Դաշնակցությունը ավանդաբար համարվում է ազգային կուսակցություն, արդյո՞ք դա այդպես է: Խնդրում եմ գրառումները կատարել հնարավորին չափ փաստարկված:
Դրական
Բացասական
Դաշնակցությունը ավանդաբար համարվում է ազգային կուսակցություն, արդյո՞ք դա այդպես է: Խնդրում եմ գրառումները կատարել հնարավորին չափ փաստարկված:
Վերջին խմբագրող՝ Norton: 12.06.2008, 18:12:
Իմ համեստ կարծիքով ՀՅԴ-ն ոչ միֆ է, ոչ էլ ազգային կուսակցություն, այն մի կուսակցություն է որը "ամեն անգամ ուզեցել է անել լավ բան հայ ժողովրդի համար, բայց ստացվել է ինչպես միշտ" իսկ ինչպես միշտը- սկսվում է Երիտթուրքերի հետ համագործակցությունից, 1918-1920 թթ արտաքին ու ներքին ապաշնորհ քաղաքականությունից, Ալեքսանդրապոլի պայմանագիր և այլն, շարունակվում մինչև 70ամյա թշնամական պայքար Սովետական Հայաստանի դեմ, Եկեղեցու պառակտում, 1991 թվ. անկախության հանրաքվեի ժամանակ հորդոր "դեմ" քվեարկելու անկախությանը, ներկա ՀՅԴ-ի մասին կարծում եմ կարիք չկա խոսելու: Այսքանը համառոտ, չնայած երևի թե մանրամասն կանդրադառնամ այս թեմային ժամանակի առկայության դեպքում:
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Che_Guevara (13.09.2009)
Դաշնակցություն, բյուրո, հայ դատ… բառերը երբ լսում եմ, ծիծաղս գալիս է միքիչ: Ինչո՞ւ միքիչ, որովհետև դաշնակցությունը այսօր և գրեթե միշտ զբաղվել է միայն արտաքին կապերով: Այս կուսակցությունը արտգործ նախարարության մի մասնիկն է: Հայաստանին ձեռնտու է նրա համար, որ սփյուրքի մեծ մասը դաշնակցության գաղափարակիցներ են և թելեթոնների ժամանակ լավ փող են ուղարկում հանուն այդ գաղափարների:
Մյուս կողմից ամենավնասակար մտքերն են արտահայտում Հայաստանի համար՝ Թուրքիային ստորացնելու ահռելի ցանկություն ունեն: Նրանց կարգախոսն է «Մահ կամ ազատություն», «Ճանաչել հայոց ցեղասպանությունն ու հողերը», և այլն:
ՀՅԴ-ի կոչերը Թուրքիային, գրեթե ոչնչով չեն տարբերվում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Իսրայելին ուղղված թուք ու մուրից:
Վերջերս Հայաստանում անցկացվեց ՀՅԴ 30-րդ կոնգրեսը, որտեղ նշանակվեցին / ընտրվեցին բյուրոյի նոր անդամներ: Խոսվեց նաև ԼՏՊ-ի դրսից ֆինանսավորելու մասին և ասվել է, որ փաստեր ունեն, որ ՀՀՇ-ն Ամերիկայից ֆինանսավորվում է (սա ես իմացել եմ դաշնակացական սփյուռքահայից, քանի որ ինչքան գիտեմ ՀՅԴ-ի բոլոր նիստերը փակ են լինում):
Ես ուզում եմ անդրադառնալ ՀՅԴ-ի ֆինանսավորման աղբյուրներին: Ամբողջ արտասահմանը, աշխարհի ո՛ր ծայրից ուզես փոխանցումներ են կատարվում Հայաստանի ՀՅԴ-ին և դա բացարձակապես ապացուցելու կարիգ չկա, քանի որ հենց իրենք են դա ասում և հենց իրենց բյուրոյի անդամներն են, որ մինչև այսօր օտարերկրա քաղաքցիներ են և զբաղվում են ՀՀ ներքին քաղաքական հարցերով: Նման երևույթներ, ինչպիսիք են օտարերկրա քաղաքցու քաղաքական ժուրնալիզմով զբաղվելը ՀՀ իշխանությունների կողմից ճանաչվում է քրեական հանցանք և պիտակվում «շպիոն» անունով:
Ի դեպ, ԼՏՊ-ի նախագահության ժամանակ հենց ա՛յս պատճառով էր փակվել ՀՅԴ կուսակցությունը, որովհետև ՀՀ օրենսդրությամբ քաղաքական կուսակցության անդամ կարող են լինել միայն ՀՀ քաղաքացիները: Եվ այս օրենքը գործում է մինչ օրս:
