնալով(կամ դառնալով) նախագահ:
Նույնն էլ պատերազմին է վերաբերվում: Եթե մի շարք խելոք խորամանկ պայմանագիր կնքեր, գուցե չլինե՞ր պատերազմ...իսկ թե ստիպված կլիներ նա այսօր հանձնել տարածքները, նույպես հանգամանքների խաղ է:
Տատ ջան, ինչ եղել ա, արդեն եղել ա, հիմա ունենք այն, ինչ ունենք, անցածն արդեն պատմություն ա, իսկ պատմությունը «եթե»-ներ չի սիրում՝ եթե պայմանագիր կնքեր, եթե ինքը ընկեր ծուղակը, եթե..եթե.. Փաստն էն ա, որ Լևոնի ժամանակ ազատագրվել ա Ղարաբաղը, փաստն էն ա, որ Լևոնի ժամանակ ցեղասպանությունը չի սակարկվել: Լևոնի ժամանակ պատերազմ ու երկրաշարժ տեսած նորանկախ պետություն ա եղել, տնտեսությունն էդ օրինա եղել, բա հիմա ի՞նչն ա խանգարում տնտեսությունը կարգի բերելուն, ի՞նչն ա խանագարում օլիգարխներին ոտերից բռնել գլխի վրա թափ տալուն, որ ժողովրդից գռփած միլիոնները թափվեն, խանգարում ա էդ օլիգարխերի՝ նախագահի հենարան լինելը, արի չմոռանանք, որ մարտի մեկին էդ օլիգարխներն էին, որ բանդաներին, կիլլերներին ուղարկեցին ժողովրդի վրա կրակելու, բա էդքանից հետո պետքա էդ օլիգարխներին թափ տա՞ն, իհարկե՝ ոչ: Դու խոսա էսօրվա տնտեսության մասին, մենք էսօր ենք ապրում. եթե քսան տարի առաջ երկնքից 100 դոլար ընկներ, մենք հիմա չէինք կարողանա բռնել էդ 100 դոլարը, որտև տարբեր ժամանակներ տեղի ունեցող գործողությունները չեն կարող միմյանց հանդիպել: Ես զարմանում եմ, որ էսօրվա վիճակի մասին չեք խոսում, որ էսօրվա վիճակի վատ լինելու մասին ինչ որ փաստեր լսելուց անմիջապես հակադարձում եք՝ բա քսան տարի առաջ. անցել ա, Տատ ջան, անցել ա արդեն քսան տարին, էդ արդեն պատմություն ա, սևով սպիտակի վրա գրված դասագիրք ա դառել, էդ արդեն կարդալու բան ա, ոչ թե փոխելու: Կարողա՞ պատմաբան ես ուզում դառնալ