Դրական
Բացասական
Ժողովուրդ լավ քանի ստեղ եմ եկել գործերով, մի բան հարցնեմ էլի: Դաշնակները ի՞նչ են անում էս ցրտին կառավարության շենքի առաջ: Էսօր գնացի տուն ընդմիջման, հեռուստացույցով ասում էին եկեք չուրանանք միասին, թե եկեք չզիջենք միասին, եկեք և միացեք մեզ Հանրապետության Հրապարակում որ նախապայմանները չլինեն ինչ անեն ....
Իրանք նույն կառավարության կազմում չէի՞ն:
Չեմ հասկանում ոնց կարելի ա 100 տարուց ավել լինել էսքան անհեռատես: Բերել երիտթուրքերին, ասել «վա՜յ քո արա, սրան մեզ կոտորում են»: Գնալ մտնել Եվրոպայի հետևը, հետո ասել բահոոո, ջհուդ մհուդ կա ընդեղարենք ու փնովել մինչև այսօր: Գնալ մտնել Սերժի հետևը, հետո հրապարակում նախապայմանների դեմ սովադուլ անել, յանիմ գաղափարական ենք այ սփյուռքի արդար հայրենակիցներ, մեր ֆինանսները չկտրեք:
Վերջին խմբագրող՝ Elmo: 17.09.2009, 15:50:
էսպես չի մնա
Kuk (17.09.2009)
Իսկ ինչու՞ չկա «անտարբեր» տարբերակը։
Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org
Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/
Տուրո ջան, ես, ինչպես և ակումբում շատերը, դաշնակցության գործունեությունն ուսումնասիրել ենք խորությամբ: Մասնավորապես ուսումնասիրել ենք նաև նրա ներկայիս վարչախմբի գործունեությունը ու այդ գործունեությունը կատարվել է քո աչքի առաջ: Ես ցավում եմ, որ չես նկատել, ես ցավում եմ, որ դու իմ տեսակետին հակադարձում ես այսպես, առանց որևէ միտքը հերքելու, հակառակ տեսակետը հիմնավորելու փորձի:
Այն, որ դաշնակցությունը պարբերաբար իշխանության մաս էր կազմում օգտվում կերակրատաշտից ու ընդդիմադիր կեցվածքի փորձ անում ամեն ընտրությունից առաջ, տեսել ենք բոլորս: Իսկ թե ինչու հիմա այդպիսի կեցվածք ընդունեց, շարադրեցի վերևում: Դա ձեռնտու է նախագահին՝ Սերժ Սարգսյանին: Հիշեցնեմ, որ իրենք էլ ընդունել որ Ղարաբաղյան խորհրդաժողովի ֆինանսավորման գործում անմասն չի Սարգսյանի եղբայր Սաշիկը: Այս ամենը պիտի որ մտորելու տեղիք տան:
Ես չափազանց բարձր եմ գնահատում Գինոսյանի գործունեությունը: ՉԱՓԱԶԱՆՑ բարձր: Ու վերջին իրադարձությունների ֆոնին բարձր չեմ գնահատում նրա քաղաքացիական կեցվածքը: Այն ինչը անվանում ես Լևոն գոռալ, իրականում ժողովրդական շարժում էր: Ու ժողովրդի մեջ կային նաև Լևոնին չսիրողներ, այդ թվում օրինակ իմ չափանիշներով մտավորական Երվանդ Մանարյանը, ով, մեր՝ երիտասարդներիս հետ հանդիպման ժամանակ չթաքցրեց, որ Տեր-Պետրոսյանին չի սիրում:Ես հասկացա, երեևի նկատի ունես, որ չի մասնակցել ԼՏՊ-ի գործերին: Հա կամ երեևի չի գոռացել Լևոն Նախագահ, Սերժիկ Հեռացիր ...Էդ ժամանակ ես կարդավել եմ իր համապատասխան հոդվածները... բայց ասեմ իմանաս... ու ուշադիր կարդա...