Որպես իմ երկրի քաղաքացի պահանջում եմ, որ ՀՅԴ օտարերկրա քաղաքացիները պատժվեն օրենքի առաջ:
«Ճի՛շտ, կոպի՛տ, ճշգրի՛տ, շիտակ պիտի լինես՝ այնքա՛ն, ինչքան իր ժամանակին Չարենցը եղավ» Հրանտ Մաթեւոսյան Կարծես Հայաստանի բոլոր ճանապարհներում մշտապես տնկված եւ մեր պետության կաշառակեր բնույթի մասին մեզ անընդհատ ու պարտադիր հիշեցնող պետավտոտեսչությունը հերիք չէր, հիմա էլ Երեւանի փողոցներով մեկ, մեծ գովազդային պաստառներով «Մենք 115 տարեկան ենք» ազդարարող Դաշնակցությունը մեյդան ընկավ: Ի սկզբանե հայտնեմ, որ այս հոդվածի գրության պատճառը վերջերս հանդիպած մի դաշնակցականի՝ նոյեմբերի 27-ի խայտառակության առիթով բազմաթիվ վկաների ներկայությամբ կատարած ազնիվ խոստովանությունն է՝ «Այո, լավ ենք արել՝ կեղծել ենք, մենք գտնում ենք, որ այդ ԱՅՈ-ն մեր ազգին պետք է»: Ուրեմն... «Նպատակն արդարացնում է միջոցները»: Պարզ շարքայինից դեռ նոր-նոր դեպի ղեկավարող մարմիններ մագլցող դաշնակցականի վերոնշյալ խոստովանությունը լավագույնս բացահայտում է 115 տարի շարունակ Հայ ազգի ճակատագրի հետ խաղացող կուսակցության էությունը: Նրանք միշտ էլ իմ, քո, նրա, մյուսի, մեր բոլորի տեղը որոշել ու փորձում են դեռ որոշել: Մի՞թե հենց նրանք չէին մեր տեղը որոշել «Բանկ Օտոման» գրավել, Խանասորի արշավանք իրագործել, բայց փաստորեն հակառակը ստացվեց՝ մեզ ջարդեցին: Ժամանակին հենց նրանք էին որոշել Սուլթանին տապալել, բայց արդյունքում մեր ժողովրդին տապալեցին: Հետո որոշեցին Երիտթուրքերի հետ եղբայրանալ ու, իբրեւ հեղափոխական դաշնակիցներ, համատեղ հեղափոխություն անել, սակայն արդյունքում հենց մեր ազգին ցեղասպանության ենթարկեցին: Էլի նրանք էին, որ մեր փոխարեն որոշեցին դեռ շարունակվող ցեղասպանության տարիներին մի կերպ ստեղծված անկախ Հայաստանի ճակատագրի հետ խաղալ եւ, երկիրն իրոք «թշվառ ու անտեր»ության մատնելով, անխիղճ անամոթությամբ հայցեցին թուրքի գութը՝ ստորագրելով Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Նրանք, Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի կորստից հետո, իրոք որ անելու բան չունեին, բայց որոշեցին էլի մի բան անել, եւ «Դաշնակցությունը ժողով արեց»՝ որոշելով այս անգամ էլ երկրագնդի հայկական միակ հատվածը՝ մոխիրներից հառնել փորձող Խորհրդային Հայաստանը քարկոծել ու հայհոյել: Հայաստանում ստալինյան տարիներ սկսվեցին, իսկ սփյուռքում էլ նրանք որոշեցին իրենց բռնապետական ծարավին հագուրդ տալու անհաջող փորձեր կատարել՝ «Դաշնակցական չեղողը հայ չէ»: Իրենց քաղաքականությանը չենթարկվող եւ ազգօգուտ գործունեություն ծավալող, ուղն ու ծուծով հայրենասեր մեր բազմահազար հայրենակիցներին սկսեցին ահաբեկել եւ սպանել: Հայաստանում հայ հայրենասերին Ստալինն էր սպանում, Սփյուռքում՝ Դաշնակցությունը: Եվ հենց դրա համար էլ որոշեցին ոչ թե Անդրանիկ, Նժդեհ կամ Բաղրամյան երգել, այլ երգեցին ու դեռ երգում են «Ելի՛ր, դաշնակ Դրո»: Երգելը մի կողմ. որոշեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին եւս մասնատել՝ 1956-ից հիմնելով իրենց