User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյո՞ք ժողովուրդը պետք է իրավունք ունենա ինչ-որ բան որոշելու

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    48 85.71%
  • ոչ

    8 14.29%
Էջ 12 17-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 253 հատից

Թեմա: Դեմոկրատիա

  1. #166
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    REAL_ist, շատ շնարհակալ կլինեմ, եթե մի սեղմ ցուցակով ներկայացնես մինչև հիմա հայտնի բոլոր ռեժիմների անվանումները:
    հիմնական քաղաքական ռեժիմները ընդհանուր առմամբ 2-ն են`
    Ժողովրդավարական- իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այդ իշխանությունը իրականացնում է ուղղակի և միջնորդավորված կարգով` ընտրությունների միջոցով, բոլորը հավասար են օրենքի առաջ, պետությունը երաշխավորում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը, գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, առկա են ազատ շուկայական հարաբերություններ, տնտեսական գործունեության ազատություն, անհատի անձնական ազատություն և անձեռնմխելիություն, մտքի, խղճի և կրոնի ազատություն, խոսքի ազատություն, և այլն: Մի խոսքով միջազգային կոնվենցիաներով սահմանված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածություն:
    Հակաժողովրդավարական, որի ամենակարևոր հատկանշիը պետության գերակայությունն է օրենքի նկատմամբ, պետության կողմից անհատի ճնշվածությունը, անհատի իրավունքները և ազատությունները ոտնահարվում են պետական շահի օգտին, գոյություն չունի հավասարություն օրենքի առաջ, խոսքի ազատություն, անհատը փաստացի զրկված է իր իրավունքները և ազատությունները իրականացնելու և պաշտպանելու հնարավորություններից: Հակաժողովրդավարական ռեժիմները երկու հիմնական դրսևորումներ ունեն`
    ավտորիտար - պետության գլխի անսահմանափակ իշխանություն, անհատների քաղաքական իրավունքների փաստացի բացակայություն, միապետը կամ բռնապետը իշխում է երկրում անկախ ժողովրդի կամքից և ունի բացարձակ իշխանություն իր հպատակների նկատմամբ և այլն:
    տոտալիտար -Պետության բացարձակ հսկողությունը կյանքի բոլոր բնագավառներում, մեկ քաղաքական ուժի առկայություն, տնտեսության, մշակույթի, մամուլի կախված վիճակը պետությունից, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների լայնածավալ սահմանափակում պետության շահերի օգտին:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (13.07.2009), Norton (13.07.2009), Հայկօ (13.07.2009)

  3. #167
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասում եմ դեմարխիայի բացատրությանը. իսկ մինչ այդ նորից ու նորից խնդրում եմ լուրջ ալտերնատիվ տարբերակ առաջարկել դեմոկրատիային, եթե կարելի է՝ կոնկրետ օրինակով:
    Հայկօ

    Ես բերեցի Ճապոնիայի օրինակը:
    Ինչջ ձեզ այնտեղ դուր չեկավ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  4. #168
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ

    Ես բերեցի Ճապոնիայի օրինակը:
    Ինչջ ձեզ այնտեղ դուր չեկավ:
    Marduk ջան, Ճապոնիան դեմոկրատական երկիր է, ահա թե ինչը: Գրեթե բոլոր չափանիշերով համապատասխանում է դեմոկրատիայի սահմանմանը: Տես՝ REAL_ist-ի վերջին երկու գրառումները:
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (13.07.2009)

  6. #169
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    REAL_ist

    Կներես իհարկե բայց քո ձևակերպումները շատ նման են էն սովետական ժամանակներում որ կոմսոմոլները ցիտում էին մարքսիզմ-լենինիզմի ձևակերպումները իրականությունից լրիվ կտրված:

    Ժողովրդավարական երկիր ու ժողովրդական երկիր դրանք նույն բանը չեն: Երբ հավասարության նշան ես դնում այդ երևույթների միջև ապա դա կոչվում է արդեն ագիտացիա այլ ոչ թե սթափ գնահատական:

