Կներես, բայց ես այն տեսակետի կրողը չեմ, որ մենք, իբր, բանավիճել ենք: Մեր կարճ
զրույցը ես բանավեճ չեմ համարում
Ինչ վերաբերվում է «հիմար թագավորին», ապա սխալդ գալիս է հենց այստեղից, որովհետև թագավորդ բոլորովին էլ հիմար չէ, այլ որոշակի սառը հաշվարկներով: Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ այս թեմայի նախորդ գրառումներիցս մեկում ու ֆորումում այլուր ասվել է բազմիցս, ինքն ունի լեգիտիմության մեծ խնդիր ու աշխարհի ձեռքին դարձել է մարիոնետկա: Նրան ինչպես ուզում են օգտագործում են, սպառնալով հակառակ դեպքում այս կամ այն պատիժներով: Սպառնում են խիստ նկատել քաղբանտարկյալների գոյությունը, նրա խաղամոլային համբավը, չընտրված լինելը, ֆինանսավորումների կտրելը ու լիքը ուրիշ բաներ: Այս պայմաններում ինքը պատրաստ է իր «անձեռնմխելիությունը» պահպանելու համար ցանկացած զիջումների, այդ թվում ազգային ու այդ թվում կանգնում է ցեղասպանության վրա միզողների կողքին, դողդողացող ձեռքերով իջացնում շալվարը, բայց բավական կտրուկ ու շիտակ տաք հեղուկի հոսք է իջեցնում մեր պատմության այդ տխուր էջերի վրա:
Միաժամանակ ինքը ուզում է կոզրեր շահել:
Մասնավորապես իրեն փոքր-ին ավելի թանկ ծախել: Աշխարհին ցույց տալ, որ իր երկրում նման որոշումը կայացնելը բարդ է, բայց ինքը գնում է այդ դժվարին քայլին՝ բոսերին գոհացնելու համար: Ահա սրա համար են պարոն Սերժ Սարգսյանին պետք իր ձեռնասուն կուսակցության կազմակերպած բողոքի ակցիաներն ընդդեմ Էդուարդ Նալբանդյանի: Սրանով ինքը երկու նապաստակ է խփում մի զարկով. մեկն ասեցի, բոսերի աչքին ցույց է տալիս թե ինքն ինչ դժվարությամբ է նրանց ասած արել, թող ուրեմն շոյեն իր գլուխը, մյուս կողմից երկրում շեղում է ուշադրությունն իր վրայից, քավության նոխազ սարքում Նալբանդյանին: Պատահական չի, որ արմատական ընդդիմության միավորվելու կոչից հետո, որը նաև այս հայ-թուրքական հարաբերությունների դեմ պիտի լիներ, իսկ ուզածին հասնելու համար պետք էր ողջ ընդդիմադիր դաշտի համախմբումն ու ՆԱԽԱԳԱՀԻ, այն է ոչ լեգիտիմի, այն է այս ամեն ճարտարապետի հրաժարականը պահանջելը, որով համայն աշխարհին ցույց կտայինք, որ չենք հանդուրժելու իրենց խաղերը, չենք թույլատրելու միզել ցեղասպանության վրա, ահա այդ կոչից հետո ձեռնասուն կուսակցության այս շեղիչ գործողություններով զբաղվելը խիստ սպասելի ու հասկանալի, բայց հակազգային խաղ է: Ցավում եմ, որ կուսակցության մի շարք շարքային ազնիվ անդամներ ու ազնիվ համախոհներ չեն հասկանում, թե կուսակցության առաջնորդները ինչպես են իրենց շեղում բուն գործառույթից, ինչպես են նրանց զգացմունքներն ու քայլերն ուղղորդում սխալ ուղղությամբ:
Մինչդեռ նախագահի հրաժարականը ժողոդրդի պահանջով կլիներ երկրի դիրքի բարձրացման ուղղված քայլ: Ցույց կտար, որ մեր ժողովուրդը չի ընդունում այդ նախապայմանները, հնարավորություն կտար ձևավորել լեգիտիմ իշխանություն, որի գլխին ով ուզում է կանգներ, ով ուզում է ընտրվեր, լիներ Տեր-Պետրոսյանը թե Վահան Հովհաննիսյանն, օրինակ, կկարողանար խոսել ժողովրդի անունից ու այդ բոլոր միջազգային ատյաններում ասեր. «Ոչ պարոնայք, իմ ժողովուրդը ինձ ընտրել է, որպեսզի ես այս փաստաթղթին՝ այս տեսքով, ոչ ասեմ»:
Էջանիշներ