Դրական
Բացասական
Էդքան ահավոր անամոթ հարց եմ տալի՞ս: Դա ինչէ , պարզ է բոլորին, միայն ես չգիտե՞մ:
Կամ մեծ գաղտնիք է՞: ուզում եք, թաքուն ասեք:
Տատ (24.09.2009)
մեկը Խ. Սուքիասյանը, մնացածները խնդրել են իրենց անունները չտալ (դա ես հիշում եմ նախընտրական արշավից), ակտիվը ձրի ա աշխատում, զուտ էնտուզիազմի վրա…
համենայն դեպս պետական բյուդջեից չի, Բրյուսելից չի, Վաշինգտոնից չի մոսկվայից չի… ոչ էլ ժողովրդի հարկերից… իմիջայլոց Տատ ջան, ֆինանսավորումը կարա ներսից էլ լինի ու էդտեղ ոչ մի քրեական բան չկա… գիտեմ դժվար ա հավատալը բայց տենց ա … մեր հայերի մոտ "ամեն ինչ դրսից են անում" վրյանտն ա…
Նվիրատվություն… կարա՞ լինի թե՞ չէ
Տատ (24.09.2009)
Սենց որ գնա իսկականից պետք ա դաշնակ դրոյին վերկացնել … բերման ենթարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
23 Սեպտեմբեր [06:09]
Երեկ այցելեցինք դաշնակցական հացադուլանստացուցավորներին: ԱԳ նախարարության շենքի դիմաց հացադուլի նստած 24 դաշնակցականները չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, թե իրենց պատասխանատուն շուտով կգա եւ կխոսի մեզ հետ:
Զոռո՞վ են բերում հացադուլի
Երեկ այցելեցինք դաշնակցական հացադուլանստացուցավորներին: ԱԳ նախարարության շենքի դիմաց հացադուլի նստած 24 դաշնակցականները չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, թե իրենց պատասխանատուն շուտով կգա եւ կխոսի մեզ հետ: Պատասխանատուն հետագա 30 րոպեներին չհայտնվեց, սակայն այդ ժամանակահատվածում հետաքրքիր իրավիճակների ականատես եղանք: Մենք հետեւում էինք քաղաքացիների արձագանքներին: Միջին տարիքի մի կին հարցրեց, թե ինչի՞ համար են ստորագրահավաք անում, մարզազգեստով կուսակցական տղաներն ասացին, թե դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը: "Օֆ, դուք ամեն ինչին էլ դեմ եք",- կինը մուննաթ գալով հեռացավ: Մի դեռահաս էլ եկավ-անցավ ու ընկերոջ մոտ գլուխ գովեց. "Արդեն 6 անգամ ստորագրել եմ": Ամենահետաքրքիրը մի երիտասարդ աղջկա վերաբերմունքն էր դաշնակցականների ստորագրահավաքին: Աղջիկը նախ ասաց, թե ինքը վերջերս սկսել է ակտիվ հետաքրքրվել ազգային կարեւորագույն հարցերով, սակայն հայ-թուրքական սահմանի բացման հարցում նա դաշնակցականների կարծիքը չի կիսում: "Մենք պետք է թուրքերի հետ հարաբերությունները լավացնենք, որպեսզի Ադրբեջանի մեջքը թուլացնենք",- ասում էր աղջիկը, դաշնակցականն էլ, թե՝ հնարավոր չէ, որ Թուրքիան անցնի Հայաստանի կողմը: "Դա նույնն է, թե Ղարաբաղն անցնի Ադրբեջանի կողմը",- բացատրում էր կուսակցականը: "Մենք կարող ենք կանացի հմայքն օգտագործել",- չեր հանձնվում աղջիկը, դաշնակցական տղամարդն էլ, թե՝ կանացի հմայքով միայն տղամարդու կարող ես գերել: Այնուհետեւ խոսք գնաց Ցեղասպանության ճանաչման մասին: Այստեղ դաշնակցականը սկսեց Քոչարյանի գովքը եւ անիծեց Լեւոնին: "Մինչեւ 1998 թվականը Ցեղասպանությունը ճանաչող չկար, երբ մեր արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Ցեղասպանության հարցը բարձրացրեց, նրան աշխատանքից հանեցին: Իսկ Քոչարյանի օրոք մինչեւ 2008 թվականը 37 երկրներ ճանաչեցին Ցեղասպանությունը...": Հացադուլավորներից անցանք նստացուցավորների կողմը: Նրանք էլ ասացին, թե լրագրողի հարցերին կպատասխանի պատասխանատուն, որը եւս տեղում չէր: Նստացույցի ընթացքի վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան՝ դաշնակցականներն առաջարկեցին կարդալ իրենց "Երկիր" թերթը, որը նրանք բաժանում էին քաղաքացիներին: Կենտրոնից վտարված կանանցից մեկը՝ տիկին Ջեմման, տեսնելով, թե ինչպես են դաշնակցականներն առոք-փառոք բազմել կառավարության աստիճաններին, հիշեց իրենց բողոքի ակցիաները: "Մեզ նույնիսկ չէին թողնում կառավարության շենքի դիմաց կանգնեինք, ուր մնաց աստիճաններին մոտենայինք եւ օրերով նստեինք, պարզ չի՞, որ սրանք իշխանության խաղերն են":
ՀԳ - Երեկ երեկոյան խմբագրություն էր զանգահարել "Հրապարակի" ընթերցողներից մեկը՝ Գայանե Գեւորգյանը, որն ասաց, թե ՀՅԴ-ն մարզային կառույցներից ստիպողաբար իր կուսակիցներին բերում է նստացույցի. "Ես կոնկրետ անուն եմ տալիս՝ ՀՅԴ-ի Արարատյան դաշտավայրի կառույցի ղեկավար Սուրիկին ստիպողաբար բերում-նստացնում են հացադուլի, նա հաշմանդամ մարդ է, առողջական խնդիրներ ունի: Թող էն Կիրո Մանոյանը, Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Լոքյանը, նստեն հացադուլի, ոչ թե այդ խեղճուկրակներին զոռով քշեն ցույցի՝ ասելով, թե՝ մենք ընդվզում ենք: Նրանք ցուցակ ունեն՝ հերթով մարզերից մարդկանց բերում են ցույցի": Գայանե Գեւորգյանը, որը մշտապես հետեւում է երկրի ներքին եւ արտաքին իրադարձություններին ասաց.