    Ես կարող եմ տասնյակ երկրների օրինակներ բերեմ որոնք համարվում են դեմոկրատական բայց այնտեղ տիրում են հակաժողովրդական ռեժիմներ որոնք գործում են ի վնաս իրենց ժողովրդի:

    Օրինակ Կոլումբիան, օրինակ Պակիստանը որտեղ ընտրությամբ փոխվեց նախագահը բայց որը այսօր պատերազմ է մղում իր սեփական ժողովրդի դեմ ու ունի մոտ 2 միլլիոն ներքին փախստական:
    Թուրքիան որը իբր դեմոկրատական է, բայց որտեղ 200 մարդ բանտում է Էրգենեկոն գործի շրջանակներում: Լիքը այդպիսի Ամերիկյան խամաճիկների անուններ թվարկեմ ֆաշիստական, կիսառազմականացած, քաղաքացիական կռիվների մեջ գտնվող ու լիքը վայրենություններով երկրներ որոնք համարվում են դեմոկրատական:

    Իսկ օրինակ Չինաստանը որտեղ ապրում է մարդկության 20%-ը համարվում է ոչ դեմոկրատական բայց մարդիկը իերնց ապագան են կերտում: 21-րդ դարը իրենցն է լինելու: Ճզմելու են բոլորին իրենց տնտեսությամբ: Էգուց մյուս էս հավայի դեմոկրատական երկրների լիդերները երդվելու են որ ամբողջ կյանքում դավանել են չինական արժեքներ որ մի երկու կոպեկ վարկ ստանան...

    Այնպես որ կյանքը այդքան էլ սև ու սպիտակ չի ինչպես ներկայացվում է դեմոկրատական դասագրքերում
    Վերջին խմբագրող՝ Marduk: 13.07.2009, 19:36:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (19.08.2009)

  8. #170
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Marduk ջան, Ճապոնիան դեմոկրատական երկիր է, ահա թե ինչը:
    Երկիր որտեղ 50 տարուց ավել իշխել է մեկ կուսակցություն դու համարու՞մ ես դեմոկրատական
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #171
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկիր որտեղ 50 տարուց ավել իշխել է մեկ կուսակցություն դու համարու՞մ ես դեմոկրատական
    Եթե ընտրվել է ազատ, արդար ընտրությունների միջոցով ԱՅՈ, ի դեպ վերջին ընտրություններում պարտություն կրեցին և ընդդիմությունը նույն ազատ, արդար ընտրությունների միջոցով ՀԱՂԹԵՑ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (13.07.2009)

  11. #172
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ընտրվել է ազատ, արդար ընտրությունների միջոցով ԱՅՈ, ի դեպ վերջին ընտրություններում պարտություն կրեցին և ընդդիմությունը նույն ազատ, արդար ընտրությունների միջոցով ՀԱՂԹԵՑ:
    Այդ ընդդիմություն կոչեցյալը ինչպես արդեն կրկնեցի նույն այդ կուսակցության ընդամենը սոցիալիստական թևն է:
    Այսինքն 150 միլլիոնանոց երկրում կարելի է ասել գերիշխում է ՄԵԿ գաղափարախոսություն , երկու թեթևակի նյուանսներով:

    Կրկնում եմ դա դուք համարում եք Դեմոկրատիա: Ու ձեր համար ընդունելի կլինի՞ նման համակարգը Հայաստանում:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  12. #173
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասում եմ դեմարխիայի բացատրությանը.
    հլը որ սա նայի, ստեղ ընդհանուր նկարագիրն է տված..... իսկ իմ ասած ելույթը ու ավելի մանրամասն բացատրություն ճարելու ուղղությամբ աշխատում եմ...

    http://en.wikipedia.org/wiki/Demarchy

  13. #174
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    մի հատ էլ....