կաթողիկոսությունը, որին էլ չափազանց անհարգալից՝ ասես սեփական բոստանի են վերաբերում: Ահա՛ միմիայն լոզունգային «ազատ, անկախ եւ միացյալ»-ների, իրականում՝ «անազատ, օտարից կախված եւ մասնատող» իսկական բնույթն ու նկարագիրը: Ով այս ամենին չի հավատում, թող նեղություն քաշի՝ ԱՄՆ հատուկ ծառայության՝ ԿՀՎ-ի տարեկան ալմանախները թերթելու, որ հրապարակի վրա են, կամ պարզապես ընթերցի պատմաբան Ստեփան Պողոսյանի գրքերը: Ու քանի որ նրանք որոշել էին, որ մեր փոխարեն որոշողները միշտ իրենք են լինելու, որոշեցին 1991 թ. Սեպտեմբերի 21-ին՝ համայն հայության համար ճակատագրական, պատմության մեզ ընձեռած այդ սքանչելի պահին, Հայաստանի անկախության հանրաքվեին «Ո՛չ» ասել: Բայց, ի հեճուկս իրենց, Հայաստանի բնակչությունը բոլորիս դարերի երազանքն իրականություն դարձրեց: Նրանք գովազդային գործակալության նման մշտապես ցույց են տալիս, որ իբր թե Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագրով են մտահոգված: Վերջերս նույնիսկ առանց անհարմար զգալու հայտարարեցին թե՝ «իրենք ստեղծվել են, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը գոյություն ունենան եւ կարողանան զարգանալ», բայց, ինչպես բոլորիս ծանոթ պատմական փաստերն են ցույց տալիս, հակառակն է՝ նրանք կարծես թե «115 տարի առաջ ստեղծվել են, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը գոյություն չունենան եւ չկարողանան զարգանալ»: Եվ փաստորեն նոյեմբերի 27-ի խայտառակության առիթով վերոհիշյալ շարքային դաշնակցականի իմ ներկայությամբ կատարած անկեղծ խոստովանությունը հենց այս անհերքելի իրականության վերջին օրինակներից էր: Ու քանի որ այդ կուսակցությունն իր շարքերում եւ ոչ մեկ հատ «ազատ, անկախ» մտածելու ունակ պարկեշտ անդամ չունի, ուստի 115 տարի տեւող տհասությունից, բախտախնդրությունից, արկածախնդրությունից եւ հայ ժողովրդի համար միայն դժբախտ հետեւանքներով ավարտվող ողբերգություններից զերծ չենք լինելու հաստատ: Չգիտեմ, թե այս կուսակցությունը բոլոր այս տարիներին քանի-քանի տիրոջ ծառա կարող է եղած լինել, բայց որ ստեղծման օրից մեզ պարտադրված իր գոյությամբ հայ ժողովրդին չի ծառայել, փաստ է: Սույն կուսակցության քաղաքականության պատճառով իրականացված ցեղասպանության փաստը միայն հերիք պիտի լիներ, որպեսզի նրանք այլեւս անվերադարձ հեռանային եւ նորից երբեք չհայտնվեին հայոց երկնակամարում, բայց հավանաբար մեզ բոլորիս նորանոր դժբախտություններ բերելու նպատակով պատվիրված անավարտ հանձնարարականներ ու, ի հեճուկս Հ. Քաջազնունու հայտնի պատգամի, դեռ «անելիք» ունեն: Չէ՞ որ Ջավախքում դեռ հայեր են ապրում: Հայոց ցեղասպանության 90-ամյակում նույնիսկ բազմաթիվ թուրքեր մարդկության դեմ գործված աններելի հանցանքի համար մեզնից ներողություն խնդրեցին, մինչդեռ 115-ամյա զառամյալն այդպես էլ լռում է: Սրանից 115 տարի առաջ բազմամիլիոնանոց հայությամբ Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա կար, իսկ հիմա այդ ամենից արդեն ցավոտ հուշ ու նույնանուն մի նորակառույց առագաստանավ է մնացել: Հիմա պա՞րզ է, թե ինչու նրանք 115 տարեկան են, իսկ մենք արդեն չկանք, թե