User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա չէ, քո նման կանգնեն նայեն ոնց ա երկիրն ու ցեղասպանությունը ծախում ու հլա մի հատ էլ աջակցեն չէ՞ … վաղը-մյուս-օր Զանգեզուրն էլ որ տա կաջակցես չէ՞, որ հանկարծ "հիմար թագավորիդ" տակը չփորես… դա ավելի վատ ա չէ՞…

    Ինչի՞, վատ նպատակ ա՞ որ, չթողնեն որ երկիրը ծախե՞ն քո նման ինչ ա զոհ չլինի՞… դա կոչեր էիր գրում, ինչի շուրջ միանանք… մտավորականներին նամակ էիր գրում ու էսօր ասում ես "ասենք թե կախ տվի, բա որ կատուն գա ինձ վրա՞ " … հայրենասիրությունդ ուր մանց Տուրո ջան… Նժդեհը, Անդրանիկը, Ղարաբաղի ազատամարտիկները իրենց զոհեցին որ դու էսօր սենց հեշտ ու հանգիստ ծախես հետն էլ հայրենասիրական ճառեր ասե՞ս…

    Քո դիրքորոշումը եթե մի բառով ասենք, դավաճանություն է
    Ընգեր ջան... բազմիցս անրադարձել եմ քո մի շարք գրառումների... դու գոնե հայի անունից մի խոսա էլի... շատ եմ առիթ ունեցել կարդալ քո տեսակետները բազմաթիվ հարցերի շուրջ... դու արդեն բավականին հեռացել ես քո արմատներից, իսկ թե ես ինչ կանեմ, ոնց կանեմ. էդ իմ գործն է... իմ գործունեության որակումներով մի զբաղվիր...

    Իմ արև, կես ժամ է, փորձում եմ հասկանալ, փորձում եմ տրամաբանորեն, քաղաքական տեսանկյունից, դիվանագիտական, գեղագիտական, փիլիսոփայական, ռելյատիվիստական... մտնում եմ տասնմեկ չափանի տարածություն, մի քիչ ճեմում եմ, դուրս եմ գալիս... ու... չի՛ ստացվում
    Փաստորեն մեր ազգային անվտանգությունը Սերժն է որ կա, հենց Սերժը հանկարծ ու Աստված մի արասցե հիվանդանա (թու՛, թու՛, թու՛, սատանայի ականջը խուլ), կամ խեղճ մարդու մտքով անցնի գրողի ծոցն ուղարկել կարիերան ու մի լավ հանգստանալ, ապա ֆիսդես, ազգովի գյաբռլամիշ ենք լինում: Տուր, իմիջայլոց էդ մեր սիրելի «ազգային անվտանգությունը» մինչև նախագահ դարձավ, մեր ազգի ներկայացուցիչներից մի 10 հոգու գյուլեցին, թե՞ էդ մարդկանց անվտանգությունը հաշիվ չէր, էդ վախտ լրջին չէինք տվել...
    Հա զարմանալու բան չկա, որ չես հասկանում... դրա համար ոչ մի տարածություն էլ պետք չի... մի քիչ սթափվել ա պետք....
    Վախ թե ուշ ստիպված եք լինելու հիասթափվել դեռ շատ բաներից, ես դրանում համոզված եմ....
    Ապեր, էսքան բան ասելուց հետո, մի բան առաջարկի էլի: Ինչ անենք ? Հացադուլ ? Թե բարձր գոռանք, թե ինչքան ենք սիրում մեր հայրենիքը ? Ձեռի հետ էլ դաշնակցական երգեր երգենք: Դրանից ինչ ա փոխվում ընկեր ջան: Էս պահին թէս երկրի քաղաքականություն անողը երկրի նախագահն ա - էտ մարդն էլ ձեր չհավանած արձանագրությունն ա ստորագրել, ու հեսա մի կես ամսից դիվանագիտական հարաբերությունների արձանագրություն ա ստորագրելու: Ոնց եք դրա դեմ պայքարում ? Մի հատ կոնկրետ բան ասեք, իմանանք, մենք էլ պայքարեն:
    Հլա որ կարող ես մասնակցել Դաշնակցության ստորագրահավաքին, եթե դեմ ես էդ պայմանագրին: Հետո կերևա, առայժմ կտրուկ գործողություններ պետք չեն...
    Էդքան դժվար ա հասկանալ...
    Ժողովուրդ մենք Հայաստանն եք... փոքր, խեղճ մի երկիր...
    Մեր Հարևաններն են Ադերբեջանը, Թուրքին, Վրաստանը Իրանը:
    Առաջինի հետ պատերազմի մեջ ենք... Երկրորդից դեռ վրեժ ունենք լուծելու, որը աշխարհի գերհզոր երկրներից է, երրոդը բոլորից ամենավատն է... չորրորդն էլ միակ հուսալի երկիրն է:
    Աշխարհում կան 3 կամ 4 հզոր "կառույց",... թող լինի 3:
    ԱՄՆ, Եվրոմիություն, Ռուսաստան... Առաջին երկուսը մինչ հիմա չեն դատապարտել մեր հանդեպ արված ցեղասպանությունը, ուրեմն նրանց վրա առավելապես հույս դնել չենք կարող, երրորդն էլ իր կենսագրությունում զբաղվում է մեզ քցելով... Մոտավորապես հասկանալի է չէ հիմա մեր դրությունը: ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ԵՆՔ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ:
    Իսկ Ձեր վարած գործունեությունը ոչ թե համախմբող է այլ պառակտող... որովհետև դուք ավելի շատ աջ ու ձախ փնովում եք...
    Դաշնակցության ոչ մի հայտարարության մեջ ոչ մի արտասովոր բան չկա... դուք եք արտասովոր դարձել արդեն:
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 18.09.2009, 11:10:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •