User Tag List

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 122 հատից

Թեմա: «Վաճառվում է» Հայաստանը

  1. #76
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց բաներից եմ ջղայնանում, խի նախկինը Չէր ծախու՞մ, ավելի շատ, որ տաս տարի Ձեններ կտրած ապրում էին, հիմա էլ արդեն ոնց որ թե վերջացրել են

    Էլմո ջան, ուրիշ երկրներում էլ տուն առնելը խաղ ու պար չի, հիմնականում վարձով են ապրում, իսկ հաշմանդամներին էլ ցմահ տուն են տալիս... տենց բաներ էլի...
    Ու իմացի, Քո Հայրենիքից այլ տեղ, դու երջանիկ չես կարող ապրել, այլ կզբաղվես ինքնախաբեությամբ…Էս մեկը քեզ հաստատ եմ ասում...
    Ասիր ու պրծ չէ, նախկինը քաք էր ուտում ուրեմն այսօրվան էլ իրավունք ունի քաք ուտի։

    Բայց հասարակ մի բան կա, այն ժամանակ իմ ծանոթներից Էլմոի նման տան հարց լուծելու համար միտք էին դնում գնում Շուշի ու Քարվաճառ բնակվելու կամ նվազագույնը Ստեփանակերտում դասախոսելու, այսինքն ՀՈՒՅՍ կար որ սեփական նախաձեռնությամբ ինչ որ բանի կհասնես։

    Հիմա չկա ՀՈՒՅՍԸ – ԳՑԵԼ են հայությանը, ստրկացրել բաժանել մարդա իրա թաղը իշխու է իսկ ով կարողացել է գնացել է նրանց հարազատությանը ՊԱՏԱՆԴ են պահում, առանց իրավունքների ու ազատության, որ բարեկամներից ու ցավակցող սփյուռքից շանտաժ անեն փող կորզեն։
    Չեմ զարմանա, որ մի առ ժամանակ հետք արգելեն Հայաստանից դուրս գալ, թե չէ որ բոլոր մասնագետները գնան բացի մուրացիկ հացի փողից, ոչ մի ուրիշ բանի համար, փող տվող չի լինի, տան ինչ որ գործի համար որ ով այդ գործն անի եթե միայն թշվառների երկիր է դառնում Հայաստանը՞՞՞....

    Պատանդ լինել ոչ մեկ չի ցանկանում, դրա համար էլ գնում են։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (11.08.2009)

  3. #77
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    "Պատանդ" գնահատականը, ըստ ինձ, մի քիչ խիստ է.... օրինակ ես, դրսում ահագին բարեկամություն ունեմ, բայց ինձ "պատանդ" չեմ համարում, նամանավանդ որ դուրս գնալու հնարավորություն եղել ա ու մենք չենք գնացել.....
    ըստ ինձ, ավելի շատ գերիշխում է ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ մթնոլորտը, քանի որ մարդիկ ռեալ տեսնում են լավ ապրելու ուղիները սեփական երկրում, բայց հենց նույն երկիրը նրան էտ հնարավորությունը չի տալիս կամ ընենց ա չոքում բկին, որ ավելի լավ ա չանես, քան հարամ ձևով անես.... բոլորս էլ տեսնում ենք որ դրսում լավ կյանք կա, ուզում ենք էտ լավ կյանքը մեզ մոտ էլ կառուցենք, բայց արի ու տես որ չենք կարողանում.....

  4. #78
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա չկա ՀՈՒՅՍԸ – ԳՑԵԼ են հայությանը, ստրկացրել բաժանել մարդա իրա թաղը իշխում է իսկ ով կարողացել է գնացել է նրանց հարազատությանը ՊԱՏԱՆԴ են պահում, առանց իրավունքների ու ազատության, որ բարեկամներից ու ցավակցող սփյուռքից շանտաժ անեն փող կորզեն։
    Չեմ զարմանա, որ մի առ ժամանակ հետո արգելեն Հայաստանից դուրս գալ, թե չէ որ բոլոր մասնագետները գնան բացի մուրացիկ հացի փողից, ոչ մի ուրիշ բանի համար, փող տվող չի լինի, տան ինչ որ գործի համար որ ով այդ գործն անի եթե միայն թշվառների երկիր է դառնում Հայաստանը՞՞՞....
    Պատանդ լինել ոչ մեկ չի ցանկանում, դրա համար էլ գնում են։[
    "ԳՑԵԼ են հայությանը",
    Շատ լավ բնորոշում է, ավելի բնորոշ, քան "վաճառվում է Հայաստանը".
    Ու դա կշարունակվի այքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում "հայրենասիրությունն" ավելի "բարձր" արժեք է, քան սեփական քաղաքացիական շահը, արժանապատվությունը, բարեկամ ճիվաղին հանդուրժելն ու օրվա հացը ազատությունից գերադասելը
    Քրիստոսը տանջվեց-մարգարեացավ… Հայերը տանջվում են -տանջվում, հետո անհետ կորչում…
    Այլ երկրներում հարստությունն ու բարիքը ստեղծվում են աշխատանքով, կամ ուրիշի աշխատանքի շահագործմամբ…
    Մեզ մոտ առհասարակ բարիք չի ստեղծվում, որովհետև իրականում աշխատելն է արգելված…
    միայն թալան է… Է թալանով էլ ընդամենը եղածը մի գրպանից մյուսն է անցնում, բարիք չդառնալով…
    Վերջին խմբագրող՝ Elmo: 11.08.2009, 23:07: Պատճառ: ձևաչափի ուղղում

  5. #79
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդամենը 4 պատ գնելու հնարավորություն եմ ուզում: Որ թոշակի անցնելուց ծերանոցում չլինեմ:
    Elmo ջան դժգոհությունդ արդարացի է..
    դժվար է Հայ մարդու համար համակերպվել էն մտքի հետ, թե ինքը սեփական տուն ունենալ չի կարող..

    բայց հավատա - այսօրվա «քաղաքակիրթ աշխարհ»-ին պատկանող ցանկացած երկրում դժվար կլինի գտնել մի կազմակերպություն, որ ասենք իր քաղաքացիներին ձրի տներ բաժանի.. եթե ընդհանրապես հնարավոր լինի գտնել նման կազմակերպություն..

    այսքան տարի ապրելով Եվրոպայում ես չնչին քանակությամբ մարդկանց՝ եվրոպացիների եմ հանդիպել, ով սեփական տանն է ապրում..
    չգիտեմ թե ինչու, բայց այս մարդիկ նախընտրում են ամբողջ կյանքը վարձով ապրել..
    հետն էլ՝ այստեղ էլ սեփական տուն գնելը այնքան հեշտ գործ չի..

    դու ասեցիր, թե էդտեղ 60.000-ով կարող ես տուն գնել.. չգիտեմ, թե ինչ չափսերի տուն ի նկատի ունեյիր, բայց ենթադրում եմ, թե Երևանում..
    զուտ որպես օրինակ ասեմ, որ, վերջին անգամ, անցած շաբաթ էի տների թերթը աչքի անցկացնում ու փոքրիկ պրովինցիայի/մարզի շրջկենտրոնում (Հայաստանյան չափանիշներով՝ մեծոտ գյուղ... ընդամենը 15.000 բնակչությամբ) ամենաէժան տունը 250.000 եվրո էր... երեք սենյականոց..
    ու էդ էլ ասեմ՝ էդքան փող բնակչության, երևի թե, հինգ տոկոսն էլ նաղդ չունի..
    խոսքի տուն առնողը պիտի բանկից վարկ վերցնի..
    էդ էլ եկամուտներիդ հաշվինա իհարկե..
    ու, ճիշտն ասած, չգիտեմ էդ ինչքան եկամուտ պիտի ունենաս, որ էդքան գումար քեզ տան, բայց մի բանկում 2 շաբաթ առաջ ասացին, որ իմ 1300 եվրո աշխատավարձով կարող եմ միայն 75.000 եվրոյի վարկ վերցնել..

    եզրակացությունները թողնում եմ քեզ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #80
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    "Պատանդ" գնահատականը, ըստ ինձ, մի քիչ խիստ է.... օրինակ ես, դրսում ահագին բարեկամություն ունեմ, բայց ինձ "պատանդ" չեմ համարում, նամանավանդ որ դուրս գնալու հնարավորություն եղել ա ու մենք չենք գնացել.....
    ըստ ինձ, ավելի շատ գերիշխում է ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ մթնոլորտը, քանի որ մարդիկ ռեալ տեսնում են լավ ապրելու ուղիները սեփական երկրում, բայց հենց նույն երկիրը նրան էտ հնարավորությունը չի տալիս կամ ընենց ա չոքում բկին, որ ավելի լավ ա չանես, քան հարամ ձևով անես.... բոլորս էլ տեսնում ենք որ դրսում լավ կյանք կա, ուզում ենք էտ լավ կյանքը մեզ մոտ էլ կառուցենք, բայց արի ու տես որ չենք կարողանում.....
    Գիտես ինչն է ամենատխուրը, ինձ համար արդեն ակընհայտ է, որ հայության մի մեծ մասը անելանելիությունից ընկել է այսպես կոչված «Ստոկհոլմյան սինդրոմի» մեջ, դա այլ կերպ կոչվու է «պադանտի սինդրոմ», երբ պադանտը սկսու է համակրել իրեն խոշտանգողին, իր հետ անարդար վերաբերվողին – հայաստանու դա քրեական տականք սերժանտներն են, որոնց նույնիսկ որոշ մարդիկ նախանձու են։
    Այդ հոգեվիճակում պատանդները նույնիսկ նույնացնում իրեն դրանց հետ ու եթե նույնիսկ այդ մարդկանց ազատում ես պատանդից, շարունակում են հետաքրքրվել իրենց խոշտանգողների ճակատագրով ու նույնիսկ խնդրում դաժան չվարվել նրանց հետ, մեղմ պատիժ նշանակել....