Գագիկ Գինոսյանը ժողովուրդի կողքին էր Արցախյան պատերազմի ժամանակ, նա Մահապարտների ջոկատի զինվորներից էր:
Գագիկ Գինոսյանը ժողովուրդի կողքին էր պատերազմից հետո, երբ նախագահը ԼՏՊ-ն էր, նա սկսեց ուսումնասիրել հայ ազգային պարը, որն արդեն իր մայրամուտն է ապրում, և այժմ նրա տիտականակ աշխատանքի շնորհիվ, կարելի է հուսալ, որ կփրկվի հայ ազգային պարը:
Գագիկ Գինոսյանը ժողովուրդի կողքին էր, նաև ԼՏՊ-ից հետո, (երբ վերջինս վայելում էր իր կուտակածը) և ստեղծեց Կարին ազգագարական համությը և շարունակեց իր սկսած գործը:
Սամվել Կարապետյանը կարող է հազարումի պատճառաբանում բերել ժողովրդի կողքին չկանգնելու համար, բայց դա չի կարող նրա քաղաքացիական կեցվածքին իմ գնահատականները չհնչեցնելու պատճառ դառնալ:Սամվել Կարապետյանն էլ չի գոռացել Լևոն նախագահ: Ժողովուրդի կողքին է ավելին, քան դու կարծում ես... Ողբալի է քո մոտեցումը... Հաստատ իմացիր, նա չի մասնակցել միտինգներին, նա չի ցանկացել իշխանափոխություն, որովհետև ԼՏՊ ավելի գորշ գայլ է , քան ՍՍ-ն: Իսկ տա արդեն ուրիշ հարթության զրույց է... որ քո խելքի բանը չէ...
Դիցուք իմ մոտեցումները սխալ են, սակայն մեկընդմիշտ հիշիր, որ ես իրավունք ունեմ իմ վերաբերմունքն ունենալու ու արտահայտելու նրանցից յուրաքանչյուրի մասին:Այո նա զրված է մտավորական կոչվելուց, քանզի չի մասնակցել ԼՏՊ-ի միտինգներին...
Հիմա պարզ ա , որ էս պահին ազգիս մասին մտահոգված կարկառուն դեմքերը մի սովորոական մտավորականի էլ չեն արժանացվոււմ... դա արդեն ապացուցում Ձեր մոտեցումների սխալ լինելը...
հ.գ. Արմեն Այվազյանին առանձնահատուկ չեմ հարգում, իր գործունեության մասին ունեցածս որոշակի ճիշտ է չճշտված, բայց բավական հավաստի տեղեկություննեից ելնելով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բա չէ, քո նման կանգնեն նայեն ոնց ա երկիրն ու ցեղասպանությունը ծախում ու հլա մի հատ էլ աջակցեն չէ՞ … վաղը-մյուս-օր Զանգեզուրն էլ որ տա կաջակցես չէ՞, որ հանկարծ "հիմար թագավորիդ" տակը չփորես… դա ավելի վատ ա չէ՞…
Ինչի՞, վատ նպատակ ա՞ որ, չթողնեն որ երկիրը ծախե՞ն քո նման ինչ ա զոհ չլինի՞… դա կոչեր էիր գրում, ինչի շուրջ միանանք… մտավորականներին նամակ էիր գրում ու էսօր ասում ես "ասենք թե կախ տվի, բա որ կատուն գա ինձ վրա՞ " … հայրենասիրությունդ ուր մանց Տուրո ջան… Նժդեհը, Անդրանիկը, Ղարաբաղի ազատամարտիկները իրենց զոհեցին որ դու էսօր սենց հեշտ ու հանգիստ ծախես հետն էլ հայրենասիրական ճառեր ասե՞ս…
Քո դիրքորոշումը եթե մի բառով ասենք, դավաճանություն է
Ապեր, էսքան բան ասելուց հետո, մի բան առաջարկի էլի: Ինչ անենք ? Հացադուլ ? Թե բարձր գոռանք, թե ինչքան ենք սիրում մեր հայրենիքը ? Ձեռի հետ էլ դաշնակցական երգեր երգենք: Դրանից ինչ ա փոխվում ընկեր ջան: Էս պահին թէս երկրի քաղաքականություն անողը երկրի նախագահն ա - էտ մարդն էլ ձեր չհավանած արձանագրությունն ա ստորագրել, ու հեսա մի կես ամսից դիվանագիտական հարաբերությունների արձանագրություն ա ստորագրելու: Ոնց եք դրա դեմ պայքարում ? Մի հատ կոնկրետ բան ասեք, իմանանք, մենք էլ պայքարեն:
Kuk (17.09.2009)
Իմ արև, կես ժամ է, փորձում եմ հասկանալ, փորձում եմ տրամաբանորեն, քաղաքական տեսանկյունից, դիվանագիտական, գեղագիտական, փիլիսոփայական, ռելյատիվիստական... մտնում եմ տասնմեկ չափանի տարածություն, մի քիչ ճեմում եմ, դուրս եմ գալիս... ու... չի՛ ստացվում
Փաստորեն մեր ազգային անվտանգությունը Սերժն է որ կա, հենց Սերժը հանկարծ ու Աստված մի արասցե հիվանդանա (թու՛, թու՛, թու՛, սատանայի ականջը խուլ), կամ խեղճ մարդու մտքով անցնի գրողի ծոցն ուղարկել կարիերան ու մի լավ հանգստանալ, ապա ֆիսդես, ազգովի գյաբռլամիշ ենք լինում: Տուր, իմիջայլոց էդ մեր սիրելի «ազգային անվտանգությունը» մինչև նախագահ դարձավ, մեր ազգի ներկայացուցիչներից մի 10 հոգու գյուլեցին, թե՞ էդ մարդկանց անվտանգությունը հաշիվ չէր, էդ վախտ լրջին չէինք տվել...
