ես գիտեմ որ հաստատ այդպիսի բան կա: Իմ մոտ ընկերը աշխատում էր մի կազմակերպությունում որը նախ վերանորոգում էր այդպիսի տարածքները, ու հանձնում այդպիսի ճաշարանին: իր ասելով կերակրում էին հիանալի: Ծերերը կամ ավելի ճիշտ կարիքավորները ընտրվում էին արդարաբար /այսինքն նրանք, ովքեր իրականում ունեն դրա կարիքը/: բացվել էին այդպիսի ճաշարաններ Երևանի բոլոր շրջաններում /որքան հիշում եմ/: Երևանից դուրս էլ էին բացվում, բայց կոնկրետ որտեղ, չեմ հիշում:
Փողերը այդ գործի համար որպես գրանտ գալիս էին դրսից: Կոնկրետ ովքեր էին ֆինանսավորում, չեմ հիշում կրկին![]()
Վօթեր, պարզ չե՞մ ասում, որ հաստատ գիտեմ, որ կա: Քեզ վռազ վիդեոռոլիկ ա պետք, ասում եմ երևի չկա: Պարտադիր ռոլի՞կ ա պետք, որ համոզվես: Ուզում ես օգտակար բան անել, գլուխ մի տար, հազար հատ բարեգործական կազմակերպություն ա գործում Հայաստանում: Որ ցանկություն ունենաս, հաստատ դրանցից մեկին կգտնես:
Լավ ինչ որայա, պարզա որ շատ անորակ կազակերպած է, որ տեղը մարդ չգիտի կերակրվողներին էլ ԸՆՏՐՈՒՄ են – բարեգործությունը ընտրովի չի արվում, այն էլ անվճար ուտելիք տալը։
Եթե մարդը այդ վիճակու է, որ անվճար ճաշարանի հույսին է ու գալիս է պիտի կերակրես ու ոչ թե ընտրես...
Ամեն դեպքում եթե որևէ մեկը բարեգործական ճաշարանների տեղը կամ կապվելու տվյալները իմանա թողեք այս թեմայում կամ ինձ անձնական հաղորդագրությամբ....
Որտեղից պարզեցիր սա, ընկեր ? Ով ա ասել որ ընտրում են: Իմ կարծիքը իշխանությունների մասին ստեղ բոլորն էլ գիտեն: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում բոլորս անհոգի ու անաստված արարածներ ենք: Ոչ մեկը ոչ մեկին չի ընտրում: Անվճար ճաշարանը բացվել էր բոլոր ցանկացողների համար, ու ցանկացած մարդ որ մտնում էր այնտեղ ստանում էր նվազագույնը տաք կերակուր:
Հայսատանում սոցիալական պաշտպանության համակարգն իդեալական չի (խնդրում եմ չխառնել սոցիալական արդարության հետ, սա ընդհանրապես գոյություն չունի), ու չի էլ կարող լինել, դե գիտես աղքատ երկիր ենք: Բայց այն այնուամենայնիվ կա ու գործում է, ու համարվում է նախկին խորհրդային տարածքում ամենաարդյունավետներից ու նպատակայիններից մեկը: Ուրիշ բան, որ թալանչիների այնպես չեն անում, որ համակարգին հատկացվող գումարներն էլ այնքան լինեն, որ աղքատությունը հացվի նվազագույնի կամ ընդհանրապես վերացվի:
Dvgray-ն ա ասել «Ծերերը կամ ավելի ճիշտ կարիքավորները ընտրվում էին արդարաբար /այսինքն նրանք, ովքեր իրականում ունեն դրա կարիքը/:»
Երեվում է նա ինձանից էլ քիչ գիտի, ոնց ինչ է, կամ քո ասածից հասկացա որ ոչ թե Է այլ ԷՐ, արդեն էլ չկա՞
Սոցիալական նպաստների համակարգը մտցրել են ու համարում են հարցը լուծված, սոված մարդ չկա ուտելիք բաժանել պետք չի՞
Հայաստանի հետ կապ չունի, ամենահարուստ երկրում էլ անգամ ձրի ապրանքից մարդիկ չեն հրաժարվում։
Ամենահարուստ ԱՄՆում անվճար կամավորական սկզբունքով բժշկական օգնությունից միլլոնավոր մարդիկ են օգտվում իսկ եվրոպայում սուպերմարկետի ժամկետանց ապրանքները, սոցիալական ծառայության հատուկ թույլատվությամբ են արդեն բաժանում կամ սիմվոլիկ մեկ եվրո գումար են պահանջում, որ չվերավաճառեն....
