Դրական
Բացասական
Ժող դաշնակների դիետայից խաբար կա՞: Ալարում եմ, թեչէ կիջնեի կնայեի ինչ ա կատարվում, կգայի «Քաղաքական հումոր» թեմայում գրեի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԱԳՆ–ի դիմացի ծառի տակ նստած էին մի 15-20 ջահելներ։ Լրագրողներ–օպերատորներ, մի 30 մետր այն կողմ կանգնած մի քանի մլիցեք… ու տենց։ Նստածներին հետաքրքրասերներն ու լրագրողները շուրջկալել էին, դրա համար չկարողացա տեսնել հանրաճանաչ դաշնակներ կա՞ն, թե չէ։
Հ.Գ. Ինձ թվում է, իվերջո ոստիկանները մի քիչ ձևականորեն կհրմշտեն դաշնակներին, մի երկուսի շորերն էլ կպատռեն (որ դաշնակները ցույց տան իրենց հուժկու ըմբոստությունը) ու կուղարկեն տուն հաց ուտելու։ Դաշնակների շոուն կավարտվի։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 15.09.2009, 15:00:
Si vis pacem, para bellum
Կառավարության շենքի դիմացի նստածների մոտով եմ անցել, առաջարկություններն էլ կարդացել եմ: Շատ սոված մարդ դեռ չկար. երևի շուտ էր: Հետո մեքենայի մեջ ռադիոյով լսեցի, որ դաշնակ պատգամավորները հացադուլին չեն մասնակցելու, քանի որ Ռուստամյանի խոսքերով "պատգամավորներն ավելի լուրջ գործեր ունեն անելու", մի հատ էլ վերջում քմծիծաղ տվեց: Հետո էլ ասեցին, որ հացադուլը հերթափոխով է լինելու. ամեն հացադուլավոր 48 ժամ:
Խնամի Վահանն էլ ասեց, որ 17-ին մասնակցելու են նախագահի հրավիրած քննարկմանը: Կարճ ասած, շատ ազատագրական հացադուլ-բողոք է. ով .ռի ով գնա սանատորյա:
Kuk (16.09.2009)
Փաստորեն գիշերը տղերքը լավ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ...
Սմենով հացադուլ?))) Ինչ չէինք լսել կլսենք:
Առաջարկում եմ սմենով ինքնահրկիզում անել... պատգամավորները սկզբից
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Միայն Դաշնակցության մտքով կարող էր անցնել կազմակերպել հացադուլ, որի մասնակիցները հաջորդաբար փոխելու են իրար։ Այսինքն՝ ով սովածացավ, նա դուրս է գալիս հացադուլից, և նրա փոխարեն նստում է նա, ով հենց նոր կշտացել է։
շարունակությունն այստեղ
Նոր կառավարության շենքի մոտով գալիս էի, տեսա մի 15-20 հոգի նստած էին անստիճանների վրա: Ծանոթ, նենց հայտնիոտ դեմք աչքովս չընկավ: Դե ինչպես արդեն ասվեց՝ նրանք ավելի լուրջ գործերով են զբաղված:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ambrosine (16.09.2009)
Ես հիշում եմ, երբ կռվի տարիներին մեր տուն դաշնակ զինվորներ էին հյուր գալիս, որ մեզ հետ երգեր երգեն:
Հետո պարզվեց, որ էդ տղերքից մի քանիսը զոհվել են շրջափակման ժամանակ:
Այս դեպքում, մի հատ կասես թե ովքեր են նրանք իրականում?
Մարդիկ, որոնք էս պահին զգում են հայ-թուրքական հարաբերություններից փչող վտանգը, և գիտակցում, որ թուրքերին հավատալն այլևս տկարամտություն է:
Ես դեմ եմ Հայ Թուրքական հարաբերություններին, և իմ բազկս էլ Ձուլում եմ այն Յուրաքանչյուրի բազկին, ով պայքարում է դրա համար:
Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 16.09.2009, 15:31:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Պայքարելուց առաջ թող մի հատ կարդան այն պետության սահմանադրությունը, որի տարածքում պայքարում են: Մասնավորապես. նախագահն իրականացնում է պետության արտաքին քաղաքականությունը արտգործնախարարի միջոցով: Սա, իհարկե, բառացի մեջբերում չէր սահմանադրությունից: Հիմա եթե արտաքին քաղաքականությունը սխալ ա իրականացվում, այսինքն ոչ հայանպաստ, էս դեպքում պետք է պայքարել ոչ թե գործիքի՝ այսինքն արտգործնախարարի, այլ գործիքն օգտագործողի՝ նախագահի դեմ: Նույնն ա, ինչ մեկը կացինով մարդ սպանի, բռնեն կացինին դատեն կամ կացինը ջարդեն: Իսկ եթե արտգործնախարարը կատարել ա ոչ այն քայլերը, որոնք իրեն հանձնարարել ա նախագահը, էս դեպքում կարիք չկա արտգործնախարարի դեմ պայքարել, որովհետև դա թաքուն կատարվող գործողություն չի, և այդ մասին նախագահն անպայման տեղեկացվում է, այնպես որ, եթե նախագահի կամքին հակառակ գործողություններ իրականացնի արտգործնախարարը, ապա նախագահն ինքնուրույն կհեռացնի նրան պաշտոնից, էլ ի՞նչ իմաստ ունի պայքարելը: Սա խաղ է, խաղը հիմնադրել է նախագահի աթոռին նստած, կներես արտահայտությանս համար՝ անձնավորությունը, խաղացողներն էլ դաշնակներն են, նրանք էլ նստել են կառավարության մուտքի աստիճաններին: Խաղի արդյունքում, շատ հնարավոր է, որ արտգործնախարարը ֆուկ լինի, արդյունքում խաղացողները՝ դաշնակները, կսկսեն հայտարարել, իբր իրենք հզոր են, իրենց պայքարն արդյունավետ է, իրենք են իրական ընդդիմությունը, բայց չեն դադարի թաքուն, նաև բացահայտ երազել նմանվել խաղից դուրս՝ իրական ընդդիմությանը՝ ՀԱԿ-ին:
Վերջին խմբագրող՝ Kuk: 16.09.2009, 15:56:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես չնկատեցի քո կողմից բողոքի ալիք, երբ Ղարաբաղյան պատերազմի մի շարք ՀԵՐՈՍՆԵՐԻ անօրինական կերպով բանտարկել էին:
Ինչ վերաբերվում է դաշնակ ազատամարտիկներին, այո՛, նրանք կան, նրանք արժանի են մեր հարգանքին: Բայց մենք չենք խոսում շարքային դաշնակների մասին, որոնց մեծ մասն իրական հայրենասեր են: Մենք խոսում ենք դաշնակցության վերնախավի մասին, ով կոորդինացնում ու մոլորության մեջ է գցում այդ հայրենասեր ու ազնիվ տղերքին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ambrosine (16.09.2009)
Իրաքն քեզնից շատ լավ են հասկանում քաղաքականությունից, քեզնից ավելի լավ գիտեն ՀՀ սահմանադրությունը... ու եթե էդպես են ուզում անել, թող տենց անեն, տա նշանակում է, որ էդ կուսակցությանը տակից վերև փնովես?
Անձամբ ես էլ կարծում եմ, որ արտգործ նախարարին պիտի հանեն...
Հարց ունես? Հիմարի մեկն ա... պիտի հանվի... Իսկ ՍՍ-ին... ինքը սխալ նախագահ ա... հարց չկա... բայց հիմա դու չես կարա ՍՍ-ին հանես, դու կարաս միայն պահանջես: Իսկ եթե չանի էդքանից հետո քո պահանջը, պարզապես կվերացնես ... (պարտադիր չի ֆիզիկապես):
Ինչ էս ուզում ասել, էդ նույն իրենց անօրինակ կերպով բանտարկողներն էլ են էդ կռվի հերոսներ: Իսկ ես գտնում եմ, որ իրանց խաղերն իմ խաղերը չեն:Ես չնկատեցի քո կողմից բողոքի ալիք, երբ Ղարաբաղյան պատերազմի մի շարք ՀԵՐՈՍՆԵՐԻ անօրինական կերպով բանտարկել էին:
Իրանք բոլորը հասուն մարդիկ են, ով չի հավանում Կուսակցությանը դուրս է գալիս, իսկ ով գտնում է, որ ճիշտ են վարվում, մնում է:Ինչ վերաբերվում է դաշնակ ազատամարտիկներին, այո՛, նրանք կան, նրանք արժանի են մեր հարգանքին: Բայց մենք չենք խոսում շարքային դաշնակների մասին, որոնց մեծ մասն իրական հայրենասեր են: Մենք խոսում ենք դաշնակցության վերնախավի մասին, ով կոորդինացնում ու մոլորության մեջ է գցում այդ հայրենասեր ու ազնիվ տղերքին:
Ոչ մի մոլորություն էլ հիմա չկա... Հստակ ասվում է, ու ոչ միայն Դաշնակցության կողմից, որ վտանգ կա... ու դա համահայկական վտանգ է... ու կախված չէ ոչ մի բանից:
Ինձ այժմ շատ հետաքրքիր է ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ԼՏՊ-ի հայտարարությունները այս հարցերի շուրջ: Եթե խիստ չդատապարտվի վերջին քայլերը, ուրեմն բացարձակապես Ցտեսություն կասենք ՀԱԿին:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Պարզապես հետաքրքիր է, որ մի դեպքում հիշվում է ազատամարտիկների կռված լինելը ու դա որպես փաստարկ բերվում, իսկ մյուս դեպքում «դա իմ խաղը չի»: Եթե քո խաղը չի, ապա բարի եղիր որպես հաղթաթուղթ նրանց կռված լինելը մի բեր:
Հա, հասուն մարդիկ են, ու չնայած դրան չեն հասկանում, որ իրենց վերնախավը իրենց մոլորության մեջ է գցում՝ պայքարը սխալ ուղղորդելով: Խոսքս արտգործնախարարի ձևական հրաժարական պահանջելուն է վերաբերվում: Դա կատարյալ աբսուրդ է:Իրանք բոլորը հասուն մարդիկ են, ով չի հավանում Կուսակցությանը դուրս է գալիս, իսկ ով գտնում է, որ ճիշտ են վարվում, մնում է:
Ոչ մի մոլորություն էլ հիմա չկա... Հստակ ասվում է, ու ոչ միայն Դաշնակցության կողմից, որ վտանգ կա... ու դա համահայկական վտանգ է... ու կախված չէ ոչ մի բանից:
Ինձ այժմ շատ հետաքրքիր է ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ԼՏՊ-ի հայտարարությունները այս հարցերի շուրջ: Եթե խիստ չդատապարտվի վերջին քայլերը, ուրեմն բացարձակապես Ցտեսություն կասենք ՀԱԿին:
Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին հրաժեշտ տալուն... գիտես, ես չեմ նկատել, որ դու ՀԱԿ-ին ողջունել ես, որ հիմա էլ հրաժեշտ տասՀԱԿ-ն իր դիրքերում է շարունակում մնալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