    http://efa.anarhist.org/showthread.php?t=4703

    ժողովուրդ, շատ լավ հոդված ա, կարդացեք
    Վերջին խմբագրող՝ davidus: 13.07.2009, 19:47:

  14. #175
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Ի դեպ ձեզ չի զարմացնում այն փաստը, որ այսպես կոչված զարգացած դեմոկրատիաներից մեծ մասում երկրի գլխավոր դեմքը չի ընտրվում ուղիղ ընտրությամբ:
    Նկատի ունեմ Նախագահը կամ Թագավորը:

    Բացի Ֆրանսիայից մնացած մյուս երկրներում չկա նախագահի կամ վարչապետի ուղիղ ընտրություն: Էլ չեմ ասում որ դեմոկրատիաների մեծ մասը սահմանադրական միապետություններ են:

    Այսինքն մեր Հայաստանի մոդելը իրական Արևմուտքի մոդելը չի:
    Այն դեֆեկտավոր է, ու կարծում եմ հատուկ է դեֆեկտավոր ստեղծված որ չաշխատի նորմալ ու ստեղծի պռոբլեմներ ու դրսից միջամտությունների առիթներ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  15. #176
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    ՄարդՈՒԿ, կարևորը սարուձոր եք ընկել, այո դեմոկրատական կարող էն լինել նույնիսկ սահմանադրական միամպետությունները` պատկարացնու?մ էս:
    Եթե պահպանվում էն դեմոկրատական սկզբունքները, ընտրություններով ձևավորված իշխանություն, տարանջատված իշխանական թևեր, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանություն: Այդ բոլորը առկա է Ճապոնիայում, ուրեմն այն դեմոկրատական է; վերջ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (13.07.2009)

  17. #177
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ընդդիմություն կոչեցյալը ինչպես արդեն կրկնեցի նույն այդ կուսակցության ընդամենը սոցիալիստական թևն է:
    Այսինքն 150 միլլիոնանոց երկրում կարելի է ասել գերիշխում է ՄԵԿ գաղափարախոսություն , երկու թեթևակի նյուանսներով:

    Կրկնում եմ դա դուք համարում եք Դեմոկրատիա: Ու ձեր համար ընդունելի կլինի՞ նման համակարգը Հայաստանում:
    Չալարեցի, մի քանի տեղ կարդացի Ճապոնիայի պետական կառուցվածքի մասին. նման բան գրած չկար: Պարզեցի հետևյալը.

    Օրենսդիր մարմինը խորհրդարանն է, բաղկացած է երկու պալատներից՝ Ներկայացուցիչների պալատ և Խորհրդականների պալատ, համապատասխանաբար՝ 480 և 262 տեղանոց: Առաջինում հիմա կուսակցական բաժանումն այսպիսին է. Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն - 296, Ճապոնիայի դեմոկրատական կուսակցություն - 113, այլ՝ մոտ տասը կուսակցություններ (480-ից): Երկրորդում՝ Ճապոնիայի դեմոկրատական կուսակցություն - 109, Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն - 83, այլ կուսակցություններ (262-ից): Նույն կուսակցության երկու տարբեր թևերի մասին ոչ մի բան նշված չէ. ընդհակառակը՝ վերոհիշյալ երկու կուսակցություններն էլ տարբեր են եղել միշտ:

    Խորհրդարանի երկու պալատներն էլ ընտրվում են համընդհանուր, ուղղակի, մեծամասնական ընտրություններով: Ապա խորհրդարանը առաջարկում է վարչապետի թեկնածություն, որն էլ հաստատում է կայսրը: Այնուհետև վարչապետը ձևավորում է կառավարության կաբինետը:

    Դու հիմա կարծում ես, որ ճապոնական կուսակցությունները իրենց 150 միլիոնանոց երկրում համատարած կեղծումնե՞ր են անում՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար, թե՞ որ մարդիկ իրենց կամքով ընտրությունների ժամանակ քվեարկում են իրենց համակրած կուսակցության օգտին և, այդպիսով, մասնակցում իշխանության ձևավորմանը:
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (13.07.2009), Norton (13.07.2009)

  19. #178
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ընդդիմություն կոչեցյալը ինչպես արդեն կրկնեցի նույն այդ կուսակցության ընդամենը սոցիալիստական թևն է:
    Այսինքն 150 միլլիոնանոց երկրում կարելի է ասել գերիշխում է ՄԵԿ գաղափարախոսություն , երկու թեթևակի նյուանսներով:

    Կրկնում եմ դա դուք համարում եք Դեմոկրատիա: Ու ձեր համար ընդունելի կլինի՞ նման համակարգը Հայաստանում:
    Ի դեպ , դա կուսակցական համակարգերի տիպաբնության խնդիր է; Կան երկրներ , որտեղ բազմաթիվ կուսակցություններ կան, սակայն որևէ մի ուղղություն գերիշծող չէ և կան երկուկուսակցական համարակրգ ունեցող երկրներ, ինչպիսիք ասենք ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան էն, սակայն որտեղ էլի նույն սկզբունքները գործում էն: Մի?թե չեք հասկանում, որ խեսքը սկզբունքների մասին է:
    Վերջիվերջո դուք գիտեք, ինչի?ն եք դեմ, թե գրում եք գրելու համար, դե բանա գրենք էլի...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (13.07.2009)

  21. #179
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    Կներես իհարկե բայց քո ձևակերպումները շատ նման են էն սովետական ժամանակներում որ կոմսոմոլները ցիտում էին մարքսիզմ-լենինիզմի ձևակերպումները իրականությունից լրիվ կտրված:
    Ապեր Հայկօ-ն լավ բան ասեց նոխրդ էջում, ամոթ չի չիմանալը, ամոթը չսովորելնա, իմ ներկայացրածները, ի տարբերություն քո գրածների, իմ բուռն ֆանտազիայի արդյունք չեն, այլ գիտական սահմանումներ: Իմ գրածը զուտ տեսական սահմանում էր, եթե դու ետքանը կարդալուց հետո մտածել ես, որ դեմոկրատական յառլիկով բոլոր պետությունները պետքա նշածս պայմաններին լիարժեք բավարարեն, ապա քո հետ հետագա քննարկումը համարում եմ անիմաստ:
    Դեմոկրատիան ցանկալի վիճակի մոդել է, որին ձգտում է քաղաքակիրթ աշխարհը:
    Ժողովրդավարական երկիր ու ժողովրդական երկիր դրանք նույն բանը չեն: Երբ հավասարության նշան ես դնում այդ երևույթների միջև ապա դա կոչվում է արդեն ագիտացիա այլ ոչ թե սթափ գնահատական:

    Ես կարող եմ տասնյակ երկրների օրինակներ բերեմ որոնք համարվում են դեմոկրատական բայց այնտեղ տիրում են հակաժողովրդական ռեժիմներ որոնք գործում են ի վնաս իրենց ժողովրդի:
    Դեմոկրատական ՀԱՄԱՐՎԵԼԸ ու դեմոկրատական ԼԻՆԵԼԸ տարբեր բաներ են!

    ժողովրդականն էլ նոր տերմին էր հա? Չլնի Տիգրան Կարապետիչի ասածնա?
    քննադատում ես դեմոկրատիան` որպես իդեալ ընդունելով դեմոկրատական պետություն, էլ ինչ շարունակեմ?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (13.07.2009), Norton (13.07.2009)

  23. #180
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դեմոկրատիա

    մեկը իրան նեղություն տվեց նշածս հոդվածները կարդա??

Էջ 12 17-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիկտատուրայից դեմոկրատիա։ Ազատագրվելու ճանապարհները։
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 25.04.2010, 18:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •