Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք Հայաստանում արդարադատություն։ Հնարավո՞ր է, որ դատավորը կաշառք չվերցնի։
Ոչ
Այո
Չէի ասի որ արդարադատություն չկա: Կա: Ուղղակի սովորաբար հասարակական հնչեղություն են ստանում (ուստի և մենք իմանում ենք) այն գործերը, որոնք կապված են պետության հետ, հետևաբար պետական ապարատը ճնշումներ է բանեցնում արդարադատության վրա և արդյունքում ստեղծվում է այն տպավորությունը որ միշտ "խաղը ծախած ա սուդյան էլ առած ա": Այնպես որ ես քվեարկում եմ "Այո"
միանշանակ ասել ոչ կամ այո սխալա, համ կամ համ չկանայած դեպքում, բայց դե լավատեսություն դրսևորվեմ
![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Հնարավոր է, այլ հարց է, որ այսօր այդպես չէ: Բայց միայն դրանով պայմանավորել արդրարադատությունը եվ ասել չկա սխալ է: Կա, բայց քիչ, կամաց-կամաց զարգանում ենք, չմոռանանք որ մեր երկիրը ընդամենը երկու տասնամյակ, իսկ իրավական նոր համակարգումը հազիվ մեկ տասնամյակի պատմություն ունի:
Պետք չէ զարմանալ որ վերցնում են, չվերցնելուց զարմանանք, որովհետեվ նրանք էլ են մեր երկրի բաղկացուցիչ մասը, մեր հասարակության մասնիկն են: Եվ նորմալ կլինեն միայն այն ժամանակ, երբ իշանություններից, մինչեվ հասարակ ժողովուրդ կփոխվի արժեքային համակարգը, մտածելակերպը եվ կյանքի որակը:
Արդարադատություն կա, մեր իրականությանը համարժեք ու դեռ մի բան էլ ավելին:
Հիշելով Պարգև Օհանյանին` չեմ կարող չպատասխանել` ԿԱ': Այլ հարց է, որ համատարած չկայի մեջ քիչ են այդ կա-երը, բայց այդ դեպքում հարցը պետք է լիներ, թե որն է ավելի շատ:
Ժող ջան ես իմ կոմից հաստատ բան եմ ասում ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի մասին, ստեղ կաշառակերություն չկա:![]()
Իսկ ինչ վերաբերում է մյուսներին դե մարդ ենք ելի, ապրում ենք ու ամեն բան էլ պատահումա![]()
Չհամոզեցիր, արի ուրշ ձև ասա, օրինակ .<ես չեմ հանդիպել>:
Անուններ չուզես մեկա չեմ ասի: Պալատի նախագահին հարցրու ցուցակը կներկայացնի;
Ու մի զարմացեք. թե ինչի է էդպես. բա մարդիկ միլյոններ են ծախսում ու կյանքից ժամանակ մասնագետ են դառնում, որ աշխատեն, նախագահն էլ թե 60 000եվրո տուր որ դատավոր նշանակեմ, դե մարդն էլ ափսոսում է իրա թափած ջանքը, հնարավոր բացթողնվող եկամուտը, մեկ էլ աչքի առաջ ունեում է են, որ սաղ տեղերն էլ էդ ա..., մի խոսքով չէր ուզում համոզեցին
Դե հիմա ասեք, բա էդ մարդը ինչ ա անելու? Ճիշտ ա ծասերն ա ետ բերելու, ով ա մեղավոր? Չէ մենակ նախագահը չէ, բոլորս. ծննդատան պահակից նախագահ կաշառք են վերցնում; Երբ կաշառք տվող կա, վերցնող միշտ էլ գտնվում է, մեր մոտ 100/99 հարաբերակցությամբ:![]()
Yeghoyan (30.08.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