Հրապարակ
Տատ ջան, ուզում ես իմանալ, թե ո՞վ է Տեր-Պետրոսյանին կամ ՀԱԿ-ին ֆինանսավորու՞մ: Նախ և առաջ արի մտածենք, նման հարց մեզ մոտ ինչու՞ պիտի առաջանա, ինչ որ տեղ ՀԱԿ-ի կողմից մեծ ծախսե՞ր ենք նկատել կամ նկատում: Ես օրինակ չեմ նկատել որևէ զգալի ծախս ՀԱԿ-ի կողմից: Թերևս միայն դատարկ խոսակցություններ, որ էն վախտերը Օպերայի հրապարակում ժողովրդին պոնչիկ-պեռաշկի են բաժանելԼուրջ չի բնավ, ՀԱԿ-ը հեռուստաալիք չունի, հեռուստաեթերում որևէ լոբբիզմի հետքեր ՀԱԿ-ի օգտին չեմ նկատել, ընդդիմադիր թերթերը Հայաստանում վատ չեն վաճառվում ու ընդդիմադիր մամուլի մեկնաբանություններն էլ եթե կարդաս, կտեսնես որ առանձնապես ծախսատար հետաքրննություններ ու լուսաբանումներ չկան: ՀԱԿ-ին սատարող լուրջ կազմակերպություններ, ասոցիացիաներ, պրոֆմիություններ… ՆԻԽՏ: Ի՞նչ ֆինանսավորման մասին է խոսքը, թե ինչով են ՀԱԿ-ի ղեկավարությունը հագնվում, սնվու՞մ… իմ կարծիքով լուրջ չի Տատ ջան: Մեր մեջ ասած, անկեղծորեն, մարդու չասես, բայց ես ներքուստ շատ կուզեի, որ մի կարգին արևմտյան քաղաքական հոսք ֆինանսավորեր ՀԱԿ-ին, գրագետ լոբբիզմ կազմակերպեր մինչև ընտրությունները, հլը տեսնեինք թե Սերժը ինչպես պիտի կարողանար 52 տոկոս ձայներ նկարել: Վա՞տ է դրսից ֆինանսավորումը, մեր օգտին չի՞: Հիմա արի տեսնենք թե ո՞վ ֆինանսավորեց Սերժին ու Հանրապետական կուսակցությանը 20 հեռուստաալիքով բալետ անելու, մի ողջ խորհրդարանով որևէ ձեն ծպտուն չհանելու. յոթ նախագահի թեկնածուներով ծափ տալու ու ընդդիմությանը ամեն կերպ սև ՊՌ անելու, մարդկանց ավտոբուսներով հավաքելու, մարզպետարաններով ու թաղապետարաններով կազմակերպված հզոր լոբբիզմ իրականացնելու, ժողովդրի արհամարված խավին կաշառք բաժանելու, վերջում էլ ժողովդրի դեմ զորք հանելու ու կրակելու համար, Ո՞Վ… մենք բոլորս, հայերով ենք վճարել դրա համար: Իսկ դրա մասին չես խոսում Տատ, ու հեչ հասկանալի չի: Մենք թարս ժողովուրդ ենք, որովհետև սովետական դեմագոգիան դեռ մեջներս խորը նստվածք է տվել, թացը չորից չենք ջոկում, ահա թե ինչ:
Si vis pacem, para bellum
Փող: Ջհուդներ, մասոններ, ընդհատակյա հակահայկական միլիարդատերեր
: Լևոն ձաձան եթե էդքան ֆինանսավորվող դեմք լիներ, հիմա արդեն վաղուց սաղին կուպիտ էր արել
: Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են "փողին մուննաթ" սկզբունքով. չկա փող, չկա իշխանափոխություն
:
DIXIcarpe noctem
Աբելյան (24.09.2009)
ժամանակՔաղաքական շրջանակներում համառորեն պտտվող լուրերի համաձայն` ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն իր մտերիմների անունով հողատարածքներ է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի համապատասխան հատվածներում: Ենթադրվում է, որ նա` որպես իսկական դաշնակցական, անմիջապես կռահել է, որ սահմանների բացումից հետո այդ տարածքներում հողի գինը կարող է կտրուկ աճել, իսկ դա լավ բիզնեսի հիմք կարող է դառնալ:
Քամի ջան, վայթեմ դրանք արդեն Թուրքիայի կողմից էլ սեփականություն ունեն առած: Զուտ ազգային նպատակներով, ազգային ինքնագիտակցություն բարձրացնելու համար: Ուզում են սահմանները բացվելուց հետո, տենց մանր մանր սաղ Արևամտյան Հայաստանը սեփականշնորհեն, ու վաչձակալության տան քրդերի արոտի ու ցանքատարածությունների տակ: Թող էտ համբալները հայերի հըմար աշխատեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