ինչու ամբողջ հայ ազգի համար պաշտելի զորավարներ Անդրանիկին եւ Նժդեհին տանել չեն կարողանում: Գովազդային նպատակներով պատեհ-անպատեհ Արցախյան ազատամարտից խոսողները երբեք հայ ժողովրդին չեն ասելու, թե ինչու արյան կանչով ոտքի ելած, Սփյուռքի իրենց գաղթօջախներից Հայրենիք հասած եւ Արցախյան գոյամարտի արժանավոր մասնակիցը դարձած հատուկենտ հայորդիներին անխտիր հեռացրին իրենց կուսակցության շարքերից: Նրանք, անշուշտ, երբեք մեր ժողովրդին չեն ասելու, որ 1989-90-ականներին՝ դեռ Արցախյան ազատամարտի արշալույսին, թեկուզ որսորդական հրացաններով հայրենի հողը պաշտպանելու պատրաստ լավագույն նվիրյալներին անամոթաբար ստիպում էին՝ «Զենք՝ Դաշնակցության անդամակցելու դիմաց» անբարո գործարքը: Իսկ շատերս, ձեռքում թեկուզ մեկ միավոր զենք ունենալու նպատակով, նման գործարքի զոհ գնացած տասնյակ հայորդիներ ենք ճանաչել: Տեսել ենք նաեւ, թե Դաշնակցության անդամ, Արցախի Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի անմեղ թափված արյունը ինչպես կամ ինչու այդպես մոռացության մատնվեց: «Մեր պետությունը երեք ճակատ, մեկ սահման ունի» հայտարարող ԱԺ փոխխոսնակի կուսակցությունը, «Ջավախք... Ջավախք» հոլովելով, հայ ժողովրդին մի նոր աղետի հասցնելու փոխարեն՝ Դաշնակցության Ջավախքի պատասխանատու հանդիսացած իրենց «ընկեր» Պողոս Պողոսյանի՝ Երեւանում, բոլորի աչքի առաջ, օրը-ցերեկով սպանության հանցավորներին օրենքով հասնող պատժին արժանացնելու համար աշխատեր գոնե: Հին ընկերնե՞րը չեն դավաճանում: Քանի որ ստելով, կեղծելով, խարդախելով 115-ամյա կուսակցությունը կարողանում է իր տեղն իշխանությունների արեւի տակ ապահովել, ուստի բնական է, որ «բոլոր միջոցներն էլ ընդունելի են» իր համար: Կարծում եմ՝ 115-ամյա կուսակցության՝ ինձ քաջածանոթ անդամներից մի քանիսի մասին հազիվ մեկ երկտողանոց անդրադարձը հերիքելու է վերջակետ դնելու սույն գրությանը: Երբ ամեն օր քնելուց առաջ գլուխս բարձին եմ դնում եւ մտածում եմ, թե ինչ լավ է, որ ես իրանցի Սերժ Ամիրխանյան չեմ, որ երկար ժամանակ Քարվաճառի վարչակազմի ղեկավար լինեմ, ու այդտեղ հայորդիների քանակն ավելացնելու փոխարեն պակասեցնեմ: Ինչ լավ է, որ ես Հովսեփ Սեֆերյան չեմ ու ամբողջ ՀՀ քաղաքացիների քրտինքով սարքված քանի-քանի գործարան ձրի ձեռք բերելուց հետո դրանք աշխատեցնելու փոխարեն՝ հիմնահատակ չեմ ավերել: Ինչ լավ է, որ ես հալեպցի Հովհաննես Պողոսյան չեմ, որ պապերուս հայրենիք Ադանայի համար կյանքս տալու պատրաստ լինելով հանդերձ՝ առաջին իսկ առիթով ամբողջ գերդաստանով, ձուլվելու նպատակով, այժմ թուրքի ձեռքում գտնվող նույն Ադանայում ռազմակայաններ պահող երկիր՝ դեպի Ամերիկա չեմ գաղթում մշտական բնակության: Ինչ լավ է, որ ես Հակոբ Պալյան չեմ ու Փարիզի հայկական «Ռադիո Այբ»-ի եթերից առավոտից երեկո Հայաստան փնովելուց չհոգնելով՝ Հայրենիքի ամենաանաչառ եւ ժողովրդականություն վայելող հեռուստաալիք «Ա1+»-ը լռեցնելու իշխանությունների որոշման ուղղակի մեղսակից «Երկիր Մեդիա»-ի տերերից լինելուս համար չեմ ամաչում: Ինչ լավ է, որ ես պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյան չեմ եւ Հայ ազգին