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (11.08.2009)

  8. #81
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Elmo ջան դժգոհությունդ արդարացի է..
    դժվար է Հայ մարդու համար համակերպվել էն մտքի հետ, թե ինքը սեփական տուն ունենալ չի կարող..

    բայց հավատա - այսօրվա «քաղաքակիրթ աշխարհ»-ին պատկանող ցանկացած երկրում դժվար կլինի գտնել մի կազմակերպություն, որ ասենք իր քաղաքացիներին ձրի տներ բաժանի.. եթե ընդհանրապես հնարավոր լինի գտնել նման կազմակերպություն..

    այսքան տարի ապրելով Եվրոպայում ես չնչին քանակությամբ մարդկանց՝ եվրոպացիների եմ հանդիպել, ով սեփական տանն է ապրում..
    չգիտեմ թե ինչու, բայց այս մարդիկ նախընտրում են ամբողջ կյանքը վարձով ապրել..
    հետն էլ՝ այստեղ էլ սեփական տուն գնելը այնքան հեշտ գործ չի..

    դու ասեցիր, թե էդտեղ 60.000-ով կարող ես տուն գնել.. չգիտեմ, թե ինչ չափսերի տուն ի նկատի ունեյիր, բայց ենթադրում եմ, թե Երևանում..
    զուտ որպես օրինակ ասեմ, որ, վերջին անգամ, անցած շաբաթ էի տների թերթը աչքի անցկացնում ու փոքրիկ պրովինցիայի/մարզի շրջկենտրոնում (Հայաստանյան չափանիշներով՝ մեծոտ գյուղ... ընդամենը 15.000 բնակչությամբ) ամենաէժան տունը 250.000 եվրո էր... երեք սենյականոց..
    ու էդ էլ ասեմ՝ էդքան փող բնակչության, երևի թե, հինգ տոկոսն էլ նաղդ չունի..
    խոսքի տուն առնողը պիտի բանկից վարկ վերցնի..
    էդ էլ եկամուտներիդ հաշվինա իհարկե..
    ու, ճիշտն ասած, չգիտեմ էդ ինչքան եկամուտ պիտի ունենաս, որ էդքան գումար քեզ տան, բայց մի բանկում 2 շաբաթ առաջ ասացին, որ իմ 1300 եվրո աշխատավարձով կարող եմ միայն 75.000 եվրոյի վարկ վերցնել..

    եզրակացությունները թողնում եմ քեզ..
    Եվրոպայում կամ ԱՄՆ ում եթե աշխատում ես ու սեփական տան հոգսերի պատրաստ ես, ապա ընտանիքում առնվազն երկուսն պիտի աշխատեն որ 20/30 տարում եթե ոչ ավելի այդ տան վարկը մարեն։

    Բայց հենց վարկ վերցնելու հարցն է, որ Հայաստանում ընդհանրապես անհույս է երիտասարդ ընտանիքի համար վարկ վերցնի ու իր աշխատավարձով թեկուզ 20 տարումուն տունը սեփականացնի։ Մի հատ վարկերի գները նայի 18% 20%, նման պայմաններով նույնիսկ ամենավատ վարկը Եվրոպայում աչեն տրամադրում, դա այն վարկն է, որ հաշվի համարիդ փող չի մնում ու մեկա փող ես վերցնում առանց նույնիսկ բանկին իաց անելու մինուս էս անցնում։

  9. #82
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    "ԳՑԵԼ են հայությանը",
    Շատ լավ բնորոշում է, ավելի բնորոշ, քան "վաճառվում է Հայաստանը".
    Ու դա կշարունակվի այքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում "հայրենասիրությունն" ավելի "բարձր" արժեք է, քան սեփական քաղաքացիական շահը, արժանապատվությունը, բարեկամ ճիվաղին հանդուրժելն ու օրվա հացը ազատությունից գերադասելը
    Քրիստոսը տանջվեց-մարգարեացավ… Հայերը տանջվում են -տանջվում, հետո անհետ կորչում…
    Այլ երկրներում հարստությունն ու բարիքը ստեղծվում են աշխատանքով, կամ ուրիշի աշխատանքի շահագործմամբ…
    Մեզ մոտ առհասարակ բարիք չի ստեղծվում, որովհետև իրականում աշխատելն է արգելված…
    միայն թալան է… Է թալանով էլ ընդամենը եղածը մի գրպանից մյուսն է անցնում, բարիք չդառնալով…
    Ռուսկի ստանդար Բիձա ջան – սովորել են ինչ որ մի կանալի, հանքի, նաֆթահերի վրա նստեն ու լափեն։
    Հայաստանում հանքը աշխարհով մեկ սփռված հայությունն է, որ Հայաստան պետության ուտելու ու ապրելու ծախսերը հոգում է, բարեկամներին փող է ուղարկում իսկ էտ բարեկամները պիտի ուտեն, բուժվեն հանգստանան, թոշակ ստանան – դրանք էլ բաժանել են իրար մեջ ամեն մի ոլորտ ու ամեն մեկը իր բաժնի համր գին է դնում ու պահանջում մուծվել։ Չես մուծվում սկսում են բանտարկել, օրենքներ հնարել տույժեր գրել, պահանջում ես չեկ տան հարկերը արդար բաշխեն, «ի արա դու ով ես որ ատչոտ ես ուզում» գոչյուններով սկսում են գյուլել, Մարտի 1....