Իսկ մի գուցե արժի թեմայի վերնագիրը փոխել, Հայաստանը "վաճառաված է" ???
ՀԺ–ի այսօրվա խմբագրականում Հայաստանի վաճառելու մասին նմանատիպ ընդհանրացումներ են արվում
ՂԱՐԱԲԱՂ` ՓՈՂԻ ԴԻՄԱ՞Ց
ՀՀ կառավարության երեկվա նիստից հայ հանրությունը տեղեկացավ, որ կառավարությունը պատրաստվում է եւս 700 միլիոն դոլարի վարկ վերցնել, այս անգամ` Ասիական զարգացման բանկից: Փողը կառավարությունը մտադիր է ծախսել այսպես կոչված «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության վրա: Մեր երկրի հյուսիսում` հայ-վրացական սահմանի վրա գտնվող Բավրա անցակետը այս մայրուղին կապելու է Մեղրիի, այսինքն` հայ-իրանական սահմանի հետ: Ընդ որում, 700 միլիոն դոլարը, ինչպես ասել է վարչապետը, այս մայրուղու առաջին փուլի իրականացման արժեքն է: Ամբողջ մայրուղու շինարարության արժեքը կարող է հասնել 1,5 միլիարդ դրամի: Առաջին հայացքից շատ էլ լավ ծրագիր է, մանավանդ որ` ինչպես Տիգրան Սարգսյանն է հայտարարել, մայրուղին համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Խնդիրն այն չէ` Ասիական բանկը կտա՞ այդ գումարը, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ կառավարությունը նորմալ է համարում միայն մի քանի ամսվա ընթացքում արդեն 1,3 միլիարդ դոլարով արտաքին պարտքը մեծացնելուց հետո մտածել նոր պարտք վերցնելու մասին, ընդ որում` որեւէ տրամաբանական սխեմա` այդ վարկերը փակելու, առայժմ չի հնչեցվել: 700 միլիոն դոլարի նոր վարկ վերցնելուց հետո մեր երկրի արտաքին պարտքը կանցնի 3 միլիարդ դոլարը: Երբ ՀՀ կառավարությունը գնաց մեր արտաքին պարտքը եւս 1,3 միլիարդ դոլարով ավելացնելու քայլին, պաշտոնավորները պնդում էին, թե որեւէ վտանգ դրանում չկա, քանի որ արտաքին պարտքը չի գերազանցում վտանգավոր շեմը` համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը: 700 միլիոն դոլարի նոր վարկ վերցնելու պարագայում արդեն, մեղմ ասած, շեմը կգերազանցվի, եւ դա շատ լավ գիտեն նաեւ կառավարությունում: Եւ ուրեմն` հարց է ծագում` ինչո՞ւ է կառավարությունը այդպես համառորեն ուզում հատել այդ վտանգավոր շեմը: Իսկ շեմը իրոք վտանգավոր է, ընդ որում` Հայաստանի պես երկրների համար վտանգավոր է նույնիսկ շատ ավելի ցածր շեմը: Ամենեւին չի կարելի բացառել, իհարկե, որ սա ընդամենը ինքնագովազդի հերթական ակցիան է. «Տեսեք` միջազգային չափանիշներով ավտոմայրուղի ենք կառուցում ամբողջ Հայաստանի երկայնքով մեկ, իսկ դուք մեզ չեք սիրում» թեմայով: Սա, անշուշտ, հավանական տարբերակներից մեկն է: Բայց կա նաեւ մեկ այլ` ավելի սարսափելի տարբերակ: Նման պարտքեր կուտակելու համար կամ պետք է լրիվ անմեղսունակ լինել, կամ` հույս դնել մի հրաշքի վրա. ասենք` մի արեւոտ օր մեր պարտատերերը որոշեն ներել մեր պարտքը