Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Ի միջի այլոց, բոլոր ժողովուրդները կաղին ուտելու մասին մտածում են առաջին հերթին:
Եվ եթե հիմա ՍՍ ամբողջ 3 միլլիոնը դեմ չի կանգնում, որովհետև իրոք ավելի շատ մարդիկ են կաղին ուտում (ես կաղին ուտողների մասին եմ, ոչ թէ՝ կրեմով տորթ):
Եվ ԼՏՊ-ից էլ առաջին հերթին դա է սպասվելու (և սպասվել էր)՝ լիքը կաղնու ծառեր տնկել: Նա բոլոր ծառերը կտրեց, ասելով՝ մեզ հրանոթների հարթակ է պետք: Բայց քաղաքական գործիչը մի երկու քայլ առաջ չպետք է տեսնի՞, մի երկու կաղին ցանելու համար պահի:
Ինձ մի օրինակ կտա՞ք, ի՞նչ բարելավում արեց նա մեր տնտեսության համար: Միայն պետականը ծախեց, մասնավոր սեկտորը ստեղծեց և անչափ ուժ տվեց դրանց, ոտով ձեռով կապվելով նոր օլիգարխների հետ:

Ախ, անցել է, հին տաշտակ...բայց ես չեմ ուզում հին տաշտակ՝ նախագահ: Ես չեմ կարծում, որ նա հիմա երկու քայլ առաջ է տեսնում, այլ ոչ զբաղվում իր ֆիքս-իդեայի իրականացմամբ՝ ՍՍ հանել:
Երբ որ Լևոնը նախագահ էր, Ղարաբաղն ազատագրվեց, հիմա սերժն ա նախագահ, Ղարաբաղը հանձնում ենք: Երբ որ Լևոնը նախագահ էր, ցեղասպանության հարցը չէր սակարկվում, կասկածի տակ չէր դնում, չէր ուրացվում, հիմա սերժը նախագահ ա, ցեղասպանությունը կասկածի տակ ա, ուրացվում ա. էս էլ քեզ հին ու նոր տաշտակներ:
Տատ, դու չես ուզում հին տաշտակ, նկատի ունես Լևոնին, ես ուզում եմ, նկատի ունեմ Լևոնին: Եթե Լևոնը գա իշխանության դրա բացասական ու դրական կողմերը ես եմ իմ մաշկի վրա զգալու, դու չես զգալու, որտև դու տարին կամ մի քանի տարին մեկ տուրիստի կարգավիճակով գալիս ստեղ ժամանակ ես անցկացնում ու գնում ես, իսկ ես ստեղ ապրում եմ: Տարբերությունն ակնհայտ ա չէ՞: Քեզ դուր ա գալիս, որ քեզ համար որպես հանգստի վայր ծառայող պետության ներսում լինի լիքը կազինո, լիքը կլուբներ, մի խոսքով՝ սիրուն շենքեր, օբյեկտներ և այլն, իսկ ես ուզում եմ, որ օրենք լինի, որ օրինական, լեգիտիմ իշխանություն լինի: Քո համար Հայաստանը հանգստի վայր ա՝ օբյեկտ, իսկ իմ համար Հայրենիք ա: Լավ կլինի, եթե դու իմ հայրենիքը չփորձես վերածել քեզ համար զվարճանքի վայրի: