Այո
Ոչ
Չգիտեմ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Պայքարի չմարելը նկատելու համար անհրաժեշտ է հետևել երկրում տեղի ունեցողին ու նկատել, որ երկրում քաղաքականություն թելադրողն, ըստ էության, ոչ թե իշխանությունն է, այլ ՀԱԿ-ը:
Սա նկատելու համար մասնավորապես պետք է նկատել, որ գրեթե բոլոր օտարերկրյա պաշտոնյաները Հայաստան գալիս անպայման հանդիպում են ՀԱԿ ներկայացուցիչների հետ, պետք է նկատել, որ արդեն գրեթե 1 տարի է, ինչ չեն դադարում անընդհատ բողոքի ցույցերը, մասնավորապես քաղաքական զբոսանքները, ամենշաբաթյա պիկետները դատախազության առաջ, քաղբանտարկյալների դատավարություններին ընդդիմադիրների ներկայությունն ու բողոքի ակցիաները, մեկ կոչով հանրահավաք անելը ցանկացած եղանակին, ցանկացած ժամին, ցանկացած պարագայում, ցանկացած տեղ ցանկացած խոսակցության ժամանակ քննարկման առարկա լինելը, ցանկացած մամուլի (իշխանական, «չեզոք» թե «ընդդիմադիր») էջերից ոչ մի օր դուրս չգալը, իշխանության կողմից ռեպրեսիաների չթուլացումն այլ անգամ ուժեղացումը, ՀԱԿ մասնակիցներին կապող ցանց ստեղծումը, մարզային, շրջանային, տեղային կառույցների օրեցօր ավելի ուժեղացումն ու գործումը, ստվերային կառավարության աստիճանական ձևավորումը և այլն: Թվարկման արժանի բաները շատ են, պարզապես պետք է տեսնելու ցանկություն, կամք ունենալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ահիկ, ակտիվ իրազակեման փուլը, կարելի է ասել, սկսվել է երեկվանից: Իսկ մարզերում առանձին հանրահավաքներ երբ պետք լինի, չկասկածես, որ կանցկացվի: Տվյալ փուլում դրա անհրաժեշտությունը, կարիքը չկա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ tert.amՀայ ազգային կոնգրեսը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում Արամ Սարգսյանի` Ավան համայնքի ակտիվիստների հետ հանդիպմանը: ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասված է.
«Մարտի 1-ին նշանակված համահանրապետական հանրահավաքի կանխատեսելի բազմամարդությունը վարչախմբին ոչ միայն խուճապի է մատնել, ինչպես Հայ ազգային կոնգրեսի ամեն մի հանրահավաք, այլև բացահայտ հիսթերիայի։ Այլ կերպ դժվար է բացատրել այն հրահանգը, որ տրվել է Երևանի Ավան համայնքի ոստիկանությանը։ Երեկ, իմանալով Ավանի ՀԱԿ կազմակերպության ակտիվիստների հետ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդիպման մասին, այստեղ են ներկայացել մի խումբ ոստիկաններ և մտացածին պատճառաբանությամբ փորձել խանգարել հանդիպումը։ Երբ դա նրանց չի հաջողվել, հանդիպումից հետո ապօրինաբար ոստիկանության բաժին է տարվել Ավանի ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Լևոն Եղիազարյանը, որին, փաստաբանի ներկայանալուց հետո ստիպված են եղել ազատ արձակել։ Ավելի ուշ «անհայտ անձինք» պոկել են գրասենյակի ցուցանակը։
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի կողմից ոստիկանությանը սեփական ապօրինությունների գործիք դարձնելու հերթական այս փաստը։ Այսօրինակ գործողությունները, որոնք ուղղված են մարտի 1-ին հայտարարված հանրահավաքին մասնակցել ցանկացողների թիվը նվազեցնելուն, կարող են միայն խղճահարություն հարուցել»։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
մի շատ հետաքրքիր լեկսիկոն եմ նկատել… "Բա ոնց անե՞ք որ մարզերում իմանան ձեր շարժման մասին" , "ուզում եք ուղղակի էս վարչակարգից ազատվեք"… այնպիսի տպավորություն է կարծես վրացիների կամ մի այլ երկրի մասին են խոսում… խնդիր չկա, "մօյա խատա ս կրայու"… դիրքորոշման բացակայությունը հանցանք չի, մարդուն չես կարող մեղադրել անտարբեր լինելու համար… էդ մարդկանց համար թերթը ուտելիք փաթաթելու համար ա, տելեվիզորը "Վերվարած" նայելու համար, ռադիոն երգ լսելու… ականջն էլ–ոնց որ մեր հայդուցազունը կասեր "talant search" շոուի ժամանակ– "մենակ լսելու համար չի այլ օդանավ, գնացք ու (օլիգարխի) ջիպ քաշելու համար է նաև, թող ամերիկացիներն իմանան"… նորությունն էլ, դե հայլուրից կստանաք
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