իր ծննդավայր բնօրրանում «եկվոր» չեմ կոչում: Եվ երիցս ինչ լավ է, որ ես Լիբանանի Ավոն, Թեհրանի Վարուժը եւ Բեյրութի «թուրք դեսպան խփած» Անդոն չեմ, որ հազար ու մեկ խարդախության, կաշառքի ու մեքենայությունների անբարո ճանապարհով, իրականում՝ ՀՀ քաղաքացուն պատկանող երեւանյան բազմահարյուր հազարանոց հողատարածքները կազմակերպված «ամենաարդար աճուրդների» շնորհիվ ջրի գնով ձեռք չեմ բերում, որ հետո էլ նույն այդ վայրերում սարքվող «էլիտար» շենքերի պատուհաններից Արարատ սարը դիտելու համար «ուշքը գնացող» սփյուռքահայ հայրենակիցներին կրակի գնով նաղդեմ: Եվ գիտեք՝ դեռ ինչքան, մեր Հայրենիքի համար «ուշքը գնացող» այսպիսի «ինչ լավ է, որ...»-երին կարող եմ օրինակ բերել սույնն ընթերցող ՀՀ քաղաքացիներիդ: Օրինակներ, որոնց համար, հաստատ, ձեզնից եւ ոչ ոք այդպիսիների գոյությամբ իրեն հպարտ չի զգա: Հենց դրա համար էլ գրեթե ամեն շաբաթավերջ փորձում եմ գնալ Վերնիսաժ՝ հանդիպելու Ջավախյան Լեւոն հայ գրողին եւ թեկուզ ոտի վրա նրա հետ մի քանի րոպե զրուցելուց հպարտանում եմ, իմ մարդու հայ տեսակին պատկանելությունից: Իրոք, որ ինձ համար այդ մի քանի րոպեն ավելին արժե, քան ոմանց համար 115 տարին: Փորձե՛ք, որպեսզի համտեսեք ազատ մարդ լինելու բերկրանքը: Դուք ձեզ հաստատ ազատ մարդ կզգաք: Հ. Գ. Այս հետգրությամբ ուզում եմ փարատել սույն հոդվածի առիթ դարձած շարքային դաշնակցականի տվայտանքները. միեւնույն է՝ ես նրա անունը չէի տա, նախ, որ նա ոչնչով չի տարբերվում մյուսներից, այսինքն՝ ո՞ր մեկի անունը տաս, եւ երկրորդ՝ շատ լավ իմանալով, թե ինչ ճակատագիր կարող էր նրա համար որոշել իր կուսակցությունը, պետք չէր հերթական անգամ արձակել այդ կուսակցության 115-ամյա ձեռքերը՝ մի ճակատագրի խեղման պատասխանատվություն վերցնելով:
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ
http://new.aravot.am/am/articles/society/7682/view
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
http://www.akumb.am/showthread.php?t=20453
Այստեղ որոշակի ինֆորմացիա կա այս թեմային համապատասխան:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իսկ ինչ կասեք ցեղասպանության տարիներին նրա վարած քաղաքականության մասին, հիմա նա ցեղասպանության ճանաչման հարցում դրոշակակրի դեր է կատարում, այնինչ լավ կլիներ խոստովաներ նաև իր մեղքերը հայեր կոտորածների մեջ , քանի որ ժամանակին որդեգրել էր որքան շատ զոհ տանք, այնքան լավ սկզբունքը:
Ծայրահեղականների կուսակցություն է, որը ստրուկի բարդույթից չի կարողանում ազատվել, ավելի ճիշտ արդեն երկար ժամանակ է չի էլ ցանկանում ազատվել այլ միայն իր համար տեր է ման գալիս որ այդ տիրոջը հավատարմության մեջ երդվելով ու ազնիվ ծառայելով կորզի իր ազգի գոյության գրավականններ։
Բայց ամենատխուրն այն է, որ իր դարավոր գոյության ընթացքում – որոշ առումով արդեն այնքան հին, որ վատ հոտ է գալիս, այդ կուսակցությունը անընդհատ սխալ տիրոջ է, փորձել ծառայել, դրանով վտանգելով իրեն վստահող հայերին։
Այսօր հերթական նման սխալ տիրոջն ծառա լինելու խոստումներ են տալիս։
Ինչ որ հարցում դաշնակցությունը շատ մոտ է իր մտածելակերպով ԼՏՊին, դրա համար իննուսնականների սկզբում մնույնիսկ կարծում էին, որ ԼՏՊն դաշնակցության շարքերն է մտնելու, քանի որ երկուսն էլ հայ ազգի մասին շատ թույլ կարծիքի են ու հայերին միայն տեսնում են ինչ որ մեկի ծառա ուրիշի երկրում ապրողի կարգավիճակում։
Զարմանալի չէ, այօրվա դաշնակցության ղեկավարությունը ու կուսակցությունը Արցախն ազատագրած ու ազատության ինքնուրույն կերտած ու ոչ թե մուրած դաշնակցականները տարբերվում են, որոշ դեպքերում նույնիսկ դաշնակցությունից հեռացվում ու դուրս են գալիս։
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
Enigmatic (16.06.2009), Mephistopheles (16.06.2009), murmushka (15.06.2009), Norton (15.06.2009), Մարկիզ (15.06.2009)
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
Շատ լավ թեմա է .......
Դաշնակցությունն այսօր Հայաստանում միակ կուսակցությունն է, որը բավարարում է «կուսակցություն» տերմինին: Հատկապես գովելի և ուսուցանելի է վերջինիս ներքին կարգուկանոնը և որոշումներ կայացնելիս և ելույթներ ունենալիս գրագետ մոտեցում կատարելու փորձերը:
ԲԱՅՑ դրական կողմերը թերևս այսքանով սահմանափակվում են: Ինձ համար անհասկանալի հակասություններ են յուրաքանչյուր ընտրություններին ընդիմադիր կեցվածք դրսևորելը, բայց այնուհետ կոալիցիա մտնելը, Ս. Սարգսյանի կողմից Թուրքիայի հետ նոր որակի հարաբերություններ սկսելուն չարձագանքելը, Պողոս Պողոսյանի դեպքը «կուլ տալը», ազնիվ համապետական արժեքներից խոսելը, սակայն պետական մակարդակով կազմակերպված «գռդոնի» իրականացումը, պաշտոնական հակաԼևոնականությունը, սակայն կուսակցության միջին և ստորին օղակների կողմից միտինգներին ակտիվ մասնակցությունը.......
Ակնհայտ է, որ տվյալ կուսակցությունը արտաքին ուժի կողմից «փաթեթով կառավարվող» կառույց է, որի ղեկավարներն ակնհայտորեն ազնիվ չեն իրենց շարքային անդամների նկատմամբ, վերին օղակների աշխատանքը և նպատակները թափանցիկ չեն ստորին օղակների համար և առկա է արտահայտված որակա-արժեքային տարբերություն կուսակցության տարբեր օղակների միջև: Կուսակցության միայն հասարակ անդամներն են անկեղծորեն կրում կանոնադրությամբ սահմանված ազգային գաղափարախոսությունը:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ կուսակցության մի հատվածը տվյալ ժամանակահատվածում համագործակցել է ԿԳԲ- ի հետ, մյուսը` ամերիկյան Ցե Ռե ՈՒ-ի: Չնայած ունեն կայուն ընտրազանգված և այն աճեցնելու հնարավորույուն, սակայն ներկա պահին կուսակցության «կոճակը» թվում է թե գտնվում է ՀՀ երկրորդ նախագահի գրպանում: Չափազանց հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ մի շարք աղանդավորական կազմակերպությունների ղեկավարներ ընտրություններից առաջ երազ են տեսնում, որ Աստծո ընտրյալը Վահանն է և Դաշնակցությունը, և տվյալ կազմակերպությունների անդամներն իրենց ձայները «փաթեթով» տալիս են կուսակցությանը և Վահանին:
Ինչ կապ և ընդհանրություն ունեն Աստծո նվիրյալները և քարոզիչները այնպիսի մի կուսակցության հետ, որի անդամներն իրենց երդումը տալիս են ձեռքը զենքի վրա դրած, թերևս սա ինձ չափազանց հետաքրքրում է?????