Si vis pacem, para bellum
սրանից հետո եթե բոլոր դաշնակներն էլ սովից մեռնեն "հացադուլի" ժամանակ, ես մեկ է չեմ հավատա որ դրանք հայ են… այո հայՎահան Հովհաննիսյանը ՀՅԴ խմբակցության անունից որոշակի առումով անհամաձայնություն հայտնեց հրապարակված ցուցակի կապակցությամբ, ավելացնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, որը ըստ Վահան Հովհաննիսյանի' պատասխանատվություն է կրում ոչ միայն մարտի 1-ի համար, այլ այն քաղաքական եւ սոցիալական դժգոհության, որի հիմքերը դրվել են հենց նախկին իշխանության տարիներին: «Մարտի 1-ը պետական հեղաշրջման եւ իշխանության զավթման փորձ է եղել»,-ասաց Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ այդ փորձը կանխվել է ապիկար, անգրագետ եւ ոչ պրոֆեսիոնալ կերպով:
Ընգեր ջան... բազմիցս անրադարձել եմ քո մի շարք գրառումների... դու գոնե հայի անունից մի խոսա էլի... շատ եմ առիթ ունեցել կարդալ քո տեսակետները բազմաթիվ հարցերի շուրջ... դու արդեն բավականին հեռացել ես քո արմատներից, իսկ թե ես ինչ կանեմ, ոնց կանեմ. էդ իմ գործն է... իմ գործունեության որակումներով մի զբաղվիր...
Հա զարմանալու բան չկա, որ չես հասկանում... դրա համար ոչ մի տարածություն էլ պետք չի... մի քիչ սթափվել ա պետք....Իմ արև, կես ժամ է, փորձում եմ հասկանալ, փորձում եմ տրամաբանորեն, քաղաքական տեսանկյունից, դիվանագիտական, գեղագիտական, փիլիսոփայական, ռելյատիվիստական... մտնում եմ տասնմեկ չափանի տարածություն, մի քիչ ճեմում եմ, դուրս եմ գալիս... ու... չի՛ ստացվում
Փաստորեն մեր ազգային անվտանգությունը Սերժն է որ կա, հենց Սերժը հանկարծ ու Աստված մի արասցե հիվանդանա (թու՛, թու՛, թու՛, սատանայի ականջը խուլ), կամ խեղճ մարդու մտքով անցնի գրողի ծոցն ուղարկել կարիերան ու մի լավ հանգստանալ, ապա ֆիսդես, ազգովի գյաբռլամիշ ենք լինում: Տուր, իմիջայլոց էդ մեր սիրելի «ազգային անվտանգությունը» մինչև նախագահ դարձավ, մեր ազգի ներկայացուցիչներից մի 10 հոգու գյուլեցին, թե՞ էդ մարդկանց անվտանգությունը հաշիվ չէր, էդ վախտ լրջին չէինք տվել...
Վախ թե ուշ ստիպված եք լինելու հիասթափվել դեռ շատ բաներից, ես դրանում համոզված եմ....