կամ դրա մեծ մասը: Տեսականորեն նման հրաշք լինել չի կարող, եթե Հայաստանը իրեն սնանկ չի հայտարարել, եթե Հայաստանում մի զարհուրելի բնական աղետ տեղի չի ունեցել, կամ էլ, եթե Հայաստանը իր պարտատերին չի զիջել մի բան, որը շատ ավելի կարեւոր է, քան փողը: Սնանկ հայտարարել Հայաստանը կարելի է ցանկացած պահի, բայց դա կնշանակի, որ մեր երկիրը կորցնելու է իր նույնիսկ ձեւական սուվերենությունը եւ բացահայտորեն դրվելու է արտաքին կառավարման տակ: Հույս դնել, որ Հայաստանի վրա կընկնի մի մեծ գիսաստղ, եւ դրա արդյունքում կներվեն մեր պարտքերը, պարզապես իմաստ չունի, որովհետեւ այդ դեպքում էլ կառուցվելիք մայրուղին ոչ մի բանի համար պետք չի գա, նույնիսկ` բնակչության էվակուացիայի համար: Մնում է մի տարբերակ` որ Հայաստանը պարտատերերին տա մի այնպիսի բան, որը նրանց համար ավելի կարեւոր է, քան պարտքի ետ ստացումը:
Մի տարօրինակ «զուգադիպությամբ»` Հայաստանին սկսեցին առատորեն վարկեր տալ հենց այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «լուրջ առաջընթաց» է նշմարվում: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում սա հնարավոր չէ հասարակ զուգադիպություն համարել: Դժվար է գտնել այսօր որեւէ միամիտի, ով կհամարձակվեր կիսապատերազմական վիճակում գտնվող, թշնամիներով շրջապատված, մեղմ ասած` խիստ կասկածելի տնտեսական քաղաքականություն իրականացնող, օլիգարխների տիրապետության տակ գտնվող, հասարակության ատելությունը վայելող իշխանություն ունեցող Հայաստանի պես երկրին վարկ տալ եւ ակնկալել, թե իր փողը` տոկոսներն էլ հետը, ետ կստանա: Եւ ուրեմն` կարելի է հաստատապես պնդել, որ վարկերի առատորեն տրամադրումը եւ ԼՂ կարգավորման հարցում «առաջընթացը» ամենեւին էլ զուգադիպություն չեն: Դժվար չէ կռահել, որ այսպես կոչված միջազգային հանրությունը ղարաբաղյան գլխացավանքից ազատվելու համար պատրաստ է որոշակի գումար վճարել: Դա կարող է լինել մի քանի միլիարդ դոլար: Բայց այդ միլիարդների վճարումը, բնականաբար, չի կարող ուղղակի կապվել հակամարտության լուծման հետ: Իսկ միլիարդավոր դոլարների պարտքեր տրամադրելը եւ ապա դրանցից հրաժարվելը, թերեւս, լավագույն լուծումն է: Թե պարտք տվողը եւ թե պարտքը վերցնողը փոխադարձ կախվածություն են ունենում` պարտք վերցնողը չի կարող հրաժարվել համաձայնեցված պայմաններից, քանի որ պարտքը չի ներվի, իսկ պարտք տվողը չի կարող հրաժարվել, քանի որ պարտք վերցնողը կարող է հրաժարվել համաձայնեցված պայմանները կատարելուց: Այս փոխադարձ կախվածությունը կարեւոր է, քանի որ խոսքը գնում է հակամարտության կարգավորման մասին, ինչը տեւական գործընթաց է եւ չի կարող սկսվել ու ավարտվել մեկ գործողությամբ: Այսինքն` կարելի պնդել, որ այսօր ՀՀ գործող իշխանությունը ներգրավված է մի գործընթացում, որը պայմանականորեն կարելի է կոչել` «Ղարաբաղ` փողի դիմաց»: Ուշագրավ է, որ Ադրբեջանը նմանատիպ վարկային աֆյորաների մեջ չի մտել, ու կարծես նման մտադրություն էլ չունի:
