հիմնական քաղաքական ռեժիմները ընդհանուր առմամբ 2-ն են`
Ժողովրդավարական- իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այդ իշխանությունը իրականացնում է ուղղակի և միջնորդավորված կարգով` ընտրությունների միջոցով, բոլորը հավասար են օրենքի առաջ, պետությունը երաշխավորում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը, գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, առկա են ազատ շուկայական հարաբերություններ, տնտեսական գործունեության ազատություն, անհատի անձնական ազատություն և անձեռնմխելիություն, մտքի, խղճի և կրոնի ազատություն, խոսքի ազատություն, և այլն: Մի խոսքով միջազգային կոնվենցիաներով սահմանված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածություն:
Հակաժողովրդավարական, որի ամենակարևոր հատկանշիը պետության գերակայությունն է օրենքի նկատմամբ, պետության կողմից անհատի ճնշվածությունը, անհատի իրավունքները և ազատությունները ոտնահարվում են պետական շահի օգտին, գոյություն չունի հավասարություն օրենքի առաջ, խոսքի ազատություն, անհատը փաստացի զրկված է իր իրավունքները և ազատությունները իրականացնելու և պաշտպանելու հնարավորություններից: Հակաժողովրդավարական ռեժիմները երկու հիմնական դրսևորումներ ունեն`
ավտորիտար - պետության գլխի անսահմանափակ իշխանություն, անհատների քաղաքական իրավունքների փաստացի բացակայություն, միապետը կամ բռնապետը իշխում է երկրում անկախ ժողովրդի կամքից և ունի բացարձակ իշխանություն իր հպատակների նկատմամբ և այլն:
տոտալիտար -Պետության բացարձակ հսկողությունը կյանքի բոլոր բնագավառներում, մեկ քաղաքական ուժի առկայություն, տնտեսության, մշակույթի, մամուլի կախված վիճակը պետությունից, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների լայնածավալ սահմանափակում պետության շահերի օգտին:
Էջանիշներ