Վերջին խմբագրող՝ azat11: 10.07.2008, 23:12:
[QUOTE=azat11;958297]
Դաշնակցությունն այսօր Հայաստանում միակ կուսակցությունն է, որը բավարարում է «կուսակցություն» տերմինին: Հատկապես գովելի և ուսուցանելի է վերջինիս ներքին կարգուկանոնը և որոշումներ կայացնելիս և ելույթներ ունենալիս գրագետ մոտեցում կատարելու փորձերը:
ԲԱՅՑ դրական կողմերը թերևս այսքանով սահմանափակվում են:
Դաշնակցությքան առումով կասեմ հետևյալը` Ձևով ազգային, բովանդակությամբ ինչպես բոլոր "կույտ" -երը:
Իրականում այդ կազմակերպվածությունը արտաքին խաբկանք էլ չի այլ ավելի շուտ ներքին: Պատմության էջերը թերթում ու ավելի համոզվում ես որ մեր "Հին ընկերները" ոչ մի քայլ առաջ ջեն արել, էլի գլուխները տնկած երկնքին են նայում ու հիանում իրենց գործունեությամբ:
Ո՞ւր էր դաշնակցությունը (դիտմամբ եմ փոքրատառով գրել), երբ հայերը կոտորվում էին, ասեմ, 3 ազգային կուսակցություններով իրար էին ուտում, փոխանակ էն ժամանակ Կոալիցիա կազմեին ու էդ արհավիրքի դեմն առնեին:
Մի կազմակերպիչ չունեցանք, ապրիլի 24-ին նայում էի կադրեր ցեղասպանությունից ու ամաչում էի, թե 20 զինվոր ոնց են մոտ 500-600 մարդկանց անասնաբար հոշոտում: սա խայտառակությունը հինգ հարյուր անզեն մարդիկ էդ քսանին կարային էն օրը գցեին, որ քյուֆթայից տարբերել չլիներ: Բա ամոթ չի՞, ո՞ւր էիր այ հին ընկեր դաշնակ: Եվրոպաներում համագումար էիր անո՞ւմ:
Ներքին զայրույթս էնքան շատ ա որ (թող ներեն ինձ մեր զոհերը), մտածում եմ մեզ էդ էլ էր քիչ:
Դաշնակցությունը մի բան կարար աներ էս ժողովրդի համար` մի քիչ կտրեր քրիստոնեական նախապաշարումներից: ես հարգում, ու ընդունում եմ, մեր առաքելական սուրբ եկեղեցին, բայց պետք չի ձգտել հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել:
Ի դեպ ասեմ, որ հրեաներից շատ բան ունենք սովորելու` նրանք իրենց վրեժի պատմությունը կրոն են սարքել ու դրանով են դաստիարակում իրենց սերունդներին, իսկ ո՞ւր է մեր Սրբազան Վրեժի Կտակարանը:
իսկ մերը սա է և ամենամեծ խայտառակությունն է մեր ազգի համար, որ մեր հայոց պատմության դպրոցական գրքում կարող եք կարդալ հետևյալ տողերը` "Խալիֆան Հայաստան է ուղարկում իր Բեշիր զորապետին, և հարցնում թե նրան ինչքան զորք է պետք Հայաստանը գրավելու համար, Բեշիրը հարցնում է, թե քանի բերդ կա Հայաստանում, նրան ասում են թիվը, իսկ նա պատասխանում է` ինձ զորք պետք չէ, տվեք ինձ ամեն բերդի համար հարյուր ոսկի": Այս սրանով էլ մենք ենք դաստիարակում մեր սերունդներին: տարբերությունը շատ չի, չէ՞:
![]()
ինչպես ասում են ՙսուտ ասողի տունը կրակ ընկավ.ոչ ոք չհավատաց՚։
Առակը տվյալ դեպքում վերաբերում է Դաշնակցությանը։Իսկ ի՞նչ երաշխիք կա. որ սա հերթական բեմականացումը չէ՝ նախագահական բեմականացման շարունակությունը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