Ոտեր, բայց լավ միտք առաջ քաշեցիր: Կարելի ա արտաքին որոշ ուժերի համոզել մեր էդ 1 միլիոն բնակչությանը ամենքին 100000 դոլլար փող տա, որ դրանք իրենց ամեն ինչը ծախեն ու գնան, հետո էդ 100 միլիարդ դոլլարը էդ մարդկանցից խլենք, իրենց ամեն ինչը թողնենք իրանց ու էդ փողով գնանք Արևմտյան Հայաստանը քրդերից առնենք:
Հենց հիմա մեկը ինձ 100 000 դոլլար տա, նոր կարամ իմ հայրենի կամ մարյենի(ում ոնց հարմար ա) ՀՀ -ում տուն առնեմ: Հետո նոր կարան գան ինձնից էդ տունը առնեն, որ առանց հայրենիք մնամ:
Եթե հաշվի առնենք, որ ժողովրդին փող բաժանելուց հայրենի հողը անմարդկային թանկանում ա(Հյուսիսային պողոտայի վտարվածների կոմպենսացիան էդ պահին կհերիքեր տուն առնել, բայց վայրկյանական տները տասնապատիկ թանկացան) կարելի ա ասել, որ 100 000 դոլլարով էդ պահին հավաբուն էլ չեմ առնի:
Նենց որ Չի վաճառվում
էսպես չի մնա
Միամիտ էք մտածում - կանխիկ փող, փողը վերցնենք քցենք չգնանք, Երևանում բնակարան առնենք...
Կրկնվեմ - նման ծրագրերը ու գումարը ոչ մեկ հայաստանին ու առանձին անձերին չի տալիս, այն հատկացվում է այս կամ այն ձեռնարկությանը ԱՄՆում Ալյասկայում տներ կառուցող ինչ որ Building Consulting, Եվրոպայում ինչ որ մի Bauhausի իսկ Ռուսաստանում Зеленстроин, նրանք տներ են կառուցում, մյուս ձեռնարկությունը կահույք է տեղադրում, երրորդը լեզվի ուսուցումն է կազմակերպում ևյլն ու այդ ամենի շնորհիվ ինտեգրացնում են ներգաղթողներին իրեց հասարակություն դարձնում իրենց քաղաքացին...
Այդ ամենը փաստացի հնարավոր է ամեն հայի 100 հազար դոլլարի հաշվով իրականացնել, իսկ հայերից գնում է միայն Հայաստանում եղած չեղածը թողեն կամ ծախեն գաղթեն դառնան ամերկացի եվրոպացի կամ ռուսաստանի քաղաքացի - հրաժարվեն Հայաստանի հողերից։
Նման իրավիճակում Հայաստանում տների գները ջրի գին կդառնան ինչպես 90ականներին էր, իսկ էլիտար ոչ մեկ չի առնի։
Այնպես որ եթե վիզ դնեն անեն չեք կարող խլել ու որոշել թե որտեղ ու ինչ եք դուք ուզում ունենալ այդ 100 հազարի դիմաց, արդեն ուզած պրծած տեղավորած կլինեն։
Օրինակը կա, գերմանացի ազգությամբ Ղրղզստանի, Վրաստանի, Ռուսասատնի բնակիչները, որոց բնակավայրերը, գյուղերը այսօր Սիբիրներում ու Ղրղստանի խոպաններում ուր հայերը խոպան էին գնում փող աշխատում, քայքայված դատարկ վիճակում են իսկ նրանք 2 միլլիոնով 10 տարում տեղափոխվել ու բնակեցրել են Գերմանիան։
Այնպես որ, բան վտանգավոր է հենց դա, որ հնարավոր է հանեն տանեն բնակչությանը չհասկանաս ինչպես եղավ...
