Հետխորհրդային բոլոր երկրների վիճակն էլ Հայաստանից լավ չի:
Ես ոչ մեկի մեղքը ուրիշին չեմ բարդում: Ուղղակի դու չես հասկանում, որ խնդիրը իշխանավորի մեջ չի, որ եթե էսօր քեզ էլ դնեն էս երկրի ղեկավար մեկ ա, դրանից բան չի փոխվելու, քանի որ նման մտածելակերպը ոչ թե սոցիալական վիճակից ա առաջացել այլ ունի ավելի խորքային պատմական պատճառներ: Սա ազգային հոգեբանության մաս ա դառել: Մարդիկ դեռևս սովետը չքանդված, դեռևս երկիր չկառուցած, արդեն մասսաներով լքում էին էս երկիրը ու նույնիսկ էնպիսի մարդիկ, որոնք սոցիալապես լավ էլ կայուն էին, օրինակի համար` Մեսչյանի ու Արամ Ասատրյանի նման մարդիկ: Էնպես որ, եկեք բոլորս միաձայն ընդունենք, որ պրոբլեմը ոչ այնքան սոցիալական է, որքան հոգեբանական: Երբ որ սա ընդունեք, էն ժամանակ էլ միգուցե նաև լուծումներ կարենաք գտնել խնդրի:
Էջանիշներ