էլմո ջան, մի տարբերակ էլ կա, այն է՝ գլոբալիզացիայի քողի ներքո ուժեղ երկրները հեշտությամբ տիրանում են թույլ երկների ռեսուրսներին (հիմնականում բնական ռեսուրսներին):
էլմո ջան, մի տարբերակ էլ կա, այն է՝ գլոբալիզացիայի քողի ներքո ուժեղ երկրները հեշտությամբ տիրանում են թույլ երկների ռեսուրսներին (հիմնականում բնական ռեսուրսներին):
գլոբալիզացիան չի կարող լավը լինել այն պայմանով,վոր
1.կվերանան ազգային ինքնագիտակցությունները....
2.ել չեն ստեղծվի ազգային(տարբեր ժողովուրդների) արժեքներ...
3.չի լինի մրցութային պայքար....
4.մարդկությունը ել ավելի մեծ քայլերով կքայլի դեպի ինքնավոչնչացում..
5.կյանքը անհետաքրքիր կլինի....
6.և շատ ու շատ վնասներ դրականից մի քանի հազարապատիկ անգամ բարձր տոկոսայնությամբ....
մի խոսքով դեմ եմ...գլոբալիզացիայի վեջը Առմագեդոնն ե....աշխարհի վերջը....![]()
davidus (22.09.2009), Mephistopheles (22.09.2009), Արիացի (22.09.2009), Լեռնցի (23.09.2009), Հարդ (22.09.2009)
Վազգեն, հնարավոր չի պետություններ ու սահմաններ վերանան, առանց ազգի վերացման: Պետության ինստիտուտը առաջացել է ազգի ձևավորումից հետո և ազգ գաղափարի տրամաբանական շարունակությունն է ու հետևաբար, առանց ազգի վերացման պետությունը չի կարող վերանալ: Ես չեմ ասում, որ պտի սկզբից ազգերը վերանան հետո պետությունը: Բայց պետության վերացումը շատ արագ կբերի նաև ազգերի վերացման ու մեկ ընդհանուր մարդկային ազգի ձևավորման: Էվոլյուցիոն հերթականությունը սենց է`
Սկզբից ձևավորվել է մարդկային եսասիրությունը,
Դրան հաջորդել է ընտանիքի ու անձնական սեփականության առաջացումը,
Դրան հաջորդել է ցեղերի ու հետագայում նաև ազգերի առաջացումը,
Դրան հաջորդել է պետությունների առաջացումը ու սկսվել են պատերազմներ միմյանց դեմ:
Հիմա էս ամեն ինչը պետք է վերանա հակառակ հերթականությամբ`
Սկզբից վերանում են պետությունները ու պատերազմները,
Հետո բնական ճանապարհով վերանում են ազգերը,
Հետո բնական ճանապարհով վերանում է ընտանիքը ու անձնական սեփականությունը:
Ու մարդիկ ապրում են ազատ, արդար ու երջանիկ:
Ինչպես ասում է Էնգելսը. <<Անիծվի այն օրը, երբ մարդը տնկեց առաջին ցանկապատը ու ասաց. "Սա իմն է">>:
davidus (22.09.2009)
Էնգելսը խելոք մարդ էր, երևի առաջին բառն է սխալ գրած եղել. Պետէ գրեր -Օրհնվի,
Արիացի ջան, աշխարհում վեց միլիոն ասորի կա, բայց ոչ մի հատ Ասորեստան.
Քո պատճառահետևանքային շղթան քիչմ թերի է, պրոբլեմներ ունի.
Ենգելսի ասած առաջին չափառից հետո առաջացել է սեփական կալվածքը, հետո հայկական տոնավաճառների պես կրիշով շուկան. Հետո էլ արդեն կռիշն իրա ցեղի հետ ուրիշներին կերել ա, բարգավաճել ա, դարձել ա ազգ- պետություն իրա մեծ չափառով.
Ազգերն էլ վերանում են, երբ որ մի ժամանակ արյուն խմող էդ ազգ կոչվածը դառնում ա խոտակեր ցեղ. Ուրիշներն էլ բռնում են էդ անասունին մորթում են, խաշլամա, քյաբաբ, ղաուրմա են սարքում ուտում են ու չաղ ու բախտավոր ապրում են.![]()
Լրիվ ճիշտ էս , վկան քրդերը, որոնք պետություն չունեն, բայց ձևավորված ազգություն էն, ասորիներին էլ չմոռանաս, որոնք դեռևս մթա 7-րդ դարում կորցրել են իրենց պետությունը, բայց ազգություն դեռ կա, հրեաների մասին էլ չասեմ, 2000 տարի պետություն չունեին, բայց ազգությունը կար ու այդպես շարունակ:![]()
Ինձ թվումա, բոլոր պետությունները այնքան հեռատես պետք է լինեն, որ ազատ շուկայական հարաբերությունների բարիքներից օգտվեն, այլ ոչ թե պարփակվեն իրենք իրենց մեջ ու պատմության դառը օրերի ողբն անեն:
Ի դեպ մի հատ լավ երկիր կա , որ հասկացելա գլոբազլիզացիայի անվան տակ կազմակերպված դավադրությունը ու իրան երկաթյա վարագույրով առանձնացրելա, դա Հյուսիսային Կորեայա, ի դեպ ժողովուրդը շատ գոհ ա, ամեն անգամ Կիմ Չեն Իրի ճակատը պաչում էն, իրանց ոչ գլոբալիզացված կյանքի համար![]()
Հայկօ (22.09.2009)
Ինքը երևի նկատի ուներ պետություն երևույթը և ազգ երևույթը: Այսինքն եթե պետություն երևույթը վերանա, դա միայն ազգ երևույթի վերցաման հետևանքով: Համաձայն չեմ այս մտքի հետ, քանի որ սխալ է մտածել, որ հասարակության կազմակերպման նոր ձև չի կարող առաջանալ, որը կփոխարինի պետություններին:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Բիձա ջան, ես ինչքան հասկանում եմ, դու իմ գրածը սխալ ես հասկացել:
Նախ, իրոք Էնգելսը խելոք մարդ էր, բայց եթե առաջին բառը փոխեր "օրհնվի"-ի, ապա նրա խելոքությունը կկորեր, համենայն դեպս իմ համար:
Հետո: Մենք ոնց որ տարբեր բաների մասին ենք խոսում: Ես սպասում էի, որ մի պետություն չունեցող հակափաստարկ կբերվի, երբ պնդում էի, որ պետությունը ազգի տրամաբանական հետևանքն է: Բայց, բարեկամս, ես նկատի չունեի կոնկրետ որևէ ազգ և որևէ պետություն: Ես ամենևին չեմ պնդել, որ ամեն ձևավորված ազգ պիտի ունենա պետություն: Ես խոսում եմ ազգի գաղափարի ու պետություն գաղափարի մասին և ասում եմ, որ առանց ազգ գաղափարի գոյություն չի ունենա պետություն գաղափար և հակառակը` հնարավոր չէ վերացնել պետության գաղափարը, բայց թողնել ազգի գաղափարը: Եվ նույն ձև էլ, երբ խոսում եմ ազգի վերացման մասին, ես ամենևին նկատի չունեմ կոնկրետ որևէ ազգի ոչնչացումը, այլ նկատի ունեմ ազգ գաղափարի վերացումը մարդու աշխարհայացքից: Եվ հետևաբար, իմ պատճառահետևանքային շղթան միգուցե և թերի է, քանի որ միջանկյալ այլ վիճակներ էլ կան, որոնք ես ժամանակի սղության պատճառով չեմ ընդգրկել, բայց այն հաստատ պրոբլեմներ ու հակասություններ չունի:![]()
Ճիշտ նկատեցիր, ես երևույթների մասին էի խոսում:
Բայց ես բնավ չեմ նշել, որ պետությունը պետք է վերանա ազգի վերացման հետևանքով: Ընդհակառակը, ես պնդում եմ, որ պետությունները ավելի շուտ են վերանալու, քան ազգերը: Իմ ասածն այն է, որ պետության վերացմանը անմիջապես կհետևի ազգի վերացումը:
Ինչ վերաբերում է նրան, որ դու համաձայն չես, սա արդեն կարելի է քննարկել: Ինչքան հասկացա, դու պնդում ես, որ կարելի է հասարակությունից վերացնել պետությունները ու գտնել հասարակության կազմակերպման այնպիսի ձև, որում ազգերը կարող են պահպանվել: Ես պնդում եմ, որ նման ձևի գոյությունը անհնար է, քանի որ ինչպիսին էլ լինի կառավարման համակարգը, միևնույն է, եթե մարդկանց բաժանում ես առանձին խմբերի, ընդ որում ազգ կոչվող լրիվ անհասկանալի կրիտերիայով, ապա վաղ թե ուշ դա կբերի անջատողականության (բաժանումը հենց ինքը անջատողականություն է) ու այդ խմբերի միջև մրցակցության, որն էլ պետության առաջացման ամենակարևոր նախապայմանն է: ՈՒ հետևաբար, եթե ազգերի գոյությունը վաղ թե ուշ ծնում է պետության անհրաժեշտություն: Հիմա դրա անունը կարող ա էլ պետություն չլինի, բայց դրանից երևույթի էությունը չի փոխվում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