Վերջին խմբագրող՝ voter: 11.08.2009, 15:23:
Ի դեպ այդ թեմայով հենց այսօր էլի մի հոդված, հուսահատված հայ հերոսի մասին, որն փամփուշտի արտադրամասը սեփական փողով ու պարտք անելով բերել է պատերազմի տարիներին Հայաստան իսկ շնորհակալության փոխարեն ԳՑԵԼ են
http://www.lragir.am/src/index.php?i...ents&pid=28381Վերջերս ես պատահաբար հանդիպեցի իմ վաղեմի ծանոթին՝ Ավիկ Օհանյանին, որին ժամանակին գիտեի որպես Հայաստանում ռազմարդյունաբերական համալիր ստեղծելու ակտիվ կողմնակից: Այս մարդն իր գործունեությամբ անգնահատելի ներդրում կատարեց առաջին լուրջ ռազմարդյունաբերական ձեռնարկության ստեղծման գործում: Ձևավորվեց փամփուշտի արտադրության լիարժեք, ժամանակին համահունչ գործարան: Ենթադրեցի, որ հարմար առիթ է բավարարելու իմ հետաքրքրությունը Հայաստանում ռազմարդյունաբերական վիճակի վերաբերյալ: Եւ հուսախաբ եղա: Իմ առջև կանգնած էր մարդ, որն իր մտահոգ և հուսահատ տրամադրությամբ արտահայտում էր այդ արտադրության այսօրվա վիճակը: Հետո մեր զրույցից ես տեղեկացա, որ նա կորցրել է ամեն ինչ...
Դժվար էր հավատալ, որ ժամանակին ռազմարդյունաբերության համակարգում զբաղեցնելով հանգուցային պաշտոն, նախաձեռնել է զարգացնել տնօրինած ոլորտը և ստիպված է եղել դրա համար հատուցել իր անձնական ճակատագրով: Նաև դժվար էր հավատալ, որ ռազմարդյունաբերությունում այս առաջնեկների ողջ էներգիան փոշիացավ մեր իշխանավորների անփութության, անտարբերության և անառողջ վերաբերմունքի պատճառով: Սակայն մեկ մարդու պատմությունը ինձ ստիպում է հավատալ դրան:
Ես շատ լավ ծանոթ եմ Ավիկ Օհանյանի նկարագրին: Հիշում եմ, այն տարիներին, զրույցների ժամանակ նա հաճախ կրկնում էր հետևյալ միտքը.
- Պետական կառույցում աշխատող յուրաքանչյուր ոք պարտավոր է իր գործունեությամբ նպաստել համապատասխան ոլորտի զարգացմանը: Եթե համաձայն չէ, կամ հնարավորությունները չեն ներում, թող գնա Սադախլոյից ապրանք բերի, վաճառի, պետական կառույցում նա անելիք չունի: Ցավոք, պետք է ասեմ, որ պետական մեքենայի տարբեր կարույցներում այս միտքն առավել կիրառելի է այսօր...
Խորհրդային ժամանակներում աշխատելու տարիներին ձևավորված իր կապերի շնորհիվ 1994 թ. Ավիկը կարողացել է ձեռք բերել պրոֆեսոր Կոշկինի փամփուշտի արտադրության հոսքագծերի հայտնի համակարգի պահեստային օրինակը, որը գտնվում էր միջինասիական մի հանրապետությունում: Ծախսվել է ընդամենը 100 հազար դոլար, որի ողջ կանխիկ մասը` շուրջ 60 հազար դոլար, հայթայթել է պարտքով: 3 ամիս հետո, 1995թ. հունվարին նրան ձերբակալել են պետանվտանգության մարմինները, Դաշնակցության հետ կապված հայտնի դեպքերի առիթով, հետո հեռացրել են աշխատանքից: Հետագայում, մինչ այսօր նա իշխանությունից պահանջում է իր կողմից արված ծախսերը: Ստացված գրավոր պատասխանները միևնույնն են.- ցույց տուր հիմքեր` արածդ ծախսերը կվերադարձնենք:
Նախագահին հղած գրության մեջ նա նշում է, որ եթե համակարգի ձեռք բերման ընթացքում փորձեր հիմքեր ստեղծել, Հայաստանն այսօր փամփուշտի արտադրություն չէր ունենա: Ես համաձայն եմ ասվածի հետ, ինչը հասկանալու համար առանձնապես խորաթափանց լինելու անհրաժեշտություն նույնիսկ չեմ տեսնում: Եվ վերջապես, որքանով բարոյական է հիմքեր պահանջել, երբ շուրջ 25 միլիոն դոլար արժողությամբ համակարգը՝ 9 վագոն բեռ, դարձել է Հայաստանի սեփականությունն ընդամենը 100 հազար դոլարով:
Ի դեպ, վերջերս, կառավարության որոշումով, համակարգն oտարվեց շուրջ 20 միլիոն դոլարով: 1995-ից ի վեր հայտնվելով պարտքեր փակելու անպտուղ գործընթացի մեջ, նա կորցրել է միակ սեփականությունը` մեկ սենյականոց բնակարանը: Ինձ ապշեցրեց այն, որ այս իրավիճակում իմ վաղեմի ծանոթն ամենևին էլ վհատված չէր: Նրան մտահոգում էր միայն այն, որ իր երեխաների մոտ, չափահաս դառնալուց հետո, կձևավորվի տեսակետ, որ ծանր վիճակը, որի մեջ հայտնվել են, հետևանք է իրենց հոր հայրենանվեր գործերի: Պետք է ասեմ, որ արդեն իսկ նկատելի է, որ Հայաստանում շատ արագ արմատացավ սպառողական վերաբերմունքն այն մարդկանց հանդեպ, որոնք ընդունակ են հանուն ընդհանուր գործի զոհաբերել իրենց անձնականը: Իսկ երբ արված գործն ունի ստրատեգիական նշանակություն, առավել դատապարտելի է այդպիսի վերաբերմունքը նման մարդկանց հանդեպ, տվյալ դեպքում՝ Ավիկ Օհանյանի հանդեպ: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, թե ինչու մեզ մոտ ռազմարդունաբերությունը հայտնվել է նման անփառունակ վիճակում: Այն պարզապես ոչ մեկին հարկավոր չէ: Ոչ մեկին էլ պետք չեն նվիրյալներ: Վաղեմի ծանոթս՝ Ավիկը ցավում է, որ տարիների ընթացքում կայացած շատ մասնագետներ այսօր զբաղված են այլ, իրենց կենցաղը մի կերպ ապահովող աշխատանքներով:
Այդպիսի տխուր վախճան ունեցավ Ավիկ Օհանյանի գլխավորությամբ նվիրյալների կառուցած ռազմարդյունաբերության համակարգը Հայաստանում: Եվ ես չեմ զարմանում, որ մեր ստրատեգիական դաշնակից հանդիսացող երկիրը կողմնորոշվեց համագործակցել Ադրբեջանի հետ, որն ունի պետական ծրագիր ռազմարդյունաբերական լուրջ համակարգ ստեղծելու, և որն այդ ծրագրի իրագործումը նախ և առաջ կապում է Հայաստանի հետ ապագա պատերազմին:
Մնում է, Հայաստանում բռունցքներ ճոճել հաճախ կազմակերպվող զինվորական շքերթների ժամանակ և հպարտանալ բանակով և բանակային կադրերով: Իրականում ինչ է տեղի ունենում այդ կադրերի և բանակի հետ` քչերին է հետաքրքրում:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԱՀՀԿ փորձագետ
Հենց հիմա ուզում եմ: Ու՞ր ա էդ ծրագիրը, ո՞նց գրանցվեմ որ կահավորված տուն տան ու հետն էլ լեզու սովորացնեն: Ազգությունս էլ եմ փոխում, լեզուս էլ եմ մոռանում, նախապապերիս էլ արմատներս էլ:
Որ սաղ կյանքս էս տրաքած երկրի ռեզիդենտ եմ ու տուն չէ, սեփական 1 ք/մ հող էլ չունեմ ոչի՞նչ:
Ասում ես էլի ո՞վ ա գժվել տենց բան անի: Հենց էդ ծրագրի մասին լուրջ բան իմանաս, խաբար արա, ամենայն անկեղծությամբ եմ ասում: Անձնագիրս էլ կճղեմ եռագույնն էլ կայրեմ, գերբն էլ կծռեմ:
Ով տուն ու տեղ ա տալիս, էն էլ հայրենիք ա:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