    Իրանք ստեղծել ոչինչ չեն կարտող մենակ թվեր նկարեն, գները բաձրացնեն որ ավելի ու ավլեի շատ փող քամեն։

    Միակ համակարգը, որ Հայաստանում միջազգային կարգ ու կանոններով է աշխատում ու համաշխարհային գոնէ չափավոր վստահություն ունի, դա բանկային փոխանցուներն են, պայմանավորվածությունները միջազգային բանկերի հետ կատարում են, թե չե փոխանցելն որ չլինի կպրծնի Հայաստան պետությունը....
    Վերջին խմբագրող՝ voter: 11.08.2009, 23:16:

  10. #83
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց հավատա - այսօրվա «քաղաքակիրթ աշխարհ»-ին պատկանող ցանկացած երկրում դժվար կլինի գտնել մի կազմակերպություն, որ ասենք իր քաղաքացիներին ձրի տներ բաժանի.. եթե ընդհանրապես հնարավոր լինի գտնել նման կազմակերպություն..

    այսքան տարի ապրելով Եվրոպայում ես չնչին քանակությամբ մարդկանց՝ եվրոպացիների եմ հանդիպել, ով սեփական տանն է ապրում..
    չգիտեմ թե ինչու, բայց այս մարդիկ նախընտրում են ամբողջ կյանքը վարձով ապրել..
    հետն էլ՝ այստեղ էլ սեփական տուն գնելը այնքան հեշտ գործ չի..
    1, ես չեմ ուզում որ ինձ ինչ որ բան նվիրեն: Ես անչափահաս տարիքից ինքնուրույն եմ ապրում ու ինքնուրույն եմ հոգում իմ կարիքները: Նվիրեն էլ չեմ վերցնի: ես ուզում աշխատավոր մարդու գրպանին հասանալի լինի այն, ինչը օրհասական խնդիր է իր համար: Ես դղյակ, շքեղ մեքենա, կամ եսիմ ինչեև չեմ ուզում: Սովորական բնակարան եմ ուզում գնել իմ սովորական աշխատավարձով ու հասանելի գնով:

    2. Եվրապայում վարձով ապրելու կուլտուրա կա: Նախ այնտեղ ոմն տյոտյաի տանը չէս ապրում, որը երբ տուտուզը կանգնացնի կարա գին ավելացնի, կամ ասի վաղվանից ազատեք: Այնտեղ գործակալություններ կան, որոնք զբաղվում են անշարժ գույքով:
    երկրորդը եվրապայում ձեռք չի տալիս սեփական տունը: Էսօր ասենք Մերսեդես ֆիրմայի ինչ որ մասնաճյուղում ինժեներ ես, վաղը կարող ա բարձրացնեն ու գլխավոր օֆիսում ինժեներ նշանակեն, որը 2000 կմ էնկողմ ինչ որ քաղաքում ա: Ու դու ստիպված տուն չէս ծախի այլ կտեղափոխվես նույն գործակալության էդ քաղքաքի շենքի մեջ:

    Համ էլ երբ Հայաստանը Եվրապայի չափանիշների 20 տոկոսին կհասնի, միասին կհամեմատենք Հայաստանն ու Եվրոպան հա՞:

    Հնարավոր ա մտածեք ես բողոքավոր եմ, կամ թեման շեղում եմ մի ուղղությամբ, բայց ես միշտ երջանիկ եմ, ու չեմ նեղվում իմ կարգավիճակից: Ոչ էլ իրականում միտք ունեմ երկրից գնամ: Ես տեսակետ եմ ներկայացնում ու հենց էս հարցում առանցքային տեսակետ:
    Արի ու տես, որ հային Հայաստանին կապելու համար 2 բան ա պետք:
    1. տուն
    2. աշխատանք:
    եթե էս 2-ը եղան, հային 8 փետով ծեծելով էլ Հայաստանից չէս հանի:
    էսպես չի մնա

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (12.08.2009), davidus (11.08.2009), Մանուլ (11.08.2009)

