Ինչի է տանում Ներկայիս հասարակարգի “զարգացումը”: Այսպիսի մի վարկած կա, որ լինելու է այսպես ասած ոսկե միլիարդի հասարակություն: Այդեղ Երկրի բնակչության մոկ մեկ միլլիարդը ապրելու են, այպես ասած վայելելու են կյանքը, իսկ մնացածը լինելու են պարզապես խոսացող անասուններ, և ծառայելու են իրենց տերերին:
Նշած հասարակագի հիմքերն այսօր էլ երևում են: Օրինակ Կապիտալիստական աշխարհում հարուստները սովորաբար ավելի են հարստանում և աղքատներին իրենցից կախվածության մեջ են պահում:
Աշխատելով մարդկանց բնազդների վրա, նրանց մոտ զարգացնում են վախի, սեռական բնազդների գոծոնները:
Նարկոտիկների և այլնի միջոցներով, մարդկանց դնում են հեգևոր և ֆիզիկական կախումների մեջ:
Տարբեր պրիմիտիվ և տափակ հեռուստաշոուների միջոցով խիստ ցածրացնում են մարդկանց ինտելեկտը և հրճվելու արժեքները: Այսօր մարդիկ բթանում են:
Նկատելի է, որ այսօր արդեն Եվրոպական երկրներից հանվում է արդյունաբերությունը և դրանք տարվում են այնտեղ, որտեղ կա էժան աշխատուժ:
Նոր լսում էի Հախվերդյանի Եզը երգը: Ի դեպ եզըն այստեղ շատ նման է այն հասարակարգի հասարակ մարդուն, որին ձգտում է աշխարհը:
Եզը
Մոռացի՛ր դու նրանց քարոզները բոլոր,
Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել,
Մոռացի՛ր դու նրանց բոլոր աղոթքները,
Հավատա՛ ինքդ քեզ,
Մի անգամ հավատա՛ քո Աստծուն,
Հավատա՛ քո հոգուն,
Հավատա՛ ինքդ քեզ,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու,
Եվ այրի՛ր կամուրջները քո ետ դառնալու
Քո ծնված օրվանից քեզ խաբել են, ցլիկ,
Քո գլուխը լցրել բթության մշուշով, իմ ցլիկ,
Քեզ կրթել են, ցլիկ, դարձրել բանող եզ,
Որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես,
Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:
Օրենքներից հոգնած այս դժբախտ անասունը
Մահվան վախն աչքերում հոգեվարք է ապրում,
Օ՜, աշխա՛րհ, դու ինչո՞ւ ծնեցիր մարդկային այս նախիրը,
Որ հիմա վավաշոտ բթությամբ բազմանում է
Օրենքները փակել են դռները բոլոր,
Ճամփաները պայծառ` անդունդներ են դարձել,
Եվ այնտեղ են թաղված լուսեղեն երազները
Լուսեղեն երազները բոլոր:
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում,
Սեր` հաճելի մոռացում, այցելի՛ր մեզ հաճախ,
Այցելի՛ր մեզ հաճախ, մենք գիտենք,
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում:
Եղիր հե՛զ, բանող ե՛զ,
Եվ վարիր այս անվերջ սևահողը,
Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը,
Մինչև կբացվի առավոտը:
Արդյոք սա է մեր ուզածը:
Էջանիշներ