Chuk-ի խոսքերից
Mephistopheles, քո թույլտվությամբ խոսքդ մի քիչ շարունակեմ: Ուրեմն մի հատ տիպ կա, որ էս շարժմանը դեմ ա ու միաժամանակ իշխանությանն ա դեմ: Էդ տիպն ինչի՞ն ա կողմ, թերևս ինքն էլ չգիտի: Ինքը ընդամենը մի կողմին վատ ա համարում, մյուս կողմին բեթար ու չի ուզում ընտրություն կատարել վատի ու բեթարի մեջ: Դեռ մի կողմ թողնենք, որ էսպիսի սահմանումները աբսուրդ ու մտքի թռիչք են, ու գանք խնդրի մյուս կողմին: Տարօրինակաբար էս մարդկանցից շատերը աչքները ջուր կտրած մեր ճամփին են նայում ու երազում են, որ մենք մի բան անենք: Նրանց փափագն էն ա, որ օր առաջ կարողանանք իրանց էս իշխանությունից ազատեն, որտև արդարացիորեն հասկանում են, որ վիճակը հիմա կատաստրոֆիկ վատ ա. «բայց ախպեր, մենք շառից փորձանքից հեռու», - մտածում են նրանք: Այսինքն իրանք գտնում են, որ էն, ինչ արվում ա, ռիսկ ա, ուրեմն էդ ռիսկին ուրիշները թող գնան, իրենց խառը չլինեն, պատասխանատվություն չկրեն: Նրանք էն մարդիկ, որոնք իրենք իրենց կամա թե ակամա մեր երկրում դիտորդի տեղ են դրել: Իրենք միշտ խոսողն են, իրենք միշտ քննադատողն են, իրենք բազում արատները նկատողներն են, բայց դրա դեմն առնողը չեն... «թող ուրիշը առնի, որ եթե չստացվի, վրան մուննաթ գամ»... սա ա իրանց տրամաբանությունը ու իրանց ողջ արածը: Բայց ա՜խ, ոնց են երազում, որ անենք, որ սաղ ժողովրդին ոտի հանենք, որ մարզերի բնակչությանը ոտի հանենք, ճիշտ կազմակերպենք...
Աբսուրդն էն ա, որ մեկ-մեկ ինքդ քեզ բռնացնում էս մարկանց հետ «բանավիճելիս»... ասա հետն ի՞նչ խոսելիք ունես, ի՞նչ բացատրելիք ունես... Չգիտեմ, զարմանում եմ...
Հա, ճիշտ ես, Mephistopheles, էս իրենց երկիրը չի, իրենք իրենց էստեղ հյուր են զգում...
Էջանիշներ