  12. #84
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում հանքը աշխարհով մեկ սփռված հայությունն է, որ Հայաստան պետության ուտելու ու ապրելու ծախսերը հոգում է, բարեկամներին փող է ուղարկում իսկ էտ բարեկամները պիտի ուտեն, բուժվեն հանգստանան, թոշակ ստանան – դրանք էլ բաժանել են իրար մեջ ամեն մի ոլորտ ու ամեն մեկը իր բաժնի համր գին է դնում ու պահանջում մուծվել։
    Այ սա էլ ա Հայաստանի չարորակ ուռուցքը:
    Գիտե՞ս քանի հայ կա, որ բազմոց մաշացնելուց բացի ոչ մի բան չի անում, բայց ամեն մասի զանգում ա բարեկամներին ու ողբ Եդեսիոն կապում:
    Նրանք էլ փող են տալիս, սրանք ապրում են: Ու սենց շարունակ: Ոչ մեկ չի դուրս գալի նորմալ աշխատի, մի բան տեղից շարժի, մի բան վերցնի մի տեղից, մյուս տեղը դնի ու փող աշխատի: Օրինական հարկ ու սոց մուծի, ապրի: Սփյուռքի փողերն են հարկում ստիպված:
    Դէ բիզնես աշխարհում էլ մեկը մյուսի ոտն ուտում ա, որ մոնոպոլիա ստեղծի: Էքսպորտ անող բիզնեսմենի կրունկը կտրում են վրից: Մանր նեմուծողներին աչքերը քերում են ու մոնոպոլիա ստեղծում: Դրա շնորհիվ գները թռցնում են աստղերից էլ վեր ու աշխատավոր մարդը կանգնում ա պատի առաջ:
    լացողներին ի՞նչ կա: մի քանի ժամ ավել ողբ Եդեսիոն կկապեն ու իրանց հացը կուտեն: Աշխատողն էլ տրաքում ա մեջից, բայց սոված ա:
    էսպես չի մնա

  13. #85
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    այսքան տարի ապրելով Եվրոպայում ես չնչին քանակությամբ մարդկանց՝ եվրոպացիների եմ հանդիպել, ով սեփական տանն է ապրում..
    չգիտեմ թե ինչու, բայց այս մարդիկ նախընտրում են ամբողջ կյանքը վարձով ապրել..
    հետն էլ՝ այստեղ էլ սեփական տուն գնելը այնքան հեշտ գործ չի..

    դու ասեցիր, թե էդտեղ 60.000-ով կարող ես տուն գնել.. չգիտեմ, թե ինչ չափսերի տուն ի նկատի ունեյիր, բայց ենթադրում եմ, թե Երևանում..
    զուտ որպես օրինակ ասեմ, որ, վերջին անգամ, անցած շաբաթ էի տների թերթը աչքի անցկացնում ու փոքրիկ պրովինցիայի/մարզի շրջկենտրոնում (Հայաստանյան չափանիշներով՝ մեծոտ գյուղ... ընդամենը 15.000 բնակչությամբ) ամենաէժան տունը 250.000 եվրո էր... երեք սենյականոց..
    ու էդ էլ ասեմ՝ էդքան փող բնակչության, երևի թե, հինգ տոկոսն էլ նաղդ չունի..
    .
    Եվրոպական գներին տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ արևմուտքում սեփական տուն ասածը հարաբերական է…
    Օրինակ ԱՄՆ-ում մարդկանց միայն տասը տոկոսն է, որ ունի արդեն բանկերի պարտքերը մարած իրոք սեփական տուն, Միջին խավը հիմնականում ապրում են իրենց սեփական տներում, որոնց գնի ասենք տաս, երեսուն, քառասուն տոկոսն է մարված…
    Մյուս կողմից էլ տների գները քաղաքներում, վատ շրջաններում հայաստանյանից շատ ավելի ցածր են… Օրինակ Դետրոյտում, Բալթիմորում, սևերի թաղամասերում , $5-10000-ով կառնես տանելի վիճակում գտնվող տուն… Որոշ կես միլիոնից փոքր քաղաքներում $40,000 կառնես մոտ հարյուր քմ տուն, իր բոլոր հարմարություններով ու ոչ վատ թաղերում… Կարող ես վերցնել ԱՄՆ քարտեզը ու http://www.zillow.com/ ով գտնել ամերիկյան ցանկացած տան շուկայական արժեքը.

  14. #86
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    1, ես չեմ ուզում որ ինձ ինչ որ բան նվիրեն: Ես անչափահաս տարիքից ինքնուրույն եմ ապրում ու ինքնուրույն եմ հոգում իմ կարիքները: Նվիրեն էլ չեմ վերցնի: ես ուզում աշխատավոր մարդու գրպանին հասանալի լինի այն, ինչը օրհասական խնդիր է իր համար: Ես դղյակ, շքեղ մեքենա, կամ եսիմ ինչեև չեմ ուզում: Սովորական բնակարան եմ ուզում գնել իմ սովորական աշխատավարձով ու հասանելի գնով:
    Լավ էլ անում ես, որ ուզում ես Էլմո ջան..
    որ ծուռ նստենք դուզ խոսանք՝ ես հլա քեզնից էլ ավելի շատ բան եմ ուզում..
    որ Հայաստանում սովորական մարդը կարողանա իր սովորական աշխատավարձով տարին գոնե մեկ անգամ էլ իր ու իր ընտանիքի համար արձակուրդ կազմակերպի..
    բայց դե դու ինձնից էլ լավ գիտես, որ Հայաստանում առայժմ դա անհնար է..
    այն պարզ պատճառով, որ աշխատանք քիչ չկա.. տնտեսությունը թերզարգացած է.. երկիրը աղետալի վիճակում է առանց որևէ ռեալ ապագայի..
    արի ուղղակի սովորական մահկանացուներիս չհամեմատենք Հայաստանյան օլիգարխ կոչվածների հետ ու ռեալ նայենք, թե Հայաստանն էդ ինչ ռեսուրսներ ունի, որ ինքն իրանով իրա բնակչությանը ապահովի.. ուր մնաց հլա մի հատ էլ մտածի, թե ոնց անի, որ իրա քաղաքացիները իրանց աշխատավարձով տուն առնեն..
    իսկ էն փողատերներն էլ, հեչ որ չէ, էդքան չեն ֆայմում գոնե մարդա մի երկու կոպեկ գցվեն, մի քիչ քիչ հետ գցեն, ու ճանապարհներ ստեղծեն Հայաստանի Հայի հանգիստ աշխատելու ու իր աշխատանքով փող ստեղծելու համար..
    չէ որ եթե շարքային Հայըհարստանան՝ իրանք էլ ավտոմատ էլ ավելի կհարստանան..

