Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր նախ Կանադան մարդ պետք ա հավաքի իրա երկրում, դրա համար էլ տունը եկողին նվիրում ա: Երկրորդը Կանադաի բնակիչը թող Կանադայից բողոքի: Ով լավ պահի ինձ, նա էլ իմ հայրենիքն ա:
Վեհ մեհ գաղափարները թողելու եմ հանդեևձյալ կյանքի համար:
Երկրորդն էլ եթե պարսիկին ու ինձ մի պայմանով են տուն ծախում, հեսա կռիվ սկսվի, թող պարսիկներն էլ գնան կռվեն: Փիղ միղ էլ թող հետները տանեն:
Ես էս երկրին զինվոր չեմ տա:
Լավ, որ դառնաս Կանադայի լիարժեք քաղաքացի, կբողոքես, որ Կանադան քեզ ու պարսիկին նույն պայմաններն ա առաջարկել:
Վեհ գաղափարները ոչ մեկին էլ չեն հետաքրքրում, բոլորն էլ թողել են հանդերձյալ կյանքի համար: Ուղղակի դու գտնում ես, որ սեփական երկրում ինչ-որ զոհողություններով, մի քիչ ավելի ցածր պայմաններում ապրելը վեհ գաղափարների հետևանք ա, մինչդեռ էդտեղ նույնիսկ վեհ գաղափարներ չեն պետք:
Մեկ էլ մի հարց: Եթե Կանադան ինչ-որ հրաշքով կռիվ սկսի Հայաստանի դեմ քո` Կանադայի լիարժեք քաղաքացի դառնալուց հետո, դու զինվոր տալու ես քո նոր հայրենիքին?