Հլա որ կարող ես մասնակցել Դաշնակցության ստորագրահավաքին, եթե դեմ ես էդ պայմանագրին: Հետո կերևա, առայժմ կտրուկ գործողություններ պետք չեն...Ապեր, էսքան բան ասելուց հետո, մի բան առաջարկի էլի: Ինչ անենք ? Հացադուլ ? Թե բարձր գոռանք, թե ինչքան ենք սիրում մեր հայրենիքը ? Ձեռի հետ էլ դաշնակցական երգեր երգենք: Դրանից ինչ ա փոխվում ընկեր ջան: Էս պահին թէս երկրի քաղաքականություն անողը երկրի նախագահն ա - էտ մարդն էլ ձեր չհավանած արձանագրությունն ա ստորագրել, ու հեսա մի կես ամսից դիվանագիտական հարաբերությունների արձանագրություն ա ստորագրելու: Ոնց եք դրա դեմ պայքարում ? Մի հատ կոնկրետ բան ասեք, իմանանք, մենք էլ պայքարեն:
Էդքան դժվար ա հասկանալ...
Ժողովուրդ մենք Հայաստանն եք... փոքր, խեղճ մի երկիր...
Մեր Հարևաններն են Ադերբեջանը, Թուրքին, Վրաստանը Իրանը:
Առաջինի հետ պատերազմի մեջ ենք... Երկրորդից դեռ վրեժ ունենք լուծելու, որը աշխարհի գերհզոր երկրներից է, երրոդը բոլորից ամենավատն է... չորրորդն էլ միակ հուսալի երկիրն է:
Աշխարհում կան 3 կամ 4 հզոր "կառույց",... թող լինի 3:
ԱՄՆ, Եվրոմիություն, Ռուսաստան... Առաջին երկուսը մինչ հիմա չեն դատապարտել մեր հանդեպ արված ցեղասպանությունը, ուրեմն նրանց վրա առավելապես հույս դնել չենք կարող, երրորդն էլ իր կենսագրությունում զբաղվում է մեզ քցելով... Մոտավորապես հասկանալի է չէ հիմա մեր դրությունը: ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ԵՆՔ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ:
Իսկ Ձեր վարած գործունեությունը ոչ թե համախմբող է այլ պառակտող... որովհետև դուք ավելի շատ աջ ու ձախ փնովում եք...
Դաշնակցության ոչ մի հայտարարության մեջ ոչ մի արտասովոր բան չկա... դուք եք արտասովոր դարձել արդեն:
Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 18.09.2009, 11:10:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Լրիվ համաձայն եմ:
Դեռ ժամանակը չի:
Այ երբ որ պաշտոնապես կստորագրվի, որ ցեղասպանություն չի եղել, պաշտոնապես ԼՂ-ն կհամարվի ադրբեջանի մաս, էն ժամանակ կարելի է կտրուկ գործողություններ անել... ասենք երակ փրթել, ինքզինքս այրել, կամ էլ ինչ եմ խոսում, էլ ավելի կտրուկ գործողություններ, մասնավորապես ՀՅԴ կուսակցության նոր ողբի սկզբի հայտարարում: Չէ որ ՀՅԴ-ի մոտ ամենից լավ մշտապես ողբն է ստացվել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (18.09.2009), Mephistopheles (18.09.2009), Norton (18.09.2009)
Հարգելիս, խոսքերից կարող եմ եզրակացնել, որ պայծառատես ես, առնվազն երեք ամիս ալկոհոլ չես օգտագործել, գտել ես ճշմարտության բանալին, ճշմարտության դռան բանալու ծակն էլ ես գտել, մնում է բոլորին զգաստացնես, որ դուռը բացելուց հետո հետույքային է լինելու, բոլորս նախապատրաստվենք ու թափով մտնենք ներս։ Իսկ դռան ետևում կանգնած է հիմար թագավորը, որին պետք է սատարել։ Թերևս եթե լուրջ պատասխան ես ակնկալում, ապա կխնդրեմ դատարկ ու առանց փաստարկների կոչերից, պայծառատեսական կանխատեսումներից ու մարդկանց անհասկացողության մեջ մեղադրելուց զերծ մնալ։
Աշխարհագրությունից վատ չես։ Երկրորդ դեպքում պետությունները խառնում ես քուչի տղերքի հետ, որոնցից մեկը մյուսին ժամանակին մեր է քրֆել։ Վրաստանի պարագայում ցանկացել ես մի քաղաքական հատկանիշ ասել, ստացվել է «ամենավատը»Մեր Հարևաններն են Ադերբեջանը, Թուրքին, Վրաստանը Իրանը:
Առաջինի հետ պատերազմի մեջ ենք... Երկրորդից դեռ վրեժ ունենք լուծելու, որը աշխարհի գերհզոր երկրներից է, երրոդը բոլորից ամենավատն է... չորրորդն էլ միակ հուսալի երկիրն է:
Աշխարհում կան 3 կամ 4 հզոր "կառույց",... թող լինի 3:
ԱՄՆ, Եվրոմիություն, Ռուսաստան... Առաջին երկուսը մինչ հիմա չեն դատապարտել մեր հանդեպ արված ցեղասպանությունը, ուրեմն նրանց վրա առավելապես հույս դնել չենք կարող, երրորդն էլ իր կենսագրությունում զբաղվում է մեզ քցելով... Մոտավորապես հասկանալի է չէ հիմա մեր դրությունը: [B]ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ԵՆՔ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ:Իրանն էլ չգիտես թե ինչով է հուսալի, վերջերս այնտեղ ընտրություններ էին, մոտավորապես Հայաստանի նման ստացվեց, այսինքն Հայաստանն էլ պակաս հուսալի չի։ Իսկ Իրանից վրեժ լուծելու չունե՞նք, ժամանակին պարսիկները ահագին մեզ կոտորել են, փղերով, բանով…
Դաշնակցությունն ինքը արտասովոր կուսակցություն է, արտասովոր է հետևյալով, 1. ընկեր Վահանի կարծիքով իրական ընդդիմությունը նա է, որի ակցիայի իրականացումը քաղաքապետարանը արգելում է, 2. արգելում է, բայց արգելող գործողություններ չի անում, 3. Իսկ ՀԱԿ–ի տասնյակ հանրահավանքերի արգելման մասին ընկեր Վահանը մոռանում է, 4. ընկեր Վահանը ընդհանրապես չի հիշում ժողովրդի մասին ու իրենց ընտրազանգվածի մասին, 5. Դաշնակցությունը աշխարհում առաջինը մտցրեց հերթափոխով հացադուլ ու նստացույց գաղափարը (պատենտավորել է պետք), 6. Դաշնակցությունը դեմ է Սերժի ծրագրին, բայց պահանջում է արտգործնախարարի հրաժարականը (սրա մասին որևէ օբյեկտիվ հիմնավորում չգտա քո գրածների մեջ) 7. Նախկինում էլի լիքը կլոունություններ, կոալիցիա մտնել դուրս գալ, ուրիշ տեղեր մտնել, դուրս գալ… Տեր–Պետրոսյանը այս կուսակցության գործունեությունը ոչ թե պիտի արգելեր, այլ այս կուսակցության լիդերներին վառեին հրապարակում, որպեսզի ցույց տային, թե ինչպիսին Չպիտի լինեն կուսակցությունները։Իսկ Ձեր վարած գործունեությունը ոչ թե համախմբող է այլ պառակտող... որովհետև դուք ավելի շատ աջ ու ձախ փնովում եք...
Դաշնակցության ոչ մի հայտարարության մեջ ոչ մի արտասովոր բան չկա... դուք եք արտասովոր դարձել արդեն:
Si vis pacem, para bellum
Mephistopheles (18.09.2009), Norton (18.09.2009)
Ես որոշակի պատասխան տալիս եմ, այն Ձեր կողմից համարվում է հիմնավոր կամ չհիմնավորված:
Ես այստեղ ոչ մեկին ոչ մի բան ապացուցելու չունեմ... այն գործունեությունները, որոնք դուք հիմք ենք համարում փնովել, որը ի դեպ Ձեր մոտ միակ բանն է, որ արդեն մոտ է կատարելությանը, ես որպես չեզոք անձ, Ձեզ ներկայացնում եմ իմ տեսակետները այդ հարցերի շուրջ: Դրանք երբեմն չեն հավակնում բացարձակ ճշմարտության, քանզի ես ոչ քաղաքագետ եմ, ոչ էլ շատ մի սիրում եմ էդ ամեն ինչը,... ես որպես սովորական հայ ,մտահոգված եմ ազգիս ճակատագրով: Դեմ եմ փնովումներին, քանզի այն բացասականից բացի, ոչ մի դրական հետևանք չի կարող ունենալ...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