    ուրեմն՝ մեր պրոբլեմը ոչ թե էնա, որ մեր երկիրը մեզ էժան տուն չի վաճառում, այլամենամեծ պրոբլեմը, ես կասեյի, էնա, որ փողատեր Հայը դեռ չի հասունացել այնքան, որ հասկանա, որ ոչ թե աղքատ Հայինա պետք նեղել ու վերջին լումաները վրից քերել՝ այլ պետքա օգնել, որ նրանք էլ բարձրանան ու միասին մնացյալ աշխարհին քերեն..


    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Եվրապայում վարձով ապրելու կուլտուրա կա: Նախ այնտեղ ոմն տյոտյաի տանը չէս ապրում, որը երբ տուտուզը կանգնացնի կարա գին ավելացնի, կամ ասի վաղվանից ազատեք: Այնտեղ գործակալություններ կան, որոնք զբաղվում են անշարժ գույքով:
    երկրորդը եվրապայում ձեռք չի տալիս սեփական տունը: Էսօր ասենք Մերսեդես ֆիրմայի ինչ որ մասնաճյուղում ինժեներ ես, վաղը կարող ա բարձրացնեն ու գլխավոր օֆիսում ինժեներ նշանակեն, որը 2000 կմ էնկողմ ինչ որ քաղաքում ա: Ու դու ստիպված տուն չէս ծախի այլ կտեղափոխվես նույն գործակալության էդ քաղքաքի շենքի մեջ:
    եղբայր դու էլ լավ հասկանում ես, որ էտի օդի մեջ օրինակ էր..
    նախ՝ բոլորը մերսեդեսում չեն աշխատում, երկրորդն էլ՝ մերսեդեսը իրա մասնագետներին ամեն օր ստեղից էնտեղ չի ուղարկում..
    ուղղակի էդ մարդկանց երկիրնա նախօրոք էնպիսի պայմաններ հորինել, որ ավելի շատ փող աշխատի..
    խոսքի տների գների արհեստական թանկացում, որ ամեն մարդ չկարենա դրանք առնել ու ստօպված մարդիկ սկսեն վարձով ապրել..
    դե էն տանտերերն էլ, բնականաբար, ավելի շատ հարկ պիտի մուծեն պետությանը՝ ի դեմս հարկայինի.. որ տուն ունի քիչ չի՝ հլա մի բան էլ վարձովա տալիս..
    դե իհարկե մի երկու սերունդ էլ որ արանքում անցնի՝ արդեն վարձով ապրելու «կուլտուրան» համատարած բնույթ կկրի..

    չեղած տեղից նոր նալոգներ հորինելու ու սեփական բնակչությունից քերելու պրակտիկան Եվրոպայում նորություն չէ..

    էդ ուղղակի մեր մոտ են թերի պատկերացումներ լինում աշխարհի մասին մինչև չենք գալիս ու սեփական աչքերով չենք տեսնում, թե ինչն ինչոց է..


    Համ էլ երբ Հայաստանը Եվրապայի չափանիշների 20 տոկոսին կհասնի, միասին կհամեմատենք Հայաստանն ու Եվրոպան հա՞:
    խոսքը մեր մեջ՝ ես կյանքում չեմ էլ ուզենա, որ Հայաստանը հանկարծ վերածվի այսօրվա արևմտյան Եվրոպայի երկրներից ցանկացածի կարգի մի երկիր..
    կբաղձամ, որ մեր ՀԱՍՈՒՆԱՆԱԼՈՒ շրջանը որքանհնարավորէ շուտավարտվի ու կերտենք մեր սեփական բարքերով ու չափանիշներով մի երկիր ու հասարակություն..
    հեչ որ չէ գոնե չենք վերածվի ռոբոտատիպ էգոիստ մի մասսայի ու էլի կշարունակենք տխրելուց իրոք վշտանալ, իսկ ուրախանալուց՝ լիաթոք երջանկություն զգալ..
    իսկ այդ ամենինչը հնարավոր կլինի միայն ճանապարհների ստեղծմամբ, որ շարքային Հայը կարողանա հանգիստ դուրս գալ միջազգային ասպարեզ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #87
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    դե իհարկե մի երկու սերունդ էլ որ արանքում անցնի՝ արդեն վարձով ապրելու «կուլտուրան» համատարած բնույթ կկրի..
    Էս 2 օրը իմացա մեկի հարսանիքը չէր կայացել, որովհետև աղջկան չէին տվել մի տղու, ով վարձով ա ապրելու Բայց չխորանանք, թե չէ ուրիշ թեմայի պատմություն կդառնա:
    սենց որ գնա ազգի աճի հետ էլ լուրջ խնդրիներ կունենանք:
    Հայաստանը խորը փսի մեջ ա, ու դուրս գալու միտում էլ չեմ տեսնում: Երևի փսում կայֆ ա հալա որ: Էս երկիրը մեկումեջ ցնցումներ ա սիրում տենալ: Մինչև չէս ցնցում, տեղից մի թ քայլ առաջ չի գնում: Մի թեթև Լևոնն էր ուզում ցնցեր, էն էլ տեսանք ինչ եղավ: Բայց ցնցման արդյունքները տեսանք էլի:
    Ձրի ծննդօգնություն, ինչո որ թեթև մեթև բարեփոխումներ....
    էսպես չի մնա

  16. #88
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սա էլ ա Հայաստանի չարորակ ուռուցքը:
    Ոչ մեկ չի դուրս գալի նորմալ աշխատի, մի բան տեղից շարժի, մի բան վերցնի մի տեղից, մյուս տեղը դնի ու փող աշխատի: Օրինական հարկ ու սոց մուծի, ապրի: Սփյուռքի փողերն են հարկում ստիպված:
    Դէ բիզնես աշխարհում էլ մեկը մյուսի ոտն ուտում ա, որ մոնոպոլիա ստեղծի: Էքսպորտ անող բիզնեսմենի կրունկը կտրում են վրից: Մանր նեմուծողներին աչքերը քերում են ու մոնոպոլիա ստեղծում: Դրա շնորհիվ գները թռցնում են աստղերից էլ վեր ու աշխատավոր մարդը կանգնում ա պատի առաջ:
    Աշխատողն էլ տրաքում ա մեջից, բայց սոված ա:
    Իմ կարծիքով հայերիս մոտ հնուց եկած զարմանալի ստրկամիտ դրվածքներ կան: Նույնիսկ հայհոյանքները քննարկելիս զարմանալի բաների կարելի է հանդիպել:
    Օրինակ հաճախ թե մարդու և թե ունեցվածքի առումով կլսես «ես քո տիրու---«
    Այսինքն մեզանում դիմացինն ինքնին սուբյեկտ չէ, նույնիսկ ունեցվածքը կոնկրետ դիմացինինը երբեք չի եղել, այլ ինչ որ մի երրորդինն է եղել և, բոլորն էլ այդ տարբեր տերերի մոտ ստրուկ կամ ճորտ են եղել
    Սա խորը հետևանք է թողել մեր մեջ հանդեպ ունեցվածքը և աշխատանքը: Մեր պատկերացրածով մարդիկ միշտ էլ պետք է աշխատեն ոչ թե իրենց, այլ ինչ որ մի ուրիշի համար:
    Սովետի օրոք այդ ուրիշ մեկը պետությունն էր: Սովետը վերացավ, բայց այդ ուրիշ մեկը մնաց արդեն ի դեմս հայտնի գյադեքի:
    Լենինի շաբաթօրյակների տրադիցիան /հավելյալ անվճար աշխատանք ի բարօրություն հասարակության/ առանց լոզունգների արևմուտքում միշտ է եղել որպես հասարակական կյանքի էլեմենտ: Այնտեղ հաճախ կտեսնես մեժահասակների կամ երեխաների , որոնք անվճար աշխատում են /volonteer/ դպրոցներում, խանութներում, թանգարաններում.
    Մեզանում փողոցում եղած մի փոքր փոսը թաղի ցանկացած բնակիչ կարող է լցնել, բայց նա դա չի անում, որովհետև դրվածքը չկա- հանրօգուտ աշխատանքի կուլտուրան, տրադիցիան չկա:
    Մի 15 տարի առաջ մեր փողոցում անց ու դարձը դարձել էր անհնարին: Վերցրեցի բահը գնացի մենակով սկսեցի հարթեցել, փոսերը լցնել: Անցնող- դառնողների կեսը ողջունում էր իմ արածը, մյուս կեսն էլ ախպերավարի մոտենում ինձ խելք էր սովորեցնում թե -բա քեզ պետք ա՞: Բայց այդ երկու խմբի մարդկանցից ոչ մեկը չեկավ ինձ օգնելու:
    Այ այս «Բա քեզ պետքա»-ն է մեր ցեցը, մեզ կործանողը:
    Հայ անհատը կա, բայց հասարակականը ի պսառ չկա: էդպիսի ոչ երկիր, ոչ հասարակություն, ոչ էլ ազգ է հնարավոր:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 12.08.2009, 00:17:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (12.08.2009), Գաղթական (12.08.2009)

  18. #89
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    ՄԻ բան էլ ես ավելացնեմ, Հայաստանում դեռ զարգացած չի հարկային մարմինը, հսկողություն չկա սահմանված, ով ոնց ուզում հարկա գանձում։
    Ծանոթներիցս մեկը փոքրիկ մթերային խանութ էր բացել, որպեսզի օրվա հացի փող վաստակի, բայց էդ կարկայինները ընենց էկան չոքեցին վզին, որ խեղճ մարդը դեռ մի բան էլ ինքը տուժեց, ու չանցած կես տարի խանությը փակեց։ Իսկ օրինակ զարգացած երկրներում, մասնավորապես ՝ ԱՄՆ-ոիմ տենց չի։
    Պետությունը քեզ թույլատրում է կես տարի աշխատեցնես քո բիզնեսդ, առանց հարկեր վճարելու։
    այնուհետև եթե շարունակեցի բիզնեսդ, պարտավոր էս նշված քանակի ամիսներից հետո այդ առանց հարկային տուրքի աշխատեցնելուդ ամիսների քանակը ընթացիկ հարկի հետ տոկոսներով մարես։
    Իսկ եթե բիզնեսդ չէս ուզում շարունակես , ապա նշված ամիսների քանակում պետք է կրկին տոկոսներով մարես պետական տուրքդ։ Իսկ ստեղ դեռ նորմալ մի ամիս էլ չաշխատացրած , գալիս չոքում են մարդկանց բգին որ պոտական տուրքդ տաս։
    Դրա համ ստեղ բիզնես դնելը ընդհանրապես ձեռնատու չէ, կամ ել պետքա շատ փող ունենաս որ պետական տուրքերի անխիղչ քանակին դիմանաս։

  19. #90
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Վաճառվում է» Հայաստանը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ Սաս ջան: Որ գնացի էլ չեմ գալու: Էս պետությունը պարսիկին ու ինձ նույն գնով ու պայմաններով տուն ծախում: Սաղ տները առել, իրանց համար հնարավոր պատերազմից փախնելու ու ապաստանվելու տեղ են սարքել: Էդ ֆոնի վրա գները տասնապատկվեցին, իսկ պետության հեչ պետքն էլ չի:
    Եթե ես ու պարսիկը էս պետության համար նույնն ենք, էլ գալիս եմ ի՞նչ անեմ: Լավ ա Կանադայում հայ էմիգրանտ լինեմ, քան Հայաստանում պարսիկին հավասար ռեզիդենտ:
    Փաստորեն դու բողոքում ես էս երկրից, որ քեզ ու պարսիկին նույն պայմաններն ա ապահովում տուն առնելու հարցում, բայց չես բողոքում էն երկրից` օրինակ Կանադայից, որ իր երկրի քաղաքացուն ավելի թանկ ա տուն վաճառում, քան Հայաստանից փախած էմիգրանտին, ավելին կարող է էմիգրանտին նույնիսկ ձրի տուն տալ, բայց իր քաղաքացուն վաճառել: Քո համար Կանադան դառնում ա արդարության ու հավասարության չափանիշ, իսկ Հայաստանը կոռուպցիայի ու անարդարության:

    Բա ոնց? Չէ որ քեզ պիտի ավելի լավ պայմաններ առաջարկեն, դու նույնիսկ Կանադայում պետք է ավելի հեշտ տուն ձեռք բերես, քան Կանադայի բնակիչը: Ու երբ Հայաստանում քեզ ու մի ինչ-որ քնձռոտ պարսիկի նույն պայմաններն են առաջարկում, ոտնահարվում են քո տարրական բոլոր իրավունքները: Խնդիրը նրանում է, որ շատ մարդիկ ոչ թե արդարություն են ուզում, այլ ուղղակի ուզում են լավ ապրել, թքած թե արդարացի չի լինի: Այսինքն նման մարդիկ, մտածելակերպի տեսակետից նույնն են ինչ էսօրվա իշխանությունները: Ոչ մեկը արդարություն չի փնտրում: Ուղղակի բոլորը ձգտում են լավ ապրել:
    p.s. Վազգ էս վերջին պարբերությունը կոնկրետ քեզ չի ուղղված, այլ ընդհանուր:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (12.08.2009)

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը` դրսից
    Հեղինակ՝ Նուշություն, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 21
    Վերջինը: 06.02.2015, 11:20
  2. Գլոբալիզացիան և Հայաստանը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.02.2010, 10:50
  3. Պրոպագանդել Հայաստանը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.10.2009, 23:46
  4. Ճանաչե'նք մեր Հայաստանը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.03.2008, 16:36
  5. Հայաստանը սեյսմիկ գոտում է
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.12.2007, 11:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •